11:15 05.07.2019
Հուլիսի 4-ին՝ ժամը 14։40-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բնակչուհուց, ով հայտնել է, որ իր տան վրա հարձակում է եղել, հայտնում է SHAMSHYAN.com-ը։ Ոստիկանները նշված վայրից վիճաբանություն կատարելու կասկածանքով Մաշտոցի բաժին են ներկայացրել նույն թաղամասի բնակիչ 17-ամյա Է․Հ-ին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանություն է տեղի ունեցել ահազանգող քաղաքացուհի […]
11:11 05.07.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Թեմուր Շահնազարյանին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գնդապետ Թեմուր Նորիկի Շահնազարյանին շնորհել […]
11:10 05.07.2019
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից նշելով. «26 տարեկան երիտասարդի կյանքը փրկած Բժիշկները!!! Դանակի 14 հարվածով ծանր վիճակում համալսարանական հիվանդանոց տեղափոխված երիտասարդին վիրահատությունը բարեհաջող անցավ»:
11:05 05.07.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական […]
11:04 05.07.2019
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ուղերձ է հղել Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ, որում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ Սահմանադրական դատարանի անունից շնորհավորում եմ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ: Սահմանադրությունը պետության ողնաշարն է, իրավական պետության հիմքերի հիմքը։ Պետության կայուն զարգացման, անվտանգության, պետական ինստիտուտների անխափանության պաշտպանն ու գլխավոր երաշխավորը Սահմանադրությունն է: Ազգային պետություն ունենալու […]
10:57 05.07.2019
Հուլիսի 4-5-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքում՝ մոտ 800 քմ, 3 հա, 900 քմ, 5000 քմ, 8000 քմ, 2000 քմ, 5000 քմ, 300 քմ, 500 քմ, 700 քմ, 1200 քմ, 1 հա, 1500 քմ, 1000 քմ, 5 հա, 1500 քմ, 1000 քմ, […]
10:55 05.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ․ «Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Նախորդ տարի մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք իրենց բնույթով լիարժեք համապատասխանում էին Սահմանադրության տառին և ոգուն, ևս մեկ անգամ ապացուցում են, որ մեր քայլերը միտված են իրավունքի և օրենքի գերակայության ապահովմանն ու ամրապնդմանը: Մայր օրենքի` Սահմանադրության անվերապահ […]
10:45 05.07.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վալերիյ Օսիպյանին ոստիկանության գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Ռազմիկի ՕՍԻՊՅԱՆԻՆ շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում»,-ասած է հրամանագրում:
10:42 05.07.2019
Հանրապետության տարածքում` Հուլիսի 5-ին հյուսիսային շրջաններում, 6-9-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-7-ը կնվազի 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հուլիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 6-9-ը սպասվում է կարճատև […]
10:37 05.07.2019
Հուլիսի 4-5-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքում, Վայոց ձորի մարզի Արին և Արագածոտնի մարզի Արագածոտն գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 գյուրզա, 1 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
10:30 05.07.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ծխախոտի շուկայում կրկին գնաճ է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս անգամ թանկացել է ներմուծված ծխախոտը՝ 30-50 դրամով։ Որոշ ժամանակ առաջ թանկացել էր տեղական արտադրության ծխախոտը: Նշենք, որ ծխախոտի թանկացման պատճառներից մեկն ակցիզային հարկի բարձրացումն է: Բանն այն է, որ շահութահարկի և եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետևանքով պետական […]
10:26 05.07.2019
«Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի խորհուրդը հուլիսի 4-ին մեկնարկել է «Հանդիպումներ` առանց փողկապի» հանդիպումների շարքը` ԼՀԿ պատգամավորների և Երևանի խորհրդի անդամների հետ: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Երևանի Թումանյանի անվան (Թումոյի) այգում: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը միշտ էլ կազմակերպել է լսումներ և հանդիպումներ քաղաքացիների շրջանում, սակայն այս նոր ձևաչափը առավել հնարավորություն կտա քաղաքացիների հետ կենդանի շփվելու, մարդկանց […]
10:22 05.07.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է Հայաստանում գլխուղեղի կաթվածի բուժման և կառավարման համակարգող խորհրդի անդրանիկ նիստին, որտեղ ներկա էին խորհրդի նախագահ`«Էրեբունի» ԲԿ նյարդաբանության ծառայության ղեկավա Նունե Եղիազարյանը, Բոստոնի Բժշկական համալսարանի նյարդաբանության պրոֆեսոր Վիկեն Բաբիկյանը, Կանադայի Ալբերտայի համալսարանի նյարդավիրաբուժության դոցենտ Միքայել Սքոն Մուրաթօղլուն և մի շարք այլ մասնագետներ: Քննարկման հիմնական թեմաներն էր կաթվածի համապարփակ կենտրոնների հավատարմագրումը […]
10:05 05.07.2019
Zona Positive ֆեյսբուքյան էջը գրում է․ «Դեպքը տեղի է ունեցել այսօր, Մարտունի քաղաքում` Սևանա լճի ափի մոտ: Ականատեսներից մեկն ասում է, որ կենդանիները մոտ 10-ն էին, լճից ջուր խմելուց հետո սկսել են տարօրինակ պահել իրենց, ուռչել են, հետո սատկել… Կենդանիների մի մասին դեռ չեն գտել, անտառի տարածքում անհետացել են: Նկարնեից պարզ է դառնում, որ կենդանիները, […]
09:53 05.07.2019
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում շատ է քննարկվում խորհրդարանական գործուղումների առատության և, ինչու ոչ, դրանց արդյունավետության կամ անարդյունավետության մասին: «Փաստ» թերթն իր ուսումնասիրությունն է կատարել և պարզել, որ միայն հունիս ամսվա ընթացքում իրականացվել է 26 գործուղում, ի դեպ՝ բավականին ներկայացուցչական կազմով: Ներկայացնում ենք վերջին մեկ ամսվա ընթացքում ԱԺ պատգամավորների գործուղումների «շքերթը». հունիսի 4-7-ը՝ Բելգրադ, […]
09:46 05.07.2019
«Փաստ» թերթը գրում է. «Այսօր՝ ՀՀ Սահմանադրության օրը, վարչապետի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Վիետնամ: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս այցը բավականին հապշտապ ու հանպատրաստից է եղել: Ուշագրավ է, որ դեռևս մայիսի 24-ին նախագահի հրամանագրով հետ է կանչվել Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը, միաժամանակ Վիետնամում ՀՀ նոր դեսպան է նշանակվել Վահրամ Կաժոյանը, որը, սակայն, որքան էլ զարմանալի […]
09:31 05.07.2019
Հուլիսի 4-ին` ժամը 22:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թուֆենկյան հյուրանոցից Թումանյան քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Օձուն-Վանաձոր ավտոճանապարհի 28-րդ կմ-ին հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում. մոտ 12 ժայռաբեկոր (1 խմ) […]
09:26 05.07.2019
Վրաստան-Հայաստան պետական սահմանին՝ Մառնեուլիի շրջանի Կաչագան գյուղի հարակից տարածքում այրվել են թփուտներ: Վրաստանի ներքին գործերին նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ իրավիճակն այս պահի դրությամբ վերահսկողության տակ է: «Հրդեհն ի սկզբանե բռնկվել է Հայաստանի կողմում, ինչից հետո կրակն անցել է նաև Վրաստանի տարածք: Տեղում մոբիլիզացված է 7 հրշեջ-փրկարարական խումբ, հրդեհի տեղայնացման գործընթացին մասնակցում […]
09:15 05.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է ՀՀ Սահմանադրության օրը։ «ՀՀ Սահմանադրության՝ ոչ փոփոխելի հոդվածներ: Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց […]
09:00 05.07.2019
Եթե Հայաստանի սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականին, ապա մինչ այդ ի՞նչն է ծառայել որպես Հայաստանի մայր օրենք` 1978 թվականին Հայաստանի իններորդ գումարման գերագույն խորհրդի ընդունած սահմանադրությունը։ «Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը, որ կատարեցին Ռուսաստանի բանվորներն ու գյուղացիները` Վ. Ի. Լենինի գլխավորած կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ, հայ ժողովրդի համար, ինչպես և երկրի մյուս ժողովուրդների համար, նշանավորեց պատմական շրջադարձ […]
23:59 04.07.2019
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8 մլն դրամի վնաս: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Համազգային թատրոնի արդեն նախկին փոխտնօրեն Մանուկ Նիգոյանը․ «2015 թվականին Երևանի կենդանաբանական այգու վերաբացումից հետո ինձ պատկանող ընկերությունը դարձավ այգում սրճարան շահագործող առաջին ընկերությունը: 5 ամիս բարեխիղճ գործունեությունից հետո, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ բարեկամական […]
23:46 04.07.2019
Մեր կարևորագույն նպատակներից է ապահովել ԱՀ իշխանությունների ներգրավածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս մասին ԱՀ նախագահի հետ հանդիպումից հետո «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ նշելով, որ հարցը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությանը: «Լեռնային Ղարաբաղը քաղաքական միավոր է, որն ունի բնակչության կողմից ընտրված իր իշխանությունները: Սեփականության զգացումի […]
23:23 04.07.2019
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կոչ է արել Հայաստանի կառավարությանը միջոցներ ձեռնարկել ԼԳԲՏ ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության համար: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ հայտարարության հեղինակ, բելգիացի դիվանագետ Պիտեր դը Սյութերը, անդրադառնալով ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցին, ասել է, որ Հայաստանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների վիճակն ամենավատն է Եվրոպայի տարածքում: Նման ցուցիչ է դարձել 2018 թվականի […]
23:10 04.07.2019
«Սևան» ազգային պարկի գլխավոր հատակագծի հեղինակ Գագիկ Սուխուդյանն այսօր Սևանա լճի խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ ասել է, որ մեծածավալ վատի մեջ կա մեկ լավ բան, որի մասին ցանկանում է խոսել. «Ինչ հասած աղբյուների համաձայն՝ Սևանա լճից այս տարի 170 մլն խմ-ի փոխարեն պետք է թողնվի 120 մլն խմ: 50 մլն մենք կունենանք տնտեսում, բայց դա […]
22:49 04.07.2019
Այսօր՝ հուլիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևաում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի 20 շենքին կից տարածքում անօգնական քաղաքացի կա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված հասցե են մեկնել թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը, որը նշված շինությունում գտնվող լոգարանում հայտնաբերել է երիտասարդ աղջկա դի: Դեպքի […]
22:28 04.07.2019
Հուլիսի 4-ին՝ ժամը 17:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ծաղկավան գյուղի սկզբնամասում «Opel Astra J» մակնիշի ավտոմեքենան (Ա.Ա., ծնված 1988 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կան […]
22:20 04.07.2019
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի բացառել , որ Բրատիսլավայում ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում կարող է քննարկվել Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատասխանելով այն հարցին, թե շարունակվելո՞ւ է արդյոք ԼՂ հակամարտության կարգավորման հարցով երկխոսությունը, որը վերջին շրջանում ակտիվացել է, Զախարովան պատասխանել է. «Կարծում եմ, որ գերակայության սկզբունքով առանձնացված թեմաների հարցում կազմակերպությունը պետք […]
22:07 04.07.2019
«Սևան» ազգային պարկի գլխավոր հատակագծի հեղինակ Գագիկ Սուխուդյանն այսօր, անդրադառնալով Սևանա լճի խնդիրներին, ասել է հետևյալը. ««Ծաղկման» պատճառներից առաջինն այն է, որ վերջին 7 տարվա ընթացքում «Արփա-Սևան»-ը չի աշխատել։ 250 մլն խմ-ն, որը պետք է լցվեր Կեչուտ և գնար Սևան, չի արվել: Մոռացել ենք Որոտանի մասին, որը պետք բերեր 165 մլն խմ: Որոտանի կասկադը վաճառվեց […]
21:21 04.07.2019
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում՝ ԱՄՆ Հայ իրավաբանների միության հրավերով։ Հուլիսի 1-3-ը՝ այցի երկրորդ փուլում, տեղի են ունեցել հանդիպումներ Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների և հայկական սփյուռքի կազմակերպությունների, ԱՄՆ Կալիֆորնիայի մի շարք համալսարանների հետ: Գլենդելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրթյանն այցի կապակցությամբ կազմակերպել է հատուկ ընդունելություն։ […]
21:08 04.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Միշելին Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: «Լինելով մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական սկզբունքների ջատագով՝ Դուք չեք երկնչել քննադատության առջև՝ հաստատակամորեն սատարելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: Անկախությունից ի վեր Եվրոպական միության հետ համագործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում տնտեսական, արդարադատության, պետական կառավարման և այլ ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, […]