20:52 04.07.2019
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Օշականի կամրջի մոտ տեղադրված լողավազանի շուրջ բարձրացված աղմուկին ու ապամոնտաժմանն ուղղված քայլերին։ «Օշականի կիսաքանդ կամրջի տակ տեղադրված լողավազանի վերաբերյալ ոլորտի պատասխանատու ստորաբաժանմանը իմ կողմից տրվել է հանձնարարական խնդիրը ուսումնասիրելու և դրան լուծում տալու վերաբերյալ: Օշական համայնքի ղեկավարին առաջարկվել է օրենսդրությամբ սահմանված կարգով ապամոնտաժել տեղադրված ժամանակավոր լողավազանը և […]
20:33 04.07.2019
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն ԱՄՆ անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ամերիկացի ժողովրդին։ Նա նշել է, որ մեր պետության և ժողովրդի շահերից է բխում Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների կայուն և հետևողական զարգացումը։ Ղազինյանն իր պատրաստակամությունն է հայտնել կոնկրետ նախաձեռնություններով նպաստել հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ զարգացմանը: Օրերս նամակով պաշտոնապես դիմել է ԱՄՆ Սենատի Հանրապետական […]
20:26 04.07.2019
Պաշտոնական այցով Կիպրոսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 4-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների հետ՝ ղեկավար Յորղոս Լիլիկասի եւ տեղակալ Նիկոս Տոռնարիտիսի ղեկավարությամբ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, կիպրական կողմը, ողջունելով ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը, նշել է, որ […]
20:21 04.07.2019
Այսօր «SOS Սևան» նախաձեռնության կողմից հրավիրված քննարկման ժամանակ Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանն ասել է, թե պետք է տեսախցիկ տեղադրել, որպեսզի հասարակությունը կարողանա վերահսկել Սևանա լճից բաց թողնվող ջրի քանակը: «Սևանից բաց թողնվող ջրի վրա պետք է լինի առցանց հանրային վերահսկողության հնարավորություն: Եթե այդքան ամեն բան պարզ և թափանցիկ է, մի հատ վիդեոկամեռա թող […]
20:13 04.07.2019
Էներգետիկ փորձագետ Էդուարդ Արզումանյան այսօր, անդրադառնալով Սևանա լճից վերցվող ջրի դիմաց ստացվող էլեկտրաէներգիայի չափին առնչվող հարցին, ասել է, որ լիճն էներգետիկայի առումով կարևոր ու վճռական նշանակություն չունի: Մանրամասնորեն պարզաբանել է, թե ինչ նկատի ունի: «Շահարկումները, թե ջուրը հանում են էներգետիկ նպատակներով, կա՛մ անգրագիտություն են, կա՛մ մտացածին, կա՛մ էլ նրա համար են, որ ծածկեն կոռուպցիոն ռիսկերը», […]
20:10 04.07.2019
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանն այսօր խոսել է այն մասին, թե ինչ նշանակություն է ունենում Սևանից բաց թողնվող ջուրը՝ ոռոգման առումով։ «Մեր ամբողջ ջրօգտագործման 3 մլրդ-ի մեջ 170 մլն-ը 3 տոկոս է: Այսինքն՝ բազարը գնում է ընդամենն այդքան տոկոսի մասին: Կորուստներն ընդամենը 5 տոկոսով պակասեցնես, կրկնակի բան կլցնես: Ինչի՞ մասին է […]
20:00 04.07.2019
«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Վարդան Մամիկոնյանը «SOS Սևան» նախաձեռնության քննարկման ժամանակ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ Լուսինե Համբարյանից հետաքրքրվել է, թե արդյոք կա՞ ուսումնասիրություն` Սևանա լիճը «ծաղկման» տարած ջրիմուռների արտադրած թո՞ւյնն է ավելի շատ վնասում Սևանա լիճը, թե՞ 300-500 տոննա ժավելը, որը ձկնագողերն են լցնում լիճ` […]
19:39 04.07.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է Դավթաշեն համայնքի 1-ին թաղամասի մանկապարտեզի հարակից փողոցի մայթի բացակայության խնդրին: Նա հայտնել է, որ այդ հարցը քննարկել է վարչական շրջանի ղեկավարի հետ ու ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել խնդրի լուծման շուրջ: «Ավագանու վերջին հարցուպատասխանի ժամանակ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին փոխանցեցի 1-ին թաղամասի բնակիչների […]
19:31 04.07.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին: Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են արտաքին քաղաքականությանը և այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել են ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք։
19:24 04.07.2019
«SOS Սևան» նախաձեռնության կողմից կազմակերպված քննարկման ժամանակ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը որոշ տեղեկություններ է հայտնել այն գետերի մասին, որոնք թափվում են Սևանա լիճ. «Իսկ մենք գիտե՞նք, թե քանի գետ ընդհանրապես Սևան չի հասնում, գնացել ենք և մեր աչքերով տեսել ենք Վարդենիկ գետը, որը բավականին մեծ գետ է, ընդհանրապես Սևան չի հասնում: Մեծ ծավալը […]
19:19 04.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին», մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին, «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի […]
19:14 04.07.2019
Այսօր Գյումրիի Մազմանյան փողոցում վրաերթի է ենթարկվել անչափահաս աղջիկ։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Տուժածը Շիրակի մարզի Հողմիկ գյուղի բնակիչ 16-ամյա Մելսիդա Հարությունյանն է։ Վերջինս մոր հետ անցել է թիվ 2 պոլիկլինիկիայի փողոցն ու վրաերթի ենթարկվել։ Մայրը չի տուժել, մարմնական վնասվածքներ ստացել է միայն դուստրը։ Մելսիդա Հարությունյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Գյումրիի մոր և […]
19:11 04.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամներ Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի և Գեղամ Նազարյանի հետ։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ քաղաքական և հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումների շարքը նախաձեռնել է տարբեր հարցերի շուրջ նրանց տեսակետներին ծանոթանալու նպատակով: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին և ներքին օրակարգին վերաբերող տարբեր հարցերի: […]
19:09 04.07.2019
Մինսկում ավարտված Եվրոպական խաղերում հաջող ելույթներ ունեցած մեր մարզիկների թվում են նաև սպորտային մարմնամարզիկները: Հիշեցնենք, որ նրանք նվաճել են մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալ: Խաղերին մեր տղաների ցուցաբերած արդյունքների և մասնակցության մասին SHANTNEWS-ը զրուցել է ՀՀ սպորտային մարմնամարզության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի հետ: Մարզչին ուղղված հարցերից մեկը վերաբերել է մրցավարությանը, մասնավորապես ադրբեջանցի […]
19:02 04.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ մասնակիցների: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանում 5-րդ միջազգային համագումարի անցկացումը: «Ցանկանում եմ ոչ միայն ողջույնի, այլև քաջալերանքի խոսքեր ասել, քանի որ այն աշխատանքը, որ դուք անում եք՝ յուրաքանչյուրդ ձեր […]
19:00 04.07.2019
Հուլիսի 1-ից դադարեցվել է Կրթության ազգային ինստիտուտի գլխամասային գրասենյակի և 8 մասնաճյուղերի գործունեությունը: Պետական այս կառույցը երկար տարիներ եղել է կրթական նորամուծությունների ու նորույթների մասին մանկավարժներին իրազեկող միակ կազմակերպությունը, մանկավարժների համար կազմակերպել է վերապատրաստման, իսկ դպրոցների տնօրենների համար՝ հավաստագրման դասընթացներ: Կրթության ազգային ինստիտուտի արդեն գործազուրկ մասնագետներին էլ չհաստատված տեղեկություններ են հասել, որ փակված կառույցի փոխարեն […]
18:51 04.07.2019
«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Վարդան Մամիկոնյանը «SOS Սևան» նախաձեռնության քննարկման ժամանակ, այսպես ասած, մի փոքրիկ հաշվետվություն է ներկայացրել այն մասին, թե որքան ձուկ են բաց թողել Սևանա լիճ: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ներկայացնող Վիկտորյա Բուռնազյանն է հետաքրքրվել իրավիճակով: «Մեր ծրագրով նախատեսված էր, որ մենք պետք է բաց թողնեինք մեր արտադրած […]
18:41 04.07.2019
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՍԴ-ում ստեղծված իրավիճակին, ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հետ աշխատանքին, Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությանը և մի շարք այլ՝ վերջին օրերին ակտիվորեն քննարկվող հարցերի: Անդրադառնալով հարցին՝ պատրաստվո՞ւմ է հրաժարական տալ, նա նշեց. «Այն, ինչ դուք տեսնում եք, տեսնում եք: Ես այնպիսի ճնշում, որը պետք է հանգեցնի […]
18:06 04.07.2019
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 2-4-ը Բրյուսելում մասնակցել է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) 23-րդ ընդհանուր ժողովին: Միջոցառմանը մասնակցել են կառույցին անդամակցող 44 երկրների հարկային մարմինների ղեկավարներ և բարձրաստիճան այլ պաշտոնատար անձինք: Ինչպես հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, IOTA-ի ամենամյա ընդհանուր ժողովը կազմակերպության գլխավոր միջոցառումն է, որի վարչական նստաշրջանի ընթացքում ընդունվում են […]
17:59 04.07.2019
Այսօր Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի իրավահաջորդ Սարգիս Քլոյանի և Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդ Վաչագան Ֆարմանյանի անունից դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան ՍԴ անդամներ Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Արայիկ Թունյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, Աշոտ Խաչատրյանի և Արևիկ Պետրոսյանի մասնակցությունը Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա գործերի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան էջում […]
17:48 04.07.2019
Պոլսո պատրիարքական տեղապահի ընտրության առթիվ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջունում է տեղապահի ընտրությունը: «Մայր Աթոռը վստահ է, որ Պոլսո Աթոռը, ընտրված տեղապահի առաջնորդությամբ, եկեղեցականաց և ժողովրդի միասնականությամբ, համերաշխ մթնոլորտում ձեռնամուխ կլինի Հայոց պատրիարքի ընտրության գործընթացին»,- ասել է Վահրամ քահանա Մելիքյանը:
17:23 04.07.2019
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դիտարկմանը, թե գործող Սահմանադրությունը ամենից քննադատվածն է և հասարակության կողմից ամենից չընդունվածը: «Ո՞նց եք գնահատում՝ հասարակության կողմից ընդունվա՞ծ է, թե՞ չընդունված: Մի փոքր կտրվեմ, կան երկրներ, որոնք արգելում են, որ Սահմանադրությունները հանրաքվեի դրվեն: Հիմնավորումը շատ պարզ է, ասում են՝ բարդ իրավաբանական փաստաթուղթ է, թող ներող լինի […]
17:10 04.07.2019
Ռուսաստանի տուրօպերատորների ասոցացիան (АТОР) հետազոտություն է անցկացրել՝ պարզելու, թե Վրաստանի և Ռուսաստանի միջև օդային չվերթների արգելքի հետևանքով որքան զբոսաշրջիկներ են Վրաստանի փոխարեն ուղևորվել Հայաստան: ATOR- ը նաեւ ուսումնասիրել է այս միտման երկարատեւ բնույթը եւ ծավալը: «Հայաստանի առավելություններից են ավիափոխադրողների, կեցության և երկրի ներսում գոյություն ունեցող ցածր գները: Բացի դրանից՝ Հայաստան մեկնել հնարավոր է լինում ռուսական […]
17:08 04.07.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ և մակագրել. «Մեծ պատիվ է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի նման իմաստուն մարդու հետ անմիջական շփման հնարավորություն ունենալը»: Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը հուլիսի 1-ին […]
17:07 04.07.2019
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամ նախաձեռնությամբ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանշանների տոնակատարության առթիվ մետրոպոլիտենի «Երիտասարդական», «Հանրապետության հրապարակ», «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» կայարաններում այսօր տեղի է ունեցել Մոսկվայի մետրոպոլիտենի նախաձեռնությամբ ձևավորված «Երաժշտությունը մետրոյում» խմբի երաժիշտների համերգը։ Ռուս երաժիշտները նվագել են աշխարհի տարբեր […]
17:00 04.07.2019
Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մամիկոնյանը «SOS Սևան» նախաձեռնության քննարկման ժամանակ հարց է ուղղվել, թե արդյոք իրենք օգտագործում են հակաբիոտիկներ՝ ցանցավանդակներում աճեցվող իշխանի պոպուլյացիան պահելու համար. «Այո´, օգտագործում ենք՝ ծնողական կազմի համար: Կարծում եմ, որ գիտեք, որ սաղմոնազգի ձկների տեսակներ կան, որոնք ձվադրելուց հետո ընդհանրապես ոչնչանում են, իշխանը ոչնչանում […]
16:58 04.07.2019
Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա: Հուլիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը նման գնահատական տվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Հարցին՝ ի՞նչ լուծում է տեսնում ստեղծված իրավիճակում, Թովմասյանը պատասխանեց. «Չկա իրավիճակ, որպեսզի դա լուծում ունենա, չկա խնդիր, որն ինչ-որ լուծում ունենա, ես խնդիր չեմ տեսնում, եթե խնդիր չեմ տեսնում, ապա լուծման մասին չեմ կարող խոսել»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՍԴ նորընտիր […]
16:51 04.07.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Շուշանիկ Արևշատյանը տեսանյութ է տարածել աղբակույտով լցված մի վայրից: «Սա ո´չ Հնդկաստանն է, ո´չ Չինաստանը, Երևանն է, Բութանիան՝ այսօր»,- գրել է նա:
16:47 04.07.2019
Ուկրաինան մերժեց ԵԽԽՎ դիտորդներին, իր ֆեյսբուքյան էջում գրում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և մանրամասնում. «Հուլիսի 21-ին Ուկրաինայում տեղի են ունենալու խորհրդարանի՝ Ռադայի արտահերթ ընտրություններ և երեկ Ռադան պաշտոնապես դիմել է ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկեին ու չեղարկել դիտորդական առաքելություն իրականացնելու ԵԽԽՎ-ին ուղարկված Ուկրաինայի հրավերը։ 1994 թվականից ԵԽԽՎ-ն բոլոր ընտրություններում դիտորդական առաքելություն է […]
16:43 04.07.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ hամացանցում լուսանկար է հրապարակվել, որտեղ երևում է, որ Արագածոտնի մարզի Օշական համայնքի հնգաթռիչք կամրջի մոտ լողավազան է տեղադրվել: Բանն այն է, որ տարածքում գործում է «Օշականի հին ջրաղաց» հանգստավայրը: Լողավազանը հենց այդ հանգստավայրինն է: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնի ղեկավար Մարինե Ավանեսյանը SHANTNEWS.am-ի՝ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ […]