22:19 05.07.2019
Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում արդեն 6-րդ կովն են մորթում. 4-ին երեկ են մորթել, 2-ին` այսօր: Եվս 20 կովի էլ հազիվ են փրկել: Անասնապահների համար անհասկանալի վիճակ է ստեղծվել. կենդանիներն անսպասելի սատկում են: Անասնապահներն ասում են, որ կովերը վաղ գարնանը ստացել են բոլոր պատվաստումները: Կարճաղբյուրում կովերի անկման նման դեպքեր նախկինում չեն եղել: Կենդանիներն, ինչպես նախկինում, հիմա […]
21:58 05.07.2019
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում այսօր տեղի ունեցավ գրադարանի, ինչպես նաև ապրիլյան պատերազմի մասնակից, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը կրող լսարանի բացման հանդիսավոր արարողությունը: Ռոբերտ Աբաջյանի պապիկի՝ Գևորգ Աբաջյանի խոսքով՝ ընտանիքը սիրով է ընդունել առաջարկը՝ լսարանն անվանակոչել Ռոբերտ Աբաջյանի անունով, պայմանով, որ իրենց որդին՝ որպես հավաքական կերպար, իր մեջ պետք է ամփոփի հայրենիքի համար կյանքը տված բոլոր հերոսներին: […]
21:47 05.07.2019
Հայաստանում անցկացվող 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակներում այսօր տեղի է ունեցել նյարդաբանական գիտաժողով: Աշխարհի հայտնի բժշկական կենտրոններից Հայաստան եկած նյարդաբանները երկօրյա գիտաժողովի ընթացքում խոսել են գլխուղեղի սուր կաթվածի բուժման ժամանակակից մեթոդների մասին: «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանները պատմել են, որ փետրվարից Հայաստանում կաթվածի բուժումը պետության ֆինանսավորմամբ է կատարվում, և արագ հոսպիտալացման դեպքում հնարավոր է հասնել բուժման […]
21:34 05.07.2019
Մայրաքաղաքն այսօր համալրվեց ևս մեկ պուրակով: Ծարավ Աղբյուր թաղամասում բացվեց ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից կառուցված համալսարանական պուրակը: Կանաչապատ գոտին մոտ 6000 քմ մակերես ունի, տնկվել է 300 մշտադալար ծառ, ստեղծված են բոլոր պայմանները հարմարավետ հանգստի ու մանկական աղմուկով լի երեկոներ անցկացնելու համար: Այստեղ գործելու է նաև սրճարան, որի տանիքում տեղադրված արևային ֆոտովոլտային կայանը հոգալու է […]
20:55 05.07.2019
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար ԶոհրաբՄնացականյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի՝ Արցախ կատարած այցի շրջանակում խորհրդարանում տեղի ունեցող պարբերական հանդիպումները՝ ընդգծելով արտաքին քաղաքական հարցերում մշտական խորհրդատվությունների կարևորությունը: Շնորհակալություն հայտնելով […]
20:33 05.07.2019
Հուլիսի 5-ին` ժամը 09:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Խնկոյան գյուղի 2-րդ փողոցում գտնվող անասնագոմում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խնկոյան գյուղի 2-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:43-ին, մարվել՝ 16:38-ին: Այրվել […]
20:30 05.07.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 5-ին հանդիպում է ունեցել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել են տարբեր ոլորտներում երկու հայկական պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորվել է ՀՀ և ԱՀ կապերի շարունակական ընդլայնումն ու խորացումը: Հանդիպմանը մասնակցում […]
19:32 05.07.2019
Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն Սուան Ֆուքի հետ: Նախ տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում երկու երկրների վարչապետներն ու նրանց տիկնայք ողջունել են պատվիրակությունների անդամներին, այնուհետև հնչել են Հայաստանի ու Վիետնամի պետական օրհներգերը, տեղի է ունեցել Պատվո […]
19:30 05.07.2019
Հանրապետության հիմնական ու միջնակարգ դպրոցների 9-դ դասարանցիները, որոնք հայոց լեզվի կենտրոնական քննությունից ստացել են անբավարար գնահատականներ, վերաքննություն են հանձնել: Մեկ ամիս առաջ ու առաջին անգամ հանրապետության ավելի քան 31 հազար 9-րդ դասարանցիներ հայոց լեզու առարկայից միասնական քննության մասնակցեցին: Շիրակի մարզի դպրոցների 2600 9-րդ դասարանցիների 6 տոկոսը չի հաղթահարել անցողիկ շեմը: Հիմա նրանք վերաքննությանը դարձյալ նույն […]
19:25 05.07.2019
«Նոր Սահմանադրությո՞ւն, թե՞ սահմանադրական փոփոխություններ». այս թեմայի շուրջ են «Երկխոսություն» մեդիակենտրոնում խոսել, կարծիքներ հայտնել իրավաբանը, փաստաբանն ու պատմաբանը: Նրանց կարծիքով` նորանկախ Հայաստանի պատմության մեջ ընդունված 3 Սահմանադրությունները կամ 1 Սահմանադրության հետագա փոփոխված տարբերակները երբևէ չեն ապահովել իշխանությունների տարանջատման և փոխզատման սկզբունքը, այսինքն` այն, ինչին կոչված են: Փոխարենը, դրանք ընդունված լինելով երկրի 3 նախագահների օրոք, ամեն […]
19:24 05.07.2019
Մայր օրենքի գերակայությունն ապահովող բարձրագույն մարմինը Սահմանադրական դատարանն է, որի շուրջ վերջին օրերին Հայաստանում ծավալվող զարգացումները տարբեր բնորոշումներ են ստանում, ընդհուպ մինչև Սահմանադրական ճգնաժամ: Ինչո՞ւ և ինչպե՞ս է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը դարձել վիճարկելի, ինչպե՞ս է արձագանքել իրավական դաշտն ու այս պայմաններում ինչպե՞ս է տեղի ունենալու Սահմանադրական արդարադատության ձևավորումը: 24 տարի առաջ այս օրը հանրաքվեի […]
19:13 05.07.2019
Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրքեր: Նախագահը հանդիպել է ծառայություն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության պայմաններին, մարտական պատրաստականության վիճակին: Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորելով հերթապահություն իրականացնող զինվորներին ու սպաներին՝ նախագահը մասնավորապես նշել է, որ իր համար […]
19:02 05.07.2019
Ֆրանսիայում հուլիսի 10-ին տեղի կունենա ակցիա՝ ընդդեմ ֆրանս-ադրբեջանական ռազմաքաղաքական համագործակցության: Այդ մասին տեղեկացնում է Nouvelles d’Arménie-ն: «Նախորդ ամիս մենք իմացանք, որ ֆրանսիական կառավարության աջակցությամբ ու ադրբեջանական լոբբիի ազդեցության տակ Ֆրանսիայի վարչական դատարանները չեղարկել են Ֆրանսիայի և Արցախի 5 քաղաքների բարեկամության խարտիաները: Դրանք չեղարկվել են տնտեսական ու քաղաքական պատճառներով՝ ադրբեջանական բռնապետության կամքին հետևելով: Որտե՞ղ է Ֆրանսիայի […]
18:53 05.07.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով խոսել է ՀՀ Սահմանադրության մասին: Նա նշել է, որ 10 տարին մեկ ՀՀ Սահմանադրությունը ենթարկվել է առանցքային փոփոխությունների: Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ 2015թ. Սահմանադրությունը ընդունվել է, որպեսզի ավելի ժողովրդավարական կառավարման համակարգ ունենանք, այսինքն՝ խորհրդարանական կառավարման համակարգ, սակայն արդյունքում այդ փոփոխությունները «սուպերվարչապետական համակարգ» են ստեղծել: «Խորհրդարանական […]
18:11 05.07.2019
Այսօր տեղացած հերթական հորդառատ անձրևից հետո Գյումրիում նորից փողոցները ջրածածկ են եղել: Մինչև կես մետր բարձրության անձրևաջրերը ողողել էին քաղաքի կենտրոնական փողոցները: Ջրատար դիտահորերը բացակայում են կամ թողել են ասֆալտաշերտի տակ, իսկ որոշ հատվածներում դրանք խցանված են: Այս կադրերը SHANTNEWS.am-ի թղթակիցը ֆիքսել է Իսահակյան և Ալեք Մանուկյան փողոցներում: Տարիներ շարունակ փողոցաշինական աշխատանքների ժամանակ անտեսվել կամ […]
18:09 05.07.2019
ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին: Դրանում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Միրզոյան, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ՀՀ ԱԺ մեր գործընկերներին Սահմանադրության օրվա առթիվ: Բաղձալի անկախության վերականգնումից հետո մայր օրենքի ընդունումը կարևորագույն քայլ էր պետականության վերակերտման ճանապարհին, որն ամրագրեց […]
17:41 05.07.2019
Մենք ունենք երեք հիմնարար ուղղություն մեր մոտեցման մեջ` բանակցությունների բովանդակային մասը, միջավայրը, որի մեջ տեղի է ունենում այս գործընթացը, և Լեռնային Ղարաբաղի` որպես այս գործընթացի սուբյեկտի լիարժեք ներգրավվածության, մասնակցության հարցը: Եվ այս բոլորը միասին փոխկապակցված են: Մենք ունենք մեր հստակ մոտեցումները և շատ հստակ ձևավորված մեր դիրքորոշումները յուրաքանչյուր հարցով: Այս մասին Արցախում` լրագրողների հետ ճեպազրույցում, […]
17:20 05.07.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 5-ին Հանոյում հանդիպել է Վիետնամի սոցիալիստական հանրապետության վարչապետի տիկին Թրան Նգյուետ Թուին։ Հանդիպմանը Աննա Հակոբյանը ներկայացրել է Հանոյում ստացած իր տպավորությունները՝ շեշտելով, որ նկատել է բարություն վիետնամցի ժողովրդի աչքերում․ ըստ Հակոբյանի, այդ բարության հիմքը վիետնամական ավանդական երաժշտությունն […]
16:57 05.07.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում 20 տարեկան հղի է մահացել: Դեպքի մանրամասները պարզելու համար SHANTNEWS.am-ը զրուցել է Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանի հետ, որը մեզ հետ զրույցում հաստատեց դեպքը. «Անկեղծ ասած, քիչ առաջ եմ տեղեկացել դեպքի մասին: Քաղաքի բնակիչներն ասում են, որ կինը էպիլեպսիա ուներ: Այժմ այլ մանրամասների չեմ տիրապետում»: Հիշեցնենք` անցած գիշեր […]
16:39 05.07.2019
Գեղարքունիքի մարզում կենդանիների անկման դեպքերը ավելացել են: Այս պահի դրությամբ Ծովինար գյուղում անկել է 9 կով, Կարմիր գյուղում՝ 2, Կարճաղբյուրում՝ 6, Արտանիշում՝ 7: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբն աշխատում է տեղում: Նկարահանման ժամանակ մեր տեսախցիկները կովերի անկման նոր դեպքեր են ֆիքսել: Գյուղացիները նշել են, որ նախորդ տարի ևս այդպիսի դեպքեր եղել են՝ կրկին Սևանի ծաղկման ընթացքում: Կարմիր […]
16:31 05.07.2019
Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» պայմանագիր է ստորագրել Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքականի 22-ամյա հարձակվող Զակարիա Սանոգոյի հետ: Սանոգոն հանդես է եկել Բուրկինա Ֆասոյի «Ռահիմո», ավստրիական «Հարթբերգ», «Վոլֆսբերգեր» և այլ ակումբներում: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է Ավստրիայի բարձրագույն լիգան ներկայացնող «Հարթբերգ» ակումբի ֆուտբոլիստ:
16:26 05.07.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ հայտնեց, որ Վանաձոր՝ տատիկին ու պապիկին այցելության մեկնելիս, հանդիպել ու իր հետ վերցրել է չինացի զբոսաշրջիկների, որոնք գնում էին նույն ուղղությամբ։ Թորոսյանը նրանց խնդրեց ներկայացնել իրենց տպավորությունները Հայաստանի մասին, ինչից հետո չինացիներից մեկը նախ՝ շնորհավորեց ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ ու բարեմաղթանքներ հղեց, ապա նաև խոսեց […]
16:18 05.07.2019
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության ֆեյսբուքյան էջը լուսանկար է հրապարակել, որում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է՝ սյունեցի երեխաների հետ: Լուսանկարը մակագրված է հետևյալ կերպ. «Ագարակ, Սյունիքի մարզ 05 հուլիս, 2019թ․»:
16:11 05.07.2019
Հուլիսի 5-ին՝ ժամը 12:26-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ Մուշ-2 թաղամաս տանող ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարմարաշենի խճուղու թիվ 13 հասցեում՝ գազալցակայանի մոտակայքում, բախվել են «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` […]
16:05 05.07.2019
Պոլսո Հայոց պատրիարքարանում հուլիսի 5-ին հրավիրվել է Կրոնական ժողով, որը նախագահել է Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Կրոնական ժողովի մասնակիցները Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին ընտրել են Կրոնական ժողովի ատենապետ։ Տեղապահի պաշտոնում Մաշալյանի ընտրությունից հետո Պոլսո Հայոց պատրիարքարանում պաշտոնապես մեկնարկել է նոր պատրիարքի ընտրության գործընթացը, որը ղեկավարելու է տեղապահը: Վերջինիս գլխավորությամբ առաջիկայում ստեղծվելու է Նախաձեռնող […]
15:55 05.07.2019
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: 1995 թվականին մեր պետությունն ու ժողովուրդը վերահաստատեցին ժողովրդավարական արժեքների արմատավորման, քաղաքացիական հասարակության ձևավորման ուղիով ընթանալու իրենց հաստատակամությունն ու վճռականությունը: Սահմանադրության ընդունումը, իհարկե, ունի նաև բացառիկ պատմական նշանակություն: Այն անկախ պետականության կարևորագույն խորհրդանիշներից և օրենքի […]
15:47 05.07.2019
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ԱԺ երեք խմբակցությունները ներկայացնող պատգամավորների հետ մեկնել է Կիպրոս, որտեղ ելույթ է ունեցել այդ երկրի խորհրդարանում։ Միրզոյանը ներկայացրել է իր ելույթի մի մասը։ «Պատիվ ունեցա ելույթ ունենալ Կիպրոսի խորհրդարանում։ Նախապես ասել էին, որ Կիպրոսի խորհրդարանում ծափահարությունները գրեթե արգելված են, և մեծ էր զարմանքս և հուզմունքս, երբ իմ ելույթից հետո դահլիճը […]
15:42 05.07.2019
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է օրեր առաջ տեղի ունեցած աղմկահարույց դեպքին՝ մասիվցի Անդիկի սպանությանը: Հարցին՝ արդյո՞ք ստեղծված է վիճակ, երբ մեր երկրում մարդիկ կարող են անվտանգ չզգալ, Օսիպյանը պատասխանել է, որ այսօր Երևանը, ընդհանրապես՝ Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ վայրն է, և դա է վկայում նաև վիճակագրությունը: Խոսելով բուն սպանության դեպքի մասին, […]
15:36 05.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը պաշտոնական այցով Վիետնամում է, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից նշելով. «Գործնական և արդյունավետ հանդիպում ունեցա Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ»:
15:32 05.07.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Բադալյանը «Հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օր» վերտառությամբ գրառում է կատարել, որում ներկայացնում է Հայաստանի առաջին Սահմանադրության հեղինակի կյանքից որոշ դրվագներ: «Հայաստանի առաջին սահմանադրության հեղինակ Գրիգոր Չուբարյանը Սիբիրում… փոստատար էր աշխատում: Իրավաբան Գրիգոր Չուբարյանին ձերբակալել էին Նալբանդյան 104 հասցեում գտնվող իր տնից և տեղափոխել կրկին Նալբանդյան 104 հասցեում գտնվող ՊԱԿ-ի մասնաշենք: Նրա կինը՝ Մարթան, […]