TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մանրամասներ Արմավիրի մարզում որդու կողմից հոր դանակահարությունից

16:13 04.07.2019

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները պարզել են, որ հուլիսի 3-ին` ժամը 00։30-ի սահմաններում, Լուկաշին գյուղի 41-ամյա մի բնակիչ տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է հոր հետ և խոհանոցային դանակով հարվածել նրա այտին և ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք, հայտնում է ոստիկանությունը: Նույն օրը նա բերման է ենթարկվել բաժին և տվել բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը […]

̰
Ո՞րն է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը

16:06 04.07.2019

ՀՀ արդարադատության նախարարությունն իրազեկում է տարածել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումը պայմանավորված է միջազգային բնույթի և կոռուպցիոն հանցավորության դեմ պայքարն արդյունավետ իրականացնելու անհրաժեշտությամբ: Այս ինստիտուտը ներդրվում է ապօրինի ծագում ունեցող գույքն օրինական տնտեսական շրջանառությունից հանելու և այն օրինական սեփականատերերին վերադարձնելու, իսկ […]

̰
Օշականի հնգաթռիչք կամրջի մոտ տեղ գտած լողավազանը ապամոնտաժելու համար «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է Արագածոտնի մարզպետին

15:57 04.07.2019

Համացանցում լուսանկար է հրապարակվել, որտեղ երևում է, որ Արագածոտնի մարզի Օշական համայնքի հնգաթռիչք կամրջի մոտ լողավազան է տեղադրվել: Բանն այն է, որ տարածքում գործում է «Օշականի հին ջրաղաց» հանգստավայրը: Լողավազանը հենց այդ հանգստավայրինն է: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնի ղեկավար Մարինե Ավանեսյանը SHANTNEWS.am-ի՝ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ հարցին այսպես պատասխանեց. «Սոցիալական […]

̰
Խոշոր ավտովթար Գյումրիում. «ԶԻԼ»-ը գլխիվայր հայտնվել է փողոցի մեջտեղում

15:50 04.07.2019

Այսօր կեսօրին Գյումրիում՝ Մուսայելյան փողոցում, իրար են բախվել «ԶԻԼ» մանիշի բեռնատար-ջրատարը և BMW մակնիշի մարդատարը: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ը, բախման հետևանքով «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը գլխիվայր հայտնվել էր բանուկ փողոցի մեջտեղում: Վարորդը՝ 58-ամյա Սամվել Նիկոլյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղից հայտնեցին, որ վարորդը ստացել է միջին աստիճանի մարմնական վնասվածքներ: Նշենք, որ վթարված «ԶԻԼ» […]

̰
20-ամյա երիտասարդի դանակահարության գործով մեղադրանք է առաջադրվել հորեղբոր որդուն

15:41 04.07.2019

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ավարտվել է 20-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ազգականին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Դեպքը տեղի է ունեցել 2019թ. մայիսի 9-ին՝ Սպիտակ քաղաքում: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Մասնավորապես՝ […]

̰
Բացահայտվել է խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության դեպք. ԱԱԾ

15:38 04.07.2019

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության դեպք: Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ աշխատակիցները, օպերատիվ տվյալներ ստանալով այն մասին, որ թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված անձինք Հայաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխված առանձնապես […]

̰
Վարշավայում խոսել ենք Լեհաստանի դեսպանատան կողմից վիզաների տրամադրման խնդրի մասին. Անուշ Բեղլոյան

15:37 04.07.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անուշ Բեղլոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Լեհաստան կատարած այցի մանրամասներին: «Հուլիսի 2-ից 4-ը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակության կազմում գտնվում ենք Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։ Մեր պատվիրակությունը արդեն հանդիպել է ԼՀ Սենատի արտաքին հարաբերությունների և ԵՄ հարցերով հանձնաժողովի անդամների հետ, ընդունելության է […]

̰
Օշականի 17-րդ կամրջի տակ լողավազան է տեղադրվել

15:33 04.07.2019

Օշականում 17-րդ դարում կառուցված կամրջի տակ լողավազան են տեղադրել և այն վերածել ժամանցավայրի: Ի դեպ, այս կամուրջը կառուցել է Նահապետ Եդեսացի կաթողիկոսը 1691-1706թթ.: Այն կառուցվել է Քասաղ գետի վրա՝ սրբատաշ կարմիր տուֆից։ Համարվում է հնգաթռիչք կամուրջ։ Նորոգվել է 1778թ. կաթողիկոս Սիմեոն Երևանցու կողմից:

̰
Սանկտ Պետերբուրգում սպանության մեջ մեղադրով հայն ինքնասպանություն է գործել դատարանում

15:30 04.07.2019

Հայաստանի քաղաքացի Սենիկ Նարոյանին, որը մեղադրվում էր Սանկտ Պետերբուրգի 93-ամյա բնակչուհու սպանության մեջ, մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանի պահակային շինությունում ատենակալների վճռի կայացումից հետո։ Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել են քաղաքի դատարանների միավորված մամուլի ծառայությունից: «Դատավճիռը հրապարակվել է նախօրեին` ժամը 18։00-ին, ինչից հետո Նարոյանին ուղեկցել են Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանի պահակային շինություն։ Մի քանի […]

̰
Ինչի՞ հետևանք է Սևանի «ծաղկումը». նախարարի պարզաբանումը

15:11 04.07.2019

Սևանի «ծաղկումը» հետևանք է մի շարք գործոնների՝ մարդկային և ոչ մարդկային: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Մարդկային գործոններից նա առանձնացրեց Սևանի ջրում սնուցող նյութերի, կեղտաջրերի և այլնի առկայությունը, այսինքն՝ ֆոսֆորի, ազոտի լրացուցիչ քանակությունը: Գրիգորյանը նշեց, որ ուսումնասիրություններ են կատարում, որոնցով Սևանի աղտոտման հիմնական աղբյուրները կհայտնաբերվեն, գործողություններ կիրականացվեն՝ […]

̰
ՀՀ-ում Ռումինիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել նախագահին

15:05 04.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություններ: Նախագահ Սարգսյանն ասել է, որ ակնկալում է ակտիվ աշխատանք հայ-ռումինական հարաբերությունների սերտացման և փոխշահավետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Հանրապետության նախագահն ու նորանշանակ դեսպանը խոսել են երկու երկրների միջև տնտեսական կապերի […]

̰
Վարչապետը նոր նշանակում է արել ԱԱԾ-ում

14:55 04.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 3-ին նոր որոշում է ստորագրել, ըստ որի` Կարեն Ղարիբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետ։ «Ղեկավարվելով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Կարեն Ղարիբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետ»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

̰
Հորդորել ենք խուսափել Սևանից ջուր վերցնել. նախարար

14:49 04.07.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախարարության աշխատակիցներն ամենօրյա ռեժիմով հետևում են Սևանի ջրին: Նա նշեց՝ Ջրային կոմիտեից վերցրել են տվյալներ, թե ջուրը, որ մատակարարվում է, կոնկրետ որ հողատարածքներն են ջրվում, նաև համեմատում են՝ արդյոք այդ տարածքներն իրականում ջրվում են: Նախարարն ասաց, որ իրենց 10-օրյա պարբերականությամբ ներկայացվում են […]

̰
Սևանի առափնյա հատվածների մաքրումը հնարավոր է իրականացնել համայնքի միջոցով. նախարար

14:32 04.07.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հուլիսի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է Սևանի մաքրման աշխատանքների ու այդ նպատակով արվող ֆինանսական հատկացումների մասին: «Մաքրման աշխատանքների մի մասը ջրում էր կատարվում, մի մասը՝ ցամաքում: Կարծում ենք՝ ցամաքում մաքրելու համար կարիք չկա գումար վճարել, դա հնարավոր է իրականացնել համայնքների միջոցով, ջրում ճահճացված և արդեն ջրում գտնվող տարածքներն […]

̰
Երևանում 83 ընտանիք նոր բնակարան է ստացել

14:31 04.07.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Երևանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի 8 և 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերում ապրող 83 ընտանիքների այսօր հանձնել են նոր բնակարանների բանալիներ: Քաղաքապետը նաև տեղեկացնում է, որ ևս 59 ընտանիք էլ ստացել են Սիսակյան 3 հասցեում նոր կառուցվող շենքում անհատույց բնակարաններ ստանալու մասին Երևանի քաղաքապետի […]

̰
Բաց էկոլոգիական հանցագործություն կատարածները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Լևոն Գալստյան

14:22 04.07.2019

«SOS Սևան» նախաձեռնության այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ «Հայկական բնապահպանական ճակատի» անդամ Լևոն Գալստյանն ասել է, որ այս տարվա մայիսին առաջարկությունների մի փաթեթ են ուղարկել կառավարությանը՝ վարչապետի աշխատակազմին, բայց առաջարկությունները փոխանցվել են շրջակա միջավայրի նախարարությանը, որտեղից էլ ստացել են պատասխան, որը, ըստ Գալստյանի, չի տարբերվում նախորդ կառավարության տված պատասխաններից: Ասվել է ոչ թե կոնկրետ քայլերի, այլ […]

̰
Ղազախստանում արգելելու են հայկական պետհամարանիշների երկարատև օգտագործումը

14:15 04.07.2019

Ղազախստանի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ առաջիկայում մտադիր են սահմանափակումներ մտցնել Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղըզստանի ավտոհամարանիշներով մեքենաների շահագործման ոլորտում։ Եթե մեքենան տրանզիտով անցնում է Ղազախստանի տարածքով, ապա նրան կտրվի մինչև 10 օր ժամանակ։ Եթե մեքենայի տերը մտադիր է ավելի երկար գտնվել այդ երկրի տարածքում, ապա ստիպված է լինելու «ժամանակավոր կացության» վկայական ստանալ մեքենայի համար։ Նախարար […]

̰
Բնակիչներն ավելի շատ են սկսել աղտոտել Սևանը. Էրիկ Գրիգորյան

14:13 04.07.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սևանի վիճակին: Նա Սևանի ջրի մակարդակի իջեցման ու աղտոտման մասին խոսելիս նշել է, որ պատճառներն են կեղտաջրերի հոսքը, անտառային ափամերձ տարածքները պետք է մաքրվեն, ռեստորաններից, հյուրանոցներից մեծ քանակի աղտոտում է լինում, նաև բնակչության կողմից է էականորեն ավելացել աղտոտումը: «10-15 տարի առաջ լվացքի մեքենաներ […]

̰
Ե՞րբ Հայաստանը կունենա հայկական դրոշով սեփական նավ. մշակվել է Ծովային օրենսդրության նախագիծը

14:00 04.07.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանը նախօրեին հայտարարեց, որ ավարտվել է Ծովային օրենսդրության նախագծի մշակումը: Հիմնականում 2 երկրի`Մոնղոլիայի ու Մոլդովայի փորձն է հաշվի առնվել։ Այս երկրները չունեն ելք դեպի ծով, բայց ունեն Ծովային օրենսդրություն: Իսկ համաշխարհային ջրային տարածքում երթևեկող  1000 նավերի վրա ծածանվում են Մոնղոլիայի, 700-800 նավերի վրա` Մոլդովայի դրոշները։ Պատգամավորը Հայաստանը ծովային երկիր […]

̰
«Գազպրոմ»-ին տուգանելը գազի գնի բանակցությունների հետ որևէ կապ չունի. ՀԾԿՀ նախագահ

13:45 04.07.2019

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գազի գնի շուրջ ռուսական կողմի հետ տարվող բանակցություններին: Հարցին՝ ի՞նչ փուլում են դրանք, նա պատասխանեց. «Բանակցությունները դեռևս շարունակվում են, որևէ նորություն չեմ կարող ասել»: Բաղրամյանն ընդգծեց՝ «Գազպրոմ» ընկերության նկատմամբ կիրառվող տուգանքներն այդ բանակցությունների հետ որևէ կապ չունեն, պետք է բացել ընդամենը տուգանքի փաստաթղթերը և տեսնել՝ […]

̰
Հյուսիսային պողոտայում փորձարկվել է բարձր ճնշման նորագույն լվացող տեխնիկան

13:40 04.07.2019

Հյուսիսային պողոտայում փորձարկվել է բարձր ճնշման նորագույն լվացող տեխնիկան: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից: «Շուտով այս տեխնիկայի գործարկմամբ կիրականացվի Կենտրոնի մաքրումը»,- գրված է լուսանկարներին կից արված գրառման մեջ:

̰
Հայաստանը կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր կստորագրի Սինգապուրի հետ

13:30 04.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սինգապուր այցի ընթացքում ստորագրվելու է երկու երկրների միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր։ Այս մասին այսօր հայտնի դարձավ կառավարության նիստից։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը զեկուցեց, որ այս համաձայնագիրը թույլ է տալու ոչ միայն կանխատեսելի դարձնել երկու երկրների հարաբերությունները բիզնեսի համար, ինչպես նաև հեշտացնել հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման աշխատանքները։ Ջանջուղազյանն ասաց, որ այժմ […]

̰
Մանրամասներ վարորդական վկայականներ ստանալու նոր կարգի մասին

13:21 04.07.2019

Վարորդական վկայականներ ստանալու կարգի մասին նոր նախագծին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը: Նա նշել է, որ ըստ այդ նախագծի` ուսում պահանջվելու է միայն «C» կատեգորիայի/բեռնատար տրանսպորտային միջոցների վարման/ իրավունքի վկայական ստանալու համար: «Օրենքի նախագծով ուսուցում պահանջվում է միայն «C» կատեգորիայի /բեռնատար տրանսպորտային միջոցների վարման/ իրավունքի վկայական ստանալու համար: Հայաստանը պարտավորվել է […]

̰
Կառավարությունը միջոցներ կուղղի ջրօգտագործող ընկերությունների պարտքի մարմանը

13:00 04.07.2019

Հայաստանի ջրօգտագործողների ընկերություններում նորից պարտք է կուտակվել` ավելի քան 4 միլիարդ դրամ։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ զեկուցեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և բացատրեց պատճառները։ Ըստ նրա՝ ամեն տարի ջրօգտագործողների ընկերությունները վերցնում են ընթացիկ տարվա՝ զարգացման համար նախատեսված պետական դոտացիաները և ուղղում են նախորդ տարվա պարտքի մարմանը։ Նախարարն ասաց, որ ամենացավալին […]

̰
Կառավարությունն բլից քվեարկություններով ընդունեց 6 որոշում

12:40 04.07.2019

Կառավարությունն այսօր երկարատև քննարկումից հետո բլից քվեարկությամբ ընդունեց միանգամից 6 հարց։ Հարցերը վերաբերում էին կրթական հաստատություններում վերանորոգման, տեխնիկական վերազինման, երբեմն էլ վերակառուցման աշխատանքներին։ Հարցերն ընդունվեցին միանգամից, քանի որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դրանք ներկայացրել են առանց ընդմիջման, և կառավարության անդամները հարցեր ու առաջարկություններ ներկայացրել էին բոլորի վերաբերյալ։

̰
Հենրիխ Մխիթարյանը կնոջ և մոր հետ Փարիզում է

12:38 04.07.2019

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Փարիզում է: Ինչպես հաղորդում է Nouvelles d’Arménie-ն, Մխիթարյանին կնոջ՝ Բեթի Վարդանյանի և մոր՝ Մարինա Տաշչյանի ուղեկցությամբ, նկատել են Փարիզի Սեն-Ժերմեն թաղամասում գտնվող ռեստորաններից մեկում:

̰
Քաղաքացին պետք է տեսնի, թե ինչպես է հարկային պատասխանատու վարքն ազդում մարդկանց կյանքերի վրա․ Ավինյան

12:33 04.07.2019

Կառավարությունն այսօր 2,6 միլիարդ դրամ հատկացրեց դպրոցների նորոգմանն ու լրացուցիչ շինարարությանը, ուսումնական հաստատությունների կահավորմանը և այլ հարցերի։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ կառավարության նախորդ նիստին էլ ընդունվել են առողջապահության ոլորտին 12 միլիարդ դրամի հատկացման ծրագրեր։ Այս ամենն Ավինյանը կապեց քաղաքացիների վարքի փոփոխության հետ ու հիշեցրեց, որ քաղաքացիները պետք է պահանջեն ՀԴՄ կտրոններ, իսկ տնտեսվարողներն էլ […]

̰
Պետք է շտապ ստեղծել անկախ փորձագետների հանձնաժողով. Կարինե Դանիելյան

12:24 04.07.2019

Բնապահպան Կարինե Դանիելյանը կարծում է, որ պետք է շտապ զբաղվել ոռոգման ցանցի կորուստներով: «Ավելի շատ կորցնում ենք, քան Սևանից ջուր ենք վերցնում: Մենք նամակ գրեցինք, եկավ մեր նամակի պատասխանը, հրավիրեցին, քննարկեցինք, աշխատանքներ տարվում են, բայց ոչ այն տեմպերով ու մասշտաբներով, որ Սևանը պահանջում է: Այսօր իրոք Սևանը խիստ կարիք ունի աջակցության»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց […]

̰
Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի որդին դիմել է դատարան

12:09 04.07.2019

Հայտնի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի որդին` Կարեն Խաչատրյանը, դատարանի որոշմամբ 300 հազար ռուբլու տեսքով փոխհատուցում է ստանալու ժառանգի իրավունքների խախտման համար: Կարեն Խաչատրյանը հայցը ներկայացրել էր Մոսկվայի Սոլնցևսկի դատարան: Կոմպոզիտորի մահից հետո որդին ստացել էր իրավունք հոր կողմից գրված «Սպարտակ» բալետի երաժշտության համար: 2018-ին նա հայտնաբերել է, որ հայտնի ներկայացումը միաժամանակ ցուցադրվում է Ղրիմի, Սոչիի մի […]

̰
Մարիամ Փաշինյանը ևս միացել է Բռնության ձայնը ֆլեշմոբին

12:07 04.07.2019

Վերջին օրերին համացանցում տարածված Բռնության ձայնը ֆլեշմոբին միացել է նաև Մարիամ Փաշինյանը: «Երբեք չի կարելի բռնության կողքով անտարբեր անցնել։ Սեռական բռնությունը մեր հասարակության մեջ տաբու հիշեցնող թեմա է, ու շնորհակալ եմ բոլոր այն համարձակ կանանց, որ բարձրացնում են իրենց ձայնը ու օգտագործում իրենց հասարակական դիրքը այս թեմայի շուրջ երկխոսություն սկսելու ու շատ ծնողների գիտակցությունը բարձրացնելու […]

̰
BACK_TO_TOP