TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Նոր արբանյակային լուսանկարներ «ծաղկած» Սևանա լճից

16:14 03.07.2019

Ecolur.org-ը «ծաղկած» Սևանա լճից նոր լուսանկարներ է հրապարակել: Խոսքը արբանյակային լուսանկարների մասին է: «Սևանա լիճն այս տարի մասշտաբային ծաղկել է: ՀՀ բնապահպանության (ներկայում Շրջակա միջավայրի) նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը հրապարակել է ս.թ. հուլիսի 1-ի դրությամբ լճի վիճակը պատկերող արբանյակային լուսանկարներ, որոնցում Մեծ Սևանը և Փոքր Սևանը կանաչ գույն ունեն: Բնապահպանները կրկին ահազանգ են հնչեցնում և […]

̰
ՀՀ ԶՈւ շտաբի պետն այցելել է Արցախի առաջնագիծ, ծանոթացել հակառակորդին զսպելու մեխանիզմների

16:02 03.07.2019

Հուլիսի 3-ին աշխատանքային այցով Արցախի պաշտպանության բանակ է այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եղել է բանակային առաջնագծի մի շարք ուղղություններում, ծանոթացել է տեղում իրականացված ու շարունակվող ինժեներա-ամրաշինական աշխատանքներին, ծանոթացել է հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանն ուղղված համալիր գործընթացներին: Աշխատանքային այցի ընթացքում […]

̰
Կարող ենք հանգիստ լինել. ԱԻՆ ներկայացուցիչը՝ ջրամբարների՝ լցված-չլցված լինելու մասին

16:00 03.07.2019

ԱԻՆ հիդրոլոգիական կանխատեսումների բաժնի պետ Ամալյա Միսակյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցի ժամանակ ասել է, որ իրենց կանխատեսումները, ջրային պաշարների մասով, արդարացված են: «Մենք գետերում ունեցել ենք հիմնականում նորմայից ավել ջրի ելքեր: Նույնիսկ մեկուկես-երկու անգամ ավել ելքեր են դիտվել: Որոշ գետավազաններում, նույնիսկ ելքերն անբարենպաստ ու վտանգավոր են եղել: Առավելագույն ելքերը հիմնականում դիտվել են մայիսի առաջին տասնօրյակում: Ջրածածկումներ են […]

̰
ՀՀ վարչապետին վերագրվող նամակը շրջանառության մեջ է դրվել ադրբեջանական կեղծ օգտատիրոջ կողմից

15:58 03.07.2019

Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ն անդրադարձել է համացանցում լայնորեն տարածվող նամակին, որ իբրև թե գրել է ՀՀ վարչապետը: «Օրերս համացանցում սկսեց շրջանառվել մի լուսանկար, որում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իբր նամակ է ուղղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Նամակում նշվում էր Արցախը Ադրբեջանին փոխանցելու պատրաստակամության մասին։ Առաջին իսկ հայացքից […]

̰
Մեր նպատակն ավիացիոն շուկայում հայկական, հայաստանյան ընկերություններ ունենալն է. Փաշինյան

15:42 03.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացմանը, ոլորտում առկա խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր: «Այսօր հավաքվել ենք քննարկելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի զարգացման հայեցակարգային ծրագրի նախագիծը, որպեսզի կողմնորոշվենք, թե ինչ ռազմավարական ուղղություն ենք որդեգրում Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի զարգացման բնագավառում: Նախկինում մի քանի անգամ առիթ եմ ունեցել […]

̰
Մհեր Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահի հետ

15:34 03.07.2019

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Թեհրանում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Այս մասին հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահին ջերմ ընդունելության համար: Նշելով, որ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամական կապերի և […]

̰
Հայաստանը նաև Սփյուռքի մեր հայրենակիցների տունն է. նախագահը` Գլենդելի քաղաքապետին

15:30 03.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին: Նախագահ Սարգսյանը ողջունել է Գլենդելի հայազգի քաղաքապետի այցը հայրենիք՝ ընդգծելով, որ Հայաստանը նաև սփյուռքի մեր հայրենակիցների տունն է: Հայրենիք-Սփյուռք կապերն ամրապնդելու համատեքստում նախագահն Արա Նաջարյանին առաջարկել է խորացնել քույր քաղաքների՝ Գյումրիի ու Կապանի հետ համագործակցությունը: Արմեն Սարգսյանը մասնավորապես ներկայացրել է Գյումրիի […]

̰
Ադրբեջանցու հանձնումը որպես փոխանակում չի եղել․ ԱԳՆ խոսնակ

15:04 03.07.2019

Հայաստանը հունիսի 28-ին Ադրբեջանին էր հանձնել այդ երկրի քաղաքացուն, որը մինչ այդ ապօրինաբար հատել էր հայ-ադրբեջանական սահմանը, անցել հայկական կողմ։ Սա կատարվել է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Սա, ինչպես ոմանք են ներկայացնում, փոխանակում չէ։ Սա եղել է Հայաստանի […]

̰
«Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. Lurer.com

15:02 03.07.2019

Համացանցում են հայտնվել բացառիկ կադրեր «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանության մասին: Lurer.com-ի հրապարակած տեսանյութից երևում է՝ ինչպես է դեպքը տեղի ունեցել:

̰
Ռուստամ Բադասյանը Յագլանդի հետ քննարկել է ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների հարցերը

15:00 03.07.2019

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը 2019 թվականի հուլիսի 1-2-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաք կատարած այցի ընթացքում հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդին, Եվրոպայի խորհրդի Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսին, Վենետիկի հանձնաժողովի նախագահ […]

̰
Աննա Հակոբյանը «Յարխուշտա» է պարել լիբանանահայ երիտասարդների հետ

14:55 03.07.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 1-ից Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով Լիբանանում է՝ մասնակցելու Հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովին: Աննա Հակոբյանը Բեյրութում «Յարխուշտա» է պարել լիբանանահայ երիտասարդների հետ:  

̰
Տեղի է ունեցել «Ժառանգություն»-ՀՅԴ հանդիպումը

14:54 03.07.2019

«Քաղաքական անցյալին վերադարձ չի կարող լինել». այս վերտառությամբ հաղորդագրություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը: «Այսօր «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ ՀՅԴ-ի նախաձեռնած քաղաքական հանդիպումը, որին «Ժառանգություն»-ից մասնակցում էին կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, Գործադիր մարմնի անդամներ Հայկ Գասպարյանը, Գագիկ Մարգարյանը, ՀՅԴ-ից՝ ԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը և Արմենուհի Կյուրեղյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ […]

̰
Որքա՞ն գումար է ծախսվել ՌԴ պատվիրակության՝ Հայաստան այցի ժամանակ

14:35 03.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՌԴ պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն այցի ծախսերի մասին: «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. 2019 թվականի հունիսի 24-26-ը Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարի տեղակալ Վլադիմիր Տոկարևի գլխավորած պատվիրակության (15 անձ)` Հայաստանի Հանրապետություն այցի ընթացքում ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Սոորոնբայ Ժեենբեկովի հետ

14:30 03.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ: Ինչպես երեկ Բելառուսի ու Ղազախստանի նախագահների հետ կայացած հեռախոսազրույցների ժամանակ, այնպես էլ այսօր՝ վարչապետ Փաշինյանը, որպես նախագահող երկրի ղեկավար, Ղրղըզստանի նախագահ Ժեենբեկովի հետ քննարկել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության, Երևանում ս.թ. հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացման, ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնման հետ կապված […]

̰
Ընտանիքի անդամները թունավորվել են շամպինիոնից

14:28 03.07.2019

Հուլիսի 2-ին` ժամը 4.15-ին, Մարտունու հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել նույն ընտանիքի հինգ անդամ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են տանը՝ շամպինիոն տեսակի սունկ ուտելու հետևանքով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:    

̰
Տարոն Մարգարյանը ապրում և հիմնավորապես ապրելու է Երևանում. Արթուր Գևորգյան

14:24 03.07.2019

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսնակ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Մարգարյանի՝ Հայաստանը լքելու մասին լուրերին: «Ուշադրություն, Տարոն Մարգարյանը, ի հեճուկս ստեր մոգոնողների և տարածողների, ապրել, ապրում և շարունակելու է հիմնավորապես ապրել Երևանում. դուր գա դա ոմանց, թե՝ ոչ: Տիկնա՛յք և պարոնա՛յք, դադարեցրե՛ք այլևս ձեզ գուցե ցանկալի և երևակայությունը որպես իրողություն […]

̰
Հայաստանում Լեհաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ պարզաբանումների համար․ ԱԳՆ խոսնակ

14:07 03.07.2019

Արտաքին գործերի նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը այսօր որոշ մանրամասներ ներկայացրեց Լեհաստանի դեսպանատան կողմից վիզաների տրամադրման արհեստական խոչընդոտների ստեղծման մասին «Հետքի» հրապարակման վերաբերյալ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, ըստ Նաղդալյանի, գործընթացը դիտարկում է Հայաստան-Եվրամիություն վիզաների դյուրացման համատեքստում, և դրանում թերացումներն անընդունելի են։ «Այս առնչությամբ Հայաստանում Լեհաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ պարզաբանումների համար, և իրեն ներկայացվել է ՀՀ […]

̰
ՀԲ-ն հաստատել է Հայաստանի ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի 13,4 մլն եվրո ֆինանսավորումը

14:00 03.07.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Համաշխարհային բանկի տրանսպորտային ոլորտի մասնագիտական խմբի պատվիրակությանը։ Նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստանի ու Համաշխարհային բանկի երկարամյա և արդյունավետ փոխգործակցությունը՝ ընդգծելով բանկի հետ հարաբերությունների դինամիկ զարգացման և որակապես նոր հանգրվան տեղափոխելու հայկական կողմի շահագրգռվածությունը։ Նախարարը միաժամանակ հարկ է համարել նշել, որ բանկի հետ համատեղ իրականացված […]

̰
Հայ բռնցքամարտիկները միջազգային մրցաշարի կիսաեզրափակչում են

13:57 03.07.2019

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Խարկովում ընթացող երիտասարդական միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ 64 կգ քաշային Արարատ Հարությունյանն ու 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ Խարկովում պայքարը շարունակում են նաեւ 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանն ու 69 կգ քաշային Արմեն Մանուկյանը:

̰
Քանի՞ պետություն է վավերացրել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

13:51 03.07.2019

Կիպրոսի խորհրդարանի կողմից Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումից հետո այդ համաձայնագիրը վավերացրած երկրների քանակը հասել է 13-ի։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ թվելով այդ պետությունները․ Էստոնիա Լատվիա Լիտվա Բուլղարիա Լեհաստան Լյուքսեմբուրգ Դանիա Մալթա Ռումինիա Մեծ Բրիտանիա Ֆինլանդիա Հունգարիա Սլովակիա Սրանք այն պետություններն են, որոնք ավարտել են վավերացման գործընթացը՝ այդ […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի մի քանի փողոցներում

13:49 03.07.2019

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով Երևան քաղաքի Մ. Խորենացու, Վ. Սարգսյանի, Բեյրութի և Իտալիայի փողոցների խաչմերուկում (Ստ. Շահումյանի անվան հրապարակ) 2019թ. հուլիսի 4-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նշված խաչմերուկում երթևեկությունը այսուհետ կիրականացվի կից ներկայացված սխեմայի համաձայն:

̰
Ձնամաքրիչ մեքենաները վերածվել են ջրցանի և մաքրում են Երևանի փողոցները

13:38 03.07.2019

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած բազմաֆունկցիոնալ մեքենաները, որոնք ձմռանը մաքրում էին ձյունը, հիմա վերածվել են ջրցանի և մաքրում են մայրաքաղաքի փողոցները։ Պատկերված տեսանյութում երևում է, թե ինչպես են մեքենաները մաքրում Երևանի փողոցները:

̰
Նախագահը հյուրընկալել է իտալացի քանդակագործ Լորենցո Քուինին

13:33 03.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է իտալացի քանդակագործ Լորենցո Քուինին: Նախագահ Սարգսյանը ողջունել է արվեստագետի առաջին այցը Հայաստան: Նա նշել է, որ մշտապես բարձր է գնահատել քանդակագործի հոր՝ Էնթոնի Քուինի դերասանական վարպետությունն ու ֆիլմերում կերտած կերպարները: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լորենցո Քուինը նշել է, որ ոգեշնչված է Հայաստանի գեղեցկությամբ:  «Սա պարզապես հիանալի երկիր է, […]

̰
Ատրճանակի պարկուճներ, փամփուշտ, արնանման հետքեր. ոստիկանությունը` Մասիվցի Անդիկի սպանության մասին

13:30 03.07.2019

Հուլիսի 2-ի գիշերը՝ ժամը 23.10-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժհաստատություն է տեղափոխվել 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի դին: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ տղամարդը հիվանդանոց էր տեղափոխվել Նոր Նորքի 5-րդ զանգվածից։ Շուտով հայտնաբերվեց նաև դեպքի վայրը։ Հրազենի գործադրմամբ սպանությունը տեղի էր ունեցել Միկոյան փողոցի […]

̰
Երկրի սուվերեն իրավունքն է․ ԱԳՆ խոսնակը՝ Բելառուսի զորահանդեսին ադրբեջանցիների մասնակցության մասին

13:28 03.07.2019

Ադրբեջանի բանակի զինծառայողները մասնակցելու են Բելառուսի անկախության օրվա կապակցությամբ Մինսկում անցկացվող զորահանդեսին։ Լրագրողներից մեկն այսօր այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ խոսնակին խնդրեց ներկայացնել Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ գործընկերոջ կողմից Հայաստանի հակառակորդին նման հրավեր ուղարկելու վերաբերյալ։ «Դա որևէ երկրի սուվերեն իրավունքն է՝ իր մոտ անցկացվող միջոցառումներին հրավիրել ցանկացած գործընկերոջ»,- ասաց Աննա Նաղդալյանը։ Ինչ վերաբերում է հայկական պատվիրակության մասնակցությանը, […]

̰
Էջմիածնի քաղաքապետի նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում» վարչական տույժ

13:22 03.07.2019

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն էլեկտրոնային հայտարարագրերի ռեեստրի տվյալների ուսումնասիրության արդյունքներով պարզել է, որ Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2018թ. տարեկան հայտարարագիրը հանձնված և հրապարակված հայտարարագրերի ցանկում առկա չէ: Ըստ սահմանված կարգի` համայնքի ղեկավարը այն պետք է ներկայացներ մինչև մայիսի 31-ը: Էթիկայի հանձնաժողովի կողմից հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի […]

̰
Առաջին ինքնակառավարվող մեքենան Հայաստանում պատրաստ կլինի 2020թ.

13:17 03.07.2019

Հայաստանում մշակում են առաջին մեքենայի մոդելը, որը պետք է ընթանա առանց վարորդի: Այդ մեքենայի մոդելը ներկայացված էր երևանյան «Digitec» ցուցահանդեսին անցյալ տարի: Ինքնակառավարվող մեքենայի մշակմամբ զբաղվում է «YEA Engineering» ընկերությունը: Մեքենան առայժմ ծրագրավորման փուլում է: Առաջին փորձնական ընթացքը կկատարվի 2020 թվականին՝ Հայաստանի «Ինժեներական քաղաքի» տարածքում: Ընկերությունը նպատակ ունի ոչ այնքան այդ մեքենաների սերիական արտադրություն սկսել, […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է Արտակ Դավթյանին

13:00 03.07.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն հուլիսի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

̰
Շտապօգնության բժիշկների վրա հարձակված հիվանդը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ. մանրամասներ

12:54 03.07.2019

Հուլիսի 2-ին` ժամը 15.25-ին, շտապօգնության ենթակայանից հաղորդում է ստացվել, որ կանչով բրիգադը մեկնել է Բաշինջաղյան փողոցի մի տուն, որտեղ հիվանդը դանակով հարձակվել է բժիշկի վրա: Շտապ դեպքի վայր մեկնած ոստիկանները կանխել են զարգացումներն ու պարզել, որ բժշկին դանակով սպառնացել է սպանել 56-ամյա տանտերը: SHANTNEWS.am-ը դեպքի մասին մանրամասներ պարզեց Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանից: Նա մեզ […]

̰
Կնոջ դերի բարձրացումը բխում է նաև տղամարդկանց շահերից. Զարուհի Բաթոյան

12:50 03.07.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ընտանեկան բռնության դեպքերին: «Մենք չպետք է միայն որպես արձագանքող հանդես գանք տարբեր խնդիրների դեպքում, այլ պետք է առաջնորդենք այդ խնդիրների լուծման գործընթացները: Ուրախ եմ փաստելու, որ միջգերատեսչական համագործակցությունն արդյունավետ է, թեև դեռ անելիք կա: Հանրության իրազեկության իմաստով կարևորում եմ նաև քաղաքացիների և […]

̰
BACK_TO_TOP