TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Այս տարվա մայիսին արձանագրվել է ապրանքների արտահանման 11.7% աճ

21:27 03.07.2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ համաձայն ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների՝ այս տարվա մայիսին արձանագրվել է ապրանքների արտահանման 11.7% աճ: Ըստ Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ տվյալների՝ որոշ ապրանքային խմբեր ունեցել են արտահանման երկնիշ աճ։ Արտահանման կառուցվածքում այս ամիս ևս նկատվել է աճի մեծ ներուժ ունեցող ոչ ավանդական ապրանքների արտահանման դրական դինամիկա:

̰
Ամիսներ շարունակ տնտեսվարողները սպասում են Կենդանաբանական այգում սրճարանների համար տարածքների վարձակալության աճուրդին․ Խաժակյանը՝ Մարությանին

21:20 03.07.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Երևանի քաղաքապետարանի դանդաղկոտությունը որոշ ոլորտներում վերածվել է անգործության: Ամիսներ շարունակ տնտեսվարողները սպասում են Կենդանաբանական այգում սրճարանների համար նախատեսված տարածքների վարձակալության աճուրդին: Իրավիճակի աբսուրդային կողմն այն է, որ ամիսներ շարունակ այս հարցը քննարկվել է, որոշվել են սկզբունքներ, սակայն այգու աշխատանքային սեզոնի մեկնարկից առ այսօր […]

̰
Մոտ 13000 քմ տարածքում իրականացվել է հսկվող այրում

21:11 03.07.2019

Հուլիսի 3-ին ևս Արտակարգ իրավիճակների նախարարությունը մայրաքաղաքում իրականացրել է չոր խոտածածկույթի հսկվող այրում: Ժամը 10:36-ից մինչև ժամը 18:54-ը թիվ 5 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Հրազդանի կիրճում՝ Կիևյան կամրջի տակ, իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ: Ժամը 14:40-ից մինչև ժամը 20:12-ը թիվ 1 ՀՓՋ-ից երկու մարտական հաշվարկ Ծիծեռնակաբերդի խճուղուց դեպի հուշահամալիր տանող ավտոճանապարհի հարակից […]

̰
Վրաստանում ձերբակալել են Մոսկվա-Երևան երթուղու հայ ուղևորի

21:07 03.07.2019

Վրաստանում «Ավազառ Բուս» հայկական ուղևորափոխադրող ավտոբուսի (Մոսկվա-Երևան երթուղու) վարորդին ազատ են արձակել։ Սակայն ձերբակալել են նույն ավտոբուսի ուղևոր Վաղարշակ Հովսեփյանին։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց վարորդի փաստաբանը` Գոչա Տեդիաշվիլին։ Հունիսի 22–ին Մոսկվայից մեկնած ավտոբուսը հատել էր Ռուսաստանի սահմանը, սակայն վրացի սահմանապահները չէին թողել, որ այն շարունակի ճանապարհը, քանի որ սրահում արգելված ապրանք էին հայտնաբերվել։ Ավտոբուսում […]

̰
Ակնաբուժական կլինիկայի ղեկավարից փորձել են շանտաժի միջոցով խոշոր գումար շորթել

20:59 03.07.2019

Օրեր առաջ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 182 հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3.1 կետերով հարուցվել է քրեական գործ՝ շորթում կատարելու հատկանիշներով: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ԱԱԾ աշխատակիցներն օպերատիվ տվյալներով պարզել են, որ Վրեժ Վ.-ն և Կարո Խ.-ն, նախնական համաձայնության գալով, փորձել են հանրապետությունում գործող հայտնի հիվանդանոցներից մեկի ակնաբուժական կլինիկայի ղեկավարից խոշոր չափի գումար շորթել՝ […]

̰
Վարչապետը հանձնարարել է ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնին աշխատել նաև շաբաթ-կիրակի օրերին

20:48 03.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել, որ Ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքի հաշվառման-քննական բաժինն աշխատի նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 9:00-18:00-ն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։ «Նպատակն է թեթևացնել աննախադեպ մեծ քանակով ներմուծվող ավտոմեքենաների գրանցման և հաշվառման հերթերը: Ոստիկանությունը հավաստիացրեց, որ նոր կադրերի ներգրավմամբ այս աշխատանքին պատրաստ կլինեն […]

̰
Հայաստանը պետք է ունենա աշխարհի հայ բժիշկների մեկ միասնական ցանց. Փաշինյան

20:41 03.07.2019

Միջազգային հայ բժշկական համքարության աշխատանքը պետք է դարձնել ավելի համակարգված, և Հայաստանը պետք է ունենա աշխարհի հայ բժիշկների մեկ միասնական ցանց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 3-ին Հայաստանի  5-րդ միջազգային բժշկական համագումարի բացման արարողության ժամանակ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ողջունելով համագումարի մասնակիցներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսպիսի ցանցը շատ կարևոր է, որովհետև հայ ժողովրդին, […]

̰ ̰
Նախ սպառնացել է գնդակահարել, հետո դանակով է հարձակվել. մանրամասնում է բժիշկը

20:24 03.07.2019

Հուլիսի 2-ին` ժամը 15.25-ին, շտապօգնության ենթակայանից հաղորդում է ստացվել, որի կանչով բրիգադը մեկնել է Բաշինջաղյան փողոցի մի տուն: Հետո արդեն տարածվելու էր լուրն այն մասին, որ հիվանդը դանակով հարձակվել է բժիշկի վրա: Դեպքի մասին մանրամասները Shantnews-ի թղթակիցը պարզել է կանչին մեկնած բժշկից՝ Գառնիկ Բալասանյանից, որն արդեն 8 տարի է՝ աշխատում է շտապ բուժօգնության ծառայությունում: Բժշկի […]

̰
Թուրքիայում հակահայկական հերթական ֆիլմն է նկարահանվում

19:51 03.07.2019

Թուրքիայում ֆիլմ է նկարահանվում 1915-16թթ. բիթլիսաբնակ մուսուլման ընտանիքների հետ պատահած դեպքերի մասին՝ մեղադրանքի թիրախում առնելով ռուսներին ու հայերին, հաղորդում է Ermenihaber-ը: Ֆիլմը նկարահանվում է Թուրքիայի Ռադիոյի ու հեռուստատեսության ընկերության աջակցությամբ և համակարգմամբ: «Ձյունից կազմված» անվանումով ֆիլմը էկրան կբարձրանա 2020 թվականին: Նկարահանումների մի մասը կատարվել է ձմռանը, ամառային մասը դեռ շարունակվում է: Ֆիլմը նկարահանվում է թուրք […]

̰
ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զինծառայողները ականային պայթեցման վարժանքներ են անցկացրել

19:47 03.07.2019

Հայաստանի զինված ուժերի 4-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու, բարդ իրավիճակներում ֆիզիկական դիմացկունությունն ամրապնդելու նպատակով հուլիսի 2-ին անցկացվել են մարտավարամասնագիտական և ականների պայթեցման գործնական պարապմունքներ։

̰
Վարորդական իրավունք ստանալու նոր կանոնները. նախագիծ

19:44 03.07.2019

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft կայքում տեղադրվել է նախագիծ՝ վարորդական վկայականներ ստանալու նոր կարգի մասին: «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշումն […]

̰
Ամռան կեսին ձմեռային ջերմաստիճան. Աշոցքի 3 բնակավայրերում ցրտահարվել են գյուղացիական տնտեսությունները

19:30 03.07.2019

Հուլիսի 2-ի գիշերը Շիրակի մարզի հյուսիսային տարածաշրջանում ամռան կեսին գրանցվել է ձմեռային ջերմաստիճան: Հայ-վրացական սահմանի` Հայաստանի հյուսիսի ամենավերջին գյուղում Բավրայում գիշերը գրանցվել է երկու աստիճան ցուրտ: Խոշորացված Աշոցք համայնքի 11 գյուղերում մասնակի բերքի ցրտահարումներ են եղել: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Վնասվել են կարտոֆիլի և հնդկացորենի ցանքատարածքները: Ցրտահարության վնասներն համեմատաբար շատ են Բավրա, Սիզավետ, […]

̰
Մասնագետները խորհուրդ են տալիս Վրաստանին Հայաստանի հետ համատեղ զբոսաշրջային փաթեթներ մշակել

19:13 03.07.2019

Փորձագետները արդեն հաշվարկել են,  թե ինչ վնասներ կկրի Վրաստանը ՌԴ-ից ավիաչվերթների դադարեցման հետևանքով:  Այս որոշումը ուժի մեջ է մտնում հուլիսի 8-ից: «Վրացական կողմին դժվար կլինի խիստ համարժեք այլընտրանքային տարբերակներ գտնել, ի վերջո, խոսքը ընդհանուր զբոսաշրջային հոսքի մոտ 25%-ի մասին է: Լավագույն լուծումը այլ  երկրների հետ կոմբինացված տուրիստական փաթեթներ մշակելն է, օրինակ` Հայաստանի և Բելառուսի հետ: […]

̰
Լիբանանում Աննա Հակոբյանը հանդիպել է հայաստանցի խաղաղապահների հետ

19:10 03.07.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Լիբանան այցի ընթացքում հանդիպում է ունեցել այդ երկրում ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող UNIFIL խաղաղապահ առաքելությանը մասնակցող հայաստանցի խաղաղապահների հետ։ Այս մասին տեսանյութը հրապարակվել է նրա ֆեյսբուքյան էջում։ https://www.facebook.com/wifeofarmenianPM/videos/422541265008249/

̰
Երևանի քաղաքապետարանի աղբատարը «գետինն է մտել»

19:08 03.07.2019

Երևանի քաղաքապետարանի «ԿամԱԶ» մակնիշի աղբատար մեքենաներից մեկը, որ վերջերս է գնվել, այսօր Դավթաշեն վարչական շրջանում աղբահանության ընթացքում ճեղքել է փողոցի ասֆալտե ծածկն ու ընկել փոսի մեջ։ Լուսանկարները բեռնել են ֆեյսբուքյան օգտատերերը։

̰
Ուղեղում չտեղավորվող պատմություններ. բռնության ենթարկվածները

19:07 03.07.2019

Համացանցում սկսվել է «Բռնության ձայնը» խորագրով ֆլեշմոբ: Մարդիկ #բռնության ձայնը հեշթեգով հրապարակում են սեռական բռնության ենթարկվելու մասին իրենց պատմությունները: Ֆլեշմոբի համար առիթ է դարձել «Հետք» պարբերականում հրապարակված «Մազերն են մեղավոր» հոդվածը, որը պատմում է չեխ Էվայի մասին: Նա բռնության էր ենթարկվել Վանաձորում: Մեծ դժվարությամբ կարողացել էր հասնել նրան, որ երիտասարդը ենթարկվի պատասխանատվության: Հոդվածը մեծ իրարանցում […]

̰
Դրախտիկ գյուղի դպրոցի տնօրենը յուրացրել է ուսուցիչների պարգևավճարները

19:06 03.07.2019

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Գեղարքունիքի մարզային վարչության և Ճամաբարակի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ միջոցառումների արդյունքում, կոռուպցիոն նոր դեպք է բացահայտվել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն իր պաշտոնավարման ընթացքում` 2010 […]

̰
Թեհրանը նպատակադրված է խորացնել հարաբերությունները Երևանի հետ. Ռոհանի

18:51 03.07.2019

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարել, որ Հայաստանի ու Իրանի միջև հարաբերություններն ու համագործակցությունը պետք է զարգանան տնտեսական, քաղաքական ու միջազգային ոլորտներում: Թեհրանը նպատակադրված է խորացնել հարաբերությունները Երևանի հետ: Հուլիսի 3-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը Հասան Ռոհանին ասել է. «Իրանի ժողովուրդը պատմական ու մշակութային բարիդրացիական կապեր է ունեցել հայ ժողովրդի հետ»: Խոսելով էլեկտրաէներգիայի ու […]

̰
Ահա, թե ինչ տեսք ունեն Սևանա լիճը «գրոհած» ջրիմուռները

18:47 03.07.2019

Արդեն մի քանի տարի է, ինչ Սևանա լիճը տարվա այս եղանակին կապտականաչ ջրիմուռներով է պատվում: Առաջին անգամ «ծաղկում» կոչվող այս երևույթը նկատվել է 2006 թվականին: SHANTNEWS.am-ը փորձել է պարզել, թե ինչն է Սևանա լճի «ծաղկման» պատճառը: Մանրամասները` տեսանյութում:

̰
Վարչապետի որոշումն ու առաջարկն ի կատար կածվեն Սահմանադրության և օրենքների համաձայն. խոսնակ

18:27 03.07.2019

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ մի խումբ պաշտոնյաների կոչումներ շնորհելու վերաբերյալ ՀՀ վարչապետի որոշումն ու առաջարկը ի կատար է ածվելու համաձայն Սահմանադրության և օրենքների: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Սահմանադրության օրվա կապակցությամբ մի խումբ պաշտոնյաների կոչումներ շնորհելու որոշման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ֆեյսբուք»-ի գրառմանը: «Վարչապետը կայացրել […]

̰
Նախագահը հանդիպել է ՀԺԿ քաղաքական խորհրդի անդամների հետ

18:16 03.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանի Ժողովրդական կուսակցության քաղաքական խորհրդի անդամների հետ՝ կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի ղեկավարությամբ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ քաղաքական տարբեր ուժերի հետ հանդիպումների շարքը նախաձեռնել է՝ բոլորին լսելու և տարբեր հարցերի շուրջ նրանց տեսակետներին ծանոթանալու համար։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրի զարգացմանն ու հեռանկարներին վերաբերող հարցերի շուրջ։

̰
Ո՞ր ջրիմուռն է դարձել Սևանա լճի «ծաղկման» պատճառը

17:41 03.07.2019

Հայկական բնապահպանական ճակատ ընկերության լրատվական ծառայությունը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է սրվակ, որի մեջ Սևանի կանաչած ջուրն է և մակագրել. «Այս սրվակում Սևանի ջուրն է, որի մեջ կա Անաբենա ցեղի (լատ.՝ Anabaena) կապտականաչ ջրիմուռ։ Հայտնի է 100, ՀՀ-ում՝ 10 տեսակ։ Բնակվում է քաղցրահամ և աղի ջրերի պլանկտոնում, ջրամբարների ափերին, հողում։ Ազատ լողում է ջրում։ Որոշ […]

̰
Թբիլիսիում ցույցի ժամանակ վիրավորված Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ է նկատվել

17:20 03.07.2019

Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց վիրավորված Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակը բժիշկները դրական են գնահատում: 46-ամյա Դավիթ Գրիգորյանը երկու անգամ վիրահատության է ենթարկվել: «Ալիք մեդիայի» հետ զրույցում «Էվեքս» կլինիկայի ներկայացուցիչները նշեցին, որ հիվանդանոցում 2 վիրավոր է բուժում ստանում․ նրանց առողջական վիճակում ևս գրանցվել է դրական միտում։ Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակին ծանոթանալու նպատակով […]

̰
Արցախի պաշտպանության բանակում նոր նշանակում է կատարվել

17:03 03.07.2019

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Ստեփան Գևորգյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ: Հավանական է, որ նա փոխարինելու է գեներալ-մայոր Վարդան Բալայանին, որը բանակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալն էր և պաշտոնից ազատվել է հունիսին։ Ստորև գնդապետ Ստեփան Գևորգյանի կենսագրությունը ըստ ՀՀ ՊՆ կայքի․ Գործունեություն 1988 – 1992թթ. – Աշխատել […]

̰
Սևանա լճի ջրի մակարդակը նախորդ տարի 1 սմ-ով ավելի էր

17:01 03.07.2019

ԱԻՆ հիդրոլոգիական կանխատեսումների բաժնի պետ Ամալյա Միսակյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է Սևանա լճի մակարդակին: Բանն այն է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ լճի ջրի մակարդակը ցածր է: «Կանխատեսվել է, որ գարնանային վարարումների ժամանակահատվածում լճի մակարդակը կբարձրանա 40-45 սմ սահմաններում: Մենք ունեցանք 37 սմ բարձրացում: Դա պայմանավորված էր նրանով, որ կանխատեսումներում օգտագործվել էր նաև […]

̰
Աննա Հակոբյանը Լիբանանի նախագահի տիկնոջը հրավիրել է Հայաստան

16:34 03.07.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile  Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանին Լիբանան այցի ընթացքում հուլիսի 3-ին հյուրընկալել է Լիբանանի նախագահի տիկին Նադյա Չամին Աունը։ Այս մասին հայտնում են  Աննա Հակոբյանի գրասենյակից: Հանդիպմանը ներկա է գտնվել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։ Աննա Հակոբյանը պատմել է Լիբանան այցի ժամանակ ունեցած իր […]

̰
Նոր կադրեր՝ «օրենքով գող» Անդիկի սպանությունից. Lurer.com

16:29 03.07.2019

Հայտնվել են նոր բացառիկ կադրեր՝ «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունից: Տեսանյութը՝ Lurer.com-ի:

̰
Տարոն Աճեմօղլուի ընկերը պատմել է թուրքական վարժարանում նրա հետ պատահած միջադեպի մասին

16:21 03.07.2019

Աշխարհում ամենաշատ մեջբերվող 10 տնտեսագետներից մեկը հանդիսացող ազգությամբ հայ Տարոն Աճեմօղլուի ուսանողական տարիներին տեղի ունեցած մի դեպքի մասին իր թուրք ընկերոջ լուսաբանումը քննարկումների առիթ է դարձել Թուրքիայում, հայտնում է Ermenihaber-ը: Աճեմօղլուի ուսանողական տարիների ընկերը` Սարուհան Դողանը, թուրքական «Mekteb-i Sultani» հեռուստածրագրի ժամանակ պատմել է, թե ինչպես է իրենց դասախոսը Տարոնի հանդեպ խտրական վերաբերմունք դրսևորել: Այդ միջադեպի […]

̰
Ախուրյանի ջրամբարը չի լցվել նաև Թուրքիայի քաղաքականության հետևանքով

16:20 03.07.2019

ԱԻՆ հիդրոլոգիական կանխատեսումների բաժնի պետ Ամալյա Միսակյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցի ժամանակ ասել է, որ միակ ջրամբարը, որն այս տարի կանխատեսվածից քիչ է լցված, Ախուրյանի ջրամբարն է. «Ջրալցվածությունը 100 տոկոսի չի հասել, քանի որ Թուրքիայի կողմից Հայաստան եկող ջրի քանակը բավականին նվազել է: Ջրամբարը հնարավորություն ուներ 100 տոկոս լցվելու, բայց քանի որ ջրամբարը ապրիլից է շահագործվել, […]

̰
BACK_TO_TOP