12:04 04.07.2019
«S.O.S.» նախաձեռնության անդամները նշում են՝ աշխարհում քաղցրահամ ջրի միայն 40 տոկոսն է «ծաղկում»: ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ Լուսինե Համբարյանի կարծիքով՝ սա Սևանի ծաղկելու երկրորդ դեպքն է: Նա նշեց՝ տարածված կարծիքը, որ սա գլոբալ տաքացման հետևանք է, բնական է, ունենք տվյալներ, ջերմաստիճանը կարող են համարել պատճառներից մեկը, բայց ոչ միակ ու հիմնական […]
11:46 04.07.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, հուլիսի 2-ին` ժամը 4.15-ին, Մարտունու հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել նույն ընտանիքի հինգ անդամ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են տանը՝ շամպինիոն տեսակի սունկ ուտելու հետևանքով: Նրանց ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն: Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով Առողջապահության […]
11:41 04.07.2019
Կառավարության այսօրվա նիստում քննարկված հարցերից մեկով առաջարկվեց գումար հատկացնել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը (նախկին ԻՏՁՄ), որպեսզի միությունը Հայաստանի կրթական հաստատություններում բացի ևս 284 ինժեներական-ռոբոտատեխնիկական լաբորատորիա։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ հիմա Հայաստանում արդեն իսկ գործում է 350 նման լաբորատորիա, որոնց էլ կավելանա ևս 284-ը, քանի որ դա լավ ներդրում է տեխնոլոգիական զարգացման համար։ Պայմանավորվածություն […]
11:38 04.07.2019
«S.O.S. Սևան» նախաձեռնությունը հուլիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Սևանի կանաչապատման խնդիրն: Բնապահպան Ինգա Զարաֆյանը նշեց, որ իրենք լսել են՝ անցյալ տարի ֆոսֆորի չափաբաժինը նորմայի մեջ էր, այս տարի հասկանում են, որ նորմայի սահմաններում չէ: «Էդ ոնց եղավ, որ անցյալ տարի տեսել ենք՝ ամբողջ կեղտը լցվում է Սևան, բայց նորմայի մեջ էր»,- ասաց նա: Զարաֆյանի […]
11:37 04.07.2019
Կառավարության այսօրվա որոշումներից մեկով կրկնապատկվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների պատվովճարը։ Եթե մինչև հիմա վետերաններն ամսական ստանում էին 50 հազար դրամ պատվովճար, ապա օգոստոսից նրանց ստանալիք գումարը կդառնա 100 հազար դրամ։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարցին, թե քանի՞ վետերան ունենք Հայաստանում, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցեց՝ 397 վետերան։ Նրանց պատվովճարների բարձրացման դեպքում բյուջեի վրա […]
11:14 04.07.2019
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության տարեկան ամառային նստաշրջանին: Ինչպես հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկվել են ՀՄԿ կոմիտեների և ենթակոմիտեների նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև մաքսային ոլորտի մի շարք հարցեր: Մասնավորապես՝ ապրանքների դասակարգումը, մաքսային արժեքի որոշումը, սահմանային համագործակցությունը, «մեկ […]
10:52 04.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ: «Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի և Միացյալ Նահանգների բարեկամությունը, տարբեր ոլորտներում առկա բազմոլորտ համագործակցությունը և պատրաստակամ ենք ջանքեր գործադրել դրանք առավել խորացնելու և ընդլայնելու համար: Հայ-ամերիկյան փոխգործակությանը մեծապես նպաստում են նաև Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցները, […]
10:26 04.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Անկախության օրվա կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ: Միացյալ Նահանգների անկախության հռչակումը մեծ ազդեցություն ունեցավ համաշխարհային պատմության հետագա ընթացքի վրա՝ ներշնչանքի աղբյուր հանդիսանալով ազատության ու ժողովրդավարության ձգտող բազմաթիվ ժողովուրդների […]
10:24 04.07.2019
Ոստիկանները հայտնաբերել են այն ավտոմեքենան, որով հուլիսի 2-ին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենի գործադրմամբ սպանված 46-ամյա հեղինակություն Անդրանիկ Հարությունյանը (Մասիվցի Անդիկ): Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված ավտոմեքենան եղել է KIA մակնիշի 43 ZZ 333 համարանիշի: Ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր: Քննիչի որոշմամբ՝ նշված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվով հատուկ […]
10:18 04.07.2019
«Փաստ» թերթը գրում է․ «Ատենախոսությունների գրագողության թեման վերջին շրջանում ամենաակտիվ քննարկվածներից է, ընդհուպ՝ ԱԺ-ում քննարկումներ ծավալվեցին դատավորներից մեկի՝ 17 էջանոց «պլագիատի» թեմայով: Հարցը, սակայն, կարծես նորանոր անձանց է «ընդգրկում»: «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով՝ օրերս բարձրագույն որակավորման կոմիտեին են ներկայացվել փաստեր մասնավորաբար Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի «Մասնակցային կառավարման զարգացման ուղղությունները տեղական […]
10:04 04.07.2019
Նախկին ու լքված գործարանների տարածքները, պարզվում է, միայն իրենց մասնաշենքերի ու գույքի պահպանության խնդիրներով չեն գլխացավանք բնակավայրերի համար: Այն, ինչ հայտաբերեցինք Գյումրիի մսի կոմբինատի կիսաքանդ ու չվերահսկվող տարածքում, անհավատալի էր թաղամասի բնակիչների ու բնապահպանների համար: Արդեն 30 տարի է՝ մսի կոմբինատը չի աշխատում, բայց գործարանի տարածքում մնում են սպանդի ենթարկված կենդանիների մեծ քանակության ոսկրեր։ Հսկայական […]
09:51 04.07.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում նոր կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել: Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն` հիմնականում ստեղծվում են գլխավոր վարչություններ, եւ, դրանից էլ ելնելով, նոր կառուցվածքային փոփոխություններ են լինելու: Առաջիկայում նախարարությունում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում նաեւ ղեկավար կազմից, պաշտոնից ազատումներ և անսպասելի […]
09:43 04.07.2019
Հանրապետության տարածքում` Հուլիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 5-ին հյուսիսային շրջաններում, 6-8-ը` կեսօրից հետո և գիշերը, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 6-7-ը կնվազի […]
09:32 04.07.2019
Հուլիսի 3-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքում՝ 2000 քմ, 2000 քմ, 3 հա, 600 քմ, 5000 քմ, 300 քմ, 2 հա, 500 քմ, 500 քմ, 800 քմ, 3000 քմ, 500 քմ, Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում՝ 350 քմ, Նոր Գեղի գյուղում՝ 2500 քմ, […]
09:21 04.07.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Շինարարների փ. 10/1, 6, 8 շենքերը, Արզումանյան փ. 8ա, 10, 12 շենքերը, Շիրազի փ. 20 շենքի 3-րդ մուտքը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Ավան-Առինջ՝ Դուշանբեի փ. 7, 9, 11, 13, 15 շենքերը, […]
09:09 04.07.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, դատական համակարգում, շունչները պահած, սպասում են հուլիսի 11-ի հայտնի ժողովին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մոտ 76 դատավորի ծանուցվել է, որ իրենք ընդգրկված են ԲԴԽ անդամության թեկնածուների ցուցակում և մինչև հուլիսի 6-ը ժամանակ ունեն հրաժարվելու թեկնածությունից: Մեզ հայտնի դարձավ, որ երեկվա դրությամբ մոտ 15 դատավոր դիմում են ներկայացրել ՀՀ դատական […]
08:22 04.07.2019
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Մեկնարկել է միասնական քննությունների լրացուցիչ փուլը: 858 դիմորդի համար քննությունները դեռևս ներկա գործընթաց են: Այսօր դիմորդները քննություն կհանձնեն «Հայոց լեզու և հայ գրականություն առարկայից»: Միասնականների երկրորդ փուլին ոչ բոլորն են մասնակցելու: Օրերս բողոքարկման հանրապետական հանձնաժողովի նիստում որոշվել է, որ դիմորդներին, որոնց մոտ քննության ժամանակ հայտնաբերվել են հեռախոսներ, էլեկտրոնային սարքավորումներ, չի […]
08:12 04.07.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը մի խումբ պատգամավորների հետ շրջանառության մեջ է դնելու ճանապարհային երթեւեկության նկատմամբ հանրային վերահսկողությունը երաշխավորող օրենսդրական նախագիծ, որը հնարավորություն կտա քաղաքացիներին բջջային հեռախոսի հավելվածի միջոցով ոստիկանության ստորաբաժանմանը փոխանցել իրավախախտման վերաբերյալ էլեկտրոնային հաղորդագրություն, ինչի հիման վրա կհարուցվի վարչական վարույթ, իսկ կարգազանց վարորդը կենթարկվի վարչական տույժի։ Օրենսդրական այս […]
23:53 03.07.2019
Աշխարհում հնագույնը համարվող Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարը հանվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկից: Այս որոշումն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Բաքվում անցկացվող նիստի ժամանակ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեում որոշումը բացատրել են Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում իրականացված վերանորոգման որոշակի աշխատանքներով: 330-ական թվականներին Կոստանդիանոս Ա Մեծ կայսեր հրամանով կառուցված եկեղեցին գործում է մինչ օրս: Բազիլիկան միակն է ողջ Պաղեստինում, […]
23:49 03.07.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խոսել է Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված ՌԴ խորհրդարանի պատգամավոր Կոստանտին Զատուլինի գնահատականի վերաբերյալ հարցին։ «Ո՛չ: Ես նախ և առաջ կարող եմ ասել, որ Ռուսաստանում կան հարյուրավոր պատգամավորներ, և երկու հանդիպումներն էլ անցել են շատ ջերմ, շատ լավ, և որևիցե հարց չի քննարկվել, եղել են […]
23:16 03.07.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել մի հանդիպումից, որին կից գրառում է արել: «Վստահ եմ՝ մեր սփյուռքի ներուժը առավելագույնս օգնելու է լավ առողջապահություն ունենալու մեր նպատակի իրագործմանը։ Հայաստանի ամերիկյան համալսարանում Սփյուռքի գերագույն հանձնակատար Զարեհ Սինանյանի, AMIC նախագահ Վիգեն Սեփիլյանի, UCLA-ի բժիշկ, հանրային առողջության մասնագետ Շանթ Շեխերդիմյանի և բազմաթիվ սփյուռքահայ և […]
23:14 03.07.2019
Այսօր Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցի ժամանակ ասել է, որ աշխատում են նաև այն ուղղությամբ, որ Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն խորանարդ մետրից էլ քիչ ջուր վերցնեն: Այս պահի դրությամբ՝ 14 մլն խմ արդեն խնայել են: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք Ջրային կոմիտեն կդիմի կառավարություն՝ Սևանա լճից հավելյալ ջրառ […]
23:06 03.07.2019
Ինչպես հայտնի է, Հայաստանում տարեկան 7 մլրդ խմ ջուր է, այսպես ասած, արտադրվում: Ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ ամենաշատը 2 մլրդ-ի չափով ենք կարողանում այն օգտագործել: Մնացածը հիմնականում դուրս է հոսում, մասնավորապես հարևան Թուրքիա, որտեղ հենց սահմանին արդեն մի քանի խոշոր ջրամբար են կառուցել ու կառուցում՝ ջրի պաշարը կուտակելու համար: Ջրային կոմիտեի նախագահ Վարդան […]
23:02 03.07.2019
Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել մերժել Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաբան Արամ Վարդևանյանի՝ հունիսի 25-ին ներկայացրած միջնորդությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի գործողությունը կասեցնելու վերաբերյալ։ Որոշման մեջ ասված է. «Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» միավորված գործով դիմողի ներկայացուցիչ՝ փաստաբան Ա. Վարդևանյանի՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի […]
22:50 03.07.2019
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը որոշ մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանում իր նկատմամբ մահափորձի վերաբերյալ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուց հետո Լապշինին հայտնի է դարձել, որ ադրբեջանական կողմն անհեթեթ արադարացումներ է հորինել ու հակադարձ անհեթեթ մեղադրանքներ առաջադրել Լապշինին։ «Սկսում եմ հասկանալ, թե ինչպես են կորցրել Ղարաբաղը», – այդ անհեթեթությունների թվարկումից հետո գրել է Լապշինը։ Ֆեյսբուքյան գրառմամբ Լապշինը պատմել […]
22:29 03.07.2019
Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ հավաստի չի համարում պնդումը, թե Սևանա լճից Արարատյան դաշտ գնացող ջրի 80 տոկոսը կորում է. «Դա անհեթեթություն է, այդ կարգի տոկոս կարող է լինել ինչ-որ կետային տեղերում, երբ որ ունենք հողային հունով առուներ և այդ առուների երկարությունը նախատեսված չի այդ մշակաբույսի համար, նախատեսված չի […]
22:05 03.07.2019
Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանն այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ գոնե ամբարված ջրի քանակի մասով խնդիր չկա. «Ոռոգման ժամանակահատվածը սկսելուն պես մենք 100 մլն խմ ավել ջուր էինք ամբարել: Հիմա մենք սպառում ենք այդ ջուրը: Մենք, միևնույնն է, ունենք 42 մլն խմ ավել ջուր ամբարած՝ անցյալ տարվա համեմատ», – ասել է Մելքոնյանը՝ հավելելով, […]
22:00 03.07.2019
«Սանիթեք Ինթերնեյշնլ» ընկերությունը հայցադիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ պահանջելով մոտ 25 մլն դրամ գումարի բռնագանձում։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Հայցադիմումը մակագրվել է դատավոր Ռուբեն Ներսիսյանին:
21:52 03.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի բացման հանդիսավոր արարողությանը։ Ողջունելով համագումարի մասնակիցներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «ՀՀ առողջապահության մեծարգո նախարար Արցախի Հանրապետության առողջապահության մեծարգո նախարար, Հայաստանի միջազգային բժիշկների համագումարի նախագահության հարգելի անդամներ, հարգելի պատվիրակներ, հյուրեր թույլ տվեք ողջունել համագումարի անցակցումը և […]