21:13 02.07.2019
ՌԴ-ից Վրաստան թռիչքների արգելքը կազդի այս երկրի տնտեսության վրա: Այսպիսի եզրակացություն է արել Fitch Ratings գործակալությունը: Հիշեցնենք, որ հուլիսի 8-ից արգելվում են նաև Վրաստան-Ռուսաստան թռիչքները: Վրաստանի տուրիզմի ազգային կենտրոնի տվյալներով՝ միայն այս տարվա մայիսին 172 հազար ռուսաստանցի է այցելել Վրաստան: Վրաստանի ՀՆԱ-ում տուրիզմից ստացված մասնաբաժինը կազմում է մոտ 7,5%: Հաշվարկվել է նաև, որ անցած 5 […]
20:28 02.07.2019
Թեհրանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստը, որը նախագահել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել իրանական կողմին միջկառավարական նիստը կազմակերպելու և հայկական պատվիրակությանը ջերմ ընդունելության արժանացնելու համար: Փոխվարչապետը արդյունավետ է […]
20:21 02.07.2019
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանում ամեն տարի ոչ կանխամտածված վնասվածքներից մահանում է 20 տարեկանից ցածր տարիքի 42 հազար մարդ։ Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, պատճառներից առաջատարը ճանապարհատրանսպորտային պատահարներն (ՃՏՊ) են: 2018 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ներդրվել է մանկական վնասվածքների մշտադիտարկման համակարգ, որի շրջանակներում անցյալ տարվա ընթացքում արձանագրվել է ՃՏՊ-ների հետևանքով մանկական վնասվածքի 189 դեպք, որը […]
20:15 02.07.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի պատվիրակությանը։ Քննարկվել են «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության ընթացքին առնչվող հարցեր։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունը Հայաստանում և մասնավորապես ընդգծել, որ հարավային ուղու՝ Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցումը համագործակցության խորացման ու ընդլայման լայն հնարավորություններ է ստեղծում։ […]
20:11 02.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպայի 2-րդ խաղերի մեդալակիր մարզիկների հետ: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է մարզիկներին Եվրոպական խաղերում հաջողությունների հասնելու, մեդալներ նվաճելու կապակցությամբ և նրանց մրցելույթները գնահատել հաջողված: Վարչապետը նշել է, որ առանձին մարզաձևերում մեր մարզիկներն ունեն լավ հնարավորություններ և հավելել, որ սպորտն ունի առաջնային նշանակություն: «Ձեր հաջողությունները գալիք սերնդի համար կլինեն ոգեշնչման աղբյուր»,- ասել […]
19:51 02.07.2019
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» տրամադրած տվյալների հիման վրա Կարմիր խաչի միջազգային կոմիտեն աջակցություն է ցուցաբերել ականից տուժած 3 անձանց: Այս մասին ասվում է կենտրոնի ֆեյսբուքյան էջում: Շիրակի մարզի Մեծ Մանթաշի բնակիչ Սուրեն Գաբոյանին փոքր տրակտոր է հատկացվել, Մարմաշեն համայնքի բնակիչ Էդիկ Հակոբյանի համար տուն և կով են գնել, Գուսանագյուղի բնակիչ Տիգրան Խաչատրյանին գումար է […]
19:48 02.07.2019
Հայաստանի պատվիրակության անդամները վերադառնում են Բելառուսից, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Մինսկից: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցի ընթացքում Հայաստան է հրավիրել Մինսկի բուհերի ղեկավարների և ՏՏ ոլորտի տարբեր մասնագետների: Մեր թղթակցի հաղորդմամբ` այցը Մինսկ ավարտվել է համագործակցության նոր պայմանավորվածություններով: Ավելի վաղ հայտնել էինք` աշխատանքային այցի ընթացքում նախագահը ներկա է գտնվել Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը: […]
19:40 02.07.2019
Այսօր աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում, բազմաթիվ կայքերի աշխատանքի հետ կապված խնդիրներ են առաջացել։ Իր ֆեյսբուքյան էջում թեմային անդրադարձել է սոցիալ մեդիա մարկետինգի մասնագետ Տիգրան Մատինյանը․ «#CloudFlare-ն էս պահին խափանումներ ունի ու դրա պատճառով ամբողջ աշխարհում բազմաթիվ կայքեր էս պահին չեն աշխատում։ Օրինակ՝ Udemy-ն»։ Վիրտուալ հանրության անդորրը խաթարած խնդիրներն արդեն վերացված են։
19:40 02.07.2019
Անձնագրերի համաշխարհային վարկանշային աղյուսակում, որը կազմել է շվեյցարական Henley & Partners ընկերությունը, Հայաստանը նախորդ տարվա համեմատ նահանջել է 4 հորիզոնականով: Այժմ Հայաստանը 84-րդ տեղում է: Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են մեկնել աշխարհի 60 երկիր: ՌԴ-ն 51-րդ տեղում է: Ռուսաստանցիները առանց վիզայի կարող են մեկնել 116 երկիր: Մեր հարևան Վրաստանը 52-րդ տեղում է. վրացիները առանց […]
19:34 02.07.2019
Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետություն ժամանած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, որպես հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ Մհեր Գրիգորյանը և Ռեզա Արդաքանիանը երկուստեք վստահություն են հայտնել, որ հանդիպմանը հաջորդող նիստը կանցնի կառուցողական մթնոլորտում: Նրանք անդրադարձել են նիստի օրակարգում ներառված մի շարք հարցերի, […]
19:30 02.07.2019
Ինչպես արդեն հայտնել էր ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, այս գիշեր Աշոցքում և Ծաղկահովտում օդի ջերմաստիճանը նվազելու է մինչև 0 աստիճան։ Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի 10 գյուղերից 6-ում ցրտահարության դեպք է գրանցվել։ Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են համայնքների ղեկավարները։ Բավրա, Զույգաղբյուր, Կարմրավան, Կրասար, Սարագյուղ, Սիզավետ գյուղերում ցրտահարության […]
19:25 02.07.2019
Կրկին Հայաստանում է հայտնի սրտաբան Բագրատ Ալեքյանը: Նա արդեն մի քանի բարդ վիրահատություն է կատարել «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Այս օրերին Ալեքյանը նաև կմասնակցի Հայ բժիշկների միջազգային 5-րդ կոնգրեսին, որտեղ իր գիտելիքները կփոխանցի երիտասարդ բժիշկներին: Մանրամասները` տեսանյութում:
19:20 02.07.2019
Ֆրանսիայում հայտնաբերվել է 14-րդ դարի Կիլիկյան Հայաստանի բացառիկ պալատական ձեռագիր: SHANTNEWS.am-ը զրուցել է ձեռագիրն ուսումնասիրած Մոնպելյեի համալսարանի միջնադարյան պատմության և արվեստաբանության դոկտոր Էմմա Չուգասզյանի հետ, որը պատմել է բացառիկ նմուշի հայտնաբերման պատմությունը. «Նախորդ տարի, երբ դեռ գտնվում էի Ֆրանսիայում՝ Մոնպելյեում, ինձ դիմեց ֆրանսիացի կոլեկցիոներ Գիյոմ Արալը, որն արդեն հայտնի է հայ արվեստասերներին, քանի որ մի […]
19:01 02.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Իրկուտսկի շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի առնչությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել։ Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում:
18:50 02.07.2019
ՀՀ քննչական կոմիտեի մինի ֆուտբոլի թիմը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից-պետությունների քննչական մարմինների մինի ֆուտբոլային միջազգային մրցույթին: Եռօրյա մրցույթից հետո եզրափակիչ փուլ են դուրս եկել Հայաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների թիմերը: Եզրափակիչ խաղն ավարտվել է Հայաստանի քննչական կոմիտեի թիմի հաղթանակով: Հայաստան վերադարձից հետո ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հանդիպել […]
18:43 02.07.2019
Հուլիսի 1-ին ոստիկանություն Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ նույն օրը օդանավակայանի մի աշխատակից, Վարշավա-Երևան չվերթի ուղեբեռների բեռնաթափման ընթացքում, ուղևորներից մեկի ուղեբեռից 130 շվեյցարական ֆրանկ է գողացել: «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ միջոցառումների արդյունքում ոստիկանները 34-ամյա աշխատակցին, ժամը 10:30-ի սահմաններում, գողությունը կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին բաժին: Կասկածվողը տվել […]
18:40 02.07.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019թ. հունիսի 24-ի N 808-Ն որոշման համաձայն` ստեղծվել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ՝ ՀՀ վարչապետի նախագահությամբ, որի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի, կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ նախանշվող առաջնահերթությունների և առաջարկվող լուծումների քննարկումն է, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելմանը նպաստող քաղաքականության, ծրագրերի և իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելը: Խորհրդի կազմում են վարչապետը (նախագահն […]
18:30 02.07.2019
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ նախկին տնօրենը, իր պաշտոնավարման տարիներին չարաշահելով պաշտոնեական դիրքը, կատարել է մի շարք չարաշահումներ, մասնավորապես, ՊՈԱԿ նախկին տնօրենը դպրոցում գրանցել է աշխատակիցների, որոնք իրականում աշխատանքի չեն հաճախել, իսկ վերջինների անվամբ դուրս գրված աշխատավարձի գումարները յուրացվել են: Այս […]
18:27 02.07.2019
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է կենտրոնական զինվորական հավաքակայան ու այնտեղից ծառայության ճանապարհել այս զորակոչի առաջին նորակոչիկներին։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել այդ այցից։ https://www.facebook.com/arcrun/posts/2345823985453196
18:10 02.07.2019
Հունիսի 30-ին` ժամը 08.15-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում գողության վերաբերյալ հաղորդում է ստացվել։ Մաշտոցի պողոտայում գտնվող «Պոնչիկանոցի» աշխատակիցը հայտնել է, որ ժամը 04.00-ին անհայտ անձինք կոտրել են վաճառասրահի պատուհանի ապակին և գողացել 5 արկղ քաղցրավենիք: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը։ Անհրաժեշտ միջոցառումներն իրականացնելուց հետո տուժողից հաղորդում է ընդունվել։ Հանցագործությունը բացահայտելու համար ձեռնարկված միջոցառումների արդյունքում […]
17:55 02.07.2019
Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողության ժամանակ Նիկոլ Փաշինյանը դիմեց ներկաներին: Ելույթ ունենալիս Փաշինյանը շփոթեց նախարար Արայիկ Հարությունյանի ներկա պաշտոնը. «ՀՀ կրթության և գիտության մեծարգո նախարար… մշակույթի և սպորտի»:
17:41 02.07.2019
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում ցուցակ էր հրապարակել, որտեղ ներկայացված են հուլիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ադրբեջանական հաքերային խմբերից մեկի կողմից իրականացված հարձակման հետևանքով կոտրված մեյլերի հասցեները: SHANTNEWS.am-ը զրուցել է ցուցակը հրապարակած SamiSecurity-ի համակարգող, ծրագրավորող, համացանցային անվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանի հետ: Ըստ նրա՝ հարձակումը, ըստ ամենայնի, իրագործվել է AntiArmenia հաքերային խմբավորման սաների […]
17:30 02.07.2019
Բելառուսի նախագահի հետ հանդիպմանը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը գովեստով խոսեց այնտեղ անցկացված Եվրոպական խաղերի փակման արարողության, դրա կազմակերպվածության ու կարգապահության մասին։ «Բելառուսը հետխորհրդային տարածքի չեմպիոնն է կոնկրետ ուղղությամբ»,- ասաց Արմեն Սարգսյանը: Սարգսյանը շնորհավորեց և՛ հայ, և՛ բելառուս մարզիկներին՝ գրաված տեղերի, չեմպիոնական կոչումների առիթով ու կարծիք հայտնեց, որ Բելառուսը թերևս պատրաստ է ընդունել էլ ավելի խոշոր […]
17:25 02.07.2019
Քամու հետևանքով Գյումրիի բազմաբնակարան շենքերում տանիքների մասնակի և հիմնանորոգման աշխատանքների անհրաժեշտություն է առաջացել: Օրինակը Բուլվարային առաջին թաղամաս, առաջին միկրոշրջան 3-րդ շենքում է: 3 օր առաջ ուժեղ քամին տանիքի մի մասը պոկել է, այն հայտնվել է հարևանությամբ գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում: Մինչ օրս պոկված տանիքը տարածքից դուրս չի բերվել: Ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում՝ զինտեխնիկայի հարևանությամբ, […]
17:09 02.07.2019
Հուլիսի 1-2-ը Մոսկվայում ընթացող «Պառլամենտարիզմի զարգացում» միջազգային ֆորումի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեսիլիա Բոտինոյի հետ: Ողջունելով իր գործընկերոջը՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի և Ուրուգվայի միջև հարաբերությունները հիմնված են բազմամյա բարեկամության և փոխադարձ վստահության վրա, ինչը լավ հիմք է երկու երկրների […]
17:08 02.07.2019
Դատարանը քիչ առաջ բավարարեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով պետական մեղադրողների միջնորդությունը միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի փորձաքննություն նշանակելու մասին: Պետական մեղադրողների միջնորդությանը հաջորդեցին հարցապնդումները, որ պաշտպանական կողմը և մեղադրողներն ուղղեցին այդ հանձնաժողովին:
16:41 02.07.2019
Սինգապուրի Հանրապետությունում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը վարում է Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Ինչպես հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից, եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրերը կարգավորում են պայմանավորվող պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը: Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև եկամուտների և […]
16:32 02.07.2019
Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի շուրջ զարգացումները շատ դժվար է անվանել «գազային պատերազմ»։ Պատերազմը ենթադրում է գնային կոշտ քաղաքականություն, մատակարարումների խափանում և այլն։ Իսկ այս պարագայում նման բան չկա։ ShantNews.am-ի հետ զրույցում այս մասին նշեց էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով ռուսական լրատվամիջոցներից մեկի հրապարակած հոդվածին, ըստ որի՝ Հայաստանը հարձակվել է ռուսական «Գազպրոմի» վրա։ Ո՞ւմ […]
16:20 02.07.2019
Ազգային ժողովի 01.07.2019-ի նիստում 102 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Բարձրագույն դատական խորհրդի և արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի համատեղ աշխատանքի արդյունքում մշակված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի» նախագիծը, որով նոր խմբագրությամբ է շարադրվել ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ պարզեցված վարույթներին նվիրված 41-րդ գլուխը: Այս մասին հայտնում են […]
16:15 02.07.2019
«Մենք առարկայի հետ գործ չունենք, մարդու հետ գործ ունենք, մարդու կյանքի, անձի հետ: Կալանքի ընթացքում տեղի է ունեցել խոշտանգում»,- այսօր ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստի ժամանակ նշեց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը: Նա հիշեցրեց՝ տեղացի բժիշկները բարձրաձայնում են, որ իր պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում և որ կալանքի ընթացքում նրա առողջական վիճակի […]