12:02 03.07.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը չի մերժել աջակցել Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխիլյանին, իսկ բուժման հետ կապված գումարի հայթայթումն ընթացքի մեջ է: Այս մասին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանն հայտնել է «168 ժամ» պարբերականի հրապարակած «Աննա Հակոբյանը հրաժարվել է օգնել Ապրիլյան պատերազմի վիրավոր զինվորին» հոդվածին: Աննա Հակոբյանի մամուլի խոսնակի պարզաբանումը ստորև. «Ի պատասխան ս.թ. […]
12:00 03.07.2019
Օրեր առաջ ԱԻՆ-ից և Երևանի Նոր Նորք վարչական շրջանից ահազանգ ստացվեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ այն մասին, որ Մյասնիկյան պողոտայում՝ Նոր Նորքի առաջին զանգվածի կողմից, ջրի արտահոսք և քարաթափում է նկատվում: Այս մասին հաղորդում է «Վեոլիա ջուր» ընկերությունը: Ներկայացնում ենք հաղորդագրությունն ամբողջությամբ․ «Ընկերության «Հյուսիս» շահագործման տեղամասի մասնագետների ուսումնասիրություններից պարզ դարձավ, որ հերթական անգամ խոսքը կոյուղու համակարգի […]
11:56 03.07.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձան դատական գործընթացին և հաջորդող գործողություններին: Փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ ամսի 25-ին հրապարակված դատական ակտով Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ կասեցման որոշումը վերացվել է, և գործը պետք է վերսկսվի նույն դատարանում՝ ընդհատման պահից, այսինքն՝ ներկայում Առաջին ատյանի դատարանում այդ պրոցեսը պետք է շարունակվի, […]
11:47 03.07.2019
Զրո հանդուրժողականություն սեռական և ընտանեկան բռնությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Չեխ աղջկա պատմությամբ սկսված և վերջին օրերին Լյուսի Քոչարյանի միջոցով բարձրաձայնվող սեռական բռնությունների մասին պատմությունները սարսափեցնող են։ Հատկապես սարսափեցնող են մանկահասակ երեխաների նկատմամբ և ընտանիքի ներսում կատարվող բռնության դեպքերը։ Իհարկե, հիասթափեցնող են բռնության զոհերին մեղադրող և բռնարարներին […]
11:33 03.07.2019
Հուլիսի 3-ին՝ ժամը 05:57-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը: Այս մասին հաղորդում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Կովսական ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Ս., ծնված 1957 թ.) դուրս է […]
11:32 03.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ հուլիսի 4-6-ը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Այցի ընթացքում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ: Այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Վիետնամի վարչապետի անունից ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և տիկին […]
11:24 03.07.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 2-ից 3-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք, այդ թվում՝ 4-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության 15, մարմնական վնասվածք հասցնելու 10, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ծեծի 4-ական, անձնական ունեցվածքի գողության և խուլիգանության 2-ական, ավազակության, բնակարանային գողության, շորթման, մաքսանենգության, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, վստահությունը չարաշահելու միջոցով […]
11:21 03.07.2019
Վերջին օրերին Հայաստան այցելած ռուսաստանցի շոումեն և կատակերգու Միխայիլ Գալուստյանն ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից: «Երևան, շնորհակալ եմ հյուրընկալության համար: Իմ Հայաստան. Արարատ»,-գրել է Գալուստյանը տեսանյութի ներքո: Արդեն ինքնաթիռից նա նկարել է Հայաստանի այցեքարտը՝ բիբլիական Արարատ լեռը: https://www.instagram.com/p/BzaWBI2InAy/
10:54 03.07.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1973 թվականին ծնված տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 23:10-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ […]
10:49 03.07.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ս.թ. հուլիսի 7-14-ը կմեկնարկի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը, որը կազմակերպում է «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությունը: Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, ինչպես նաև աշխարհի հեղինակավոր կինոփառատոներից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից, ընտրվել են մի շարք կինոնկարներ: Փառատոնն ունի միջազգային լիամետրաժ […]
10:44 03.07.2019
Հուլիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչիի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի: Պրն. Սադովնիչին Հայաստան է ժամանել Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության առիթով: […]
10:40 03.07.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության առաջատար մասնագետի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի բնակիչը, ծնված 1975թ, զբաղեցնելով Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության առաջատար մասնագետի պաշտոնը և լիազորված լինելով իր սպասարկման տարածքում բնակչությանը տրամադրել […]
10:36 03.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ որոշում եմ կայացրել. – ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, – ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ Թեմուր Շահնազարյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում, – ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհել արդարարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, […]
10:31 03.07.2019
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ՝ «Ֆինանսական շուկաներ՝ նոր բարդություններ և կայունության պահպանում» խորագրով միջազգային ֆինանսական 28-րդ կոնգրեսին մասնակցելու նպատակով: Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, կոնգրեսի շրջանակում քննարկվելու են մակրոպրուդենցալ քաղաքականության արդյունավետության, դրամավարկային և մակրոպրուդենցալ քաղաքականությունների փոխգործակցության, գնաճային սպասումների կառավարման, դրամավարկային քաղաքականության իրականացման առումով հաղորդակցման դերի, ներդրումային ֆոնդերի շուկայի, ապահովագրական […]
10:12 03.07.2019
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծով նախատեսվում է վերափոխել և զարգացնել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը՝ առաջարկելով ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված մարմին՝ «Հակակոռուպցիոն կոմիտե» անվամբ։ Կոռուպցիոն հանցագործություններով զբաղվող մարմինների գործառույթների փոխանցումը նորաստեղծ հակակոռուպցիոն մարմնին ենթադրում է գործող կառույցների վերակազմավորում, ընդհուպ մինչև լուծարում։ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանի կարծիքով, հակակոռուպցիոն մարմինը պետք է ձևավորվի Հատուկ քննչական […]
09:59 03.07.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 2-ին Անթիլիասի մայրավանքում հյուրընկալվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին: Ինչպես տեղեկացրեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, հանդիպմանը ներկա է գտնվել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։ Հանդիպմանը տիկին Հակոբյանը պատմել է Լիբանանում իր ծրագրերի և հանդիպումների մասին, ներկայացրել […]
09:48 03.07.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 3-ին` ժամը 10.00-ից մինչև հուլիսի 4-ը՝ ժամը 10.00-ը, կդադարեցվի Արարատի մարզի Արարատ և Արտաշատ քաղաքների, Աբովյան, Արևշատ, Արաքսավան, Ազատավան, Այգեզարդ, Այգեպատ, Արալեզ, Բյուրավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բերդիկ, Բուրաստան, Գետազատ, Գինևետ, Դվին, Դալար, Երասխ, Լանջազատ, Հովտաշեն, Հնաբերդ, Մխչյան, Մրգավետ, Մասիս, Մրգավան, Մրգանուշ, […]
09:42 03.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Անկախության օրվա և ֆաշիզմից Բելառուսի ազատագրման 75-ամյակի կապակցությամբ: «Մեր երկու ժողովուրդները կապված են բարեկամությամբ և գործընկերությամբ, որոնք ամուր հիմք են՝ հետագայում ևս հայ-բելառուսական միջպետական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար»,-ասվում է նախագահի ուղերձում: Նա Ալեքսանդր Լուկաշենկոյին հաջողություններ ու քաջառողջություն է մաղթել, իսկ Բելառուսի […]
09:40 03.07.2019
«Փաստ» թերթը գրում է․ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի վեցամսյա պաշտոնավարման ժամկետը լրացել է 2019 թվականի հունիսի 28- ին, սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, նրա լիազորությունները դադարեցված չեն, և նա շարունակում է գալ աշխատանքի: Ավելին՝ հայտարարված չէ նաև ռեկտորի պաշտոնի մրցույթը: Նման անորոշության ու անհստակության հետ կապված որոշ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել […]
09:29 03.07.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՖԲ-ն հիշեցրեց իմ ստացած ամենաբոլոլա նամակը???✌️✌️✌️»։ https://www.facebook.com/photo.php?fbid=2478091508920750&set=a.790094277720490&type=3&permPage=1
09:13 03.07.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Շինարարների փ. 6, 8, 10/1 շենքերը, Արզումանյան փ. 8ա, 10, 12 շենքերը, Շիրազի փ. 20 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ավան-Առինջ՝ Դուշանբեի փ. 1, 2/4, 3, 5 շենքերը, Տաշքենդի նրբ. 2, 4, […]
07:30 03.07.2019
Shamshyan.com-ի տեղեկություններով` գիշերը Երևանում սպանություն է տեղի ունեցել: Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ են հնչել, և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշված շենքի բակում հայտնաբերել է սպանվածի դին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածը Մասիվցի Անդիկն է՝ քրեական աշխարհում հայտնի հեղինակություն։ Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ […]
23:29 02.07.2019
Եվրոպական երկրորդ խաղերի փակման ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակ զրուցել են։ Համացանցային բազմաթիվ օգտատերերի հետաքրքրել է, թե ինչ մասին են զրուցում նախագահները։ Մինսկից Երևան վերադառնալիս SHANTNEWS-ը թեմայի վերաբերյալ հետաքրքրվել է Արմեն Սարգսյանից․ «Ի՞նչ կարող էին խոսել երկու նախագահները Մինսկում՝ Եվրոպական երկրորդ խաղերի փակման ժամանակ, ամեն ինչից՝ մի քիչ, մի […]
23:08 02.07.2019
ԱՄՆ անկախության 243-ամյակի առթիվ այսօր Երևանում՝ ԱՄՆ դեսպանատանը, կազմակերպվել էր ընդունելություն։ Միջոցառմանը ներկա էին պաշտոնատար անձինք, դեսպաններ, լրագրողներ։ Տոնական միջոցառմանը հյուրերի առջև հանդես է եկել ամերիկյան ջազային դիվա Ջիզել Ջեքսոնը և Ռաֆայել Վղեսնիգի Սոուլ Գիֆթ բենդը: Մանրամասները՝ տեսանյութում։
22:40 02.07.2019
ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հայտարարությանը, որտեղ, անդրադառնալով Հայաստանում դատախազության ձևավորման 101-րդ տարեդարձին և «Դատախազության աշխատողի» օրվա առթիվ նախօրեին հրավիրված հանդիսավոր նիստի ընթացքում արտահայտված մտքերին՝ դրանց շրջանակում դատախազության աշխատանքն արդյունավետ գնահատելը որակել է որպես «իրականությունից շատ հեռու» և ներկայացվել որպես «ցանկալին իրականություն ներկայացնելու ավանդույթի» դրսևորում: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային […]
22:18 02.07.2019
Հայաստանում է իտալացի քանդակագործ, կինոդերասան Լորենցո Քուինը: Նա մարմնավորել է ջութակի վարպետ Անտոնիո Ստրադիվարիին՝ իտալական «Ստրադիվարիուս» ֆիլմում: Կինոարվեստում Լորենցո Քուինն արժանացել է «Ամենալավ նոր հայտնություն» մրցանակին՝ Սալվադոր Դալիին մարմնավորելու համար: Բայց նա ավելի շատ հայտնի է որպես գեղանկարիչ ու քանդակագործ: Քանդակագործի «Support»-ը 2017 թվականին և «Building bridges»-ը՝ 2019 թվականին Վենետիկի բիեննալեում արժանացել են լավագույն գնահատականին։ […]
22:13 02.07.2019
Sputnik-ի տեղեկություններով՝ այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում: Շտապօգնության խումբը կանչով մեկնել է Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Բաշինջաղյան փողոցի տներից մեկը: Ըստ փողոցի բնակիչների՝ երբ բժիշկները մտել են տուն՝ ինքնազգացողությունը վատացած 55-ամյա տղամարդուն օգնություն ցույց տալու, նա դանակով հարձակվել է բժշկի վրա՝ սպառնալով սպանել: Ներկաները բռնել են նրան ու խլել դանակը՝ կանխելով հնարավոր ողբերգական […]
21:46 02.07.2019
Հուլիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ամառային զորակոչի ընթացքին, զորակոչային և բժշկական հանձնաժողովների աշխատանքին, զրուցել բժիշկների հետ, տեղեկացել զինակոչիկների վերջնական բուժզննումների արդյունքներին։ Վիճակահանության դահլիճում պաշտպանության նախարարը զրուցել է նաև զինակոչիկների հետ, շնորհավորել զինված ուժերի շարքերը համալրելու առթիվ, մաղթել անվտանգ և գերազանց ծառայություն։ Այցի ընթացքում […]
21:34 02.07.2019
ՀՀ վերաքննիչ դատարանը Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում մերժել է Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու մեջ կասկածվող Գեղամ Պետրոսյանի ձերբակալման որոշման դեմ բողոքը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը: Գևորգյանը նշեց, որ դատարանի կողմից մերժման որոշումը ստանալուց հետո պատրաստվում է կրկին բողոքարկել այն: Ավելի վաղ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացրել էին, որ Երևան […]