18:00 29.06.2019
«Երկիր մտնելիս, օդանավակայանից սկսած, ամբողջ աշխարհից ժամանող մեր հայրենակիցների հետ առաջինը կամավորներն են շփվելու: Դուք Համահայկականի մասնակիցներին կդիմավորեք երկրի սահմանին, օդանավակայանում ու խաղերի ամբողջ ընթացքում կլինեք նրանց կողքին: Ինչպես Օլիմպիական խաղերի ընթացքում, օդանավակայանում կգործի կանաչ գոտի` անցման ուղի: Կամավորները կաշխատեն նաև խաղերի բացման տոնակատարության ժամանակ` մասնակից քաղաքների անվանումները կրող ցուցանակներով շքերթում առաջնորդելով պատվիրակություններին»,- այսօր Համահայկական […]
17:43 29.06.2019
«Սիստեմա» ԲՖԿ հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը հայտարարել է, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը կալանքի տակ է, շարունակում է մնալ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի կազմում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ-Նովոստին»: «Մենք հարմար գտանք նրան ներառել տնօրենների խորհրդի նոր կազմում, առավել ևս՝ նա համաձայնություն է տվել դրան այս ընթացքում, երբ ազատության մեջ էր, այդ պատճառով […]
17:31 29.06.2019
Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանն անցել է ամբողջական բժշկական զննում, ֆիզիկական վիճակը գնահատվել է բավարար։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Հիշեցնենք, որ երեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ Հայաստան է վերադարձվել 2017թ. հունիսի 20-ին Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը:
17:16 29.06.2019
Հունիսի 29-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել հանդիպում «Ազատություն» կուսակցության ղեկավար՝ Հրանտ Բագրատյանի և իրավաբանական գիտությունների թեկնածու, սահմանադրագետ Նորայր Փանոսյանի հետ: Դաշնակցության կողմից հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը եւ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրի […]
17:11 29.06.2019
Արդարադատության նախարարությունը www.e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել մի շարք օրենքներում՝ այդ թվում նաև ԶԼՄ մասին օրենքում, փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ, որի նպատակը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան լրագրողների համար անվճար դարձնելն է: Հնարավոր թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով նախարարությունը պարզաբանում է տարածել, որտեղ նշվում է, որ e-draft.am-ը ստեղծվել է պետական մարմինների մշակած նախագծերը հանրային քննարկման […]
16:50 29.06.2019
Անդրադառնալով Սևանա լճի «ծաղկմանը»՝ ջրաբան Քնարիկ Հովհաննսիյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում խոսել է այն մասին, թե ինչ քայլեր պետք է անհապաղ ձեռնարկել, որպեսզի լիճը չճահճանա: «Ոչինչ ինքն իրեն չի անցնում: Սևանը հիվանդ է: Պետք է սկսել Սևանի մակարդակը բարձրացնելուց: Լրացուցիչ ջուր չուզել Սրանա լճից, արգելել, որ կեղտաջրեր լցվեն լիճ, պետք է ունենանք կեղտաջրերի մաքրման կայանքներ՝ կենսաբանական […]
16:38 29.06.2019
Հունիսի 27-ին, ժամը 23.05-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 25-ամյա մի քաղաքացի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ հունիսի 27-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Շահումյան գյուղի սկզբնամասում ծագած վիճաբանության ընթացքում, 19-ամյա […]
16:07 29.06.2019
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը շարունակում է քաղաքական խորհրդակցությունների շարքը խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ՝ քննարկելու համար երկրում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ-ից: Այս համատեքստում հունիսի 28-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահության անդամների հետ տեղի ունեցավ միջկուսակցական հանդիպում, որին Դաշնակցության կողմից մասնակցում էին ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ […]
16:00 29.06.2019
SHANTNEWS.am-ի հետ զրույցում ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը խոսել է այն մասին, թե ինչն է պատճառ հանդիսանում, որպեսզի կապուտաչյա Սևանա լիճը կանաչ երանգներ ստանա: Հայտնի է, որ արդեն մի քանի տարի է, ինչ լիճը տարվա այս եղանակին կապտականաչ ջրիմուռներով է լցվում: Առաջին անգամ «ծաղկում» կոչվող այս երևույթը, մեծ մասշտաբով, նկատվել է 2006 թվականին: «Պատճառները բազմաթիվ են: Առաջինն […]
15:45 29.06.2019
ՇՊՀ ավագ դպրոցի մանկավարժական հանրույթը բողոք-նամակ է ներկայացրել բուհի հոգաբարձուների խորհուրդ։ Բանն այն է, որ ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանն առաջարկում և պահանջում է ավագ դպրոցի մանկավարժների որակի բարձրացման համար անցկացնել ատեստավորում, ինչն, ըստ մանկավարժների, անօրինական պահանջ է, և ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը չարաշահում է իր լիազորությունները։ Ավագ դպրոցի 61 մանկավարժներից 56-ի ստորագրությամբ ուղարկված նամակը […]
15:25 29.06.2019
Ներկայացվող կադրերն այն մասին են, թե ինչ վիճակում է Սևանա լիճն այս պահին: Ինչքանո՞վ են կապտականաչ ջրիմուռները տարածված, ու ի՞նչ պատկեր է աղտոտվածության մասով: «Սա եղել է անցյալ տարվանից, էս տարի քիչ է, անցյալ տարի էս ժամանակ շատ էր: Մաքրությունը պետք է վակռուգ Սևանով պաշտպանեն, որ մաքուր մնա ինքը: Չի կարա 1000-ի թափածը մի մարդ […]
14:59 29.06.2019
«Եռաբլուր» պանթեոնում Անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ բացման խոսքով հանդես եկավ պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանը: Ավետիսյանը միջոցառման մասնակիցներին ներկայացնելիս մոռացավ նշել Սասուն Միքայելյանի անունը: Միքայելյանը «նկատողություն» արեց Վարդան Ավետիսյանին, վերջինն էլ հրապարակավ ներողություն խնդրեց և ներկայացրեց Սասուն Միքայելյանին: «Ես ԵԿՄ նախագահ եմ ու Ազգային ժողովի պատգամավոր, էլ հաջորդ անգամ անունս չմոռանաս», […]
14:38 29.06.2019
Հունիսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց: Ինչպես տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
14:34 29.06.2019
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը «Բոլոր մեդալները մեր պատանիներինն են» վերտառությամբ ֆեյսբուքյան գրառման մեջ տեղեկացնում է հայ մարզիկների հերթական հաջողության մասին: «Լեհաստանում ընթացող ըմբշամարտի դպրոցականների Եվրոպայի առաջնության արդյունքները. Արեն Իսրայելյան Անդրանիկ Ավետիսյան Սարգիս Բեգոյան Շնորհավորում ենք մեր մարզիկներին»,- նշված է նախարարության էջում:
14:15 29.06.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ով այսօր դուստրերի հետ մասնակցում է Ավելուկի փառատոնին, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից հետևյալ գրառմամբ. «Մենք էլ մասնակցեցինք ամենաերկար ավելուկի հյուսքի պատրաստմանը»:
14:14 29.06.2019
«Հուսեյնովը մեր դեմ հանել էր 8000 մարդ, դա նորություն չէ, կայքերում կա գրված: Բայց հայ տղաները ջարդեցին նրանց, մենք պետք է գիտակցենք մի բան՝ միայն զենքը ձեռքներիս կարող ենք ապահովել մեր անվտանգությունը»,- խոսելով Արցախյան պատերազմում անհետ կորած տղաների մասին՝ այսօր Եռաբլուրում ասել է «Արաբո» ջոկատի հրամանատար, ԵԿՄ միության փոխնախագահ Մանվել Եղիազարյանը: Հիշեցնենք, որ հունիսի 29-ին […]
14:13 29.06.2019
Workout մարզիչներ, մարզիկներ Մանվել Մամոյանն ու Ահարոն Վիրաբյանը Ռուսաստանի Դաշնությունում նոր համաշխարհային ռեկորդներ սահմանեցին: Մանվել Մամոյանը իրականացրեց հետևյալ վարժությունները. մեկ րոպեի ընթացքում 60 ֆունտ կշռող պայուսակով 69 հենում-ծալում կատարեց (նախկինում այդ ռեկորդը 57 էր), View this post on Instagram #Рекорд Гиннесса: максимальное количество отжиманий от пола с весом 60 фунтов за одну #минуту […]
14:11 29.06.2019
Այսօր առավոտից Արմավիրի մարզի մի շարք համայնքներում (Լենուղի, Արևադաշտ, Լուկաշին, Այգեվան) կարկուտի հետևանքով առաջացած վնասի փոխհատուցմանն ուղղված ակցիաներ են: Գյուղացիները ճանապարհներ են փակում և պահանջում փոխհատուցել կարկուտից կրած վնասը: Թեմայի շուրջ SHAHNTNEWS.am-ը զրուցել է Արմավիրի մարզի Այգեվան համայնքի ղեկավար Հրաչյա Հովհաննիսյանի հետ: «Ես գնացի, դաշտերն իմ աչքով տեսա, ասացի, որ հանձնաժողով կազմակերպեն, բայց գյուղացիները չսպասեցին, […]
13:42 29.06.2019
Հանրապետության տարածքում` Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը մինչև հուլիսի 1-ն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ […]
13:23 29.06.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Մելոյանը Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում տեղացած կարկուտից տեսանյութեր է հրապարակել՝ կից հետևյալ գրառումն անելով. «Կոտայքի մարզի` Մարմարիկ գյուղում տեղացած առատ կարկուտի հետևանքով վնասվել է ամբողջ բերքը: Այն վնասել է մրգատու ծառերը, բանջարաբոստանային կուլտուրաներն ու ցանքատարածությունները»:
13:10 29.06.2019
ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հանդիպել է «Ծագումով Հայեր» նախագծի մի խումբ մասնակիցների հետ:Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: «Հայտնի հայերը վստահ են՝ Արցախից ուժ առնելով է հնարավոր նոր ձեռքբերումներ ունենալ այստեղ ու համահայկական ամբողջ տիրույթում։ Լիահույս եմ, որ մեր հանդիպումն ու եռամիասնության ամրապնդման գործում նրանց ունեցած ավանդի արժևորումը խթան կհանդիսանա համահայկական ներուժը […]
12:54 29.06.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է մարզերում ֆուտբոլային կյանքն ակտիվացնելու ուղղությամբ ակտիվ աշխատանքները, խոսքը ոչ միայն մարզադաշտերի կառուցման, կամ մրցումների կազմակերպման, այլև համայնքապատկան մարզադպրոցներին ու թիմերին իր հնարավորությունների սահմաններում մարզագույքով օգնելու մասին է: Այս քաղաքականության տրամաբանության շրջանակներում այսօր ՀՖՖ-ի անունից Վարդենիսի N1 մարզադպրոցին է հանձնվել գնդակներ և մարզագույք: Այս մասին հայտնում է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի […]
12:46 29.06.2019
Հունիսի 28-ին Ժնևում տեղի է ունեցել Crans Montana ֆորումի «PRIX DE LA FONDATION 2019» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել անվանի պետական, հասարակական ու քաղաքական գործիչներ, դիվանագետներ, գործարարներ, շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Միջազգային այս հեղինակավոր կառույցն իր ամենամյա մրցանակն ավանդաբար շնորհում է սոցիալական պատասխանատվություն ենթադրող ոլորտները ներկայացնող […]
12:29 29.06.2019
Այսօր վաղ առավոտյան Եռաբլուր պանթեոնում էին արցախյան պատերազմում անհետ կորած ազատամարտիկների հարազատները, Երկրապահ կամավորական միության անդամներն ու պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ: Արդեն 19 տարի շարունակ այս օրը նրանք հարգանքի տուրք են մատուցում այն զինվորների հիշատակին, ովքեր չվերադարձան պատերազմից: Իսկ հունիսի 29-ը պատահական չի ընտրված. 1992 թվականի այդ օրը ռազմական գործողությունների ժամանակ 80 ազատամարտիկ է անհետ կորել: […]
12:24 29.06.2019
Հունիսի 28-ին՝ ժամը 23.08-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ փողոցում վիճաբանություն է, և ոստիկանների շտապ միջամտության կարիք կա։ Անմիջապես նշված հասցե է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը։ Քիչ անց, ոստիկանության Մաշտոցի բաժնում տաբեր բժշկական կենտրոններից հաղորդել են, որ մարմնական վնասվածքնով բուժօգնության է դիմել 8 անձ։ Մեկնած ոստիկանները պարզել են, որ քաղաքացիները վնասվածքները […]
12:12 29.06.2019
Հունիսի 28-ին Մոսկվայում տեղի է ունեցել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ համատեղ նիստը, որին մասնակցել են ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, «Իմ քայլը» խմբակցության և միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Անուշ Բեղլոյանը, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նիստում քննարկվել են հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների հետագա ընդլայնմանն առնչվող […]
12:04 29.06.2019
ԵԱՀԿ նախագահ Միրոսլավ Լայչակը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը: Այս մասին հաղորդում է ԵԱՀԿ կայքը: Այս հարցը Լայչակը քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Հանդիպմանը ներկա են եղել Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյուր Շոֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Լայչակի […]
11:42 29.06.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ Ապրիլյան պատերազմն ի՞նչ ցույց տվեց: «Ապրիլյան պատերազմում հայ ժողովուրդն ապացուցեց, որ՝ ձեռքներդ հեռու, ոտքներդ մի ձգեք, ոտնձգություն չանեք մեր սահմաններին, և ադրբեջանցին նորից մռթին կերավ: Էդ մեծ հաղթանակ էր, որովհետև մեր երիտասարդներն ապացուցեցին, որ որևէ ոտնձգություն չի կարող լինել մեր սահմանին, ու […]
11:16 29.06.2019
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քննարկված «Պետություն-մասնավոր գործընկերություն» ՀՀ օրենքի նախագծի այն հատվածին, որտեղ նշվում է, որ Հայաստանում նախատեսվում են նաև վճարովի ավտոճանապարհներ: Այս երևույթը նոր չէ բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ եվրոպական, ամերիկյան ճանապարհների համար: Իսկ որքանով ենք մենք պատրաստ […]