15:45 29.06.2019
ՇՊՀ ավագ դպրոցի մանկավարժական հանրույթը բողոք-նամակ է ներկայացրել բուհի հոգաբարձուների խորհուրդ։ Բանն այն է, որ ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանն առաջարկում և պահանջում է ավագ դպրոցի մանկավարժների որակի բարձրացման համար անցկացնել ատեստավորում, ինչն, ըստ մանկավարժների, անօրինական պահանջ է, և ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը չարաշահում է իր լիազորությունները։
Ավագ դպրոցի 61 մանկավարժներից 56-ի ստորագրությամբ ուղարկված նամակը քննության առարկա չդարձավ հոգաբարձուների խորհրդի լիազորություններից դուրս գտնվելու պատճառաբանությամբ, բայց բուռն քննարկման արժանացավ։ Հոգաբարձուների անդամներից մի քանիսը նշեցին, թե գուցե մանկավարժները մտավախություն ունեն, որ չեն հաղթահարի անցողիկ շեմը և կզրկվեն աշխատանքից, ինչին նիստին ներկա դպրոցի տնօրենն ու ներկայացուցիչները հակադարձեցին, որ դպրոցում դասավանդող ուսուցիչներն ունեն բարձր որակավորում, և նրանց պատրաստած սաները մշտապես աչքի են ընկել իրենց առաջադիմությամբ։
Իսկ ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը նշեց, որ իր լիազորությունները չի չարաշահել և շարժվել է կանոնադրությամբ, բայց իրեն դպրոցի որակական ցուցանիշները չեն բավարարում, և ատեստացիա անցկացնելու անհրաժեշտությունն ու կրճատումներն ավագ դպրոցում անխուսափելի են։ Նշենք, որ դպրոցի մանկավարժներն աշխատում են պայմանագրային հիմունքներով, որը կնքվում է մեկ տարի ժամկետով, և օգոստոսի 31-ին բոլոր մանկավարժների պայմանագրի ժամկետն ավարտվում է:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...