TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արմավիրի մարզի որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

12:50 02.09.2024

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 3-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 4-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Էջմիածին քաղաքի՝ Արագածի զանգվածի և Զվարթնոց թաղամասի, Զվարթնոց, Արևաշատ, Մուսալեռ գյուղերի ջրամատակարարումը, Բացառությամբ՝ Մուսալեռ գյուղի՝ Բաղրամյան, Երևանյան, Գինեվետ, Անդրեասյան և Տիգրան Մեծի փողոցների: Ընկերությունը հայցում է սպառողների […]

̰
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցությունը

12:34 02.09.2024

Վրաստանի պաշտպանության նախարարությունում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո մեկնարկել է ՀՀ և Վրաստանի պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով։ Հանդիպման ընթացքում նախարարները կարևորել են ռազմական կրթության բնագավառում փորձի փոխանակման ուղղությամբ համագործակցության ակտիվացումն ու ընդլայնումը, ինչպես նաև երկուստեք ընդգծել են տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղություն հաստատելու կարևորությունը: Պայմանավորվածություն է […]

̰
Վրաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը

11:50 02.09.2024

Սեպտեմբերի 2-ին՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում, Վրաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ: Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը:

̰
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 2-ի առավոտյան

10:14 02.09.2024

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում սեպտեմբերի 2-ի ժամը 08։00-ի դրությամբ կազմել է 20°C: Այս մասին հայտնոում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

̰
Պլանային ջրանջատում Գեղարքունիքի մարզում սեպտեմբերի 3/4-ին

10:00 02.09.2024

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 3-ին ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 4-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի՝ Բաղրամյան, Երևանյան, Վարդան Մամիկոնյան, Կամոյի, Կոմիտասի, Սախարովի, Սպանդարյան, Տեր-Գաբրիելյան, Է.Պողոսյան, Վ. Համբարձումյան և Շահումյան փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը […]

̰
Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի 10-րդ փաթեթը. Կոստանյան

18:32 01.09.2024

Պրահայում սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է  «GLOBSEC» համաժողովի շրջանակներում անցկացվող «Armenia and the EU: Priorities, Partnerships, and Paths Forward» պանելային քննարկմանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ այս առումով ընդգծելով դիվերսիֆիկացիայի կարևորությունը` միտված Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, միջազգային սահմանների, ժողովրդավարության […]

̰
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան

18:21 01.09.2024

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 1-ին պաշտոնական այցով մեկնել է Վրաստան:

̰
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Մինսկի խմբի թեմային

21:58 31.08.2024

Ադրբեջանի ԱԳՆ-ն  մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն անդրադարձել է Մինսկի խմբի թեմային ու նշել, որ ԵԱՀԿ ՄԽ-ն «երակենդանացնելու Երևանի փորձերը ցույց են տալիս Բաքվի դեմ թաքնված օրակարգի առկայությունը»։ «Հայկական կողմի փորձերը՝ ուղղված վերականգնելու Մինսկի խումբը, որը անցյալի մասունք է, ցույց են տալիս, որ նա ունի թաքնված օրակարգ Ադրբեջանի դեմ»,- նշել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, ում խոսքերը […]

̰
Արդյո՞ք շոշափելի արդյունքներ կան ՀՀ-ի շուրջ զարգացումներում. Կարեն Սարգսյանի վերլուծությունը

20:48 31.08.2024

Հայ-ադրբեջանական հարաբերությունները և դրանց շուրջ ծավալվող իրադարձությունները գերակայող էին անգամ ամառային այս շրջանում: Ստորագրվեց Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը: Նախորդող օրերին էլ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները քննարկվեցին ամենատարբեր մակարդակներում: Բայց արդյո՞ք նկատելի են շոշափելի արդյունքներ: Այս ու այլ հարցերի անդրադարձել է սոցիոլոգ, վերլուծաբան Կարեն Սարգսյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Սեպտեմբերի 2-ին Երևանի և Արարատի մարզի որոշ հասցեներում լույս չի լինի

20:09 31.08.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Ձորաղբյուր թաղամաս՝ «Օրբիտա-2», «Ավտոգազ», «Ս․ Կարապետյան», «Ական», «Դիանա», «Ժ․ Դանիելյան» ՍՊԸ-ներ, «Վեոլիա ջուր» ՓԲԸ, «Ս․ Ալոյան» ԱՁ, «Մ․ Ավետիսյան», «Ա․ Ավանեսյան», «Դ․ Ավանեսյան», «Հ․Հարությունյան», «Կ․Հախնազարյան» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի […]

̰
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է կրթության մշակների օրհնության կարգ

16:46 31.08.2024

Օգոստոսի 31-ին` 2024-2025 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգը: Արարողությանը ներկա էին կրթական կառույցների ներկայացուցիչներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ և մանկավարժներ: Oրհնության կարգի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց կրթության ոլորտի երախտավորներին` […]

̰
Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը հնարավոր է համարում միայն խաղաղության համատեքստում

16:31 31.08.2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը լուծարելու որոշման կայացումը հնարավոր է համարում միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համատեքստում, այսինքն, երբ խաղաղությունը կայացած փաստ կլինի: Փաշինյանը նման դիրքորոշում է հայտնել ասուլիսում՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հավանականության վերաբերյալ հարցին: «Խաղաղության համատեքստում մենք կարծում ենք, որ հնարավոր է նման որոշում կայացնել: Եվ, երբ […]

̰
Առողջապահության նախարարության խորհուրդները ուսումնական տարվան ընդառաջ

16:04 31.08.2024

Մոտենում է ուսումնական տարին, և տարատեսակ վիրուսների համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում երեխաների, ուսուցիչների շփումների արդյունքում: Վիրուսների տարածման հարցում նշանակություն ունի մեծ քանակությամբ մարդկանց սահմանափակ տարածքում գտնվելը, օրինակ` դասասենյակում, որը այդքան էլ հաճախ չեն օդափոխում` ցրտից խուսափելով: Իսկ փակ տարածքում վիրուսն ավելի հեշտ է փոխանցվում մարդուց մարդուն: Այդ իսկ պատճառով պետք է պահպանել ձեռքերի հիգիենան, […]

̰
Ազգային ժողովում հյուրընկալվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի խումբ երեխաներ

15:50 31.08.2024

«Բաց դաս» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով Ազգային ժողովում հյուրընկալվել են «Թափանցիկ բարեգործություն» ՀԿ-ի կողմից իրականացվող սոցիալական ծրագրում ընդգրկված, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի խումբ երեխաներ: Նրանց հետ հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը: Օրենսդիրի ներկայացուցիչն անդրադարձել է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին ու խնդիրներին: Զրույցի ընթացքում հյուրերը հետաքրքրվել են մասնագիտության ընտրության հարցով, կիսվել […]

̰
ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին

15:37 31.08.2024

Օգոստոսի 31-ին՝ ժամը 10։12-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին, «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […]

̰
Հայաստանն այս պահին Ադրբեջանում COP29-ին մասնակցել-չմասնակցելու որոշում դեռ չունի

15:24 31.08.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանն արդյոք մասնակցելո՞ւ է COP29-ին, մասնակցության դեպքում հնարավո՞ր է այնտեղ Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթղթի ստորագրում, ասել է, որ Հայաստանն այս պահին Ադրբեջանում նոյեմբերին անցկացվելիք COP29 գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու որոշում չունի, որոշում կկայացնի՝ մթնոլորտի և իրադրության գնահատմամբ: «Մենք պատշաճ ժամանակներում կկայացնենք որոշումներ: Այս պահին մենք չունենք որոշում: Իհարկե, ընդհանուր իրադրությունը, […]

̰
ՃՏՊ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին. կան տուժածներ

15:10 31.08.2024

Օգոստոսի 31-ին՝ ժամը 11:24-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովինար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Ս., ծնված 1975թ.) և «Reno» […]

̰
Հայաստանը օգոստոսի 30-ին նոր առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին. վարչապետ

14:38 31.08.2024

Օգոստոսի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է խաղաղության պայմանագրի նախագծի՝ արդեն իսկ համաձայնեցված հոդվածներով ստորագրել խաղաղության պայմանագիր, ապա շարունակել մնացած հարցերի քննարկումը: Վարչապետը տեղեկացրել է, որ Հայաստանը երեկ՝ օգոստոսի 30-ին, նոր առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին: «Խաղաղության պայմանագրի վերջին նախագծում մենք ունենք 17 հոդված: Դրանցից 13-ը՝ ներառյալ […]

̰
Հնարավո՞ր է ռուսական միջնորդությունը հայ-ադրբեջանական բանակցություններում. Հեռանկար-բանավեճ

14:17 31.08.2024

Բաքուն այս շաբաթ հայտարարեց, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի զգալի մասը համաձայնեցված է, բայց դարձյալ պահանջ ներկայացրեց Սահմանադրության հետ կապված: Այդ մասին հայտարարեց Ադրբեջանի ԱԳ նախարարը Թուրքիայում իր գործընկերոջ հետ հանդիպմանը: Դրան նախորդել էր Ռուսաստանի նախագահի այցը Բաքու: Հենց այնտեղ էլ Վլադիմիր Պուտինը դարձյալ առաջարկել էր Մոսկվայի միջնորդությունը հայ – ադրբեջանական բանակցություններում: Ադրբեջանն էլ […]

̰
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:55 31.08.2024

Հանրապետության տարածքում օգոստոսի 31-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-2-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-3-ին աստիճանաբար […]

̰
Վարչապետը Ադրբեջանի նախագահին առաջարկել է երկկողմ հանդիպում՝ դիտարկելով նաև Հայաստան–Ադրբեջան սահմանին հանդիպման տարբերակը

13:43 31.08.2024

Օգոստոսի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է երկկողմ հանդիպում՝ դիտարկելով նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին հանդիպման տարբերակը: «Տևական ժամանակ Ադրբեջանի հետ աշխատանքը տեղի է ունենում երկկողմ ձևաչափով, և դա որոշակի արդյունավետություն է ցույց տվել՝ սկսած նախորդ տարվա դեկտեմբերի համատեղ հայտարարությունից, շարունակած ապրիլի 29-ի հայտարարությամբ: […]

̰
Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով Դանիայի Թագավորությունում էր

13:32 31.08.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 28-30-ն աշխատանքային այցով Դանիայի Թագավորությունում էր: Պաշտպանը Կոպենհագենում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Կառավարման խորհրդի անդամների հանդիպմանն ու կառավարման խորհրդի նիստին։ Մասնակիցները, ի թիվս այլնի, քննարկել են ցանցի աշխատանքների, Կառավարման խորհրդի գալիք ընտրությունների, ռազմավարական առաջնահերթությունների, հնարավոր մարտահրավերների հետ կապված հարցեր։ Անահիտ Մանասյանն ընդգծել է իր […]

̰
ՀՀ կառավարության համար պետության և ժողովրդի ինքնության պահպանումն ու զարգացումը, քաղաքացիների երջանկությունը բացարձակ նպատակներ են. վարչապետ

13:22 31.08.2024

ՀՀ կառավարության գործունեության առաջիկա շրջանի ուշադրության կենտրոնում են լինելու բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության ու խաղաղության օրակարգերն՝ այն ընկալմամբ, որ պետության և ժողովրդի ինքնության պահպանումն ու զարգացումն, ինչպես նաև քաղաքացիների երջանկության ապահովման համար ինստիտուցիոնալ պայմանների ստեղծումը բացարձակ նպատակներ են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի բացման խոսքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Վերջին տարիներին […]

̰
Հիմնանորոգվում է Հ-46‚ Տաթև տանող ճանապարհի 19.5կմ երկարությամբ հատվածը

10:00 31.08.2024

Հիմնանորոգվում է Հ-46‚ Տաթև տանող ճանապարհի 19.5կմ երկարությամբ հատվածը։ Այս պահին կապալառու կազմակերպությունը տարբեր տեղամասերում իրականացնում է տարաբնույթ աշխատանքներ՝ հողային‚ հիմքի շերտի կառուցում‚ ասֆալտապատում‚ տեղադրվել են մայթերի եզրաշարերը‚ կատարվում է մայթերի սալարկում։ Աշխատանքներ են տարվում արհեստական կառուցվածքների վրա։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։

̰
Հայկական ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից․ ՏԿԵՆ

08:45 31.08.2024

Օգոստոսի 30-ին` ժամը 21։55-ի սահմաններում Հայկական ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից։ Կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի։ «Անվտանգության համակարգերը գերզգայուն են և արձագանքում են ցանկացած իրավիճակի: Տվյալ պահին անձնակազմը զբաղված է կայանի վերաթողարկման աշխատանքներով։ Սա ևս մեկ ապացույց է, որ վերջին տարիներին […]

̰
Հայաստանում ԵՄ առաքելությունը Ռուսաստանի դեմ հետախուզական տվյալներ է հավաքում. Ադրբեջանում ՌԴ դեսպան

21:35 30.08.2024

Փաստացի Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հետախուզական տվյալներ է հավաքում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ «Վաշինգտոնը և նրա դաշնակիցները պատրաստ են ձեռնարկել ցանկացած քայլ, ներառյալ Ռուսաստանի շուրջ հակամարտությունների խթանումը: Նման միջամտության օրինակներից է Հայաստանում ԵՄ ներկայիս դիտորդական առաքելությունը։ Այն փաստը, որ առաքելությունը հանդիսանում է արևմտյան […]

̰
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում

21:25 30.08.2024

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 31-ին ժամը 09:00-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի հետեւյալ գյուղերի ջրամատակարարումը. Մրգաստան, Ծաղկունք, Խորունք, Հովտամեջ, Ծիածան, Գեղակերտ, Հայթաղ, Ֆերիկ, Արշալույս, Արտիմետ։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Արցախի մշակութային ժառանգությունը՝ ոչնչացման վտանգի առջև. Ռոբերտ Ղազարյանի հարցազրույցը

20:43 30.08.2024

Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում. այսպես է կոչվում գիտաժողովը, որն այս օրերին անցկացվում է Հայաստանում: Թե ինչ առաջնահերթություններ են դրված գիտաժողովի օրակարգում և ինչ հարցեր են շոշափվում, քննարկել ենք «Գեղարդ» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանի հետ:

̰
Ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 2-ին

19:55 30.08.2024

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ամփոփվել են պետական ուսումնական հաստատությունների սովորողների և ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ նախնական տվյալները: 2024/25 ուսումնական տարին բոլոր հաստատություններում կմեկնարկի սեպտեմբերի 2-ին. սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի և դպրության օրը, այս տարի կիրակի է՝ ոչ աշխատանքային: Հանրակրթություն 2024–2025 ուսումնական տարվանից ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր […]

̰
Սպանությունը կատարել էր 25-ամյա երիտասարդը, դիակը հայտնաբերվել է ձորակում. Ոստիկանության տեսանյութը

19:45 30.08.2024

Հուլիսի 27-ին՝ ժամը 22.45-ին, մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցի բնակիչ 31-ամյա կինը ոստիկանության Նոր Նորքի բաժնում տվեց հաղորդում, որ նախորդ օրը, երեկոյան ժամը 8-ի սահմաններում, ամուսինն ընկերների հետ մեկնել է Կոտայքի մարզ, Ձորաղբյուր և Ողջաբերդ տանող ճանապարհների խաչմերուկում իջել մեքենայից, գնացել անհայտ ուղղությամբ և այլևս չի վերադարձել: Անհետ կորելու վերաբերյալ նաև զանգվածային լրատվության միջոցներով ու համացանցով տարածվեց […]

̰
BACK_TO_TOP