TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՍԴ կայքում «կառուցվածք» բաժինը փոփոխվել է. «անդամներ» բառը փոխարինվել է «դատավորներ»-ով

14:10 23.06.2019

Սահմանադրական դատարանի կայքում արագ-արագ փոխել են «ՍԴ կառուցվածք» բաժնի «ՍԴ անդամներ» ենթաբաժինը և բովանդակության անվանումները: Եթե նախկինում այդ ենթաբաժինը կոչվում էր ՍԴ անդամներ, այժմ այն դարձել է «ՍԴ դատավորներ»: Այս մասին տեղեկանում ենք «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանի ֆեյսբուքյան գրառումից: «Դա արել են այս երկու օրը, եթե ոչ երեկ, քանի որ ուրբաթ դեռ […]

̰
Ռուս զբոսաշրջիկները Վրաստանին այլընտրանք կարող են ընտրել Հայաստանը կամ Ադրբեջանը. «Ռոստուրիզմ».

13:29 23.06.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հուլիսի 8-ից ուժի մեջ է մտնում Ռուսաստանից Վրաստան ուղղակի թռիչքների արգելքը: «Ռոստուրիզմի» ղեկավար Զարինա Դոգուզովան Sputnik հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, թե ինչի կարող է հանգեցնել Ռուսաստանից Վրաստան ուղիղ թռիչքների արգելքը: Նրա խոսքով՝ օդային ճանապարհով զբոսաշրջիկների մասնաբաժինը կազմում է երկրի  ընդհանուր զբոսաշրջության  70-75% -ը: Հայտնի իրադարձություննրի հետևանով զբոսաշրջային հոսքը ՌԴ […]

̰
Բելառուսը բարձր է գնահատում Արմեն Սարգսյանի ներդրումը երկու երկրների հարաբերությունների խորացման գործում. Լուկաշենկո 

13:15 23.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա ընդգծել է, որ Բելառուսում բարձր են գնահատում նախագահ Արմեն Սարգսյանի անձնական ներդրումը հայ-բելառուսական բարեկամական հարաբերությունների խորացման գործում: «Վստահ եմ, որ Ձեր նպատակասլացությունը, հեղինակությունը և պետական գործչի հարուստ փորձը հետագայում ևս կծառայեն տարբեր ոլորտներում մեր երկրների միջև փոխշահավետ […]

̰
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը փակ է բեռնատարների և ավտոբուսների համար

12:16 23.06.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 23-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները. […]

̰
Երբ հանրությունը բազում խնդիրների միակ ու անփոխարինելի պատճառը տեսնում է Սահմանադրության ինչ-ինչ բառերի մեջ, սա մտահոգող է. Գևորգ Դանիելյան

12:00 23.06.2019

Իրավաբանական գիտությունների դոկտոր, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրառումէ  կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ երբ հանրային իրավագիտակցությունը կուտակված բազում խնդիրների միակ ու անփոխարինելի պատճառը տեսնում է Սահմանադրության ինչ-ինչ բառերի մեջ, ապա սա մտահոգող է: «Ինձ նույնիսկ մի մաթեմատիկոս գիտնական խիստ մտահոգված գրում է Գերմանիայից, թե ինչո՞ւ իրեն հետաքրքրող բառը չկա Սահմանադրությունում: Սթափվեք, […]

̰
Մեծ նշանակություն եմ տալիս հայ-չինական հարաբերությունների զարգացմանը․ Սի Ծինփինը՝ նախագահին

11:50 23.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը: Ուղերձում ասվում է. «Հայաստանը Չինաստանի համար համագործակցության ավանդական գործընկերներից է, հայ-չինական բարեկամական հարաբերություններն իրենց արմատներով գնում են դեպի հեռավոր անցյալ: Վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում նկատվում է զարգացման դրական դինամիկա, հետևողականորեն խորանում է գործնական համագործակցությունը: Ես մեծ նշանակություն եմ […]

̰
Բակո Սահակյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանի տարեդարձը

11:44 23.06.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Մեծարգո՛ Արմեն Վարդանի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Թող Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում Ձեր հարուստ փորձը, գիտելիքներն ու հմտությունները մեծապես […]

̰
Վերին Լարսը աշխատում է սովորական ռեժիմով, խցանումներ չկան. պարզաբանում

11:32 23.06.2019

Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Վերին Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտքը, և որ Լարսի անցակետում մի քանի կիլոմետրի հասնող խցանումներ են գոյացել: Հուսիսային Օսիայի իրավապահ մարմինները հերքել են տարածված տեղեկությունը,  թե ռուսական կողմն իբրև թույլ չի տալիս վրացական համարանիշներով մեքենաներին հատել երկրի պետական սահմանը: «Մենք աշխատում ենք նորմալ ռեժիմով: Բոլոր գծերը […]

̰
Հսկայական աշխատանք եք տանում երկրի միջազգային հեղինակության ամրապնդման ուղղությամբ. Նազարբաևը՝ նախագահին

11:23 23.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ Դուք հսկայական աշխատանք եք տանում երկրի կայուն զարգացման ու միջազգային հեղինակության ամրապնդման ուղղությամբ: Վստահ եմ, որ Ձեր կողմից իրականացվող քաղաքականությունը լիարժեքորեն կբացահայտի փոխգործակցության ներուժը և մեր երկրների միջև քաղաքական, սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական, […]

̰
ԱՎՎ-ի և ոչ մի պետական կառույցի աշխատակից գումար չի պահանջել. Մնացական Բիչախչյանի պարզաբանումը

11:15 23.06.2019

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում  է ներկայացրել համացանցում տարածված լուրերի առնչությամբ, թե իբրև Անձնագրային և վիզաների վարչությունում քաղաքացուց գումար են պահանջել: Ստորև ներկայացնենք պարզաբանումն ամողջությամբ. «Համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ անձամբ տեսակապով կապ եմ հաստատել քաղաքացու՝ Արմեն Էդուարդի Հովակիմյանի (ծնված 06.09.1981թ.) հետ: Վերջինս տեղեկացրեց, որ իր հարցազրույցը անձամբ դիտելուց հետո […]

̰
Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տարեդարձն է

10:44 23.06.2019

ՀՀ նախագահի աշխատակազմն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է ՀՀ նախագահի տարեդարձը և կից հրապարակել լուսանկար: «Շնորհավոր ծնունդդ, պարո՛ն Նախագահ»,- ասված է գրառման մեջ:   Արմեն Սարգսյանը ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևանում: 2018թ. մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ: 2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:

̰
Բարձր ենք գնահատում Ձեր դերը մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում. Պուտինը շնորհավորել է նախագահին

10:33 23.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա շնորհավորական ուղերձում ասվում է. «Հարգելի՛ Արմեն Վարդանի, Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ: Բարձր ենք գնահատում Ձեր դերը մեր երկրների միջև բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների, ինչպես նաև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման գործում: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, […]

̰
Կարող են փակվել դեպի ՀՀ տանող բեռնուղիները. Հրանտ Բագրատյանն անհանգստացած է

10:17 23.06.2019

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, թե այն, ինչ կատարվում է Վրաստանում, կարող է ծանր հետևանքներ ունենալ։ «Ադրբեջանական հետախուզությունը հիմա գործի է լցվել. փորձում են ավելի սաստկացնել վրաց-ռուսական հարաբերությունները՝ նկատի ունենալով ցամաքային ճանապարհները փակելը։ Ի վերջո, վրացիները կհանգստանան, բայց արդյունքում կարող են փակվել դեպի ՀՀ տանող բեռնուղիները։ Դրանից […]

̰
Վրաերթ Ֆրանսիայի հրապարակում, կան վիրավորներ

10:00 23.06.2019

Հունիսի 22-ին, ժամը 23:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել վրաերթ․ կա երեք տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով […]

̰
Հրդեհ Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի սկզբնամասում

09:40 23.06.2019

Հունիսի 23-ին, ժամը 05:20-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հիշեցնենք՝ հունիսի 22-ին, ժամը 18:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի սկզբնամասում: Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ  և ազատ հերթափոխից 10 հրշեջ-փրկարար: Պարզվել […]

̰
Georgian Airways-ը ուղևորներին կառաջարկի օգտվել Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ չվերթներից

09:16 23.06.2019

Georgian Airways ավիաընկերությունը հայտարարություն է տարածել՝ կապված Ռուսաստանի իշխանությունների սահմանած պատժամիջոցների հետ, որով արգելվում եև վրացական ավիաընկերությունների չվերթներն այդ երկիր: Ինչպես հայտնի է, պատժամիջոցները գործի են դրվելու հուլիսի 8-ից: «Ինչպես հայտնի է, ընթացիկ տարվա հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին արգելվում է օդային բեռնափոխադրումներ կատարել Ռուսաստանից դեպի Վրաստան: ՌԴ տրանսպորտի նախարարության հայտարարությամբ՝ արգելքը վերաբերելու է նաև վրացական […]

̰
Երեխեք, կերեք, իմ սարքածը համով է. Արթուր Վանեցյան

23:40 22.06.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Ավանի ֆուտբոլի ակադեմիայում հունիսի 22-ին հանդիպում էր կազմակերպել պատանի ֆուտբոլիստների հետ, որոնք հանդես են գալիս տարբեր ակումբներում: Պատանիների հետ Վանեցյանը նշել է աղջիկներից մեկի ծննդյան օրը: ՀՖՖ նախագահն անձամբ երեխաների համար սենդվիչներ է պատրաստել և հյուրասիրել՝ ասելով, որ իր պատրաստած սենդվիչները համեղ են: Հանդիպմանը Վանեցյանը եկել էր տիկնոջ և […]

̰
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Եվրոպական խաղերում

22:55 22.06.2019

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում Հայաստանի առաջին մեդալը նվաճեց 82 կգ քաշային սամբիստ Դավիթ Գրիգորյանը: Այս մասին հայտնում է Եզրափակիչում Գրիգորյանը 0։7 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Պերեպելնյուկին։ Եզրափակիչ գոտեմարտից հետո հայ մարզիկը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում կիսվեց տպավորություններով: «Անհարմար մրցակից էր ինձ համար, ստացվեց ծանր գոտեմարտ։ Նրա հետ առաջին անգամ չեմ գոտեմարտում և միշտ էլ […]

̰
Աբովյանում 36 ժամ ջուր չի լինի

22:38 22.06.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 24-ին` ժամը 00:00-ից մինչև հունիսի 25-ը ժամը 12:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3, 4, 5, 7  միկրոշրջանների, Հատիսի փողոցի՝ իր նրբանցքներով, Հանրակացարանային թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Գյումրու քաղաքապետին պատկանող «Անուշարանը» չի փակվել և չի էլ փակվելու. գործարանի տնօրեն

21:30 22.06.2019

Վերջին օրերին շրջանառվող լուրերի համաձայն՝ փակվելու է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին պատկանող «Անուշարան» գործարանը: SHANTNEWS-ը պարզաբանում ստանալու համար հեռախոսազրույց է ունեցել գործարանի տնօրեն Յուրա Նազարյանի հետ, որը կտրականապես հերքել է տարածված լուրերը: «Նման բան չկա, «Անուշարանը» աշխատում է և շարունակելու է աշխատել: Ուղղակի մենք ներկայիս գործարանի տարածքից ուզում ենք տեղափոխվել մեկ այլ, ավելի հարմարավետ […]

̰
Էլեկտրոնային սիգարետը պայթել է՝ վնասելով դեռահասի ծնոտը

20:41 22.06.2019

«Երբ էլեկտրոնային, այսպես կոչված, նորարարական ու տաքացվող ծխախոտը պայթում է ձեռքիդ մեջ և դու ունենում ես կոտրված ծնոտ կամ խեղված ձեռք։ Այս դեպքը տեղի է ունեցել 17-ամյա դեռահասի հետ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

̰
Վարչապետը ծաղիկներ է խոնարհել Մոնթե Մելքոնյանի հուշարձանին

18:24 22.06.2019

Տավուշի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Հայաստանի  ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հուշարձանին և հարգաքի տուրք մատուցել նրա հիշատակին: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:  

̰
Շիրակի մարզի դատախազի այցի արդյունքում «Արթիկ» ՔԿՀ-ի երկու կալանավոր դադարեցրել է հացադուլը

18:17 22.06.2019

ՀՀ դատախազության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և հայտնել, որ մարզի դատախազի այցի արդյունքում «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող երկու կալանավորված անձինք դադարեցրել են հացադուլը և ջրադուլը. «ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այցելել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել տվյալ ՔԿՀ-ում հունիսի 9-ից հացադուլ հայտարարած կալանավորված անձ Հ.Դ.-ին և […]

̰
Հրայր Թովմասյանը պաշտոնավարում է որպես ՍԴ անդամ, հետևաբար չի կարող լինել ՍԴ նախագահ. Բաղդասարյան

18:09 22.06.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել  ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորների կարգավիճակի մասին. «Պարզաբանեմ նաև ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Այս […]

̰
Մեծագույն ցավ ապրեցի. Աննա Հակոբյան

18:06 22.06.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ցավակցական խոսք է հղել գրող, լրագրող Կարինե Աշուղյանի մահվան առթիվ. «Մեծագույն ցավ ապրեցի` տեղեկանալով բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, լավ ընկեր Կարինե Աշուղյանի անժամանակ մահվան մասին: Մեծ է նրա ավանդը հատկապես գրական ու  թարգմանչական գործում: Նա […]

̰
Մահացել է գրող, լրագրող Կարինե Աշուղյանը

17:14 22.06.2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ մահացել է գրող, լրագրող Կարինե Աշուղյանը. «Կարինե Աշուղյանը մահացավ։ Տաղանդավոր, բարի, ջերմ ու քնքուշ Կարինեն։ Երրորդ անգամ ես փակեցի իմ սիրելի մարդկանց աչքերը։ Հայրիկինս, Սամվելինս ու հիմա Կարինեի աչքերը։ Ցավը անտանելի է»:

̰
«Վերադարձ» հիմնադրամը կաջակցի Վիտալի Բալասանյանի համազգային շարժմանը

17:00 22.06.2019

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Վերադարձ» հիմնադրամը, ի դեմս հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանի, պատրաստակամ է միանալ «Հանուն Արցախի» նախաձեռնությանը. «Հաշվի առնելով մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերները, համազգային միասնության և ամբողջականության ամրապնդման անհրաժեշտության հրամայականը, «Վերադարձ» հիմնադրամի կողմից որպես առաջնային նպատակ հռչակված Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը մշտապես հաստատուն և ամուր պահելու […]

̰
Տարվա 5 ամիսներին ունեցել ենք 1663 ՃՏՊ. Սերգեյ Ղահրամանյան

16:24 22.06.2019

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր, Ճանապարհային ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը ներկայացրել է այս տարվա հինգ ամիսների ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը: Նշելով, որ պատահարների աճի միտում կա՝ Ղահրամանյանը պարզաբանել է, թե ինչի հետևանք կարող է լինել դա: «Այս տարվա 5 ամիսների ընթացքում ունեցել ենք 1663 ճանապարհատրանսպորտային պատահար, 122 զոհ, 2413 վիրավոր: Նախորդ տարվա […]

̰
Իր 7-ամյա աղջկան խեղդամահ արած մայրը փորձել է ինքնասպան լինել. մանրամասներ

16:16 22.06.2019

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 7 տարեկան աղջիկ երեխայի սպանության դեպքի առթիվ: 2019 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 18:55-ին, ահազանգ է ստացվել «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շտապօգնության բաժանմունք այն մասին, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում կինը խեղդամահ է արել իր 7 տարեկան աղջիկ երեխային: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ […]

̰
ՀՀ դեսպանության դիվանագետները տեսակցել են Թբիլիսիի անկարգություններից հետո ձերբակալված հայ երիտասարդին

15:59 22.06.2019

Վրաստանում Հայաստանի դեսպանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ  Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր տեսակցել են Թբիլիսիում տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանին. «Տեղեկացնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր տեսակցել են Թբիլիսիում տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանին։ Հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացին իր փոխանցմամբ որևէ բողոք և […]

̰
BACK_TO_TOP