11:55 24.06.2019
Շվեյցարիայում հունիսի 26-29-ը կայանալիք «Crans Montana» միջազգային ֆորումի ամենամյա նիստին նախատեսված է մրցանակաբաշխության արարողություն, որի ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կպարգևատրվի «PRIX DE LA FONDATION 2019» մրցանակով: Ֆորումի օրակարգի համաձայն, պարգևատրվելու է նաև Սլովենիայի Հանրապետության նախագահ Բոութ Պահորը, Գվինեայի Հանրապետության առաջին տիկին Ջենե Կաբա Կոնդեն: «Crans Montana Forum»-ը միջազգային համագործակցությունը խրախուսող ազդեցիկ հարթակ է, որի […]
11:42 24.06.2019
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի և Տավուշի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հունիսի 22-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է Երևան քաղաքում և հանձնվել ոստիկանության Իջևանի բաժին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
11:33 24.06.2019
Այսօր ԱԺ-ում չափից ավելի էին վարման կարգով ելույթները, նույնիսկ հարցի քննարկման ժամանակ Ալեն Սիմոնյանը թույլ տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանին նման ելույթ ունենալ: Վերջինս քննարկվող թեմայի հետ չառնչվող հարց բարձրացրեց. «Մասնավորապես` Վրաստանում ստեղծված իրավիճակի հետ կապված Գյումրիում ռուսական չվերթների թվաքանակի մասով պարոն Մարուքյանը կոչով էր հանդես եկել: «Մեջբերում եմ՝ ուղղված «փայլուն աշխատող Կառավարությանը […]
11:18 24.06.2019
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է ՊՆ պայմանագրային զինծառայողի անվամբ ակնհայտ կեղծ վկայական և աշխատավարձի վերաբերյալ կեղծ տեղեկանք օգտագործելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ մեղադրանք է առաջադրվել 52-ամյա տղամարդուն: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 1966 թվականին ծնված տղամարդը, վարկով գումար վերցնելու համար, […]
11:04 24.06.2019
ԱԺ-ում Կառավարության կողմից ներկայացված «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» հարցը քվերակության դնելու ժամանակ վարման կարգով ելույթ ունեցավ պատգամավոր Մարիա Կարապետյանը: Նա հայտնեց, որ հարցի շուրջ կային խնդիրներ, օրինագծում տեղ են գտել փոփոխություններ, որոնք պատշաճ կերպով չէին քննարկվել, հեղինակը՝ կառավարության ներկայացուցիչն ասում է, որ հետ է քաշվել, սակայն փաստորեն չի եղել, […]
10:55 24.06.2019
ԱԺ-ում այսօր առավոտյան քվեարկվել են նախորդ օրը քննարկված մի շարք նախագծեր: Այսպիսով. «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցը 87 կողմ, 3 դեմ, 5 ձեռնպահ ձայներով նախագիծն ընդունվել է, «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» հարցն ընդունվել է միաձայն, Կառավարության […]
10:39 24.06.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ այլախոհները վերջին մեկուկես ամսվա ընթացքում արդեն չորրորդ անգամ արգելափակել էին էջս՝ սին հույսով, որ այդ կերպ կարող են ինձ լռեցնել… Ուղղակի ծիծաղելի է այս ամենը: Խոսքի ազատության իրավունքը մահամերձ է նոր՝ հեղափոխված Հայաստանում: Չզարմանաք, որ այս գրառումից հետո դարձյալ անհետանամ. Ուրեմն իմացեք՝ […]
10:11 24.06.2019
114 կողմ, 4 դեմ ձայներով Վիգեն Քոչարյանն ընտրվել էր ԲԴԽ անդամ: ԱԺ-ում նիստը սկսելուց առաջ այսօր Քոչարյանը նախ երդվել է, ապա ստորագրել երդման տեքստը: Երդվելով՝ Քոչարյանը պարտավորվել է ապահովել դատարանների և դատավորների անկախությունը: Հիշեցնենք, որ ԱԺ-ն շարունակում է հունիսի 21-ին սկսված արտահերթ նստաշրջանը: Արտահերթ նստաշրջանի օրակարգում 21 հարց է: Քննարկվելու են նաև Հայաստանի Հանրապետության հարկային […]
09:55 24.06.2019
Հունիսի 22-24-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Պտղնի, Քանաքեռավան, Արգել, Արագածոտնի մարզի Կոշ, Տավուշի մարզի Կոթի գյուղերում և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 2 շահմար, 1 իժ, 1 գյուրզա տեսակի օձեր և տեղափոխել անվտանգ տարածք:
09:32 24.06.2019
Հունիսի 24-ինъ ժամը 22:20-ից 23:00-ը, Լոռու մարզի Միխայելովկա, Մեդովկա համայնքների տարածքներում տեղակայված 4 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել և վնասազերծվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 400 կրակոց: Ժամը 22:43-00:20-ը Լոռու մարզի Լեջան, Ամրակից, Հագվի, Օձուն, Աքորի, Մեծ Այրում, Շնող, Ճոճկան համայնքների տարածքներում տեղակայված 18 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել […]
09:06 24.06.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-13:00 Տիգրան Մեծի պող. 53 շենքը և 2-րդ փակ. 6-8 սեփական տները, Խորենացի փ. 17-30 սեփական տները, Նար-Դոսի 2-րդ նրբ. 43-75 սեփական տները, 11:00-15:00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 2, 2/1, 2/2, 4, 43/1 […]
08:41 24.06.2019
Հունիսի 23-ին՝ ժամը 21:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և սանհանգույցում հայտնաբերել Հ.Ս.-ի (ծնված 1955 թ.) […]
00:39 24.06.2019
«Յելլ էքսթրիմ պարկ» նախագծի հեղինակ և համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը մրցույթ է հայտարարում Նիկոլ Փաշինյանի հետ լավագույն սելֆիի համար։ Նրա խոսքերով՝ հաղթողին կընտրի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
23:55 23.06.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2019 թվականի հունիսի 20-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցները նույն ՔԿ հիմնարկի կալանավորին ուղեկցել են Սիլիկյան թաղամասում գտնվող սգո սրահ՝ իր մոր հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար: Ժամը 15:45-ից մինչ 16:15-ի սահմաններում, գտնվելով սգո սրահի բակային տարածքում և օգտվելով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դուռը բաց թողնելու և շարժիչի միացված լինելու հանգամանքից, նստել է […]
23:13 23.06.2019
Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում է հանգրվանել ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա շրջում է հյուրանոցում, զրուցում մյուս հանգստացողների հետ: «Հրապարակի» հարցերին հրաժարվեց պատասխանել’ ասելով, որ իր անձնական կյանքով է ապրում:Հիշեցնենք, որ երեկ Մարիոթում էին նաև իշխանական վերնախավի ներկայացուցիչներ՝ պատգամավորներ Էդգար Առաքելյանն ու Համազասպ Դանիելյանը. նշում էին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ծննդյան օրը: Չի բացառվում, որ ներկա […]
22:59 23.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 23-ին հեռախոսազրույց է ունեցել արտերկրում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանի հետ, շնորհավորել ծննդյան տարեդարձի առթիվ և մաղթել երջանկություն ու նորանոր հաջողություններ պատասխանատու գործում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջից:
20:38 23.06.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել՝ շնորհավորելով Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում վաստակած ոսկու կապակցությամբ: «Քիչ առաջ տեղեկացա, որ մեր սամբիստները գերազանց արդյունքներ են գրանցել Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում: Շնորհավորում եմ բոլորիս, ու սպասում ենք նոր մեդալների: Ոսկի – ՏԻԳՐԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ 52 կգ Արծաթ – Դավիթ Գրիգորյան 82 կգ Բրոնզ […]
20:04 23.06.2019
Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) դարձավ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր, հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Վճռորոշ գոտեմարտում հայ սամբիստը մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ագհասիֆ Սամադովի հետ և 4։0 հաշվով հաղթանակ տարավ։ Տիգրան Կիրակոսյանը պայքարը սկսել էր 1/4 եզրափակիչից, որտեղ վստահ հաղթանակ էր տարել Ուկրաինայի ներկայացուցիչ Ռոման Բրատչենկոյի նկատմամբ՝ 7։0։ Կիսաեզրափակիչ փուլում Կիրակոսյանն […]
19:38 23.06.2019
Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Գոլամ Ալի Ռաշիդը հայտարարել է, որ Իրանի հետ ցանկացած կոնֆլիկտ կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար, ինչպես նաև հարվածի տակ կդնի ամերիկյան զորքերը, հայտնում է Reuters-ը: Ռաշիդը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը պետք է շատ պատասխանատու գործի, որպեսզի կարողանա պաշտպանել ամերիկացի զինվորների կյանքը ու խուսափել տարածաշրջանում […]
19:22 23.06.2019
Կրթություն, գիտություն, հետազոտություն և ճարտարագիտություն. «Ինժեներական քաղաք»-ում մոտ ապագայում կստեղծվի 2000 նոր աշխատատեղ: «Քաղաքը» միավորելու է բացառապես բարձրտեխնոլոգիական ինժեներական լուծումներով ընկերությունները՝ խթանելու նորերի ստեղծումը: Կգործի նաև թանգարան ու ինժեներական դպրոց: «Իրար հետ բերվում, մեկտեղվում են կրթությունը, գիտությունն ու հետազոտությունը և ճարտարագիտությունը»,- ասում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի բիզնեսի զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը: «Ինժեներական քաղաքը» ներկայացնելու համար […]
19:05 23.06.2019
Ելնելով ՀՀ ինքնիշխանության պաշպանության անհրաժեշտությունից՝ «Հանրապետություն» կուսակցությունը անթույլատրելի է համարում Հայաստանում ՌԴ դեսպանի քայլերը, մասնավորապես վերջինիս հանդիպումները Ռոբերտ Քոչարյանի ու Հրայր Թովմասյանի հետ: Այս մասին հայտարարություն է տարածել «Հանրապետություն» կուսակցությունը»: «Այդ հանդիպումները բնավ «հասարակական-քաղաքական-բիզնես շրջանակների» հետ հանդիպումների տրամաբանության մեջ չեն: Եթե ՀՀ ԱԳՆ հրավիրվելու ու Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու նախազգուշացումից հետո ՌԴ դեսպանը շարունակի նմանօրինակ […]
18:51 23.06.2019
Հունիսի 23-ին, ժամը 15:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում փլուզվել է անասնագոմերից մեկի տանիքը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Լճաշեն գյուղում ջրագծի փոս փորելիս […]
18:25 23.06.2019
Հունիսի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացվել է ճանապարհային ոստիկանության պաշտոնատար անձի զեկուցագիրը, ըստ որի՝ հունիսի 18-ին նրա աշխատասենյակ է ներկայացել մի լրագրող կին ու հայտնել է, թե իբրև պաշտոնատար անձի վերաբերյալ ունի վարկաբեկիչ տեղեկություններ և սպառնացել է, որ տեղեկատվությունը չորս լրատվամիջոցով կհրապարակվի։ […]
17:37 23.06.2019
ՀՀ Աժ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, որն կից կատարել է հետևյալ գրառումը, «ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց սելֆի անել, չկարողացա մերժել, առավել ևս, որ աշխատանքի բերումով իրար հետ ավելի շատ ժամանակ ենք անցկացնում, քան որևէ մեկի»:
17:02 23.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: «Հուսով եմ, որ Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում ավելի կխորանան: Հավաստիացնում եմ, որ միշտ պատրաստ եմ աջակցել մեր երկրների համագործակցության ամրապնդմանը»,- ասվում է Զուրաբիշվիլիի ուղերձում: Ինչպես հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նա նախագահ Արմեն Սարգսյանին մաղթել […]
16:30 23.06.2019
Հունիսի 23-ին, ժամը 10:40-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը, ծուխ է նկատվում, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 75-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ.Հ., ծնված 1994 […]
15:47 23.06.2019
Հունիսի 23-ին, ժամը 08:00-ին Տավուշի մարզի Վարագավան գյուղում փրկարարները վերսկսել են որոնողական աշխատանքները: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, ազատ հերթափոխից 7 փրկարար և Քաղաքացիական պաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պաշտպանության ջոկատի 9 ծառայակից: Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև ոստիկանության 8 աշխատակից և գյուղի 10 բնակիչ: Ժամը 13:50-ին […]
15:45 23.06.2019
Հանրապետության տարածքում` Հունիսի 23-28-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը 23-25-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունիսի 23-28-ը` հատկապես գիշերը և կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 […]
15:25 23.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է․ «Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Կցանկանայի հատկապես ընդգծել այն ուշադրությունը, որը Դուք հատկացնում եք Ռուսաստանն ու Հայաստանը կապող՝ բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը: Համոզված եմ, որ […]