TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Սարից իջա Երևան, ոնց որ թոնիրն ընկնեի. Գագիկ Սուրենյան

15:55 24.06.2019

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է շոգ եղանակին և գրել. «Սարից իջա Երևան, ոնց որ թոնիրն ընկնեի»:

̰
Մատենադարանի մոտ վթարային ծառ է հատվել. վստահեցնում է Խաչիկ Հակոբյանը

15:53 24.06.2019

«Մաշտոց 49 հասցեի մասով մենք գիշերը ունեցանք թեժ գծին ահազանգ, որ հրդեհվել է բարդի ծառատեսակ: Մեր մասնագետները տեղում պարզել են, որ ծառի վրա փչակ կար և փչակում տարիներ շարունակ աղբ էր գոյացել և այն ուղղակի քաղաքացիների կողմից հրդեհվել է: Հրդեհը մարվել է, և առավոտյան սկսվել են ծառի հեռացման աշխատանքները»,- այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Երևանի […]

̰
Պատասխանատվության ենթարկվե՞լ են հարյուրավոր թաղման նպաստներ ստացած անձինք. պատգամավորի հարցը

15:30 24.06.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփինե Դավոյանը Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին դիմեց թաղման նպաստների վիճակագրությանը վերաբերող հարցերով: Նա մեջբերեց՝ առկա են մեկ անձի կողմից թաղման նպաստ ստանալու բազմաթիվ դեպքեր՝ 86 մլն դրամ ընդհանուր արժողությամբ, 60 անձ ստացել է 448 թաղման նպաստ, ընդ որում՝ 4 անձ ստացել է 267 թաղման նպաստ՝ 53.4 մլն դրամ ընդհանուր գումարով, 1 […]

̰
ԲԴԽ-ի նորընտիր անդամները հանդիպել են խորհրդի անդամների հետ

15:28 24.06.2019

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 24-ին Բարձրագույն դատական խորհրդում կայացել է հանդիպում, որին մասնակցում էին նաև Խորհրդի նորընտիր գիտնական անդամներ Գրիգոր Բեքմեզյանը և Վիգեն Քոչարյանը։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը, Խորհրդի անունից շնորհավորելով գործընկերներին Խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքն արդյունավետ […]

̰
Երևանի մի քանի շենքերի բնակիչներ կվերաբնակեցվեն. հարցը քննարկման է դրված ավագանիում

15:12 24.06.2019

Երևանի ավագանին այսօր՝ հունիսի 24-ին, արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում ներառված է 5 հարց: Հարցերից մեկը վերաբերում է Երևան քաղաքի Արցախի 4-րդ նրբանցք 8 և 10 հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքերի` նախկինում հանրակացարան ծառայած բնակիչների վերաբնակեցմանը վերաբերող նախագիծը: Նախագիծը ենթադրում է 142 բնակարանի վերաբնակեցում՝ 81 բնակարան Արցախի 8 հասցեում և 61 բնակարան Արցախի 10 հասցեում: Եվս […]

̰
Ի՞նչ սկզբունքով են որոշում՝ որ օբյեկտներում հաշվեքննություն անցկացնել. Յոլյան

15:10 24.06.2019

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հունիսի 24-ին խորհրդարանում ներկայացրեց 2018թ. հաշվետվությունը: Նրա խոսքերով՝ օրենքի ամբողջ տրամաբանությունը, որ գործում է 2018-ի ապրիլի 9-ից հետո, հետևյալն է ենթադրում. իրենց խնդիրն է՝ արձանագրել այն, ինչ տեղում կատարվում է, տեսնել՝ ինչ ռիսկեր կան, դրանք ներկայացնել հանրությանը, ԱԺ-ին, համատեղ աշխատել կառավարության հետ: Գումարների՝ պետբյուջե վերականգնելու խնդրի մասին Յոլյանը նշեց, որ […]

̰
Մարիամ Փաշինյանի արձագանքն Անի Սամսոնյանի ելույթին

15:06 24.06.2019

Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանի ելույթին: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Երբ օրենսդիր իշխանության տղամարդ ներկայացուցիչը դիմում է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին «սիրուն պետ», «սիրուն աղջիկ» արտահայտություններով` շատ տգեղ է ու ցավալի: Բայց, երբ օրենսդիր իշխանության կին ներկայացուցիչը փորձում է արդարացնել իր խմբակցության ղեկավարի թույլ տված կոպիտ […]

̰
60 էջանոց գիրք եք տվել, որի ուղիղ կեսը դատարկ էջեր են. Սիսակ Գաբրիելյանը՝ Լևոն Յոլյանին

14:44 24.06.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը խորհրդարանում Հաշվեքննիչ պալատի ներկայացման ժամանակ, դիմելով Պալատի նախագահ Լևոն Յոլյանին, հետաքրքրվեց՝ որքա՞ն գումար են ծախսել հաշվետվությունների՝ պատգամավորներին բաժանված տպագիր տարբերակներից յուրաքանչյուրի վրա: «Ուզում եմ իմանալ՝ մեկ հատի վրա որքա՞ն գումար եք ծախսել: Ձեր բուն գործառույթը բյուջեից հատկացված գումարների արդյունավետությունն է: 60 էջանոց գիրք եք տվել, որի ուղիղ կեսը […]

̰
Առանձնապես խոշոր չափերով խարդախության և փաստաթղթեր հափշտակելու գործով մեկ անձ ձերբակալվել է

14:40 24.06.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ երկու անձի ազատությունից ապօրինի զրկելու և խաբեությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են հանցագործության այլ դրվագներ ևս, կատարման մեխանիզմը: Մեկ անձ ձերբակալվել է: […]

̰
Ես շատ մտահոգված եմ. Շարմազանովը` ներքաղաքական վիճակի ու Վրաստանի դեպքերի մասին

14:21 24.06.2019

Այսօր՝ հունիսի 24-ին, Էդուարդ Շարմազանովը հանդիպել է լրագրողների հետ: ՀՀԿ մամուլի խոսնակը անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին և սուր քննադատության ենթարկել իշխանությունների գործելաոճն ու նաև վիրավորական արտահայտություններ հնչեցրել: Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է ինչպես տնտեսական ցուցանիշերին, ներդրումներին, այնպես էլ ներքին ու արտաքին հարաբերություններին` նշելով, որ այդ ոլորտներում իշխանությունները վարում են իր քաղաքական թիմի համար ոչ ընդունելի […]

̰
Երբ Հայաստանն անկախացավ, սկսեցինք փնովել ողջ խորհրդային անցյալը. քննարկում ՀՊՄՀ-ում

14:20 24.06.2019

Հայկական պետական մանկավարժական համալսարանում ընթանում է «Խորհրդային Հայաստանը 1920-1930-ական թվականներին» խորագրով գիտաժողով: Բացման խոսքով հանդես է եկել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Գիտաժողովին քննարկվում են Խորհրդային Հայաստանի խնդիրները՝ քաղաքական գործընթացներից մինչև տնտեսություն և կենցաղ: Նշենք, որ Մանկավարժական համալսարանում գործում է «Հայաստանը 1920-1991 թվականներին» գիտական լաբորատորիա, որի նպատակն է ուսումնասիրել Խորհրդային Հայաստանի պատմությունը: […]

̰
Ես էլ ասում եմ՝ 100 անգամ ուժեղ կլինի արձագանքը․ Աբովյանը` Ալեն Սիմոնյանին

14:04 24.06.2019

Ո՞ւմ նկատի ունեք, երբ ասում եք՝ բոլորին հեգնենք։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի զայրացած ելույթից հետո նրանց դիմեց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։ Նա ասաց, որ խորհրդարանում շատ են այն մարդիկ, որոնք կարող են այնպես հեգնել, որ «շատ լավ չստացվի»։ «Պարո´ն Սիմոնյան, էստեղ կանգնած էսենց մատով խփում եք, ասում եք՝ 10 անգամ ավելի ուժեղ կլինի [արձագանքը]։ Հա, […]

̰
Կարող եմ ասել, որ Սևանի ջրի կորուստների հաշվառում չկա. Լևոն Յոլյան

13:53 24.06.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին դիմելով՝ թվարկեց մի շարք ընկերությունների անուններ, հետաքրքրվեց՝ ովքե՞ր են սեփականատերերը: Յոլյանն արձագանքեց՝ նշելով, որ պատգամավորին հարգելով հանդերձ՝ շատ հարցերի ինքը պարզապես իրավունք չունի պատասխանելու, իրենք պարզապես փաստեր են արձանագրում: «Օրենքով սահմանափակումներ կան, որ դրված են պալատի առջև: Եթե գտնում եք, որ խիստ կարևոր […]

̰
Հաշվեքննիչ պալատին հարկ կա՞ տուգանելու իրավասություն էլ տալ. Գևորգ Պետրոսյան

13:53 24.06.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը խորհրդարանում Հաշվեքննիչ պալատի տարեկան հաշվետվության զեկույցի ներկայացման ժամանակ դիմեց Պալատի նախագահ Լևոն Յոլյանին՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք հարկ կա պալատին նաև տուգանելու իրավասություն տալ: Յոլյանը պատասխանեց. «Նման երկրներ կան: Դուք էլ աշխատել եք, լավ տեղյակ եք, այս պահի դրությամբ դա լրացուցիչ պատժող մարմնի դեր ունեցող կառույց կդառնա, որը պետք չէ: […]

̰
2018թ. Հայաստանից ՌԴ է տեղափոխվել շուրջ 48 հազար միգրանտ

13:50 24.06.2019

Ռուսաստանի վերլուծական կենտրոններից մեկը վիճակագրական ծառայության տվյալների հիման վրա հաշվարկել է, թե որ երկրից քանի միգրանտ է 2018 թվականին տեղափոխվել ՌԴ: Ըստ հետազոտության արդյունքների` ՌԴ տեղափոխված յուրաքանչյուր չորրորդ միգրանտը Ուկրաինայից է: Չնայած դրան 2017 թվականի համեմատ 2018-ին ուկրաինացի միգրանտների թիվը նվազել է 8,3 տոկոսով: Երկրորդ տեղում Ղազախստանն է: Անցած տարի այս երկրից Ռուսաստան է տեղափոխվել […]

̰
Արամ Կարախանյանը նշանակվել է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

13:44 24.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին Արամ Կարախանյանին անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արամ Կարախանյանին նշանակել անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ»:  

̰
Այսօր ՌԴ դեսպանատան մոտ ակցիա է լինելու՝ հաջակցություն Խաչատուրյան քույրերի

13:36 24.06.2019

Այսօր` ժամը 18:00-ին, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ ակցիա է իրականացվելու՝ հաջակցություն Խաչատուրյան քույրերի։ Այս ակցիայի մասին հանրությանը տեղեկացրել են «Ֆեյսբուքում»: Նշենք, որ համացանցում օրեր առաջ ֆլեշմոբ էր սկսվել` ի աջակցություն Խաչատուրյան քույրերի՝ Մարիայի, Քրիստինայի և Անգելինայի, որոնք մեղադրվում են հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի, սպանության մեջ: Իսկ մինչ այդ շատ հայ ու ռուս բլոգերներն անդրադարձել էին […]

̰
ՀՀ-ն յոդի անվտանգության տեսանկյունից համարվում է էնդեմիկ տարածաշրջան

13:30 24.06.2019

ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես լեռնային և նախալեռնային երկիր, դասվում է յոդի անբավարարության տեսանկյունից էնդեմիկ տարածաշրջանների թվին: «Հայաստանի Հանրապետությունը, որպես լեռնային և նախալեռնային երկիր, դասվում է յոդի անբավարարության տեսանկյունից էնդեմիկ տարածաշրջանների թվին: Որպես յոդի անբավարարության հետևանքով առաջացող հիվանդությունների կանխարգելման լավագույն միջոց՝ Հայաստանի Հանրապետությունում իրացվում է […]

̰
Դանակը կուրծքը խրած տղամարդու կյանքին վտանգ չի սպառնում

13:25 24.06.2019

Երեկ` հունիսի 23-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ջրվեժում ապրող 66-ամյա մի տղամարդ։ Տղամարդու կրծքավանդակին դանակ է եղել խրված: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի բուժական հարցերի գծով տեղակալ Պետրոս Մանուկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ տղամարդու կյանքին վտանգ չի սպառնում. «Եղել է կրծքավանդակի ձախ կեսի շրջանում դիաֆրագմայի ստորին հատվածում վնավածք: Կատարվել է […]

̰
Էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա․ Սիմոնյանը՝ ԼՀԿ պատգամավորներին

13:11 24.06.2019

Էդմոն Մարուքյանի կողմից Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանին «էն սիրուն աղջիկ» անվանելուց հետո ԱԺ-ում «փոխհրաձգությունը» գնալով թեժացավ ու հասավ ամբիոն-դահլիճ բղավոցների ու հեգնանքի։ ԱԺ ամբիոնին մոտեցավ նաև նիստը նախագահող Ալեն Սիմոնյանը ու հանդիմանեց ԼՀԿ պատգամավորներին տեղից խոսելու, բղավելու, իր խոսքերով՝ պատգամավորին անհարիր պահվածքի համար։ «Էդ ի՞նչ խոսելու ձև է։ Խոսում եք էստեղ, գալիս, ատելության մթնոլորտից եք […]

̰
Հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում է

13:10 24.06.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հայկական պատվիրակությունն արդեն ԵԽԽՎ-ում է. «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի հունիսի 23-29-ը ներառյալ Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) են գործուղվել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության […]

̰
Եթե նեղվելու չի, մենք էլ ձեզ կասենք «փայլուն ընդդիմություն ու սիրուն աղջիկ», տիկի´ն Սամսոնյան․ Սուրեն Գրիգորյան

12:56 24.06.2019

Ըննդիմության իրավունքն է ունենալ կարծիք, ասել, որ այսինչ պաշտոնյան աշխատում է տոտալ անարդյունավետ։ Բայց պետք չէր այդ ամենին կցել որակումներ։ Այս բովանդակությամբ քննադատությամբ «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը դիմեց ԼՀԿ խմբակցությանը՝ նկատի ունենալով Էդմոն Մարուքյանի կողմից Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանին «էն սիրուն աղջիկ» անվանելը։ «Պարտադի՞ր էր էդ քննադատության համար ասել «փայլուն կառավարություն» և «սիրուն աղջիկ»։ […]

̰
Ռուս-վրացական սահմանին կանգնեցված հայկական ավտոբուսի վարորդը հարցաքննվում է

12:49 24.06.2019

Վրաստանում ՀՀ դեսպանությունը SHANTNEWS.am-ին մանրամասներ է հայտնել ռուս-վրացական սահմանին 48 ուղևորներով կանգնեցված ավտոբուսի վերաբերյալ: Դեսպանությունից տեղեկացրին, որ կանգնեցված հայկական ավտոբուսը Մոսկվայից դուրս է եկել ոչ թե գիշերը, ինչպես նշվում էր նախապես, այլ առավոտյան 06.00-07.00-ից: «Ավտոբուսին թույլ չեն տալիս ռուս-վրացական սահմանը, որովհետև ավտոբուսի մեջ հայտնաբերել են արգելված բեռ: Դրա համար հիմա վարորդը հարցաքննվում է, մենք էլ […]

̰
Պարոն Մկրտչյանի, պարոն Պապոյանի անդրադարձերն այնքան էլ կոռեկտ չէին․ Սիմոնյան

12:45 24.06.2019

Ազգային ժողովում բուն նախագծերի քննարկմանը զուգահեռ այսօր քննարկվում է ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանի գրառումը, որում նա «էն սիրուն աղջիկ» է անվանել Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանին։ Իշխանական պատգամավորներ Արեն Մկրտչյանն ու Գևորգ Պապոյանը հենց նիստի սկզբում «հարձակվեցին» Մարուքյանի վրա՝ նրա բացակայությամբ։ ԼՀԿ պատգամավորները հընթացս պաշտպանում են նրան ու թեման ուղղում դեպի բովանդակային քննարկում, թե ինչ է […]

̰
Տղամարդու կողմից սիրուն աղջկան գովեստը էնքան վտանգավոր չի, ինչքան տղամարդու կողմից սիրուն տղամարդու գովեստը․ Պետրոսյան

12:37 24.06.2019

Ինձ թվում է՝ տղամարդու կողմից սիրուն աղջկան գովեստը էնքան վտանգավոր չի, ինչքան տղամարդու կողմից սիրուն տղամարդու գովեստն է։ Այս խոսքերով ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը սկսեց իր ելույթն ԱԺ ամբիոնից։ Պատճառը Էդմոն Մարուքյանի արտահայտությունն էր, որ Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանին բնորոշել էր որպես «էն սիրուն աղջիկը»։ Ազգային ժողովում այդ թեման այսօր քննարկման թեմա դարձավ՝ կոնկրետ օրենսդրական […]

̰
Նախագահը շնորհավորել է Մալթայի ինքնիշխան ռազմական ուխտի արքայազնին

12:35 24.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի արքայազն Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե Դել Տեմպիո Դի Սանգուինետոյին՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի հիշատակի օրվա կապակցությամբ: Նախագահը մասնավորապես վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Մալթայի Ուխտի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները կշարունակեն ավելի խորանալ և ամրապնդվել:

̰
Երեք ավիաընկերություն պատրաստ է մասնակցել ՌԴ-Վրաստան ճգնաժամի կարգավորումներին. Հակոբ Ճաղարյան

12:20 24.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հուլիսի 8-ից դեպի Վրաստան չվերթների դադարեցման մասին ՌԴ նախագահի հրամանագրին ու հետևանքներին: «Շաբաթ առավոտյան, Հուլիսի 8-ից դեպի Վրաստան կատարվող չվերթների դադարեցման մասին ՌԴ նախագահ Վ. Պուտինի հրամանագրի հրապարակումից անմիջապես հետո, դիմել եմ հայկական բոլոր ավիաընկերություններին, ռուս-վրացական լարվածության պատճառով ՌԴ-Վրաստան […]

̰
Նոր նշանակումներ Քրեակատարողական ծառայությունում

12:14 24.06.2019

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամանով առաջխաղացման կարգով քրեակատարողական 5 ծառայող փոխադրվեց ավելի բարձր պաշտոնների, իսկ 3 քաղաքացի համալրեց ծառայության շարքերը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից: Ա․ Մխոյանը, շնորհավորելով ծառայողներին, մաղթեց բարի ծառայություն և նշեց, որ սպայի ուսադիրներ կրելը շատ պատվաբեր է, նաև պատասխանատու: «Ծառայե´ք նվիրումով և մեծ […]

̰
Սա ընդամենը կոչ էր, որպեսզի դուք ակտիվացնեք փայլուն կառավարությանը և սիրուն աղջկան. Անի Սամսոնյան

12:10 24.06.2019

ԱԺ-ում պատգամավորները շարունակում են ելույթներ ունենալ Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառման շուրջ, որով նա անդրադարձել էր Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Գյումրիի օդանավակայանի ակտիվացման հարցին: Այս մասին ելույթով հանդես եկավ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը: Նա ասաց. «Դուք փոխարենը կենտրոնոնաք առաջարկի վրա, կենտրոնացել եք ոճաբանության վրա, չեմ հասկանում, թե ինչու եք մտահոգվել «փայլուն կառավարություն» արտահայտությունից, որովհետև […]

̰
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը

12:02 24.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Պետք է արձանագրել, որ մեր նախորդ նիստից հետո ցավոք Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը, որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք մեզ ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում: Այսօրվա […]

̰
BACK_TO_TOP