TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Բուլկիները չաղացնող չե՞ն, սրա դիետիկ վերսիան չունե՞ք. վարչապետը՝ Տավուշի էքսպո-ցուցահանդեսին

15:54 22.06.2019

Տավուշցի երիտասարդ արտադրողներից մեկն իր արտադրանքը վարչապետին ներկայացրեց. «Էս մեր ծաղիկի տեսքով բուլկիներն են, մենք ենք կարողանում միայն էս դիզայնով ստանալ: Եթե կարելի է, խնդրած կլինեմ փորձեք»,- առաջարկեց նա, իսկ Փաշինյանը, կտրելով բուլկին,հարցրեց. «Չաղացնող չե՞ն բայց»: Գործարարը բացասական պատասխան տվեց, վարչապետը շարունակեց. «Սրա դիետիկ վերսիան չունե՞ք»: «Դիետիկ վերսիայի մասին կմտածենք, ամբողջը կերեք, համ էլ չեք […]

̰
«Բանանց»-ի գլխավոր բժիշկը Թուրքիայում փրկել է հյուրանոցի աշխատակցի կյանքը

15:47 22.06.2019

«Բանանց» ՖԱ-ն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ստամբուլի մերձակայքում գտվող Կարթեփե քաղաքում: Թիմը հանգրվանել է ծովի մակարդակից մոտ 1500 մետր բարձրության վրա՝ լեռան գագաթին գտնվող «Green Park Resort» հյուրանոցում: «Բանանցի» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, այսօր հյուրանոցում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Հյուրանոցի աշխատակիցներից մեկը անհաջող սայթաքելու հետևանքով ստացել էր գանգուղեղային բաց վնասվածք, ձեռքի և դաստակի շրջանում […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին

15:41 22.06.2019

Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության և անվտանգության ոլորտում համայն հայության ջանքերի համախմբմանն ուղղված մի շարք ծրագրային նախագծեր: Կարևորվել է գիտության և կրթության, նորագույն տեխնոլոգիաների ներդրման, ռազմական բժշկության, սոցիալական ապահովության և այլ ոլորտներում Հայաստանի և Սփյուռքի տարբեր կառույցների միջև համագործակցության զարգացումը: […]

̰
Չհասկացա՝ հիմա շաբաթ-կիրակի ունե՞ք. վարչապետը՝ տավուշցի գինեգործին

15:34 22.06.2019

Դիլիջանում շարունակվում է «Իմ քայլը հանուն Տավուշի» ֆորումը, որի շրջանակում տեղի է ունենում նաև էքսպո ցուցահանդես: Տեղական արտադրողներից մեկի հետ զրույցում վարչապետն իր գոհունակությունը հայտնեց գործարարի աշխատանքից, որ կարողացել են ոտքի կանգնեցնել գրեթե չաշխատող ընկերությունը: Գործարարը պատասխանել է. «Ջանք չենք խնայել, աշխատում էինք առանց շաբաթ-կիրակի»: «Չհասկացա՝ հիմա շաբաթ-կիրակի ունե՞ք»,- կեսկատակ հարցրեց վարչապետն ու հավելեց. «Այսօր […]

̰
Եվրոպայի առաջնության մրցումային 2-րդ օրը ռինգում պայքարում է Արման Դարչինյանը

15:23 22.06.2019

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցումային 2-րդ օրը Հայաստանի հավաքականից պայքարը կսկսի 75 կգ քաշային Արման Դարչինյանը: Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար Դարչինյանը կմրցի խորվաթ Մլադեն Սոբյեսլավսկիի հետ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել է, որ Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մարզիչ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ արդեն մեկնել է Մինսկ՝ մասնակցելու Եվրոպական 2-րդ խաղերին: […]

̰
Տավուշի մարզպետի կնոջ նվերը վարչապետին՝ ձեռագործ փողկապ

15:22 22.06.2019

Տավուշի մարզպետի կինը՝  գեղանկարչական ցուցահանդեսների կազմակերպիչ, գեղանկարչուհի Արմինե Թումանյանը Դիլիջանում անցկացվող տեղական արտադրանքի էքսպո-ցուցահանդեսի ժամանակ վարչապետին նվեր է փոխանցում՝ ասելով. «Ինձանից այս փոքրիկ նվերն եմ ուզում մատուցել, որովհետև ասացիք, որ փողկապ չկա Հայաստանում հայկական, ուզում եմ իմ նկարած փողկապը ձեզ նվիրել՝ հայկական պատկերներով, հուսով եմ, մի օր այդ մուսան կունենաք ձեռագործ աշխատանքներ էլ կրելու»:  

̰
Քոչարյանի գործը քննող երկու դատավորների անվտանգությունն ապահովում է ոստիկանությունը

15:18 22.06.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի անվտանգությունը ապահովվում է Ոստիկանության կողմից: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանությունից: Ոստիկանությունից, սակայն, չմանրամասնեցին, թե երբ են դատավորները դիմել ոստիկանություն`իրենց անվտանգությունը ապահովելու հարցով: Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը երկրորդ դատավորն էր, որը Արցախի հանրապետության նախկին և ներկայիս նախագահների անձնական […]

̰
Տեղական արտադրանքի համտես ու նվերներ վարչապետի համար

15:11 22.06.2019

Տավուշի մարզում ընթանում է «Իմ քայլը» հանուն Տավուշի ֆորումը, որին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ժամը 13.00-15.00-ը տեղի է ունենում էքսպո-ցուցահանդես, որի ընթացքում ներկաները շրջում են տաղավարներում, ծանոթանում Տավուշում արտադրվող ապրանքատեսակներին: Նիկոլ Փաշինյանը, շրջելով տաղավարներում, ծանոթացել է ապրանքներին, զրուցել արտադրողների հետ խնդիրների մասին, ստացել նվերներ, լուսանկարվել տավուշցի գործարարների հետ:

̰
Մոտիկից Ձեր տեսքը շատ թարմ է, հեռուստատեսությամբ հոգնած է. գործարարը՝ Փաշինյանին

15:02 22.06.2019

Տավուշում անցկացվող տեղական արտադրանքի ցուցադրության ժամանակ, երբ վարչապետը մոտեցավ տաղավարներից մեկին, տավուշցի գործարարը նրան հիշեցրեց, որ Երևանում մոտեցել ու խոսել է ներդրման մասին: Վարչապետը հիշեց քաղաքացուն և իր ուրախությունը հայտնեց, որ նա արդեն ունի իր արտադրանքը: Զրույցի ավարտին գործարարն ասաց Նիկոլ Փաշինյանին. «Մոտիկից Ձեր տեսքը շատ թարմ է ու լավ, հեռուստատեսությամբ, որ նայում ենք …»: […]

̰
Հայ սամբիստները կպայքարեն Եվրոպական խաղերի առաջին մեդալների համար

14:50 22.06.2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային երկրորդ օրը պայքարի են դուրս եկել սամբիստները։ Այս մարզաձևում այսօր Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ են դուրս եկել 57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը, 82 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը և 48 կգ քաշային Ասյա Լալազարյանը։ Դավիթ Գրիգորյանը պայքարը սկսեց ¼ եզրափակչից, որտեղ 3-1 հաշվով հաղթեց իտալացի Միշելի Ալսիոյին։ Կիսաեզրափակիչ փուլում Գրիգորյանի […]

̰
Ես ինձ հայտարարում եմ Տավուշի բիզնես-օմբուդսմեն. Տավուշի մարզպետ

14:41 22.06.2019

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր Դիլիջանում տեղի ունեցող «Իմ քայլը հանուն Տավուշի» համաժողովի ժամանակ անդրադարձավ մարզի հնարավորություններին ու պոտենցիալին, դրանց զարգացման տեսլականին: Նա առանձնացրեց տուրիզմի հնարավորությունները մարզում, շեշտեց, որ եղած ուղղությունները մի քանի անգամ ավելացնելու նպատակ ունեն: Առանձին-առանձին թվարկեց մարզի քաղաքների հնարավորությունները: Օրինակ՝ Նոյեմբերյանում ամենաշատ պատմամշակութային հուշարձաններն են, քաղաքը Հայաստանի դարպասի վրա է գտնվում, մտադիր […]

̰
Ո՞վ է Գյումրիի քաղաքապետարանի կրթության բաժնի պետի հավանական թեկնածուն

14:37 22.06.2019

Գյումրիի քաղաքապետարանի կրթության բաժնի պետի պաշտոնը թափուր է: Բաժնի նախկին պետ Հայկ Սուլթանյանը օրեր առաջ նշանակվեց Գյումրիի քաղաքապետի տեղակալ, ըստ այդմ, կրթության բաժնի պետի պաշտոնը թափուր է և առայժմ նույնիսկ ժամանակավոր պաշտանակատար չի նշանակվել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Գյումրիի քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանն է ներկայացրել ընթացակարգը, թե ինչպես է թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարվելու: «Բաժնի պետի […]

̰
Վրաստանում կատարվածը ՀՀ-ում և Ուկրաինայում տեղի ունեցածի շարունակությունն էր. Սաակաշվիլի

14:28 22.06.2019

Այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում՝ շարունակությունն է այն ամենի, ինչ սկզբում տեղի ունեցավ Հայաստանում, այնուհետ Ուկրաինայում: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին գերմանական Deutsche Welle-ին տված հարցազրույցում: Նա հայտարարել է, որ այս բոլոր երկրներում հասարակությունը չի ցանկանում ապրել առանց հնարավորությունների ու հեռանկարի բացակայության, տնտեսական ճգնաժամի ու օլիգարխիկ համակարգի […]

̰
Ի՞նչ եղանակ է սպասվում հանրապետությունում հունիսի 22-27-ը

14:03 22.06.2019

Հանրապետության տարածքում  Հունիսի 22-27-ը՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը 23-25-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում  Հունիսի 22-27-ը` հատկապես գիշերը և կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ:

̰
Հրդեհ Մուշավան թաղամասում, դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

13:53 22.06.2019

Հունիսի 22-ին, ժամը 11:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մուշավան թաղամասում. այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

̰
Հարյուր հազարավոր քաղաքացիներ հերոսացել են քաղաքական ասպարեզում և պետք է հերոսանան նաև տնտեսական ոլորտում. վարչապետ

13:31 22.06.2019

Դիլիջանի Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկել է «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովը: Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է, որ սա ՀՀ մարզերում անցկացվող նմանատիպ հինգերորդ համաժողովն է և անդրադարձել հարցին, թե որոնք են նմանատիպ համաժողովների անցկացման նպատակները: «Մեր ամենակարևոր նպատակն անհատական ջանքի խրախուսումն ու քաջալերումն է Հայաստանի Հանրապետության զարգացման գործում, որովհետև […]

̰
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Դեմետրիս Խրիստոֆիասի մահվան կապակցությամբ

13:25 22.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ նախկին նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի մահվան առնչությամբ: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ մեծ է Դեմետրիս Խրիստոֆիասի ներդրումը Կիպրոսի ժամանակակից պատմության մեջ` որպես կիպրացի բարեկամ ժողովրդի իմաստուն առաջնորդի և իր հայրենիքի նվիրյալ զավակի: «Հայաստանում մեծ գնահատանքով են հիշում Դեմետրիս Խրիստոֆիասի ավանդը հայ-կիպրական եղբայրական […]

̰
Կեղծ փաստաթղթերի հիման վրա օտարվել են տարածքներ «Հյուսիս-Հարավ» ծրագրի շրջանակում. հարուցվել է քրգործ

13:20 22.06.2019

Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Ձորակապ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ պաշտոնական դիրքը չարաշահելու և պաշտոնական կեղծիք կատարելու դեպքի առթիվ: ՀՀ ոստիկանության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ՀՀ ԱԱԾ-ից ստացվել են տեղեկություններ այն մասին, որ ՀՀ Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Ձորակապ համայնքի նախկին ղեկավար Զ. Ս.-ն և նույն գյուղի […]

̰
Աննա Հակոբյանը և Արփին այցելել են շրջել են Քաղցրավենիքի փառատոնում

13:18 22.06.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը իր դստեր՝ Արփիի հետ, շրջել են Քաղցրավենիքի փառատոնի տաղավարներով: Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: «Արփիի հետ այցելել ենք «Խաղաղության քաղաք» հասարակական կազմակերպության նախաձեռնած Քաղցրավենիքի փառատոնին։ Ուրախ եմ, որ փառատոնի հասույթի մի մասը փոխանցվելու է […]

̰
ՀՀ քաղաքացին Թբիլիսիում ձերբակալվել է ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար. ՄԻՊ

13:16 22.06.2019

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկարցրել է, որ Թբիլիսիում ձերբակալված ՀՀ քաղաքացին ձերբակալվել է ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար. «Վաղ առավոտից կապի մեջ եմ Վրաստանի իմ գործընկերոջ՝ Հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ՝ Վրաստանում տեղի ունեցող հավաքների ու Ոստիկանության գործողությունների առնչությամբ։ Գործընկերոջիցս այսօր տեղեկացա, որ ձերբակալվածների թվում, իրենց տվյալներով, կա Հայաստանի մեկ […]

̰
Հայկական և իրանական կողմերը քննարկել են իրանցի 14 դատապարտյալների էքստրադիցիայի հարցը

13:07 22.06.2019

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ներկայումս պահվում է շուրջ 100 իրանցի դատապարտյալ: Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության  Փաստաբանների  պալատների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Իրանի ՓՊ նախագահ Իսա Ամինին: Նա տեղեկացրել է, որ հանդիպել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի հետ և քննարկել իրանցի ազատազրկված անձանց պահման պայմանների, […]

̰
Արմեն Գրիգորյանը կմասնակցի ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին

12:51 22.06.2019

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 26-27-ը կլինի Բիշքեկում՝ ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում են ԱԽ մամուլի ծառայությունից։

̰
Ախալքալաքում բազմահարկ շենքից ընկած երեխայի վիճակը ծանր է

12:41 22.06.2019

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ախալքալաքում՝ բազմահարկ շենքերից մեկի 5-րդ հարկից 7 տարեկան երեխայի վիճակը ծանր է: Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում երեխան համապատասխան բժշկական հետազոտություն անցելուց հետո հունիսի 21-ի երեկոյան տեղափոխել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Երեխայի մոտ կա զուգակցված վնասվածքներ, կրծքավանդակի սալջարդ, կոնքի ոսկրերի կոտրվածք, զույգ ազդրերի կոտրվածք։ Շոկային վիճակում ընդունվել է […]

̰
Նախագահը Լը Բուրժեում այցելել է ֆրանսիական Safran ավիատիեզերական ընկերության տաղավար

12:40 22.06.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես այցի շրջանակում հյուրընկալվել է ֆրանսիական Safran խոշոր ավիատիեզերական ընկերության տաղավարում։ Ընկերության ներկայացուցիչների ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը ծանոթացել է նրանց ներկայացրած վերջին նորույթներին ու նորարական համակարգերին։ Safran-ը բարձր տեխնոլոգիական միջազգային առաջատար ընկերություն է, որը նոր սերնդի համակարգեր և սարքավորումներ է մատակարարում աերոտիեզերական և ռազմարդյունաբերության ոլորտներին։ […]

̰
Հանրապետությունում հրդեհները հասել են աննախադեպ չափերի. ԱԻՆ

12:30 22.06.2019

Եղանակային պայմանների և մարդկանց անփույթ վերաբերմունքի պատճառով՝ հանրապետության ամբողջ տարածքում հրդեհները հասել են աննախադեպ չափերի: Հնարավոր աղետներից խուսափելու համար Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, խստագույնս պահպանել անվտանգության կանոնները:

̰
Մահացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը

12:21 22.06.2019

Հայաստանի կոմպոզիտորների միությունից տեղեկացնում են, որ մահացել է ՀԿՄ անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը: «Խորին ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է ՀԿՄ անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը: Հոգեհանգստի և հուղարկավորության մանրամասները կտեղեկացվեն ավելի ուշ»,- ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Ստեփան Շաքարյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 23-ին, Բաքվում: 1952 թվականին […]

̰
Ես վատ օրինակ եմ. Նիկոլ Փաշինյանը՝ գյուղից Երևան տեղափոխվելու մասին

12:10 22.06.2019

Երկրորդ անգամ Դիլիջանում անցկացվում է «Իմ քայլը հանուն Տավուշի» գործարար համաժողովը, որին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ համաժողովի մեկնարկը առաջին անգամ հնչել է Տավուշի հիմնը, որից հետո ելույթ է ունեցել վարչապետը, գործարարության զարգացման ուղիները մատնանշել՝ օրինակներ բերելով ինչպես ֆինանսների առկայության դեպքում, այնպես էլ առանց դրանց բիզնեսի հաջողված դեպքերից: Նիկոլ Փաշինյանը ելույթի ընթացքում ընդգծեց, որ […]

̰
«Ռեստարտ»-ը հայտարարում է առաջին ուսանողաստեղծ հիմնադրամի կազմավորման մասին

12:01 22.06.2019

«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով հիմնադրամի ստեղծման մասին: «Այս օրվան մենք շատ ենք սպասել ու երազել։ Շատերս գիտենք, որ ՀՀ բարձրագույն կրթական համակարգի գլխավոր խնդիրներից մեկը ուսանողների վարձերի, կրթաթոշակների հետ ունեցած խնդիրներն են։ Մեկ տարվա ընթացքում մենք հասցրել ենք մի քանի ուսանողների օգնել, որ շարունակեն իրենց ուսումը, բայց […]

̰
Փաշինյանը ելույթ է ունենում «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումում

11:30 22.06.2019

Տավուշի մարզում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումը: Ֆորումին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հենց այս պահին ելույթ է ունենում վարչապետ Փաշինյանը:

̰
Նախագահը Փարիզում հանդիպումներ է ունեցել Airbus և Air Asia ընկերությունների ղեկավարների հետ

11:22 22.06.2019

Ֆրանսիական Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է համաշխարհային առաջատար Airbus ընկերության տաղավար: Նախագահը շրջել է տաղավարում, ծանոթացել ներկայացված նոր մոդելների տեխնիկական հնարավորություններին ու դրանցում կիրառվող նորարարական լուծումներին: Ընկերության փոխնախագահ և տարածաշրջանային տնօրեն Լիոնել Շամփոյի հետ նախագահ Սարգսյանը խոսել է Հայաստանի հետ փոխգործակցությունը զարգացնելու հնարավորությունների մասին, […]

̰
BACK_TO_TOP