TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ռուսաստանի դեսպանը քննադատել է Հայաստանի կապերը Արևմուտքի հետ

12:49 30.08.2024

Հայաստանի արտաքին քաղաքականությունը մտահոգություն է առաջացնում, անվտանգության ոլորտում Արևմուտքի հետ համագործակցությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնում, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ «Ընդհանուր առմամբ, Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը մտահոգություն է առաջացնում, անվտանգության ոլորտում Արևմուտքի հետ համագործակցությունը, որպես կանոն, ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ Հարավային Կովկասում ցանկացած խնդիր […]

̰
Հայտարարություն․ սեպտեմբերի 2-ից կմեկնարկի «Զգուշացեք, երեխաներ են» միջացառումը

12:42 30.08.2024

Հարգելի՛ քաղաքացիներ, նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 2-ից ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում անցկացնելու է «Զգուշացե՛ք, երեխաներ են» կարգախոսով 10-օրյա միջոցառում։ Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում իրականացվելու է ուժեղացված ծառայություն։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է․ • տարրական դասարանների երեխաներին ուղեկցել և չթողնել առանց հսկողության, • տրանսպորտային միջոցները չտրամադրել անչափահասներին, • […]

̰
Ռուսաստանը հույս ունի, որ Բաքվի և Երևանի միջև շուտափույթ կերպով խաղաղության կհաստատվի․ ՌԴ դեսպան

12:07 30.08.2024

Մոսկվան ակնկալում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության շուտափույթ ավարտ, սա քայլ է դեպի կայուն խաղաղություն Հարավային Կովկասում, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ «Դատելով կողմերի պաշտոնական հայտարարություններից՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծը գործնականում համաձայնեցված է, ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է իր պետական ​​այցի ժամանակ, […]

̰
Ռուսաստանի դեսպանը խոսել է Բաքվի և Երևանի միջև բանակցությունների մասին

11:58 30.08.2024

Բաքվի և Երևանի միջև խաղաղության շուրջ բանակցությունները համահունչ են Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերին, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ «Կարևոր է, որ երկու կողմերի (Բաքվի և Երևանի – խմբ.) բանակցությունները համահունչ են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերին։ Խոսքը […]

̰
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 30-ի առավոտյան

11:43 30.08.2024

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 30-ի ժամը 08։00-ի դրությամբ կազմել է 20°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

̰
Ինչո՞ւ Հայկ Մարությանն առանձնացավ «Ազգային առաջընթացից», ի՞նչ է առաջիկայում անելու կուսակցությունը

21:53 29.08.2024

Սովորաբար աշնանը Հայաստանում քաղաքական կյանքը սկսում է ակտիվանալ: Ընդդիմությունը նոր գործողությունների է պատրաստվում, քաղաքական դաշտում առհասարակ վերադասավորումներ են տեղի ունենում: Օրերս իր հերթական համագումարն անցկացրեց «Ազգային առաջընթաց» կուսակցությունը: Քաղաքական այս ուժն ընտրեց վարչության և խորհրդի նոր կազմերը։ Կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Երևանի ավագանու անդամ Հայկ Գրիգորյանը: «Հեռանկար» ծրագրում նա է հյուրընկալվել և անդրադարձել մի շարք […]

̰
Գազանջատումներ՝ Լոռու մարզի մի շարք հասցեներում

21:12 29.08.2024

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 30-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Երիտասարդական, Ռաֆֆու, Իսահակյան, Գորկու, Նանսենի, Մեղապարտի, Չարենցի, Կամոյի, Թումանյան, Տերյան, Մատրոսովի, Պռոշյան, Ս.Նշանի, Նժդեհի, Խորենացու, Բաղրամյան փողոցների, ինչպես նաև Խորենացու, Բաղրամյան փողոցների հարակից տարածքների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

̰
Օգոստոսի 30-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:00 29.08.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Լենինգրադյան փ. 32, 34, 36, 38 շենքեր և շինություններ, Շինարարների փ. 3, 5, 7, 13 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաաժնորդներ, Տիգրան Մեծի պող. 40, 40Բ, 44, 46 շենքեր, Գ․Նժդեհի փ․ 27/1, […]

̰
Սեպտեմբերին առաջին անգամ կանցկացվի իր մասշտաբով եզակի «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը. ԱԳՆ

19:34 29.08.2024

Հայաստանում ԱԳՆ նախաձեռնությամբ 2024թ. սեպտեմբերի 9-ից 11-ը առաջին անգամ կանցկացվի իր մասշտաբով եզակի «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը, որին մասնակցելու են աշխարհի տարբեր երկրներից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, գիտնականներ և այլ հյուրեր:

̰
Գործադիրը հաստատել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև մաքսային մարմինների փոխադարձ օգնության մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը

19:19 29.08.2024

Կառավարությունը հավանություն է տվել 2024 թ. հունիսի 11-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ըստ հիմնավորման՝ համաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների մաքսային ծառայությունների միջև մաքսային բնագավառում համագործակցության ձևավորման, երկկողմ հարաբերությունների պատշաճ և լիարժեք […]

̰
Քննարկվել են ուսուցիչների թափուր հաստիքների համալրման, դասավանդման արդյունավետության վերաբերյալ մի շարք հարցեր

19:10 29.08.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ հիմնադիր, գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և ընդգծել, որ հիմնադրամի հետ իրականացվում են արդյունավետ ծրագրեր, ինչը նպաստում է շարունակական համագործակցության ապահովմանը: «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի […]

̰
Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի անդամները հանդիպել են Ուրուգվայից ժամանած պատվիրակության հետ

19:00 29.08.2024

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, Ուրուգվայի գործադիր եւ օրենսդիր մարմիններին՝ մեզ համար շատ զգայուն հարցերում մշտապես օբյեկտիվ գնահատականի եւ վերաբերմունքի համար: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը՝ օգոստոսի 29-ին հանդիպելով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերայի եւ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Պեդրո Խիսդոնյանիի հետ: Հանդիպմանը […]

̰
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ՆԳ փոխնախարարը ներկայացրել է օրենսդրական նախագծեր

18:52 29.08.2024

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ օգոստոսի 29-ին ՀՀ ներքին գործերի նախարարության գործընկերների հետ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ընթացքում ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է մի շարք օրենսդրական նախագծեր: Քննարկվել են ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից առաջարկվող մի շարք օրենսդրական նախագծեր, մասնավորապես` ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահին

18:44 29.08.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերային և Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Պեդրո Ֆեդերիկո Խիսդոնյանին: Ողջունելով հյուրերին՝ նախագահը համոզմունք է հայտնել, որ Անա Օլիվերայի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա երկու պետությունների միջև համագործակցության հետագա ակտիվացման համար: Նախագահը նշել է, որ Հայաստանն ու Ուրուգվայը մշտապես կապված են եղել բարեկամական կապերով և երկու […]

̰
Նոր ուսումնական տարին հաջող սկսելու որևէ խոչընդոտ չկա, նոր չափորոշիչ է ներդրվելու ևս 4 դասարանում

18:37 29.08.2024

Նոր ուսումնական տարին հաջող սկսելու որևէ խոչընդոտ չկա: Նոր չափորոշիչ է ներդրվելու ևս 4 դասարանում՝ 3-րդ, 6-րդ, 8-րդ ու 10-րդ: Դրանք գումարվելու են նախորդ տարվա 3 դասարաններին: Արդյունքում 12-ից 7 դասարաններում նոր չափորոշիչը կգործի: Նախարարի վստահեցմամբ՝ նոր դասագրքերի տպագրման գործընթացն այս տարի ժամանակի որևէ ձգձգում չի ունենա. Դասագրքերի մեծ մասը դպրոցներում է, մնացածը՝ Անդրեասյանի խոսքով, […]

̰
Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հաղորդակցության բաժնի ղեկավարին

18:30 29.08.2024

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսին և Գերմանական զարգացման բանկի (KFW) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանին։ Քննարկվել է «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II Փուլ 3» ծրագրի կատարման ընթացքը։ Ծրագրի շրջանակներում Եվրամիության կողմից տրամադրված 12 մլն եվրո դրամաշնորհով նախատեսվում է լուծել «Վեոլիա ջուր» ընկերության սպասարկման […]

̰
Պետական բուհերի ռեկտորների հետ քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

18:22 29.08.2024

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն այսօր հանդիպել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի՝ բուհերին առնչվող հիմնական դրույթները և աշխատանքային մի շարք այլ հարցեր: Ողջունելով ներկաներին՝ նախարարը ներկայացրել է օրենքի նախագծի առանցքային կետերը՝ անդրադարձ կատարելով […]

̰
Լոռու մարզային գրադարանում իրականացվել են մի շարք ամառային ծրագրեր

18:14 29.08.2024

Լոռու մարզային գրադարանում ամռան ամիսներին իրականացվել են 19 ծրագիր և 12 ցուցահանդես. այցելությունների թիվը կազմել է 27922, նոր ընթերցողների թիվը՝ 2087։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ամռան ծրագրերի մեկնարկը տրվել է Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներով։ Գրադարանի աշխատակիցներն այցելել են Վանաձորի բժշկական կենտրոն ու Երեխաների զարգացման կենտրոն և գրքեր նվիրել երեխաներին։ Ամառային ճամբարի շրջանակում […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

17:53 29.08.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Սուրբ Սարգիս վանական համալիրը և Թարգմանչաց եկեղեցին վերականգնվում են

17:44 29.08.2024

Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 11-րդ արտագնա նիստը: Նիստն անցկացվել է Արագածոտնի մարզի Ուշի գյուղի Սուրբ Սարգիս վանական համալիրի (պետ. ցուցիչ՝ 2.108.1.3, հանրապետական նշանակության) և Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի Թարգմանչաց եկեղեցու (պետ. ցուցիչ՝ 3.11.3, հանրապետական նշանակության) տարածքներում: Ուշի գյուղի Սուրբ Սարգիս վանական համալիրում քննարկմանը մասնակցել են նաև համալիրի […]

̰
ՄԻՊ-ն ամփոփել է ամառային զորակոչի ընթացքում ստացված բողոքները. դիմելիությունն էապես աճել է

17:36 29.08.2024

2024 թվականի ամառային զորակոչին քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական ուշադրության ներքո: Պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանումը՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժինը, շուրջօրյա ռեժիմով հետևել է զորակոչիկների իրավունքներին վերաբերելի հարցերին: Ընդհանուր առմամբ ամառային զորակոչին ստացվել է 145 գրավոր և բանավոր բողոք: Բողոքների մեծ մասը վերաբերել է բժշկական […]

̰
Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

17:26 29.08.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Քրիստափոր Իսահակեանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Խորենացի փ․) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – սննդի կառույցները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կիրառել հիգիենայի պատշաճ մեթոդներ, […]

̰
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

17:18 29.08.2024

Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Փրկարար ծառայությունից հորդորում են պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է` ❌վառել խարույկներ չնախատեսված վայրերում, […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին

17:12 29.08.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» երրորդ ծրագրի մասնակիցներին: Նախագահը, ողջունելով աշակերտներին, հակիրճ անդրադարձ է կատարել ժամանակակից աշխարհի պահանջներին համապատասխան կրթություն ունենալու և ուսումնական գործընթացում նորարար տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությանը, ապագա առաջնորդների ձևավորման ծրագրերին, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված քայլերին և առկա մարտահրավերներին: Նախագահն իր խոսքում շեշտել է, որ ժողովրդավար […]

̰
Նախատեսվում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ

17:06 29.08.2024

Փաթեթով սահմանվում են այն իրավական հիմքերը, որոնցով անապահովության գնահատման նոր համակարգի միջոցով նոր անապահովության նպաստ կտրամադրվի քաղաքացիներին՝ գործող ընտանեկան եւ սոցիալական նպաստի փոխարեն: ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ օգոստոսի 29-ի արտահերթ նիստում ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը՝ ներկայացնելով ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին» […]

̰
Նոյեմբերին Երևանում կանցկացվի զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը

17:00 29.08.2024

ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում և ԿԳՄՍ նախարարությանը պահուստային ֆոնդից հատկացվել է 476 մլն 241 հազար դրամ՝ նոյեմբերի 18-24-ը Երևանում կայանալիք Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության կազմակերպման և անցկացման նպատակով: Ըստ նախնական տվյալների՝ առաջնությանը մասնակցելու է ավելի քան 40 պետություն` շուրջ 400 մարզիկով: ՀՀ պաշտպանության նախարարությունը 1995 թվականից հանդիսանում է […]

̰
Վարչապետը հյուրընկալել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահին

16:54 29.08.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերային և Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Պեդրո Խիսդոնյանիին: Վարչապետը ողջունել է Ուրուգվայի օրենսդիր մարմնի ղեկավարության այցը Հայաստան և ընդգծել երկու երկրների միջև ջերմ ու բարեկամական հարաբերությունների փաստը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ուրուգվայը դժվարին իրավիճակներում մշտապես եղել է Հայաստանի ու հայ […]

̰
Ֆինանսական միջոցներ կհատկացվեն սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայրի անհատական 22 տան տանիքների վերանորոգման նպատակով

16:46 29.08.2024

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեին 2024 թ. պետբյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում՝ 202,150.0 հազ. դրամ գումարի չափով՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայրի անհատական 22 տան տանիքների վերանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սահմանամերձ […]

̰
Սպասված փոփոխություն․ քաղաքաշինության ոլորտում կրթության և աշխատանքային փորձի տարբերությամբ մասնագետներն արդեն կարող են հավաստագրվել urban.e-gov.am հարթակում

16:41 29.08.2024

Քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ մասնագետների հավաստագրման անցումային կարգում կատարվել է փոփոխություն։ Արդյունքում լուծվում է այն մասնագետների խնդիրը, որոնք, ունենալով կրթություն քաղաքաշինական գործունեության մեկ ոլորտում, սակայն փաստացի գործունեություն ծավալելով քաղաքաշինական մեկ այլ ենթաոլորտում, չէին կարողանում հավաստագրվել urban.e-gov.am հարթակում՝ որակավորման և աշխատանքային փորձի անհամապատասխանության պատճառով։ Հաշվի առնելով, որ խնդրին առնչվում էին ոլորտի բավական մեծ խումբ մասնագետներ՝ […]

̰
Նախատեսվում է թվայնացնել թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում կնքվող աշխատանքային պայմանագրերը

16:34 29.08.2024

Կառավարության հավանությանն են արժանացել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է թվային համակարգի ներդրման միջոցով թվայնացնել հանրապետությունում թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում կնքվող աշխատանքային պայմանագրերը՝ աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության համակարգի բարելավման նպատակով։ Թվային համակարգի բազային հասանելիության շնորհիվ Տեսչական մարմինը հնարավորություն […]

̰
BACK_TO_TOP