19:30 30.08.2024
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայության ոլորտում ուժի մեջ մտնող նոր կարգավորումներին ընդառաջ էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող տնտեսվարողներից մի քանիսն արդեն միացել է ՊԵԿ էլեկտրոնային համակարգին։ Պարզեցված ընթացակարգով ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառելու նպատակով՝ օգոստոսի 30-ի դրությամբ էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից առցանց եղանակով ՊԵԿ արդեն […]
19:22 30.08.2024
Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիդարթա Սանկար Դատտային` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Շնորհավորելով Սիդարթա Սանկար Դատտային կարևոր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ Վահան Կոստանյանն ընդգծել է ԱՀԿ հետ համագործակցության ամրապնդման և ընդլայման կարևորությունը՝ ուղղված Հայաստանում առողջապահության որակի և ներառականության բարձրացմանը: Այս համատեքստում […]
19:12 30.08.2024
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նախատեսվում են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Օգոստոսի 31-ից Իսահակյան և Մոսկովյան փողոցներում՝ Նալբանդյան փողոցից Մաշտոցի պողոտա, Իսահակյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ, իսկ Մոսկովյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Նալբանդյան փողոց ընկած ճանապարհահատվածներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի: Աբովյան – Իսահակյան փողոցների խաչմերուկից մինչև Իսահակյան փողոց […]
19:06 30.08.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն իրականացրել են ստուգում «Վայթ ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Կոտայքի մարզ, գ․ Զովունի), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝ – արտադրական շինությունների պատերի մակերևույթները և առաստաղները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ոչ թունավոր նյութերից, որոնք կարելի էր լվանալ և անհրաժեշտության դեպքում ախտահանել, – շինությունների դռները […]
18:51 30.08.2024
ՀՀ ԱԳ նախարարությունը գրառում է կատարել Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ: «Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ում անարդարացիորեն զրկել են իրավունքներից և մերժել դրանք։ Հայաստանը գիտի բռնի անհետացման խորը ցավը և հավատարիմ է մնում բոլոր զոհերի և նրանց ընտանիքների համար արդարություն փնտրելուն»,- նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում։ […]
18:45 30.08.2024
Նոր ուսումնական տարվան ընդառաջ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում այսօր տեղի է ունեցել Երևան քաղաքի հանրակրթական և ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող ավագ դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Խորհրդակցությանը ներկա են եղել նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի […]
18:38 30.08.2024
Քաղաքաշինության կոմիտեից տեղեկացնում են, որ քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման ամբողջ գործընթացը հանրապետության 4 մարզում օգոստոսի 1-ից իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակում։ Համակարգի գործարկումից սկսած շուրջ մեկ ամսվա ընթացքում Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում միասին էլեկտրոնային եղանակով ներկայացվել է նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) ստանալու 941 հայտ (Կոտայք՝ 367, Արարատ՝ 276, Արմավիր՝ 242, Լոռի՝ 56)։ […]
18:25 30.08.2024
Օգոստոսի 29-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նիստը կազմակերպվել էր տնտեսավարող սուբյեկտներին պատճառված վնասների տվյալներն ամփոփելու և հաստատելու նպատակով, ինչը թույլ կտա ապահովել աջակցության տրամադրման հետագա գործընթացը։ Արփինե Սարգսյանը […]
18:19 30.08.2024
2024 թվականի օգոստոսի 27-ին Երևան քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 09:46-ին, անհայտ անձինք, կոտրելով մուտքի դռան փականը, մուտք են գործել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող իր բնակարան և փորձել են գողություն կատարել: Նկատի ունենալով, որ ստացվել է բնակարանային գողության փորձի մասին պատշաճ հաղորդում՝ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի […]
18:06 30.08.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Պապին Սիրականյան ԱՁ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ – տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ չեն իրականացվել, – արտադրամասը կեղտի կուտակումներից, […]
17:54 30.08.2024
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում Հայաստանում օգոստոսի 30-ի դրությամբ գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 92 դեպք: Օգոստոսի 24-30-ը գրանցվել է 17 դեպք:
17:50 30.08.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախագահը, ողջունելով դեապանին, բարձր է գնահատել վերջինիս կատարած աշխատանքը և հայ-քուվեյթյան հարաբերությունների և երկու երկրների ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդմանն ուղղված նրա գործադրած ջանքերը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նախագահին […]
17:41 30.08.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը: Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ նախագահը նշել է. «Լիահույս եմ, որ դեսպանի Ձեր բարձր առաքելությունը կիրականացնեք մեծ նվիրումով և հանձնառությամբ` ներդնելով Ձեր մասնագիտական փորձը՝ հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու համար։ Հավաստիացնում […]
17:36 30.08.2024
Օգոստոսի 29-ին` ժամը 7.50-ին, Վայոց ձորի մարզի պարեկները Երևան-Մեղրի ճանապարհի 108-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-212140» մակնիշի մեքենան: Մեքենայի սրահի տեսանելի հատվածում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ, պարեկները նկատել են կարմրախայտ տեսակի ձկներ և ձուկ որսալու համար նախատեսված էլեկտրական սարք: Գառնի գյուղի բնակիչ վարորդը դիմել է փախուստի, իսկ համագյուղացի ուղևորները ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են […]
17:22 30.08.2024
Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) համապատասխան ընտանիքների կողմից փոխանցված տեղեկատվության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեկնարկից մինչև հիմա հայկական կողմից անհետ կորած է համարվում շուրջ 1000 մարդ, որոնցից շուրջ 700-ը՝ 90-ականներից, իսկ մոտավորապես 300-ը՝ 2020-2023 թվականների ռազմական գործողություններից հետո։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին օգոստոսի 29-ին Վանաձոր քաղաքում անցկացված «Անհայտ կորածների միջազգային օրվան» նվիրված լուսանկարների ցուցահանդեսի ժամանակ […]
16:59 30.08.2024
Բնակչության պաշտպանվածությունը բարձրացնելու, մարզին, համայնքներին և բնակավայրերին բնորոշ աղետների վերաբերյալ տեղեկություններ փոխանցելու, իրազեկելու, ինչպես նաև վարքականոնների մասին ուսուցանելու նպատակով ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումներն իրականացրել են մի շարք միջոցառումներ։ Տավուշի ՄՓՎ աշխատանքային խումբը մասնակցել է մարզի Բերդի համայնքապետարանում անցկացված «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժությանը, որի նպատակն էր […]
16:35 30.08.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Աննա Վարդապետյանը վերահաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության՝ Գլխավոր դատախազության վստահելի գործընկերը լինելու հանգամանքը և դեսպանի հետ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներին:
15:58 30.08.2024
Սևանա լճի մակարդակը ունի լավ արտահայտված ներտարեկան ընթացք՝ փետրվարի 3-րդ տասնօրյակից մինչև հուլիսի առաջին տասնօրյակ լճի մակարդակը բարձրանում է, այնուհետև գոլորշիացման մեծացմանը զուգընթաց սկսում է իջնել: Լճի մակարդակի ամենից մեծ իջեցում տեղի է ունենում օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: 2010-2023թթ. ժամանակահատվածում հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում միջինը լճի մակարդակը իջել է 18սմ-ով, 2024թ. հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում՝ իջել է 5սմ-ով: Տվյալները […]
15:31 30.08.2024
Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացման հարցում անհասկանալի է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքիայի Ազգային ժողովի պատվիրակության հետ հանդիպմանը։ «Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն արդեն անցյալի մասունք է և դրա հետ կապված ինստիտուտները պետք է ամբողջությամբ վերացվեն։ Նա նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը Մինսկի խմբի գոյության պահպանման […]
15:13 30.08.2024
Օգոստոսի 30-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի նախագահ Անա Օլիվերայի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի փոխնախագահ Պեդրո Ֆեդերիկո Խիսդոնյանը: Ի շարունակություն ընթացիկ տարվա մարտին նախարար Միրզոյանի՝ Մոնտեվիդեո կատարած այցի ժամանակ ունեցած քննարկումների՝ Արարատ Միրզոյանը և Անա Օլիվերան անդրադարձել են երկու երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի […]
14:52 30.08.2024
«Գարեգին Նժդեհ» ուղետարի («Վստրեչի») կամրջի դեֆորմացիոն կարի վերանորոգմամբ պայմանավորված, 2-րդ երթևեկելի գոտու մի հատվածը 31.08.2024թ. մինչև 08.09.2024թ. փակ է լինելու: Աշխատանքների ընթացքում կնորոգվի դեֆորմացիոն կարը՝ բետոնացումով, որի ամրացման համար անհրաժեշտ է շուրջ մեկ շաբաթ: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:
14:45 30.08.2024
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։ Այս պահին շինարարության մեջ ներգրավված է շուրջ 90 միավոր շինտեխնիկա։ Կապալառու կազմակերպության կողմից իրականացվում են հողային աշխատանքներ։ Նշենք‚ որ շինարարությունն այստեղ մեկնարկել է ընթացիկ տարվա մայիսից։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Կայունացման և զարգացման եվրասիական […]
14:20 30.08.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը օգոստոսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային՝ քննարկելու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու հեռանկարները: Նախարար Հայրապետյանն ընդգծել է Հայաստանի և Հնդկաստանի միջև պատմական հարուստ կապերը՝ ընդգծելով ապագա համագործակցության հսկայական ներուժը: Նա նշել է, որ վերջին զարգացումները […]
14:00 30.08.2024
Անգամ փաստագրված և տեսագրված ապացույցների պարագայում հայ զինծառայողների ճակատագիրը պարզելու հարցում Ադրբեջանի իշխանություններն անգործություն են ցուցաբերում։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին օգոստոսի 29-ին Վանաձոր քաղաքում անցկացված Անհայտ կորածների միջազգային օրվան նվիրված լուսանկարների ցուցահանդեսի բացման ժամանակ ասել է ՀՀ ԱԳՆ հումանիտար հարցերի վարչության պետ Հայկ Սարգսյանը։«14 տարի առաջ՝ 2010 թվականի օգոստոսի 30-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան սահմանեց որպես «Բռնի […]
13:51 30.08.2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի Ազգային ժողովի անդամներից կազմված պատվիրակության հետ հանդիպմանը նշել է, որ «Հայաստանը միտումնավոր ժամանակ է ձգձգում», նոր զինատեսակներ գնում Ֆրանսիայից և արևմտյան այլ երկրներից ու իր տարածքում երրորդ երկրների հետ զորավարժություններ է անցկացնում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջները պետք է վերացվեն, Սահմանադրությունը փոխվի, ԵԱՀԿ […]
13:48 30.08.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ․ «Օգոստոսի 30-ը Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրն է: Մարդկանց բռնի անհետացումը միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված մի շարք իրավունքների խախտում է։ Դժբախտաբար, աշխարհում ընթացող զինված հակամարտությունները նպաստում են բռնի անհետացումների շարունակականությանը՝ տառապանք պատճառելով ինչպես բռնի անհետացած անձանց, այնպես էլ վերջիններիս ընտանիքների անդամներին։ […]
13:22 30.08.2024
Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Երևանի առանձին հատվածներում օգոստոսի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-2-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-16մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի […]
13:07 30.08.2024
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքը վարձակալության տրամադրման դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում հարկային մարմին հայտարարություն ներկայացնելու պահանջի կատարման նկատմամբ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացվել են հսկողական աշխատանքներ։ 2024 թվականի առաջին կիսամյակում ՀՕՀ վարչության աշխատակիցների կողմից կատարվել է այցելություն Երևանի և մարզերի շուրջ 300 հասցեներում։ Արդյունքում […]
13:00 30.08.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հանդիպել է ոչ պետական դպրոցների «Մեկ ձայն» հայկական ասոցիացիայի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և կարևորել ոչ պետական դպրոցների հետ երկխոսությունը, ինչպես նաև ասոցիացիայի հետ համագործակցային աշխատանքը: Մասնավորապես՝ Ժաննա Անդրեասյանն […]