TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+22.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Խոշոր հրդեհ Հրազդանի «Բարեկամություն» կինոթատրոնում

09:51 17.06.2019

Հունիսի 16-ին, ժամը 20:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի «Բարեկամություն» կինոթատրոնում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ա. Ղ.-ին պատկանող շինությունում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:05-ին, մարվել՝ 22:55-ին: Այրվել են շինության փայտե առաստաղը (մոտ […]

̰
Կապանում 36 ժամ ջուր չի լինի

09:28 17.06.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 18-ին՝ ժամը 10։00-ից մինչև հունիսի 19-ը ժամը 22։00-ն, կդադարեցվի Կապան քաղաքի՝ Շինարարների, Բեխ, Կավարտ, Լեն Հանքեր թաղամասերի  ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 6 մարզերում

08:48 17.06.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նալբանդյան փ. 7, 9 շենքերը, Պուշկինի փ. 1, 3 շենքերը, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-13:00 Խորենացի փ. 47 շենքի 1-6 մուտքերը և 47/1 շենքի 1-5 մուտքերը, 11:00-17:00 Դրոյի […]

̰
Հայերը մեծ բալետում. ՌԴ-ից մինչև ԱՄՆ

08:37 17.06.2019

Rusarminfo պարբերականը ներկայացրել է հայերի, որոնք մեծ դեր են ունեցել համաշխարհային բալետի զարգացման մեջ: Ռուս դասական բալետի հիմնադիր Ագրիպինա Վահանովա Ծնվել է 1879թ.-ին Սանկտ Պետերբուրգում նախկին զինվորական Հակոբ Վահանովի ընտանիքում: Վահանովային կոչել են «վարիացիաների թագուհի», իսկ իր գլխավոր դերերը եղել են «Գետակ», «Ժիզել» և մի շարք այլ ստեղծագործություններ: Նա մոտ 8 տարի ղեկավարել է Մարիանյան […]

̰
Գյումրիում 15-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել. բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության

23:42 16.06.2019

Հունիսի 16-ին վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 30-ամյա Հովիկ Գևորգյանը իր վարած «Լադա» մակնիշի 35 QA 679 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի «Մոր և մանկան» առողջության կենտրոն է տեղափոխել Գյումրիի բնակիչ, 15-ամյա Գ.Պ.-ին: Բժիշկները երեխայի վիճակը գնահատում են միջին ծանրության: Հիվանդանոց են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական […]

̰
Տավուշում քաղաքացին ոստիկանություն է ահազանգել, որ Իջևանի քաղաքապետն ապօրինի ներխուժել է իր սեփական տարածք ու հարձակվել կնոջ վրա

23:03 16.06.2019

Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 15-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 09:15-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացի Վալերի Մելիքբեկյանից, ով հայտնել է, որ Իջևան քաղաքի Անկախության 13/41 հասցեում գտնվող իրեն սեականության իրավունքով պատկանող տարածքում Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը քաղաքապետարանի […]

̰
Ինչու չընտրվեց Սասուն Միքայելյանը․ Սուրեն Պապիկյանի մեկնաբանությունը

22:52 16.06.2019

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նորընտիր նախագահ Սուրեն Պապիկյանից SHANTNEWS.am-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե ինչու չընտրվեց Սասուն Միքայելյանը։ Հարցին ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանն ասաց, որ դա հանձնաժողովի որոշումն էր։ Հարցին՝ Սասուն Միքայելյանի չընտրվելը կապ ունի՞ արդյոք Աբովյանի քաղաքապետի ընտրությունենրի հետ, Սուրեն Պապիկյանը պատասխանեց․ «Ես գուշակություններով չեմ զբաղվում»։ Հիշեցնենք, որ «Մարիոթ» հյուրանոցում այսօր՝ հունիսի 16-ին, մեկնարկել է «Քաղաքացիական […]

̰
Սուրեն Պապիկյանն ընտրվեց ՔՊ վարչության նախագահ

22:33 16.06.2019

«Մարիոթ» հյուրանոցում այսօր՝ հունիսի 16-ին, մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը, որտեղ ընտրվել է ՔՊ-ի վարչության նոր կազմը։ SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Սուրեն Պապիկյանը։ Երեք թեկնածուներից երկուսը՝ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը ինքնաբացարկ են հայտնել։

̰
Հայտնի է Վերահսկող հանձնաժողովի նոր կազմը

22:21 16.06.2019

«Մարիոթ» հյուրանոցում այսօր՝ հունիսի 16-ին, մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը, որտեղ ընտրվել է ՔՊ-ի վարչության նոր կազմը: Վերահսկող հանձնաժողովի նոր կազմի ընտրություն է կատարվել։ SHANTNEWS. am-ի թղթակցի փոխանցմամբ՝ Վերահսկող հանձնաժողովի կազմում են ընդգրկվել՝ Արամայիս Գրիգորյանը  132, Գարիկ Սարգսյանը  131, Էդուարդ Ավետիսյանը  129, Անուշիկ Դավթյանը 128, Սոնա Ղազարյանը  123 Սարգիս Ալեքսանյանը 109, Կարո Ղուկասյանը 109։ […]

̰
Վարդավառն այս տարի հուլիսի 28-ին է

22:09 16.06.2019

Այս տարի ամենասպասված տոներից մեկը՝ Վարդավառը, հուլիսի 28-ին է: Եկեղեցին այս օրը նշում է որպես Այլակերպության տոն: Սա շարժական տոն է և նշվում է Զատկից 98 օր հետո: Տոնը, սակայն, բնապաշտական ժամանակներից է և թերևս հայերի ամենասիրելի տոնն է եղել: Հայաստանի որոշ մարզերում (Լոռի, Տավուշ) Վարդավառն անշարժ տոմարով են նշում` հուլիսի վերջին կիրակի օրը: Վարդավառը […]

̰
Հայտնի է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը

21:58 16.06.2019

«Մարիոթ» հյուրանոցում այսօր՝ հունիսի 16-ին, մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը, որտեղ ընտրվել է ՔՊ-ի վարչության նոր կազմը։ SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ ՔՊ վարչության կազմում են՝ Նիկոլ Փաշինյանը 307, Սուրեն Պապիկյանը 273, Արայիկ Հարությունյանը 244, Արարատ Միրզոյանը 239, Հակոբ Արշակյանը 233, Վիլեն Գաբրիելյանը 230, Ռոմանոս Պետրոսյանը 215, Հակոբ Սիմիդյանը 204, Տիգրան Ավինյանը 202, Ռուբեն Ռուբինյանը 198, […]

̰
Սասուն Միքայելյանը չի ընդգրկվել ՔՊ վարչության կազմում

21:26 16.06.2019

«Մարիոթ» հյուրանոցում այսօր՝ հունիսի 16-ին, մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը, որտեղ պետք է ընտրվի վարչության նոր կազմը: Այս պահին քվեարկությունն ավարտվել է: SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ Սասուն Միքայելյանը ՔՊ վարչության կազմից դուրս է մնացել՝ 3 ձայնով զիջելով Էդուարդ Աղաջանյանին։  

̰
Հայտնի ու անհայտ մեղուները․ սենսացիոն բացահայտումներ

21:15 16.06.2019

Զարմանահրաշ աշխարհ: Գիտնականների սենսացիոն հայտնագործությունը ստիպում է է՛լ ավելի սիրել ու հարգել թաղանթաթևավորների դասին պատկանող մեղուներին: Վերջերս բրիտանացի գիտնականները պարզել են, որ, 0․1 գրամ քաշ ունեցող մեղուներից յուրաքանչյուրի մեջ ապրում է բնածին մաթեմատիկոս. մեղուներն իրենց հիմնական ֆունկցիայից զատ, ունակ են ոչ միայն ճանաչել թվերն ու խորհրդանիշները, հաշվել ու համադրել դրանք, այլև լուծել բարդ մաթեմատիկական խնդիրներ: […]

̰
Ովքեր են ՔՊ վարչության կազմի առաջին տասնյակում․ նախնական տվյալներ

21:01 16.06.2019

«Մարիոթ» հյուրանոցում այսօր՝ հունիսի 16-ին, մեկնարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը, որտեղ պետք է ընտրվի վարչության նոր կազմը: Այս պահին քվեարկությունն ավարտվել է, սպասում են արդյունքներին։ SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով, առաջին տասնյակում են՝ Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, Արայիկ Հարությունյանը, Արարատ Միրզոյանը, Հակոբ Արշակյանը, Վիլեն Գաբրիելյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Հակոբ Սիմիդյանը, Տիգրան Ավինյանը, Ռուբեն Ռուբինյանը։

̰
Ի՞նչ ոչ գիրացնող քաղցրավենիք կարելի է օգտագործել ամռանը

21:00 16.06.2019

Ամռանը մարդիկ ավելի շատ նախընտրում են սնվել ոչ թե ծանր, մսային ուտեստներով, այլ թեթև քաղցրեղենով: Ի՞նչ ոչ գիրացնող և ցածր կալորեականությամբ հրուշակեղեն է խորհուրդ տրվում օգտագործել ամռանը: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է բժիշկ-սննդաբան Լիդիա Այվազյանի հետ: Բժիշկ սննդաբանն ի սկզբանե շեշտում է, որ շաքարավազը ցանկացած վիճակում պետք է կազմի մարդու օգտագործած կալորիաների 30%-ը: Օրինակ՝ միջին […]

̰
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, բալետի պարուսույց Նադեժդա Դավթյանը

19:33 16.06.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, բալետի պարուսույց, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փորձավար Նադեժդա Դավթյանը: Նախարարությունն իր ցավակցությունն է հայտնում Նադեժդա Դավթյանի հարազատներին, թատրոնի անձնակազմին և նրա արվեստի երկրպագուներին:

̰
Հաշվարկին սպասելիս. Արմեն Փամբուխչյան

18:50 16.06.2019

ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․ «Հաշվարկին սպասելիս»: Հիշեցնենք, որ այսօր առավոտից մեկնարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովը: Առաջադրված է 51 թեկնածու, որից 21-ը կընտրվեն: Վարչության անդամների ընտրությունից հետո կորոշվի վարչության նախագահն ու փոխնախագահը։

̰
Երևանում հաստաբուն ծառը կոտրվել ու ընկել է` փակելով շենքի մուտքը

18:20 16.06.2019

Հունիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեռևս անհայտ պայմաններում (ըստ բնակիչների հայտարարության՝ ծառի փտելու հետևանքով) Կենտրոն վարչական շրջանի Հանրապետության 62 շենքի բակում հաստաբուն ծառը պոկվել և մի քանի ժամ շենքի մուտքն ու բակային հատվածը անանցանցելի է դարձրել: Մի քանի բնակիչներ ասել են. «Չգիտենք՝ ինչ պայմաններում, երևի փտած լինելու պատճառով, հսկայական ծառը […]

̰
Վարչապետը հետևում է քվեարկության հաշվման գործընթացին

17:09 16.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում հետևում է վարչության անդամների ընտրության քվեարկության ընթացքին:   Հիշեցնենք, որ այսօր առավոտից մեկնարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովը: Առաջադրված է 51 թեկնածու, որից 21-ը կընտրվեն: Վարչության անդամների ընտրությունից հետո կորոշվի վարչության նախագահն ու փոխնախագահը։    

̰
Անձնագրային ծառայություններում գործում է մեկ պատուհանի սկզբունքը. Մնացական Բիչախչյան

16:47 16.06.2019

ՀՀ Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում իրազեկել է, որ․ «Ներքին իրավական ընթացակարգերի համաձայն անձնագրային ծառայություններում գործում է մեկ պատուհանի սկզբունքը, այսինքն՝ քաղաքացին մոտենալով աշխատակցին վերջինս իրավունք չունի ուղղորդելու մեկ այլ աշխատակցի՝ պատճառաբանելով, որ ինքը զբաղվում է միայն հաշվառումներով կամ անձնագրավորմամբ և այլն: Նշված նորմի խախտումը հիմք է կարգապահական պատասխանատվության վարույթ […]

̰
ՏԻՄ ընտրություններում տեսանք, որ երբ կառավարող ուժն ապահովում է ազատ ընտրական գործընթաց, ոչ բոլոր քաղաքացիներն են անկաշկանդ. L. Նազարյան

16:35 16.06.2019

Պետք է շարունակենք երկխոսությունը քաղաքացիների հետ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում այսպես խոսեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՔՊ անդամ Լենա Նազարյանը: «Մեր երկխոսությունը ժողովրդի հետ նախկինում մեծամասամբ եղել է հրապարակներում: Այժմ այդ երկխոսությունը պետք է շարունակվի սոցիալական արդարության, իրավական պաշտպանության սկզբունքներն իրագործելով»,- ասաց նա: Նազարյանն անդրադարձավ Աբովյանում ու Կապանում տեղի ունեցած ընտրությունների մասին: «Աբովյանի և […]

̰
Մեկնարկել է բանակի սննդի կազմակերպումը մասնավորին պատվիրելու պիլոտային ծրագիրը

16:26 16.06.2019

ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ մեկնարկել է բանակի սննդի կազմակերպումը մասնավորին պատվիրելու պիլոտային ծրագիրը: Զորամասերում սննդի մատակարարման շղթայում էական փոփոխությունների նոր փուլ է սկսվում: Կառավարությունը զինված ուժերի պարենավորումը պատվիրակում է մասնավոր կազմակերպություններին, դրանցից մեկի հետ արդեն իսկ պայմանագիր է կնքվել, իսկ մյուսների հետ պայմանագրերը կնքման փուլում են: Մանրամասները՝ […]

̰
Աղբահանությունը 4 տարվա խնդիր է, որը ես անվանում եմ «դանդաղ ռումբ». Մարության

16:17 16.06.2019

Երևանի աղբահանության խնդիրը քաղաքապետ Հայկ Մարությանն անվանում է «դանդաղ ռումբ»: Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության գործելաոճի, աղբահանության խնդիրների մասին է նա խոսել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ընդմիջման ժամանակ: «Աղբահանությունը 4 տարվա խնդիր է, որը ես անվանում եմ «դանդաղ ռումբ»: Քաղաքը բաժանված է 2 լոտի, այսինքն՝ 2 մասի: Չգիտես ինչ պայմաններով և չգիտես ինչու դա վերցրել […]

̰
Առնվազն 2 տարի է պետք. Մարությանը՝ տրանսպորտային ցանցի փոփոխության մասին

15:04 16.06.2019

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ընդմիջմանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոսել է տրանսպորտային համակարգի խնդիրների մասին: «Երևի 6-7 տարվա ընթացքում անընդհատ քաղաքային իշխանություններն ասել են՝ հեսա փոխելու ենք տրանսպորտային համակարգը, բայց մասնավոր տնտեսվարողները ոչ մի ներդրում չեն արել, բոլոր երթուղային տասիները շուտով կդառնան 15 տարեկան»,-ասաց Մարությանը: Նա նաև նշել է, որ խնդիրները մի քանի ամսում լուծել […]

̰
Գուցե կային այլ ակնկալիքներ. Միրզոյանը՝ Զեյնալյանի հրաժարականի մասին

14:52 16.06.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընդմիջմանը խոսել է լրագրողների հետ՝ պատասխանելով Արտակ Զեյնալյանի հրաժարականի մասին հարցերին: «Արտակ Զեյնալյանին համարում եմ իմ լավ ընկերը, մեզ հետ քաղաքական ճանապարհ անցած մարդ, մեզ հետ ժողովրդավարական արժեքները կիսող մարդ: Վաղ է խոսակցությունն այն մասին, որ Արտակ Զեյնալյանը դուրս է եկել երկրի քաղաքական, իրավական կյանքի […]

̰
Հակված եմ ինքնաբացարկ հայտնելու, եթե այդպիսի թեկնածություն հնչի. Միրզոյանը՝ ՔՊ-ի վարչության նախագահ լինելու մասին

13:51 16.06.2019

«Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ընդմիջմանը լրագրողները զրուցել են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ և հարցրել, թե վարչության նախագահ ընտրվելու դեպքում արդյո՞ք ինքնաբացարկ կհայտնի: «Հակված եմ ինքնաբացարկ հայտնելու, եթե այդպիսի թեկնածություն հնչի»,- ասաց նա: Նա նշեց, որ կուսակցության ներսում մրցակցություն կա: «Դուք հարցնում եք ինտրիգների ու խարդավանքների մասին, ես ասում եմ, որ նման բան […]

̰
Նոր Գեղիում երեխաները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով խաղահրապարակը չվերածել ավտոտնակների

13:45 16.06.2019

Հունիսի 16-ին լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Գյուղի Ուսանողական 8-րդ շենքի, որը հանրակացարանային է, բնակիչները առավոտյան արթնացել են բակ մտած խոշոր տեխնիկայի ձայնից: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բնակիչները տարակուսել են, երբ իմացել են, որ բակ այցելած մի քանի անձինք իրենց հայտնել են, որ բակում իրենք օրինական հիմունքներով 12 հատ ավտոտնակներ են կառուցելու: Բնակիչներն ասել են, որ […]

̰
Մի քանի թեկնածու է այս պահի դրությամբ քննարկվում. Ավինյանը՝ արդարադատության նոր նախարարի նշանակման մասին

13:09 16.06.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովից հետո խոսել է լրագրողների հետ ու պատասխանել արդարադատության նախարարի պաշտոնում թեկնածուների մասին: «Դեռևս որոշում չկա, քննարկումները շարունակվում են, կարծում եմ, որ ընտրությունը կանգնելու է այն անձի վրա, որը կդիտարկվի, որ ոլորտում բարեփոխումների տեմպով և որակով կկարողանա արձանագրել բեկումնային փոփոխություն: Մի քանի թեկնածու է այս պահի դրությամբ […]

̰
Հայաստանն այսօր ազատության և ժողովրդավարության բաստիոնն է աշխարհում. Միրզոյան

12:59 16.06.2019

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում: «Մեզ պատերազմ է հայտարարված: Մի բան է, եթե այդ պատերազմը հայտարարված լիներ մեզ, որպես քաղաքական թիմի, այս պատերազմը կարելի էր և պարտվել: Բայց խաղադրույքները չափազանց բարձր են, սեղանին բոլորովին այլ բան է դրված: Հայաստանն այսօր ազատության և ժողովրդավարության […]

̰
Տապալման մասին ծիծաղելի է խոսելը. Մարությանը՝ տարածված խոսակցությունների մասին

12:58 16.06.2019

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովից հետո լրագրողները զրուցել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ ու հարցրել՝ արդյո՞ք ճիշտ են այն տեղեկությունները, որ վարչապետը դժգոհ է նրա աշխատանքից, քանի որ «տապալել է քաղաքի կառավարումը»: «Բացարձակ, այդպիսի բան չկա: Տապալման մասին ծիծաղելի է  խոսելը: Մենք բոլոր ուղղություններով մեծ նվաճումներ ունենք»,-ասաց Մարության: Խոսելով տրանսպորտային համակարգի փոփոխությունների մասին՝ Մարությանն […]

̰
BACK_TO_TOP