16:22 29.08.2024
Օգոստոսի 28-ին ՆԳ նախարարի տեղակալներ Արփինե Սարգսյանը և Արամ Հովհաննիսյանը Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ այցելել են Սևան՝ հետևելու Ջրային պարեկների ընդլայնված վերապատրաստման դասընթացներին։ Լճի վրա կասկածյալների հետ աշխատանքի, փրկարարական արձագանքման, առաջին օգնության, ինչպես նաև նավավարման տեխնիկական հմտությունների բարելավման ուղղությամբ ջրային պարեկների վերապատրաստման դասընթացների մանրամասներին է ծանոթացրել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ԻՍԻԹԱՓ […]
16:16 29.08.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչների և Ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևան քաղաքի 72-ամյա բնակչուհու բնակարանից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքը: Նախաձեռնված քրեական վարույթով առաջ են քաշվել աշխատանքային վարկածներ, ձեռնարկվել անհետաձգելի գործողություններ, որոնց արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, […]
16:11 29.08.2024
Կառավարությունն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու, գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա գյուղի 2-րդ փողոց թիվ 7 հասցեում գտնվող հողամասը նվիրաբերությամբ փոխանցել Հայաստանի Հանրապետությանը՝ Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա գյուղում դպրոց կառուցելու նպատակով։ Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի […]
16:05 29.08.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արաիկ Աբրահամյանին պատկանող հանրային սննդի օբյեկում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, ք․ Վանաձոր)։ Մասնավորապես՝ – խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերով, […]
16:00 29.08.2024
Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Գյումրիում գտնվող «Վառեմ-մարեմ» պատմական շենքի վերականգման վերաբերյալ Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացրած նախագիծը։ Շենքը կվերականգնվի, կամրակայվի և կբարեկարգվի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով։ Վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2027 թվականի հունիսի 1-ը, որից հետո շենքը կփոխանցվի ԿԳՄՍ նախարարությանը՝ բացառապես մշակութային կամ կրթական նպատակներով օգտագործման համար՝ առանց մասնավորեցման իրավունքի։
15:53 29.08.2024
Մարտի 1-ից մեկնարկած Սևանա լճում սիգի արդյունագործական որսի գործընթացի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Մինչև սեպտեմբերի 1-ը Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 257 տոննա չափաքանակ, կնքվել է 9 պայմանագիր՝ 256946.9 կգ սիգի արդյունագործական որս իրականացնելու համար: Սևանա լճում ձկան արդյունագործական որսի աշնանային որսաչափի սահմանման համար տվյալների ձեռքբերման նպատակով՝ […]
15:48 29.08.2024
Գործադիրն ընդունել է որոշում, որի արդյունքում հնարավորություն կլինի կոնյակի սպիրտներ արտահանող տնտեսավարողներին տրամադրելու պետական աջակցություն արտահանված յուրաքանչյուր լիտր կոնյակի սպիրտի համար 100 դրամի չափով։ Հիմնավորման համաձայն՝ Կառավարության 2020 թ. օգոստոսի 13-ի N 1355-Լ որոշման հիման վրա 2020 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը տնտեսավարողներին ցուցաբերվել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված լրացուցիչ […]
15:42 29.08.2024
«Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման կատարումն ապահովելու նպատակով՝ գործադիրն ընդունել է որոշում: Այսպիսով՝ նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել՝ 2022-2024 թթ. հիմնանորոգման ծրագրերով նախատեսված թվով 2 ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները 2024 թ. ավարտելու, ինչպես նաև թվով 3 ճանապարհահատվածների 2023-2024 թթ. հիմնանորոգման ծրագրերով նախատեսված աշխատանքների դիմաց չվճարված պայմանագրի ընդհանուր գնի 5 տոկոսի գումարի վճարման համար։ Որոշմամբ առաջարկվում է […]
15:38 29.08.2024
ՀՀ կառավարությունն այսօրվա՝ օգոստոսի 29-ի նիստում, հավանության է արժանացրել «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցներ ստեղծելու որոշման նախագիծը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը հիշեցրել է՝ նախորդ տարի հաստատվել է Մշակույթի զարգացման, պահպանման և հանրահռչակման ռազմավարությունը, իսկ Կառավարության ծրագրով նաև ամրագրված է՝ պետք է […]
14:45 29.08.2024
Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2024 թվականի կարտոֆիլի հանրապետական միջին բերքատվությունը 1 հեկտարից սպասվում է 260-270ց/հա, Լոռու մարզում՝ 330-340ց/հա, Գեղարքունիքի մարզում՝ 220-230ց/հա: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
14:11 29.08.2024
ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովը եզրափակվել է Հայաստանի Հանրապետության Կիրանց բնակավայր, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահման այցելությամբ: ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավար կազմին տեղում ներկայացվել են իրականացված և ընթացիկ աշխատանքների մանրամասները:
13:18 29.08.2024
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան եւ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Պեդրո Խիսդոնյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ օգոստոսի 29-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա անմար կրակի մոտ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Անա Օլիվերան եւ Պեդրո Խիսդոնյանը ծանոթացել են […]
13:12 29.08.2024
Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում оգոստոսի 29-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 30-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 1-3-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-16մ/վ […]
12:48 29.08.2024
Տնտեսավարողներն այսուհետ լիզինգով կարող են ձեռք բերել սարքավորումներ, որոնց արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 1 միլիարդ դրամը, իսկ սպանդանոցային տնտեսություն հիմնելու, շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներ, ինչպես նաև սպանդանոցային ծառայություն մատուցողի կողմից մսեղիքի տեղափոխման տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու նպատակով տրամադրվող լիզինգների արժեքների հանրագումարը՝ 2 միլիարդ ՀՀ դրամը։ Այս ծրագիրը կնպաստի թողարկվող արտադրանքի որակական և անվտանգության […]
12:05 29.08.2024
Ուսուցիչների վերապատրաստման կարգում փոփոխություններ կարվեն. բոլոր ուսուցիչներին մեկ միասնական ծրագրով վերապատրաստման համակարգը փոխարինվել է ըստ գնահատված կարիքի վերապատրաստման համագարկով: Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում: «Նոր մոտեցմամբ՝ յուրաքանչյուր ուսուցիչ նախ և առաջ ինքն է գնահատում իր մասնագիտական զարգացման կարիքները, այնուհետև, նաև այդ գնահատումն իրականացնում է դպրոցը: Գնահատված կարիքի հիման վրա էլ ուղղորդվում է թե ո՞ր […]
10:29 29.08.2024
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչությունից ՊԵԿ ՄԴՊ վարչություն տվյալներ էին ստացվել, որ ԻԻՀ քաղաքացին մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք է ներմուծել թմրամիջոց և պատրաստվում է այն ուղարկել Ավստրալիայի Համագործակցություն։ […]
10:24 29.08.2024
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 29-ի ժամը 08։00-ի դրությամբ կազմել է 20°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
22:20 28.08.2024
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 28-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև […]
21:30 28.08.2024
Մոսկվան տեսել է իրանցի պաշտոնյաների հայտարարությունները՝ կապված այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թեհրանի՝ բազմիցս արտահայտված դիրքորոշումը Ադրբեջանի հիմնական հատվածից դեպի Նախիջևան Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքի անընդունելիության վերաբերյալ։ Նրա խոսքով՝ իրանական կողմի նման դիրքորոշման պատճառները պարզելու համար պետք է դիմել ուղիղ Թեհրանին։ Նա հավելել […]
20:40 28.08.2024
Օգոստոսի 28-ին Դիլիջանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ շարունակվել են ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատանքային քննարկումները։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային տարբեր ուղղություններով երկրների ու միջազգային կառույցների հետ փոխգործակցության ընդլայնման, նոր հնարավորությունների առավելագույնս իրացման հեռանկարներին, այդ նպատակով արդեն իսկ իրականացվող և հնարավոր նոր նախաձեռնություններին։ Քննարկվել են նաև արտերկրում […]
20:37 28.08.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-14:00 Սիլիկյան 6, 7 փողոցներ մասնակի, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Սարգսաշեն թաղամասի առանձնատներ, Դավիթ Բեկի փողոցին հարակից առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզ` 11:00-17:00 Քուչակ գյուղ, Արարատի մարզ՝ 10:00-11։00 Լուսաշող, Լանջառ […]
19:51 28.08.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին: Անդրադարձ է եղել մայիսի 26-ի ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներին, սուբվենցիոն ծրագրերին, ընթացիկ տարվա ճանապարհաշինական նախագծերին, ճանապարհաշինական աշխատանքների որակի խնդիրներին, Հյուսիս-հարավ ծրագրի ներկայիս փուլին: Կա՞ վերջնական ժամկետ, հաշվարկ, թե երբ ամբողջությամբ ավարտված կլինի Հյուսիս-հարավ նախագիծը, և ե՞րբ կավարտվի Գյումրի-Երևան հատվածի շինարարությունը: «Գյումրի-Երևան հատվածի շինարարությունը 2025 […]
19:46 28.08.2024
Այսօր՝ օգոստոսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 03:40-ի սահմաններում նշված կենտրոնում մահացել է Սյունիքի մարզի բնակիչ 2-ամյա Գոռ Օ.-ն: Երեխան նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել Սյունիքի մարզից՝ բազմաթիվ վնասվածքներով՝ ծայրահեղ ծանր վիճակում: Ըստ տեղեկությունների՝ օգոստոսի 27-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ […]
19:22 28.08.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, աշխատակազմի պատասխանատուների, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ այսօր ներկա է գտնվել Ախուրյան համայնքի Բայանդուր բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը։ Երկու փուլով իրականացված սուբվենցիոն ծրագրով կառուցված մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար, ունի բոլոր հարմարությունները, կառուցվել է ապաստարան, բարեկարգվել է բակը։ Մարզպետն ու համայնքապետը շրջել են […]
19:07 28.08.2024
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել են «Վասաբի» ռեստորանից ավազակությամբ գումար հափշտակելու դեպքի հանգամանքները, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած երեք անձանց ինքնությունը: Քննությամբ մասնավորապես հիմնավորվել է, որ Արարատի մարզի 24 և 23-ամյա երեք բնակիչները, խմբի կազմում խոշոր չափերով գույք ավազակությամբ հափշտակելու դիտավորությամբ, նախնական համաձայնության […]
18:45 28.08.2024
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկա է գտնվել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը։ Նա շնորհավորել է շրջանավարտներին՝ ընդգծելով, որ ամենապահանջված մասնագիտություններն են ձեռք բերել: Այնուհետև հանձնել է Ճարտարապետության ֆակուլտետը գերազանցությամբ ավարտածների դիպլոմները։ «Մեկ տարի առաջ որպես համալսարանի ռեկտոր՝ շրջանավարտներին ճանապարհում էի դեպի աշխատաշուկա։ Այսօր արդեն որպես Քաղաքաշինության կոմիտեի նախագահ՝ […]
18:39 28.08.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, Երևանի պետական համալսարանի և Հայ իրավաբանների միության համագործակցության արդյունքում Գլխավոր դատախազության վարչական շենքում կհիմնադրվի իրավաբանական լաբորատորիա: Պայմանավորվածության մասին այսօր հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և ընդգծել, որ Իրավաբանական լաբորատորիան դառնալու է մասնագիտական նոր, ոչ ֆորմալ հարթակ, որտեղ կողմերի համատեղ ջանքերով կկազմակերպվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող իրավական հարցերի մասնագիտական քննարկումներ, գործնական […]
18:32 28.08.2024
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Կենտրոն վարչական շրջանում հեռացվել են ապօրինի տեղադրված կանգնակներն ու երթևեկությունը խոչընդոտող այլ պարագաները։ Տնտեսվարողները նախազգուշացվում են, ապօրինի կանգնակներ կրկին տեղադրելու դեպքում նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 75-ապատիկի չափով (Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 140-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն): Շարունակական շրջայցերի նպատակը բոլոր քաղաքացիների համար անխոչընդոտ երթևեկություն ապահովելն է:
18:20 28.08.2024
Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը անդրադարձել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմային՝ կատարելով մի քանի կարևոր արձանագրումներ․ 🔹Առաջիկայում կներդրվի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր լուծումներով համակարգ, 🔹Պետությունը պետք է ունենա կայուն, անվտանգ ու ապահով բիոմետրիկ տվյալներ կրող փաստաթղթերի համակարգ, 🔹Աշխարհում այլևս չեն արտադրվում նախկին փաստաթղթերում օգտագործված բիոմետրիկ կրիչները, 🔹Թեկուզ օրինական […]
18:14 28.08.2024
Նոր ուսումնական տարվան ընդառաջ Արարատի մարզում անցկացվել է մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, ԿԶՆԱԿ-ի, մարզպետարանի մի շարք վարչությունների ներկայացուցիչներ։ Նախքան խորհրդակցությունը ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շրջել են կրթական էքսպոյում, որին […]