16:28 12.06.2019
Այսօր` հունիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնեցին, որ վթարի հետևանքով հղի կին է մահացել: Ժամը 13։00-ի սահմաններում Volkswagen Vento մակնիշի 55 VP 581 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ Չայնիի ոլորանների սկզբնամասում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել […]
16:26 12.06.2019
Հայաստանի իշխանությունները մտադիր են հասնել պետական բուհերի միավորման, և առաջինը այդ շարքում Պոլիտեխնիկն ու Ճարտարապետաշինարարական համալսարանն են։ Նպատակն է միավորել ու միջդիսցիպլինար համագործակցություն իրականացնել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հիշեցրեց, որ նոր իշխանությունը խոսում էր բուհերի խորհուրդների ապաքաղաքականացման մասին, բայց հիմա հակառակն է անում ու պաշտոնյաներ […]
16:19 12.06.2019
«Մի քիչ թյուր կարծիք ունեք Սյունիքի մարզի մասին, այնտեղ ապրում է իրավահարգ ժողովուրդ, իսկ քրեածին հանցավոր միջավայրի տարրեր միշտ եղել են և կան, դրա համար էլ կան պատկան մարմիններ, ովքեր պատշաճ մակարդակով իրենց գործառույթներն են իրականացնում»,- հունիսի 12-ին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «սևազգեստ մարդկանց» ասաց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Հարցին` կա՞ր արդյոք նման հանձնարականի կարիք […]
16:05 12.06.2019
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ մարզում ակտիվ իրականացվում են աշխատանքներ ներդրումների մասով: «Իմ քայլը» հանուն Սյունիքի մարզի նախագծի շրջանակներում ստորագրվել են մի շարք հուշագրեր, աշխատում են գործարարների հետ` թե´ տեղացի, թե´ օտարերկրացի, ինչպես նաև երեք դեսպան համագործակցության նպատակով արդեն այցելել է Սյունիքի մարզ: Լրագրողները նաև հետաքրքրվեցին, կա՞ն ներդրողներ, որ այս […]
16:01 12.06.2019
«Սասուն Միքայելյանը չի աջակցել մեզ ընտրություններում և, առհասարակ, ցանկացած ընտրություններից հետո շատ առողջ է կուսակցության վարչությունում, ակտիվի հետ, քննարկել բոլոր այն երևույթները և նաև գուցե պարտության պատճառ դարձած երևույթները, որ թիմն արձանագրել է»,- հունիսի 12-ին` լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ Սասուն Միքայելյանի հարցը քննարկվելու է ՔՊ վարչությունում, որովհետև նա չի աջակցել […]
15:54 12.06.2019
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկանում ենք` 2019թ. հունիսի 12-ին, 61 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պետական և քաղաքական գործիչ, փորձառու դիվանագետ, Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը, որը բազմամյա ակտիվ քաղաքական գործունեության և փորձի շնորհիվ իր անգնահատելի ներդրումն է ունեցել Հայաստանի Հանրապետության դիվանագիտության և արտաքին քաղաքականության կայացման գործում։ «Փորձառու դիվանագետի, գործընկերների հարգանքը և հարազատների սերը վայելող Գառնիկ […]
15:52 12.06.2019
Աբովյանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը երկու տեսանկյունից է դիտարկում: Գլոբալ քաղաքականության տեսակետից այն Հայաստանի հաղթանակն է, ռեգիոնալ տեսակետից` իրենց թիմի պարտությունը: «Սա Հայաստանի հաղթանակն էր, որովհետև իրեն ընդդիմություն հռչակած խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություն ունեցող քաղաքական ուժը հաղթանակ տարավ, ինչը բնորոշ չէր մինչհեղափոխական Հայաստանում, երբ կառավարող ուժը գերխնդիր էր դնում տոտալ վերահսկողություն կատարել բոլոր […]
15:48 12.06.2019
«Կարծում եմ` «Սանիթեք» ընկերությունը այլևս չի կարող սպասարկել Երևան քաղաքը, այդ ունակությունը, այդ կարողությունը չունի»,- հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով աղբահանության խնդրին, ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա նաև վստահեցրեց, որ իր պաշտոնավարման առաջին օրվանից փորձել է հնարավոր ամեն բանով օգնել, որ «Սանիթեքը» կարողանա պատշաճ իրականացնել պայմանագրով նախատեսված իր պարտականությունները: Դրա համար շաբաթական մեկ […]
15:44 12.06.2019
ՀՀ ԿԳ, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում 2018թ. բյուջեի ներկայացման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձավ հուշարձաններին հատկացված միջոցների ու դրանց վերականգնման խնդրին: «Հիմա իմ սեղանին մի քանի հուշարձանների վերականգնման նախագծեր կան, լրացուցիչ միջոցներ կհատկացվեն, մասնավորապես Գառնու տաճարի բակում գտնվող բաղնիքի հայտնի մոզաիկային, որի գույները ունիկալ են, բայց քայքայվում են, որովհետև պատշաճ կերպով ենթակառուցվածքը […]
15:41 12.06.2019
Այսօր ԱԺ-ում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձավ մարզային բուհերի խնդրին, որոնց վերաբերյալ հարց բարձրացրին պատգամավորները: Խոսելով ընդունելության անկման մասին՝ ասաց, որ անկում է եղել, որովհետև մոտ 3 անգամ պակաս աշակերտ է ավարտել 2017թ. համեմատ: Դա պայմանավորված է եղել 12-ամյա կրթությամբ, ավարտական դասարանների աշակերտների թիվը տուժել է: Մարզային բուհերի, մասնավորապես Շիրակի պետական […]
15:16 12.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ախուրյանում հյուրընկալվել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արվեստանոցում: Նախագահը ծանոթացել է քանդակագործի աշխատանքներին, հետաքրքրվել դեռևս անավարտ քանդակներով: Մոդեռն ոճով աշխատող արվեստագետը ներկայացրել է իր աշխատանքների սիմվոլիկան, որոնց հիմքում նաև ազգային միասնականության գաղափարն է: Նախագահին են ներկայացվել նաև քանդակագործի որդու՝ նկարիչ Հրաչ Վարդանյանի աշխատանքները, որոնք արդեն իսկ ցուցադրվել են մի շարք միջազգային ցուցահանդեսներում: […]
15:11 12.06.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու հունիսի 13-ին կայանալիք Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին, որը վարելու են ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։ Խորհրդի նիստի արդյունքներով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին […]
15:09 12.06.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հունիսի 12-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մարտի 1-ի քրեական գործով հատորների ավելանալուն: Նա ասաց՝ իրենց հաշվարկով հատորների թիվը պիտի լիներ 83, պարզվում է՝ 88 է, և 5 հատորի խնդիր է առաջանում, իրենք ծանոթանում են դրանց: Լրագրողները հետաքրքրվեցին Վերաքննիչ քրեական դատարանում Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավոր Արմեն […]
15:00 12.06.2019
«Ալիք Մեդիա» լրատվական հարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և կիսվել է իր հուշերով՝ կապված Մոնթե Մելքոնյանի հետ: «Դեռ երեխա ժամանակ ինձ բախտ է վիճակվել ճանաչել Մոնթեին, ում դեռևս սովետական Հայաստանում մնալ կարողանալու համար օգնել է հայրս` Զավեն Խառատյանը: Ահա մի հատված Մոնթեի եղբոր` Մարգար Մելքոնյանի գրքից, որտեղ նկարագրվում է […]
14:50 12.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել են Հայաստանում ՌԴ դեսպանատուն: Նախագահ Սարգսյանը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին: Բարձր գնահատելով հայ-ռուսական ռազմավարական և գործընկերային հարաբերությունները՝ Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև […]
14:45 12.06.2019
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Քոչարյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքների քննությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ հստակ է իրենց իրավասությունը վերաքննիչ բողոք բերելու հարցում: Նա ասաց՝ իրենց ներկայացրած հիմնավորումներով՝ կայացված դատական ակտը՝ դրա անհիմն ու անօրինական լինելու արդյունքում, ակնհայտ վկայում է գործի քննությունը ձգձգելու մասին: «Չեն կարող արդեն դատական եռաստիճան համակարգով համապատասխան հարցերն […]
14:40 12.06.2019
2018 թվականին գյուղատնտեսական ոլորտի բյուջետային ծախսերը Ազգային ժողովում ներկայացնելիս էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը խոսեց նաև այն ծրագրերի մասին, որոնք իրականացվել են այդ ֆինանսավորմամբ։ Մասնավորապես նա նշեց, որ գյուղատնտեսության մեջ ռիսկերից խուսափելը Հայաստանում իրականացվում է 3 ձևով․ հակակարկտային կայանների շահագործում, հակակարկտային ցանցերի կիրառում, գյուղատնտեսական ապահովագրություն։ Նա հիշեցրեց, որ առաջին երկուսն արդեն իրականացվում են, իսկ մասնավորապես հակակարկտային […]
14:38 12.06.2019
Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հոր՝ Սարգիս Ավագյանի սպանության հետ կապված հանգամանքներն անհասկանալի են: Այս մասին հունիսի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սեդա Սաֆարյանը: «Ես չեմ կարող սպանության հանգամանքների մասին ոչինչ ասել, ոչինչ չեմ բացառում, արտառոց իրավիճակում է եղել, քեռուն հարցնում եմ՝ չգիտե՞ք՝ ինչու են սպանել, ասում է՝ Դուք չգիտե՞ք»,- ասաց նա: Լրագրողները […]
14:33 12.06.2019
Երևանի քաղաքապետարանի կազմում հիմնվող նոր բյուջետային հիմնարկը արդեն հունիսի վերջին կունենա 5 աղբատար «ԿամԱԶ» մեքենաներ՝ քաղաքի աղբահանության վիճակի շտկման համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց մայրաքաղաքի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա հիշեցրեց, որ դեռ հունվար-փետրվարից հայտարարված էր այդ մեքենաների մատակարարման մրցույթ, որը բողոքարկվեց, ապա քննվեց դատարանում, ինչի հետևանքով ուշացումներ եղան։ «Պետական սեկտորը, ցավոք, մասնավորի պես […]
14:30 12.06.2019
ՀՀ վարչապետի կողմից հաստատված որոշումներից մեկի համաձայն՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հունիսի 26-27-ը կլինի Բիշքեկում: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին 2019 թվականի հունիսի 26-27-ը ներառյալ գործուղել Ղրղըստանի Հանրապետություն (Բիշքեկ): […]
14:18 12.06.2019
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքների քննությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց՝ փաստեր, որ Ռոբերտ Քոչարյանը ապօրինի ներգործությամբ ազդել է գործի քննության վրա, չկան: «Ամբողջ խնդիրը այդ է՝ փաստ են ուզում, իսկ փաստ կա՞՝: Ոչ: Մենք այդ մասին բարձրաձայնում ենք, դա չենք թաքցնում. փաստ, որ ֆիքսվել է […]
14:14 12.06.2019
Այսօր` ժամը 18:30-ին, Քննչական կոմիտեում «Աբովյանի գործով» հարցաքննվելու է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից: Ծառուկյանը հարցաքննվելու է վկայի կարգավիճակով: Հիշեցնենք, որ Աբովյանում քաղաքապետի ընտրություններից առաջ թեկնածուներից մեկի նախընտրական շտաբի ներկայացուցիչներից մեկի տան ու մեքենայի հրդեհման գործով հարուցվել է քրեական գործ։ Որպես վկա հարցաքննվել է մոտ 20 մարդ։
14:07 12.06.2019
«Ոչ մի համայնքապետի աշխատանքից գոհ չեմ, նույնիսկ իմ կատարած աշխատանքներից գոհ չեմ եղել, քանի որ կարելի է աշխատանքներն այնպես կատարել, որ եղած բյուջեով ու հնարավորություններով ավելին անել»,- հունիսի 12-ին` լրագրողների հետ զրույցում, ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, երբ լրագրողները հարցրեցին Արտաշատի ՀՀԿ-ական քաղաքապետի աշխատանքից ու նրա անվան հետ կապված քաղաքացիների բողոքներից: Գարիկ Սարգսյանը նշեց, որ […]
14:06 12.06.2019
Այսօր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է: Ինչպես տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը և այլք, այցելել են Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Անդրանիկ Մարգարյանը վարչապետի պաշտոնում պաշտոնավարել է 2000-2007 թվականներին: 1992-ից Հայաստանի Հանրապետությունում առաջին […]
14:00 12.06.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը հետաձգվեց մինչև հունիսի 14-ը: Դատարանը նման որոշում կայացրեց՝ կողմերին հնարավորություն տալով ծանոթանալ գործում ավելացած հատորներին, ինչպես նաև դատավոր Արմեն Դանիելյանին ներկայացված միջնորդությանը: […]
13:58 12.06.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր դատարանին դիմեցին հարցով՝ ինչպե՞ս է ստացվել, որ քրեական գործը 83 հատորից դարձել է 88 հատոր: Նրանց հետաքրքրում էր՝ որտեղի՞ց և ինչպե՞ս է 5 հատոր ավելացել: Պաշտպանները դատարանին դիմեցին միջնորդությամբ՝ նիստը հետաձգել: «Ես խնդրում եմ նիստը ավելի քան երկու օրով հետաձգել, որպեսզի այդ հինգ հատորը հասկանանք՝ ինչ բան է, […]
13:51 12.06.2019
Հունիսի 10-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի տարածքում ծեծելով, ապա նաև դիտավորությամբ դանակի հարվածով տաքսու վարորդի են սպանել: Միջադեպին փորձել է միջամտել մի երիտասարդ, սակայն նրան նույնպես դանակահարել են: Գործը գտնվում է ՀՀ քննչական կոմիտեի տիրույթում: «Հայկական ժամանակ»-ն հայտնի դարձավ, որ տաքսու սպանված վարորդը Սարգիս Ավագյանն է՝ Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հայրը: Մարտի […]
13:46 12.06.2019
«Կարևոր մի բան՝ Երևան քաղաքում վերջապես հանրային տուալետների խնդիրը ե՞րբ է լուծվելու։ Մենք ուղղակի ծանր վիճակում ենք։ Եվ քաղաքացիները, ասենք, շրջանից եկել են, իջել են, անընդհատ մեզ տուալետի տեղ են հարցնում, չգիտենք նույնիսկ՝ ինչ պատասխանենք»։ Այս խնդրի մասին Ազգային ժողովում քննարկման ժամանակ Երևանի քաղաքապետին ասաց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանեց, որ շատ այգիներում […]
13:42 12.06.2019
«Մենք բոլորս ունենք կրթված բարեկամներ, հարազատներ, ընկերներ, ովքեր կարող են պաշտոններ զբաղեցնել թե´ մեր ենթակայության տակ գործող հիմնարկներում, թե´ առհասարակ պետք է աշխատանք ունենան, իրենց տեղը գտնեն»,- հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում, ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե ինչու չի հետևում վարչապետի հորդորին՝ ազատվել ծանոթ, բարեկամներին աշխատանքի նշանակելու արատավոր երևույթից: Գարիկ Սարգսյանը նաև […]