23:23 11.06.2019
Զինծառայողների մասնագիտական մեթոդական գիտելիքները կատարելագործելու, մարտական պատրաստականության և պատրաստության մակարդակն ստուգելու, ինչպես նաև ֆիզիկական ու բարոյակամային հատկանիշները զարգացնելու նպատակով 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում անցկացվում է մարտավարական-մասնագիտական զորավարժություն: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Անձնակազմն իրականացնում է ուսումնական-մարտական խնդիրներ, սահմանված ժամկետներում՝ ցերեկային ու գիշերային պայմաններում, ծավալվում են կապի հանգույցներ:
23:09 11.06.2019
Հունիսի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 14:40-ի սահմաններում Վարդենիս քաղաքի բնակիչ, 56-ամյա Արմեն Խաչատրյանը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 64-րդ կմ հատվածում իր վարած Audi մակնիշի 35 VP 196 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով վարորդ Ա. Խաչատրյանն ու ուղևորներ, համաքաղաքացիներ, 83-ամյա Ռաֆիկ […]
23:06 11.06.2019
Hraparak.am-ը գրում է․ «Հայաստանում ճապոնական «Մազդա» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Թոփ մոթորս» ընկերությունը տարիներ առաջ մի մախինացիա է իրականացրել, որի հետեւանքով տուժել են ավելի քան մեկ տասնյակ քաղաքացիներ։ Ընկերությունը մոտ 10 տարի առաջ «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ է վաճառել՝ փոխված տարեթվով։ Օրինակ՝ 2008 թվականի «Մազդան» վաճառել է որպես 2010 թվականի թողարկման։ Ու դա բացահայտվել է տարիներ անց, […]
22:56 11.06.2019
Երևանի թիվ 46 երթուղու «ԳԱԶել»-ի վարորդի և ուղևորի միջև վեճի տեսանյութը լայն արձագանք է ստացել համացանցում: Հորիզոնն այսօր գնացել է միջադեպի հետքերով և որոշ ուշագրավ մանրամասներ բացահայտել: Հիշեցնեմ, որ ուղևորը վարորդից պահանջել էր հանգցել ծխախոտը: Վարորդը չէր կատարել ուղևորի պահանջը, ավելին՝ կանգնեցրել էր մեքենան ու պահանջել, որ ուղևորն իջնի: Վարորդն արդեն ազատվել է աշխատանքից: Պարզվում […]
22:01 11.06.2019
«Տեղեկացնում եմ, որ օրերս ոստիկանների կողմից մերձավորիս նկատմամբ մի շարք ապօրինի գործողություններ կատարելու և ծեծի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ: Առերեսումից հետո երկու ոստիկան կալանավորվել է: Ուշագրավ այլ մանրամասներ կներկայացնեմ հաջորդ փուլում, հիմա միայն կասեմ, որ այս գործում խմբային շահերի ազդեցության ռիսկը բարձր է, բայց միևնույն ժամանակ համոզված եմ, որ որևէ […]
21:08 11.06.2019
Անցած մի քանի ամսվա ընթացքում տարբեր կազմակերպություններ և լրատվամիջոցներ կաթնամթերքի շուկայի հետազոտության ընթացքում փորձեցին պարզել, թե որ ընկերություններն են անբարեխիղճ մրցակցության դիմում: Կաթնամթերքն ուղարկվել էր փորձաքննության՝ պարզելու համար դրա մեջ բուսական յուղի առկայությունը: Նման փորձաքննությունների արդյունքների նկատմամբ հասարակության կողմից հետաքրքրությունը բավականին մեծ է, և դրանց հրապարակայնացումը զգալի ազդեցություն է ունենում առանձին ապրանքիների պահանջարկի վրա։ Ինչpes […]
20:49 11.06.2019
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գյումրու ամենահին ու կոլորիտային վարսավիրանոցը: Արմեն Սարգսյանը լուսանկարներ է հրապարակել Instagram-ի իր պաշտոնական էջում: «Գյումրու ամենակոլորիտային վայրերից մեկում՝ կենցաղսպասարկման թիվ 1 վարսավիրանոցում»,- լուսանկարին կից գրել է նախագահը: View this post on Instagram Գյումրու ամենակոլորիտային վայրերից մեկում՝ կենցաղսպասարկման թիվ 1 վարսավիրանոցում #ArmenSarkissian #ArmenianPresident #Armenia #Հայաստան #Gyumri A post shared […]
19:59 11.06.2019
Գյումրու ավագանու հաստատմանն է ներկայացվել մի նախագիծ, որով համատիրություններից 16-ին հատկացվելու է մոտ 18 մլն դրամ բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման համար: Եվս 8 մլն դրամ էլ կտրամադրվի շենքերում 220 տեսախցիկներ տեղադրելու համար: Համատիրությունների նախագահները ոչ միայն տեսախցիկների, այլև քաղաքի հին բնակֆոնդում կապիտալ նորոգումներ կատարելու համար նախատեսված գումարները շատ քիչ են համարում։ Տեղական բյուջեից ավելի շատ […]
19:55 11.06.2019
Գյումրին զբոսաշրջային ռեսուրս է՝ չիրացված հնարավորություններով: Այս կարծիքն են այսօր հայտնել տուրիզմի մասնագետները, որոնք քննարկել են, թե ինչն է խանգարում Գյումրին զբոսաշրջային հետաքրքիր ուղղություն դարձնելուն: Ենթակառուցվածքների բացակայությունը հիմնական պատճառն է, որը Գյումրիի զբոսաշրջային պոտենցիալն անհասանելի է դարձնում: Տուրիզմի մասնագետները խոսել են այն մասին, որ Շիրակ օդանավակայանը ամբողջ հզորությամբ վերագործարկելու մասին խոսակցությունները գործի չեն վերածվում, իսկ […]
19:47 11.06.2019
Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Գյումրիի «Սթայլ» պատկերասրահում մասնակցել է «Իտալիա․ (Ան)տեսանելի պատմվածքներ» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը, որում ներկայացված են հայ և իտալացի ժամանակակից արվեստագետների գործերը։ Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն, Գյումրի ժամանած իտալացի գործարարները, Գյումրիի արվեստասեր հասարակությունը։ Նախագահը նշել է, […]
19:10 11.06.2019
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը միաձայն բանաձև է ընդունել ու դատապարտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից այս տարի ապրիլի 24-ին Եղեռնի զոհերի պիտակավորումը: «Ուրախությամբ տեղեկացա, որ Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը քիչ առաջ գրեթե միաձայն բանաձև է ընդունել՝ դատապարտելով Թուրքիայի նախագահի կողմից ս.թ. ապրիլի 24-ի […]
19:07 11.06.2019
«Ջամբո» էկզոտիկ պարկի այն տարածքում, որտեղ ժամանակին շիմպանզեներ էին պահվում, հիմա էշ ու ընտանի թռչուններն են շրջում: SHANTNEWS.am-ին պարկի սեփականատեր Արտյոմ Վարդանյանն ասել է, որ շիմպանզեներին ոչինչ չի պատահել, նրանք պարզապես այլ երկիր են տեղափոխվել: Վարդանյանը հերքել է կապիկների հիվանդանալու ու անկելու մասին լուրերը: «Ջամբո» էկզոտիկ պարկի սեփականատերը ցույց է տվել իր մոտ ապրող միակ […]
19:02 11.06.2019
EcoNews բնապահպանական տեղեկատվական կայքի գլխավոր խմբագիր Մարիամ Տաշչյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացել է, որ Հայաստան շարունակում են բերվել վայրի կենդանիներ: Խոսքը, մասնավորապես, 5 վագրի մասին է: «Նախարարությունը տալիս է թույլտվությունը, բայց չի վերահսկում, թե ուր են գնում, ինչ են անում էդ վագրերի հետ: Կարող է` ուտելու են այդ վագրերին կամ բերեն, այգում բաց թողնեն: Ես […]
19:00 11.06.2019
Հյուրախաղերով Հայաստանում է Լիբանանի Համազգայինի հայ կրթական և մշակութային միության «Գասպար Իփեկյան» թատերախումբը։ Երեկ լիբանանահայ դերասանները Գյումրիի թատրոնի բեմում էին Նիլ Սայմոնի «Գութ դոկտոր» կատակերգությամբ: Մի քանի ամիս առաջ էլ Գյումրիի դրամատիկական թատրոնն էր Լիբանանում, որտեղ մեկ շաբաթվա ընթացքում խաղացին վեց ներկայացում: Աճեմյանցիների հյուրախաղերի պատասխան հանդիպումը Գյումրիում առաջինը չէր: «Գասպար Իփեկյան» թատերախմբի դերասաններն անցած տարի […]
18:53 11.06.2019
Երևանում դաժան սպանություն է տեղի ունեցել։ Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ երկու երիտասարդներ դաժանաբար սպանել են մի տղամարդու, որն արգելել է նրանց ծխել մեքենայում։ Դեպքը տեղի է ունեցել Էրեբունի վարչական շրջանում։ Կայքին հայտնի է դարձել, որ սպանված տղամարդը վարչական շրջանում տաքսի մեքենա է վարել, երբ հիշյալ երիտասարդները ուշ ժամի իրենց կանանց հետ նստել են տվյալ […]
18:38 11.06.2019
EcoNews բնապահպանական տեղեկատվական կայքի գլխավոր խմբագիր Մարիամ Թաշչյանի հրապարակած լուսանկարներից հետո SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է կենդանապաշտպան, իրավաբան Նարե Արամյանից, թե ինչ նորություն կա օրենքի մշակման մասով։ «Այսօր մենք արդեն ունենք ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի ոչ միայն կամքը, այլև արդեն արված աշխատանքը՝ առանձին օրինագիծը մշակելու և ներկայացնելու: Այստեղ մենք արդեն կարող ենք […]
18:22 11.06.2019
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել միասնական քննությունների մասին և նշել, որ շրջանավարտներն ավելի ինքնավստահ են դարձել. «Այսօր ներկա եմ գտնվել «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությանը: Երբ ես էի դիմորդ, լարվածությունն ավելի մեծ էր, իսկ հիմա շրջանավարտներն ավելի հանգիստ են, ավելի ինքնավստահ: Ինձ պատմեցին, որ լավ պատրաստված են: Մեծ մասը […]
18:20 11.06.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր ընդունել է հայ-իտալական գործարար համաժողովի պատվիրակությանը՝ Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վինչենցո Դել Մոնակոյի գլխավորությամբ: Տիգրան Պետրոսյանը, ողջունելով Շիրակի մարզ այցելած հյուրերին, հաջողություն է մաղթել համաժողովի աշխատանքներին և նշել. «Սիրելի´ հյուրեր, պետք է ուրախությամբ խոսեմ այս համաժողովի կարևորության մասին: Ուրախ ենք, որ համաժողովի աշխատանքային երկրորդ օրն անցկացվում է […]
18:15 11.06.2019
Սպանություններ են տեղի ունեցել Արմավիրի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Առատաշեն գյուղի տներից մեկում 2 դի կա։ Ոստիկանները նշված գյուղի տներից մեկի հյուրասենյակում և հողամասում հայտնաբերել են դիեր` կնոջ՝ 61-ամյա Ջեմմա Մարտիրոսյանի դին հայտնաբերվել է հողամասում, իսկ նրա եղբոր՝ 70-ամյա Սարգիս Մարտիրոսյանի դին՝ հյուրասենյակում։ Տեղում աշխատում են նաև փորձաքրեագետները։ […]
18:10 11.06.2019
Վերջին երկու օրերին կենդանիների նկատմամբ վատ վերաբերմունքի հերթական դեպքի մասին է խոսվում՝ պնդումներով, որ ուշանում է այն օրենքը, ըստ որի՝ վայրի կենդանիներին անազատության մեջ պահելը անհնար կդառնա, իսկ նրանց ծաղրի առարկա դարձնելը, շահագործելն ու բռնության ենթարկելը` խիստ պատժելի: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է շրջակա միջավայրի նախարարությունից, թե ինչ քայլեր են ձեռնարկվում խնդիրը կարգավորելու ուղղությամբ. «Կենդանական աշխարհի մասին […]
18:00 11.06.2019
SHANTNEWS.am-ը զրուցել է 46 համարի երթուղայինների մյուս վարորդների հետ՝ փորձելով պարզել դեպքի մասին նրանց վերաբերմունքը: Վարորդների մի մասը խոստովանել է՝ ղեկին ծխում է, և հազվադեպ է, որ ուղևորները խնդրում են հանգցնել ծխախոտը: Իսկ կոնկրետ նախորդ օրը տեղի ունեցած միջադեպի մասին վարորդներից մեկն ասաց. «Մի հատ շառ նստել ա, սիգարետի համար վիճել ա»:
17:53 11.06.2019
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի ասուլիսները վեց ամիսը մեկ անգամ են հրավիրվում: Հենց այդ վեցամսյա ժամանակաշրջանի իրադարձություններն էլ ամփոփեց Կոպիրկինը: Տնտեսական ցուցանիշներից բացի, դեսպանը անդրադարձավ երկու երկրների միջև նույն դինամիկայով աճող քաղաքական փոխգործակցությանը: Ասուլիսի ներածական մասը ավարտվեց դեսպանի հետևյալ խոսքերով: «Ռուսաստանը եղել է, կա և կլինի Հայաստանի կողքին»,- նշեց Սերգեյ […]
17:45 11.06.2019
SHANTNEWS.am-ը զրուցել է Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի հետ, որը փաստել է, որ հունիսի 10-ին աղմուկ հանած երթուղայինի վարորդը չի ունեցել վարորդական իրավունք: Ըստ ոստիկանության տվյալների` տվյալ մարդը չի հանդիսացել տվյալ տրանսպորտային միջոցի վարորդը, այլ հիմնական վարորդի ցանկությամբ, առանց սպասարկող ընկերության իմացության, ժամանակավորապես փոխարինել է հիմնական վարորդին:
17:41 11.06.2019
Քանի որ «Շանթ» հեռուստաընկերության կողմից ներկայացված դատական հայցն ընդդեմ X Factor նախագծի մասնակից Դավիթ Չախալյանի վերջին օրերին կրկին հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, հարկ ենք համարում տեղեկացնել. ինչպես յուրաքանչյուր մասնակցի դեպքում, Դավիթ Չախալյանի հետ ևս մրցույթի սկզբում կնքվել է պայմանագիր: Սա X Factor միջազգային նախագծի կանոնակարգի պահանջ է, որը գործում է բոլոր երկրներում: Այս պայմանագրով […]
17:30 11.06.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Maram Ava-ն լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է՝ Հայաստանում գտնվող օտարերկրացիները մաքրել են Գառնու տաճարի մոտով անցնող Ազատ գետի աղտոտված տարածքը: «Քիչ առաջ, էս երթուղայինի թեմաներից գժված, մտքերով, մտնում եմ «Ինստագրամ» ու իրանցի ընկերոջս սթորիում տեսնում եմ, որ շվեյցարացի, շվեդ, հնդիկ ծանոթներս այսօր գնացել են Գառնու տաճար, հետո իջել գետի մոտ ու տեսնելով […]
17:22 11.06.2019
«Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ-ից հայտնում են, որ 2019 թվականի հունիսի 7-ին կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանն ընտրվել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Ազգային պլատֆորմի համակարգող` այդ պաշտոնում փոխարինելով Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանին: Հաղորդվում է, որ Արևելյան գործընկերության քաղհասարակության ֆորումը (այսուհետ` նաև ԱլԳ ՔՀՖ) նպատակ ունի հզորացնելու քաղհասարակությունը՝ Արևելյան գործընկեր պետություններում, ինչպես նաև […]
16:40 11.06.2019
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները հունիսի 7-ին Պաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ առողջապահության նախարարության «Ավան» հոգեկան առողջության կենտրոն: Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Մշտադիտարկման շրջանակներում ստուգվել են հոգեբուժական կազմակերպությունում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված […]
16:37 11.06.2019
Հունիսի 10-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Վրացյան փողոցում տղամարդը դանակով վնասել է իր կնոջ գլուխը: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17:30-ին, նշված փողոցում, վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 56-ամյա մի տղամարդը դանակով հարվածել է կնոջ գլխին: Ժամը 18:30-ին, տղամարդուն բերման են ենթարկել ոստիկանության […]
16:32 11.06.2019
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կազմակերպված հանցավոր խմբավորումների և դրանց պարագլուխների դեմ պայքարի բաժին օպերատիվ տվյալներ են փոխանցվել, որ Երևանում ապրող 27-ամյա մի երիտասարդ խարդախություններ է կատարում։ Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները պարզեցին, որ 27-ամյա երիտասարդը տարբեր անձանցից խաբեությամբ հափշտակել է խոշոր չափերի գումարներ։ Մասնավորապես, տուժողներից մեկին ներկայանալով ՀՀ […]
16:29 11.06.2019
EcoNews բնապահպանական տեղեկատվական կայքի գլխավոր խմբագիր Մարիամ Տաշչյանը լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես է մանկահասակ երեխան խաղում հեպարդի հետ: SHANTNEWS.am-ը գնացել է լուսանկարի հետքերով: «Ջամբո» էկզոտիկ պարկի սեփականատեր Արտյոմ Վարդանյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ լուսանկարի փոքրիկն իր աղջիկն է: Ավելին, Վարդանյանը կենդանիների նկատմամբ ամենևին բռնություն չի տեսնում այն լուսանկարներում, որոնք հրապարակել […]