12:41 12.06.2019
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում կատարել՝ հայտնելով, որ ընկերները սրբատեղի են սարքել այն վայրը, որտեղ զոհվել է Մոնթեն: «Խնամում են ծաղիկները, տարածքը մշտապես մաքուր ու կոկիկ պահում, անընդհատ այցելում և հարգանքի տուրք մատուցում մեր հայրենիքի լավագույն զավակներից մեկին։ ՀԳ. Լուսանկարը 1.5-2 ամիս առաջ եմ արել, այդ […]
12:40 12.06.2019
Հայաստանի սահմանամերձ համայնքներին տրվում են արտոնություններ, բայց չեն տրվում հնարավորություններ։ Ազգային ժողովում այսպիսի մտահոգություն հայտնեց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Նա իր այս բողոքն ուղղում էր տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, որից քննարկմանը մասնակցում էր փոխնախարար Վաչե Տերտերյանը։ Բագրատյանն ասաց, որ նման հնարավորություն կարող է լինել այն, երբ, օրինակ` պաշտպանության նախարարությունն իր պատվերներն ուղղի կոնկրետ սահմանամերձ […]
12:32 12.06.2019
ՀՀ քաղաքացիներն օնլայն կարող են ստուգել ՌԴ տարածքում հարկերի վճարումից խուսափելու արդյունքում առաջացած պարտքի առկայությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: ՊԵԿ-ից հայտնում են, որ գործարկվել է ՌԴ դաշնային մաքսային ծառայության «Ֆիզիկական անձանց՝ մաքսային վճարների և վարչական տույժերի պարտք» տեղեկատվական ծառայության կայքէջը: Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձինք օնլայն […]
12:28 12.06.2019
Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարան եկավ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը: Դատական նիստին […]
12:20 12.06.2019
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ մասի և 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքերով 2019 թվականի հունիսի 7-ին դիմում էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ իր լիազորությունները ս․թ․ հունիսի 10-ից դադարած համարելու առնչությամբ։ Տվյալ դեպքում հրաժարական ներկայացնելն ինքնին իրավունքի ուժով […]
12:10 12.06.2019
Ռեպեր ու երաժշտական պրոդյուսեր Տիմատին «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանի դստերը՝ Տաթևիկ Կարապետյանին, խորհուրդ է տվել, թե Հայաստանում որտեղ կարելի է այցելել: Instagram-ի իր էջում Տաթևիկը հրապարակել է լուսանկար Երևանից և հետևորդներից խորհուրդ հարցրել, թե Հայաստանում ուր կարելի է այցելել: Նկարի մեկնաբանություններում Տիմատին գրել է. «Լավ տուն կա լճի շրջակայքում»,- գրել է ռեպերը: Հազարավոր մեկնաբանությունների […]
12:08 12.06.2019
Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը: Դատական նիստին Ռոբերտ Քոչարյանը ներկա է: Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր […]
12:01 12.06.2019
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը պատասխանել է իրենց հետաքննության վերաբերյալ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի արձագանքին: «Ալեն Սիմոնյանը արդեն 5 անհեթեթ վարկած ասաց, թե ինչու ես իրեն չեմ սիրում: Ալեն Սիմոնյանի մտքով չի՞ անցնում, որ մեր Փաստերի ստուգման հարթակը (FIP.am) իր մասին հետաքննություն է արել այն պատճառով, քանի որ ինքը ԽԱԽՏԵԼ Է ՕՐԵՆՔԸ: […]
11:55 12.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նունե Խաչատրյանն ազատվել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Նունե Խաչատրյանին ազատել արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
11:45 12.06.2019
Ազգային ժողովի երկու հանձնաժողովների համատեղ նիստում այսօր քննարկվում են տարածքային կառավարման, ենթակառուցվածքային ու այլ ոլորտների բյուջետային ծախսերի կատարումները 2018 թվականին։ Այսօր ևս նիստը համանախագահող Մանե Թանդիլյանի վրդովմունքն առաջացրեց ոլորտի պատասխանատուի բացակայությունը։ Պատճառն այն է, որ խորհրդարանականները համարում են, որ նախարարներն անձամբ պետք է հաշվետվություն ներկայացնեն իրենց ոլորտների վերաբերյալ։ Բայց տարածքների կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն […]
11:41 12.06.2019
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 2019թ. հունիսի 10-ին Երևան քաղաքի Գլինկայի և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած մեկ անձի դանակահարության և ևս մեկ անձի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն: 2019 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 13:05-ին, «Էրեբունի բժշկական կենտրոն» […]
11:38 12.06.2019
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններից մեկին: «Հարգելի ընկերներ, FIP կայքը (Դանիել Իոաննիսյան) նյութ է տեղադրել, որի վերնագիրն է «Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել», իսկ մյուս կայքերը արտատպել են այդ վերնագիրը: Տեղեկացնեմ Ձեզ, որ Էթիկայի հանձնաժողովն ինձ ընդամենը նախազգուշացում է տվել` այն բանի համար, որ ես […]
11:32 12.06.2019
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 13-ամյա աղջնակի հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի հանգամանքները: ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ մեղադրանք է առաջադրվել աղջնակի հորը: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2019թ. մայիսի 1-ին՝ ժամը 19-ի սահմաններում, հայրը՝ ծնված 1972թ., իրեն պատկանող ավտոմեքենայում սեռական հարաբերություն […]
11:28 12.06.2019
Հոդված 11.6 Ծխելն արգելվում է քաղաքային տրանսպորտում և փոխադրամիջոցներում, ներառյալ` ավտոբուսները, երթուղային տաքսիները, գնացքները։ Սա ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին օրենքի կետերից մեկն է: Օրենքն ընդունվել է 2004թ․-ից: Ըստ օրենքի պահանջի՝ հասարակական տրանսպորտում ղեկին ծխելու համար նախատեսված տուգանքի չափը կազմում է 20.000 դրամ: 2014-2017թթ․-ին տուգանվել է 177 վարորդ: 2014թ․ – 130 որոշում 2015թ. […]
11:25 12.06.2019
Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով ԲԴԽ անդամության թեկնածուի առաջխաղացման հետ կապված որոշ խնդիրների։ Դրանում ասված է. «2019 թվականի հունիսի 7-ին «Իմ քայլը» խմբակցությունը տեղեկացրեց, որ Բարձրագույն Դատական Խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին։ Այնուհետև առաջադրված թեկնածուն հաստատեց, որ իրեն զանգահարել են և առաջարկել դառնալ Բարձրագույն Դատական Խորհրդի անդամ։ ՀՀ Սահմանադրության […]
11:14 12.06.2019
Ուղևորին ծխելու պատճառով դիտողություն արած տաքսու վարորդի սպանության վերաբերյալ SHANTNEWS.am-ը մանրամասներ է ճշտել ՀՀ քննչական կոմիտեից: Մեզ տեղեկացրին, որ հարուցվել է քրեական գործ՝ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են՝ ծնված 1963թ. և 1989 թ.: Ձեռնարկվել են անհետաձգելի քննչական, դատավարական, […]
11:12 12.06.2019
Սևանի ավազանում ջրի մակարդակը 45-54 սմ տատանում է ունենում տարվա ընթացքում՝ ամենացածր մակարդակից մինչև ամենաբարձր մակարդակը։ Նույն իրավիճակն է նաև այս տարի։ Այս մասին Ազգային ժողովում այսօր հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Նրա խոսքով, սակայն, Սևանի ջրի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ այսօր 1 սմ-ով ավելի ցածր է։ Նախարարը բացատրեց, որ նախորդ օրերին […]
11:02 12.06.2019
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Տաջիկստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իմմոմուդին Միրզոյի Սատորովին։ Ինչպես տեղեկացրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեսպանը գոհունակություն է հայտնել համատեղ տարվող աշխատանքների ակտիվացման առթիվ։ Էկոնոմիկայի նախարարը և դեսպանը քննարկել են միջկառավարական տնտեսական հանձնաժողովի, դրա շրջանակներում գործարարների միջև երկխոսության ձևաչափին առնչվող հարցեր։ […]
10:57 12.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրի այցի ընթացքում աշխատանքային ճաշ-հանդիպում է ունեցել Իտալիայի կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիայի (ANCE) և Ինժեներիայի, ճարտարապետության, տեխնիկական-տնտեսական խորհրդատվական կազմակերպությունների ասոցիացիայի (OICE) գործարարների խմբի հետ, քննարկել Գյումրիի պատմամշակութային արժեք ներկայացնող հին շինությունների վերականգնման հարցում համագործակցության հնարավորությունները: Այնուհետև իտալացի գործարարների, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի,Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, Գյումրիում զարգացման ծրագրեր իրականացնող տեղական կազմակերպությունների […]
10:51 12.06.2019
ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Առատաշեն գյուղում 63-ամյա տղամարդու կողմից իր կնոջ և վերջինիս եղբոր սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: 63-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2019թ. հունիսի 11-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի տներից մեկի բակում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1955 թվականին ծնված տղամարդն […]
10:38 12.06.2019
Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թավականի բյուջեի կատարման քննարկման ընթացքում այսօր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց բոլոր մարզպետարանների ծախսերը նախորդ տարվա ընթացքում։ Ըստ նախարարի նշած թվերի՝ հիմնականում կատարողականը 90 և ավելի տոկոս է կազմել՝ եզակի բացառությամբ։ Ամենաշատ ֆինանսվորում ունեցել է Շիրակը՝ 8,․8 միլիարդ դրամ, ամենաքիչը՝ Վայոց ձորը՝ 2․6 միլիարդ դրամ։
10:29 12.06.2019
Այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ Հայաստանում 13 միլիոն 182 հազար 667 հատ ՀԴՄ կտրոն ավել է տպագրվել: Այս մասին «ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա նշանակում է, որ մենք սկսել ենք գերազանցել ոչ միայն նախահեղափոխական, այլեւ հեղափոխական ցուցանիշները: Կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ձեռներեցներին, ովքեր պարտաճանաչ ՀԴՄ […]
10:10 12.06.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արշակունյաց պող. 6, 8 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Վարդանյանց փ. 109 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 4, 4/1, 13, 15, 17, 19, 21, 23, 25, 25ա, 25/1, […]
09:57 12.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Հանրապետության նախագահը գոհունակությամբ փաստել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու երկու ժողովուրդների միջև եղբայրական կապերն էլ ավելի են ամրացել, ինչն իր արտացոլումն է գտնում ինչպես երկկողմ հարաբերությունների մակարդակով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ու տարածաշրջանային միությունների […]
09:22 12.06.2019
ՀՖՖ-ն ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և շնորհակալություն հայտնել երկրպագուներին Աթենքի «Օլիմպիական» ստադիոնում ազգային թիմին աջակցելու համար։ «Հատուկ շնորհակալություն Հունաստան ժամանած մեր երկրպագուներին։ Ձեր ձայները լսելի էին ամբողջ խաղի ընթացքում»: Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 11-ին, Աթենքում Հունաստանի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում ընդունել էր Հայաստանի հավաքականին։ Մեր ընտրանու ֆուտբոլիստները 2:3 հաշվով հաղթել են մրցակցին։
09:03 12.06.2019
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հունիսի 12-ին ժամը 9.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Կավարտ թաղամասի գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է «Գազպրոմ Արմենիա» ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
08:53 12.06.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 1-ից «Գազպրոմը» ՌԴ-ում գազը կթանկացնի 1,4 տոկոսով: Եվ քանի որ «գազային ասեղն» ամենամեծ քաղաքական գործիքն է, մեր աղբյուրների փոխանցմամբ` այդ ոչ մեծ թանկացումն առաջին հերթին արվել է` խելքի բերելու ԵԱՏՄ «նապարնիկներին»՝ Հայաստանին և Բելառուսին, որոնք գազի սպասվող թանկացումները համարում են ոչ գործընկերային, ճնշում բանեցնելու գործիքակազմ։ Ռուսաստանը փափուկ պասաժով նախապատրաստում է […]
08:46 12.06.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որտեղ նա իր բոլոր 6 տեղակալների հետ է: Լուսանկարներին կից գրառում է կատարել․ «Կրթագիտամշակութասպորտային ԹԻՄը»։
08:34 12.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի հավաքականի վերջին երկու խաղերին արձանագրած հաղթանակներին։ «Երկու խաղում 6 գոլ և երկու հաղթանա՞կ: Սա արդեն լուրջ է: Շնորհավորում եմ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին՝ թեժ ֆուտբոլային աշնան սպասումով»,- գրել է նա: Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 11-ին, Աթենքում Հունաստանի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում […]
23:37 11.06.2019
Այսօր տնօրենի մրցույթ է անցկացվել Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցում: Տնօրենի պաշտոնը թափուր էր ապրիլից, դպրոցի նախկին տնօրեն Կարինե Լալազարյանի ձերբակալությունից հետո։ Նրա նկատմամբ 3 քրեական գործ կա հարուցված․ դպրոցում ֆիզիկա, հայոց լեզու, քիմիա և ֆիզկուլտուրա առարկաները չդասավանդելու, բայց ուսուցիչներին աշխատավարձեր վճարելու փաստով, աշխատանքի տեղավորելու համար կաշառք վերցնելու, դպրոցի ֆոնդը համալրելու պատրվակով աշակերտներից և ուսուցիչներից […]