TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+16.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ցանկանում ենք անվճար բուժօգնություն տալ ոչ թե մինչև 7, այլ մինչև 18 տարեկաններին․ Թորոսյան

16:08 11.06.2019

Հայաստանի առողջապահական բյուջեն այս տարի ավելացել է 9 միլիարդ դրամով, իսկ մյուս տարի, միջնաժամկետ ծախսերի ծրագրի համաձայն, կավելանա ևս 16 միլիարդ դրամով։ Այս մասին հայտնելով՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողներին ասաց, որ սրանք աննախադեպ բարձրացումներ են։ Թորոսյանն ասաց, որ այս գումարներով ցանկանում են մի շարք փոփոխություններ իրականացնել հանրային առողջապահության համակարգում, մասնավորապես՝ երեխաների անվճար բուժօգնություն […]

̰
Մարզպետների պարգևատրման մասին լուրերը կեղծ են. Տեղեկատվության ստուգման կենտրոն

16:00 11.06.2019

Տեղեկատվության ստուգման կենտրոնի լրատվական ծառայությունից հայտնում են, որ մարզպետների՝ դարձյալ պարգևատրման մասին լուրերը կեղծ են. «Երեկ՝ հունիսի 10-ին, մամուլում գրվեց, որ մարզպետները դարձյալ պարգևատրել են իրենց։ Խոսքը մասնավորապես գնում էր Լոռու և Տավուշի մարզերի մասին։ Նշվում էր, որ մարզպետարանների աշխատակիցները ստացել են եռամսյակային պարգևավճար, չպարգևատրված աշխատակիցներ չկան: Տավուշի և Լոռու մարզպետարաններից, սակայն, հայտնում են, որ […]

̰
Ավտոմեքենայով երթևեկության կանոնների դիտավորյալ խախտումները կարող են որակվել որպես խուլիգանություն

15:58 11.06.2019

ՀՀ վերաքննիչ դատարանը ևս քրեական գործով հիմնավոր է համարել ՀՀ դատախազության այն դիրքորոշումը, որ առանձին դեպքերում ավտոմեքենայով երթևեկության կանոնների կոպիտ խախտումները, որոնք արտահայտվել են հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, երթևեկության այլ մասնակիցների մոտ խուճապ և տագնապ առաջացնելով, կարող են որակվել որպես խուլիգանություն: Այս մասին գրում է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքը: Տեքստում մասնավորապես գրված է. […]

̰
Վերահաշվարկի դիմում է ստացել միայն Սյունիքի մարզի թիվ 34 ընտրական հանձնաժողովը. ԿԸՀ

15:54 11.06.2019

2019 թվականի հունիսի 9-ին հանրապետության 23 համայնքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև հունիսի 11-ը` ժամը 11։00-ն: Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշվում է, որ սահմանված ժամկետում միայն Սյունիքի մարզի թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովն […]

̰
ԱԺ-ում քննարկում են «Աղբահանության մասին» օրենքի փոփոխությունները

15:45 11.06.2019

ԱԺ-ում մեկնարկել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննվում են «Աղբահանության մասին» օրենքի փոփոխությունները: Մասնավորապես, փոփոխություն է առաջարկվել հոդված 14-ում, որը նախատեսում է ոչ բնակելի տարածքներում, այդ թվում` հասարակական և արտադրական շենքերում և շինություններում  աղբահանության վճարը սահմանել ըստ շինության ընդհանուր մակերեսի: Սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում, երբ […]

̰
Դու գործ տվո՞ղ ես. երթուղայինի սկանդալային տեսանյութի հեղինակը՝ միջադեպի մասին

15:42 11.06.2019

SHANTNEWS.am-ը զրուցել է համացանցում տարածված երթուղային տաքսու վարորդի հետ վիճաբանած Անի Խաչատրյանի հետ: Նա տեղեկացրեց, որ երթուղային տաքսի է նստել Շինարարներից և պատրաստվում էր գնալ կենտրոն: Վարորդն այդ ընթացքում սկսել է ծխել ու ամբողջ ծուխը պատուհանից ներս է եկել: Սկզբում Անին խնդրել է հանգցնել ծխախոտը: Նա նշում է, որ հաճախ են լինում դեպքեր, երբ ինքը […]

̰
Քոչարյանի և մյուսների գործով դիմումի ուսումնասիրման ժամկետը ՍԴ-ն երկարաձգել է

15:26 11.06.2019

Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործով Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգվել է մինչև 2019 թվականի հուլիսի 9-ը՝ «լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով»: Դիմումը, լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով, մուտք է արվել 2019 թվականի մայիսի 20-ին:

̰
Փայլանի կուսակից պատգամավորը Թուրքիայի խորհրդարանում բարձրացրել է հայերի անվտանգության հարցը

15:25 11.06.2019

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավոր Հյուդա Քայան Ստամբուլում հայերի դեմ կազմակերպվող հարձակումների հարցը բարձրաձայնել է երկրի խորհրդարանում։ Այս մասին լուրը հաղորդում է թուրքական «Հյուրէյէթ» պարբերականը։ Աղբյուրը նաև նշում է, որ Քայան այս հարցով հարցում է ուղղել երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին, որտեղ մասնավորապես ասվում է. ««Սա դեռ սկիզբն է» բնույթի բանավոր […]

̰
Մարդու իրավունքների ոտնահարում է․ Թորոսյանը՝ երթուղայինի վարորդի ծխելու մասին

15:17 11.06.2019

Կառավարությունում այս օրերին վերջին լրամշակումներն են իրականացվել «Ծխելու դեմ պայքարի մասին» օրենքի նախագծում։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողներին ասաց, որ հուսով է՝ ամռանը նախագիծը կգա Ազգային ժողով։ Թորոսյանն անդրադարձավ նաև երեկ 46 համարի երթուղայինի վարորդի հետ կապված միջադեպին ու ասաց, որ ինքն անձամբ է դիմել ոստիկանապետին միջոցներ ձեռնարկելու համար։ Իսկ Երևանի քաղաքապետարանն ինքնուրույն զուգահեռ […]

̰
ՀՀ նախագահը հանդիպել է «Électricité de France» և «Veolia» ընկերությունների նախկին գործադիր տնօրենի հետ

15:16 11.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ֆրանսիական «Électricité de France» և «Veolia» ընկերությունների նախկին գործադիր տնօրեն Հենրի Պրոգլիոյի հետ: Վերջինս Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու առաջին անգամ մեր երկրում կազմակերպված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին: Հենրի Պրոգլիոն բարձր է գնահատել Հայաստանում նմանօրինակ միջազգային գագաթնաժողովի կազմակերպման գաղափարը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի էներգետիկ հնարավորություններին, խոսել շրջակա միջավայրի պահպանման ու […]

̰
ՊԵԿ-ի նախաձեռնությամբ մեկնարկել է առևտրի դյուրացմանն ուղղված տարածաշրջանային աշխատաժողովը

15:12 11.06.2019

Երևանում հունիսի 11-ին  մեկնարկել է առևտրի դյուրացմանն ուղղված տարածաշրջանային աշխատաժողով, որի աշխատանքները համակարգում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ աշխատաժողովի կազմակերպմանն աջակցել են Համաշխարհային մաքսային կազմակերպությունը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, Ասիական զարգացման բանկը ու ՄԱԿ-ի` Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովը (UN ESCAP): Մինչև […]

̰
Համայնքներն էլ պետք է ջանք գործադրեն, որ բժիշկները գնան այնտեղ աշխատելու․ Թորոսյան

15:10 11.06.2019

Հայաստանի մարզերում բժշկական անձնակազմի թափուր աշխատատեղերը լրացնելու կարիք կա։ Դրա ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում նաև առողջապահության նախարարությունում՝ մարզեր գործուղվող բժիշկների համար մաքսիմալ լավ պայմաններ տրամադրելով։ Այս մասին այսօր հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքերով՝ աշխատանք է տարվում և՛ բժշկական կենտրոնների տնօրենների՝ գործուղվող բժիշկների գործատուների հետ, և՛ համայնքների հետ, որտեղ պետք է գործուղվեն բժիշկները։ Նախարարը […]

̰
«Ադեկվադ»-ի Արթուր Դանիելյանը ՔՊ-ական է եղել

15:03 11.06.2019

«Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը նախկինում մտերիմ հարաբերություններ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բազմաթիվ անդամների հետ: Հրապարակվել են Դանիելյանի և ՔՊ անդամների համատեղ լուսանկարները: Հարցի առնչությամբ SHANTNEWS.am-ը  զրուցել է  ՀՀ ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության անդամ, ՔՊ անդամ Արմեն Փամբուխչյանի հետ: Նա ևս կա լուսանկարներում: Փամբուխչյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է` Դանիելյանը նախկինում […]

̰
Հայաստանն արտադրող երկիր դարձնելը տնտեսական հեղափոխության ամենակարևոր սկզբունքներից է. Փաշինյանի գրառումը

14:50 11.06.2019

ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել, որում անդրադարձել է տնտեսական հեղափոխության իրագործման վերաբերյալ իր տեսլականին: Նա հայտարարել է, որ այդ ծրագրի իրագործման համար ամենակարևոր սկզբունքը երկիրն արտադրող ու արտահանող դարձնելու ճանապարհ բռնելն է: «Հայաստանն արտադրող երկիր դարձնելը տնտեսական հեղափոխության ամենակարևոր սկզբունքներից է: Երկարաժամկետ իմաստով՝ չմշակված հումքի, նույնիսկ չմշակված գյուղմթերքի արտահանումը երկրից պետք է հասցնել […]

̰
Երևանում տղային ծեծել և թողել են փողոցում. տղան հիվանդանոցում է

14:44 11.06.2019

Այսօր առավոտյան Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի 27 հասցեում անցորդները նկատել են անգիտակից վիճակում ընկած երիտասարդ տղայի։ Ականատեսները պատմել են, որ տղային ծեծել են և փողոցում թողնելով հեռացել։ Անցորդները շտապօգնություն են կանչել և տղային տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ տղային անհրաժեշտ բժշկական օգնություն են ցուցաբերել, վերջինս գիտակից վիճակում […]

̰
Գործող ցանցի դեպքում վարորդներից այլ վարքագիծ ակնկալելը միամտություն է․ խոսնակը՝ 46-ի վարորդի դեպքի մասին

14:41 11.06.2019

Եթե երթուղայինի վարորդին աշխատանքից ազատում են, ապա նրա փաստաթղթերում որևէ տեղ գրվում է այդ մասին։ 46 համարի երթուղայինի ազատման ֆոնին այս մասին այսօր հայտարարեց Երևանի քաղաքապետարանի խոսնակը՝ ակնարկելով, որ հաջորդ գործատուն, հավանաբար, հաշվի կառնի այդ հանգամանքը։ Սա, ըստ Հակոբ Կարապետյանի, գործող տրանսպորտային համակարգում հնարավոր լուծումն է, բայց երբ ներդրվի նոր համակարգ և լինեն սահմանափակ թվով […]

̰
Վարկեր ունեցող նպաստառուների ստուգումները շարունակվում են․ փոխնախարար

14:31 11.06.2019

Վարկ ունենալը չի նշանակում, որ մարդիկ սոցիալական վատ պայմաններում չեն և կարիքավոր չեն։ Այս մասին այսօր հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը։ Նա նշեց, որ այն բանից հետո, երբ վարչապետը բարձրաձայնել է մեծ վարկեր փակող նպաստառուների մասին, կազմվել է խորհուրդ, որը ստուգում է այդ տվյալները։ Փոխնախարարի խոսքերով՝ ինքնին վարկ ունենալը նպաստից զրկելու […]

̰
Վիսենտե դել Բոսկեն Երևանում հանդես կգա դասախոսությամբ

14:20 11.06.2019

ՀՖՖ պաշտոնական կայքի հաղորդմամբ` հունիսի 18-ին` ժամը 11:30-16:00, ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ ֆուտբոլի ակադեմիայի ֆուտզալի դահլիճում դասախոսությամբ հանդես կգա աշխարհահռչակ մարզիչ Վիսենտե դել Բոսկեն: Նրան կօգնեն իր օգնական Տոնի Գրանդեն և Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն: Ցանկացողները կարող են հաստատել իրենց մասնակցությունը մինչև ս.թ. հունիսի 14-ը՝ ժամը 18:00-ն, համապատասխան հաստատումն ուղարկելով [email protected] հասցեով կամ զանգահարելով […]

̰
Սկանդալային միջադեպով հայտնի վարորդը չի ունեցել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական. ոստիկանություն

14:12 11.06.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երթուղային տաքսու ուղևորը ծխելու համար վիճում է վարորդի հետ: Տեսանյութն ուսումնասիրվել է ոստիկանությունում, ինչի արդյունքում հունիսի 11-ին նշված երթուղային տաքսին հայտնաբերվել է: Պարզվել է, որ վարորդը չի ունեցել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական: Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, որտեղ օրենքով սահմանված կարգով վարչական […]

̰
Պարո´ն Սաիյան, մեր իշխանության պատգամավորները նենց քննադատեցին ձեզ, մեղքս եկաք. Բագրատյանը՝ փոխնախարարին

14:07 11.06.2019

Այսօր ԱԺ-ում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութան 2018թ. բյուջեի կատարողականը ներկայացնելու համար ներկայացել էր ոչ թե նախարարը, այլ փոխնախարարը, ով իրեն ուղղված բազմաթիվ հարցերի պատասխանները խոստացավ տալ նախարարություն վերադառնալուց հետո: Նախարարության աշխատանքը քննադատող հարցեր տվեցին ոչ միայն ընդդիմության պատգամավորները, և երբ հերթը հասավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանին, վերջինս ասաց. «Պարո´ն Սաիյան, ճիշտն ասած, մեր […]

̰
Երևանի տրանսպորտում լինելու է միանգամայն նոր վճարման համակարգ․ խոսնակ

13:59 11.06.2019

Երևանի հանրային տրանսպորտի պարկը ծայրահեղ մաշված է, վարորդների աշխատանքի պայմանները ծայրահեղ վատն են։ Այս պայմաններում լավ տրանսպորտ չի կարելի ակնկալել․ խնդիրները տարիներ շարունակ կուտակվել են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ մեկնաբանելով ծխող վարորդի հետ կապված միջադեպը։ Նրա պնդմամբ՝ այդ խնդիրները շուտով լուծվելու են ներդրվող նոր տրանսպորտային համակարգում, որտեղ […]

̰
Ծխող վարորդների հարցը կլուծվի, երբ ներդրվի տրանսպորտի նոր ցանցը․ քաղաքապետի խոսնակ

13:42 11.06.2019

Ծխող վարորդների տեսանկարահանելու, տեսանյութը հանրայնացնելու միջոցով ծխելն արգելելու հարցը չի լուծվի կամ կլուծվի մեծ դժվարությամբ, բայց դա էլ չի լինի լավագույն լուծումը։ Լրագրողների հետ այսօրվա զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով 46 համարի երթուղայինի վարորդի հետ կապված միջադեպին։ «Հարցի լուծումը խորքային, ինչպես նաև տրանսպորտի և քաղաքի երթևեկության հետ կապված շատ և […]

̰
Ե´վ վարորդի իրավունքը պիտի պաշտպանվի, և´ ուղևորի. Երևանի ավագանու անդամ

13:38 11.06.2019

Համացանցում տարածված տեսանյութից հայտնի վարորդին աշխատանքից հեռացնելուց բացի՝ նրա նկատմամբ ՃՈ-ն վարչական տույժ է կիրառել ղեկին ծխելու համար: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը: Նա ասաց՝ խոսել է Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ, փոխանցում է նրանից ստացած տեղեկությունները: «Ինքս շատ եմ այս հարցերով զբաղվում, նաև […]

̰
ՅՈՒՆԻՖԻԼ-ում ՀՀ նոր զորախմբի կազմում երկու կին կա

13:30 11.06.2019

Հունիսի 10-ին Լիբանանում դեսպան Վահագն Աթաբեկյանը մասնակցել է ՅՈՒՆԻՖԻԼ-ում ՀՀ զորախմբի հերթափոխի դրոշի պաշտոնական հանձնման, ինչպես նաև հայ խաղաղապահներին շքանշանների հանձնման արարողությանը: ՀՀ դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել հայ խաղաղապահներին պատասխանատու առաքելության իրականացման գործում և հաջողություն մաղթել նոր զորախմբի անձնակազմին գալիք ծառայության ընթացքում: Լիբանանում միջազգային խաղաղապահ ուժերի կենտրոնակայան կատարած այցի ընթացքում ՀՀ դեսպանը նաև առանձնազրույց […]

̰
Փաստաբաններն ահազանգում են. ընտանեկան բռնության դեպքի քննությունն ուղղորդված է

13:29 11.06.2019

Այսօր փաստաբաններ Արա Ղազարյանը, Կարեն Ղազարյանը, Աշխեն Դաշյանը ներկայացրել են  քրեական գործով տուժողի իրավահաջորդ Սվետա Հակոբյանի դեպքը: Բանախոսները ներկայացրել են ընտանեկան բռնության դրսևորման դեպք: Իրենց վարույթում է գտնվում քրեական գործ, որը վերաբերում է 2017թ․ օգոստոսին անկողնում մահացած Մելինե Աղաջանյանի մահվան հանգամանքներին: Փաստաբան Արա Ղազարյանի խոսքերով՝ գործի քննությունը ուղղորդմամբ է գնում: Գործը վերաբերում է ընտանեկան բռնության, […]

̰
Վարագ Սիսեռյանը «Շանսի Նաիրիտ» ձեռնարկության վերաբերյալ կարևոր հայտարարություն է արել

13:10 11.06.2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Չինաստանի Շանսի նահանգի Դատոնգ քաղաքում տեղի է ունեցել «Շանսի Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության խորհրդի արտահերթ նիստը. «Կարևոր հայտարարություն «Շանսի Նաիրիտ» ձեռնարկության թեմայով: Հունիսի 4-ին Չինաստանի Շանսի նահանգի Դատոնգ քաղաքում տեղի է ունեցել «Շանսի Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում […]

̰
Ինչո՞ւ է ՊԵԿ-ում պաշտոնին հրաժեշտ տվել Ջանջուղազյանի աներձագը. նախարարի մեկնաբանությունը

12:58 11.06.2019

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը չի մեկնաբանում իր և ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի միջև ծագած կոնֆլիկտը, որի հետևանքով նրանց ղեկավարած գերատեսչություններից իրենց մերձավորները պաշտոնանկ են արվում: SHANTNEWS.am-ն Ազգային ժողովում ֆինանսների նախարարից հետաքրրքվեց՝ արդյո՞ք ճիշտ են մամուլի հրապարակումներն այն մասին, որ իր աներձագը՝ ՊԵԿ-ից, իսկ Դավիթ Անանյանի եղբայրն էլ ֆինանսների նախարարությունից ազատվել են աշխատանքից: SHANTNEWS.am-ի հարցին՝  […]

̰
Խնդրին առաջին անգամ եմ առնչվում. նախարարի տեղակալը ներողություն խնդրեց

12:56 11.06.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը 2018թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հարց ուղղեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանին լսողական սարքերի տրամադրման վերաբերյալ: «Լսողական սարքերը, որ հաշմանդամ երեխաներին տրամադրվում է, ներդիրները չեն տրամադրվում, որը զգալի գումար է կազմում»: Փոխնախարարը, արձագանքելով ասաց. «Լսողական սարքերի ներդիրների հետ կապված, անկեղծ ասած, խնդրին առաջին անգամ եմ […]

̰
Քաղաքապետարան է հրավիրվել 46 համարի երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչը

12:47 11.06.2019

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ նախօրեին տարածված տեսանյութում 46 համարի երթուղու վարորդի վարքագիծը քննարկելու համար այսօր Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն է հրավիրվել երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչը: «Քննարկման արդյունքում որոշում է կայացվել կարգազանց վարորդին հեռացնել աշխատանքից: Ուղևորափոխադրող ընկերության ներկայացուցիչներին քաղաքապետարանում հորդորել են աշխատանքներ տանել երթուղու վարորդների հետ՝ խստիվ պահպանել ուղևորների […]

̰
ՊԵԿ-ը հորդորում է հերթերից խուսափելու նպատակով օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից

12:44 11.06.2019

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ամառային շրջանում գյուղմթերքի արտահանման ծավալների աճը, ինչպես նաև զբոսաշրջային սեզոնի աշխուժացումը, ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին և տնտեսվարողներին՝ Բագրատաշենի անցակետում հերթերից և անհարմարություններից խուսափելու համար սահմանահատումն իրականացնել հնարավորինս Բավրայի և Գոգավանի անցումային կետերով: Արդյունքում զգալիորեն կթեթևանա Բագրատաշենի անցման կետի ծանրաբեռնվածությունը և հնարավոր կլինի ապահովել արագ և որակյալ սպասարկում: «Մասնավորապես, […]

̰
BACK_TO_TOP