22:47 10.06.2019
Չիլիի իշխանությունները մտադիր են էթնիկ թեմատիկայով այգի հիմնել, որտեղ ներկայացված կլինեն Ռուսաստանի տարածքում ապրող ազգերի մշակութային ու այլ առանձնահատկությունները: «Московский комсомолец. Чита»-ի փոխանցմամբ՝ նախագծի հեղինակները մտադիր են անտառային գոտին ստեղծել Քոքսկու, Շիլովայի փողոցների և Չիտայի շրջանցող ավտոմայրուղու սահմաններում: Բոլոր ազգերի ներկայացրած երկրների կողքին կկառուցվի նաև Հայաստանի թեմատիկան ներառող տարածք, իսկ դրա հարևանությամբ նաև Վրաստանը ներկայացնող […]
22:39 10.06.2019
Այսօր Գյումրիի թիվ 37 ավագ դպրոցում անցկացվել է տնօրենի մրցույթ: Հիշեցնենք, որ կրթօջախում տնօրենի պաշտոնը թափուր էր մնում ապրիլից: Աշխատանքից ազատման դիմում էր գրել նախկին տնօրեն Աստղիկ Ավետիսյանը, որը դրանից 6 ամիս առաջ տնօրեն էր վերընտրվել։ Նախկին տնօրենի նկատմամբ նաև քրեական գործ կա հարուցված՝ թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքով: Նրա հեռանալուց հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար […]
22:27 10.06.2019
Hetq.am-ի հաղորդմամբ՝ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քերական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել: ՀՔԾ-ի մեր աղբյուրը փոխանցեց, որ քրեական գործը վերաբերվում է պետական սուբսիդավորման ծրագրով գյուղացիներին մատչելի գներով տրամադրված պարարտանյութերի գործընթացին: Քրեական գործի նախաքննության ընթացքում, աղբյուրի փոխանցմամբ, պետությանը պատճառված էական վնասի փոխահատուցման բեռն իր […]
21:35 10.06.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է կառավարության գործունեության մասին. «Պետք չէ «բոբո» դարձնել նախորդ իշխանությունը ու հարկավոր է մի բան հասկանալ՝ այս իշխանության այլընտրանքը մենք ենք և ոչ թե նախորդ իշխանությունը: Պետք չէ որևէ մեկին համեմատել որևէ ուժի կամ նախորդ իշխանությունների հետ»: Էդմոն Մարուքյանը նշել է, որ իրենց […]
21:26 10.06.2019
Աբովյանի քաղաքապետի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով աբովյանցիներին․ «Սիրելի´ աբովյանցիներ, Շնորհակալ եմ յուրաքանչյուրիցդ ձեր քվեի ու վստահության համար: Ընդամենը մի քանի հարյուր ձայն էր մեզ պակասում, որպեսզի միասին իրականացնեինք այն, ինչի մասին այդքան խոսում էինք մեր իրազեկման արշավների ու բակային հանդիպումների ժամանակ: Բայց մի´ հուսահատվեք, որովհետև […]
20:52 10.06.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ տեղեկություններ կան՝ քաղաքում «սևազգեստ» խմբեր են շրջում. «Սև շապիկներով մարդիկ, որ խումբ են կամ ՀԿ, կամ կուսակցություն, նրանք հստակ կրեդիտ են ստանում իշխանության կողմից: Քրեական օրենսգիրքը բոլոր գույների համար է, […]
20:45 10.06.2019
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանից հունիսի 10-ին լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ իշխանական թեկնածուները սկսել են պարտվել ընտրություններում, ապա թվարկեցին օրինակները՝ Կապանի և Աբովյանի ընտրությունները: «Դա պայմանավորված է բացառապես մեկ բանով՝ ընտրողների տված քվեով, իսկ թե ինչու են ընտրողները քվեարկում այս կամ այն կերպ, դա ընտրական մարմինների խնդիրը պետք է […]
20:39 10.06.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է արդարատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականի հնարավոր պատճառների մասին. «Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ Զեյնալյանը տարաձայնություններ է ունեցել, իր հետ են տարաձայնություններ ունեցել, երբ դու մի թիմի մեջ ես, ու անհամաձայնություն ունես, ապա պետք է լքես թիմը»: Էդմոն Մարուքյանը նշեց, որ իր կարծիքով՝ […]
20:36 10.06.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերության լրագրողի հետ զրույցում անդրադարձել է օրերս կայացած «Մտքերի գագաթնաժողովին»: Նա նշել է, որ նմանատիպ համաժողովները 1 օրվա մեջ չեն ամփոփվելու, քանի որ դրա համար կա հատուկ խումբ, որը վերլուծելու է բոլոր ելույթները. «Շատ հետաքրքիր թեմաներ են քննարկվել: Մեզ համար էական է, որ այս հայտնի համաժողովը եկավ Հայաստան, այն, կարելի […]
20:10 10.06.2019
«Մենք քննադատում ենք խոստացվածը չանելու և հռչակված ուղուց շեղելը: Ընդդիմությունը պիտի իր ծրագրերը լոբբինգ անի, որովհետև այլ կերպ չի կարող ծրագրերը լոբբինգ անել»,- ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում՝ խոսելով ներկա կառավարության մասին: Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ոստիկանության և ԱԱԾ-ի կարգավիճակի փոփոխության մասին խոսակցություններին։ Նա նշել է, […]
20:00 10.06.2019
Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում կայացած՝ Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի մրցանակների հանձնման արարողությունից հետո նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին. -Պարոն նախագահ, Դիլիջանում անցկացվեց «Մտքերի հայկական գագաթնաժողովը»: Ինչպիսի՞ն էին արդյունքները, ո՞րն էր գագաթաժողովի ուղերձը: – Հռոմը դարերով կառուցել են: Իհարկե, կարելի է քանդել մեկ օրում, բայց կառուցելու համար տարիների կարիք ունես, որպեսզի ամեն մարդ […]
19:59 10.06.2019
Հրատապ խնդիրների լուծման ծրագրով վերանորոգվում է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնը: Ոչ տիպային նախկին ԴՕՍԱԱՖ-ի եռահարկ շենքում տեղակայված բուժհաստատությունը 13 տարի և ընդամենը կոսմետիկ վերանորոգումներով փորձում էին հարմարեցնել նեղ պրոֆիլի հիվանդանոցային պայմաններին: Նախորդ տարի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի անցկացրած ստուգումներով հայտնաբերվեցին բոլոր թերությունները, որոնք կային բուժհաստատությունում: Արձանագրված այդ թերությունները վերացվում են պետբյուջեից հատկացված միջոցներով: Հոգեկան առողջության […]
19:51 10.06.2019
Երեկ՝ հունիսի 9-ին, հիվանդանոցում մահացել է ՀՀ նախկին պետնախարար (1993թ.), ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (1995-1998թ.), բնապահպանության նախկին նախարար (1998-2000թթ.) Գևորգ Վարդանյանը (Ժոկոն)։
19:48 10.06.2019
«Եթե հիվանդությունն անհամատեղելի է պատժի հետ, ապա պետք է ազատ արձակվեր, առողջանար, նոր շարունակեր: Անգամ միջնադարում, երբ մարդուն պիտի գլխատեին, ի սկզբանե զբաղվում էին մարդու առողջությամբ, ապա նոր այնպես անում, որ նա իր պատիժը կրեր: Այս առումով մենք հետ ենք անգամ միջնադարից»,- ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի […]
19:45 10.06.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակել։ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Անդրանիկ Հովհաննիսյանին նշանակել Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ժնև):
19:29 10.06.2019
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում, անդրադարձավ երեկ Հայաստանի մի շարք համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններին: Նա նշեց, որ դիմումների ուսումնասիրության, վերահաշվարկի դիմումների առկայության դեպքում վերահաշվարկի իրականացումից հետո արդյունքները կներկայացվեն: Մուկուչյանը տեղեկացրեց, որ դեռևս արդյունքների վիճարկման և վերահաշվարկի դիմումներ ներկայացված չեն, սակայն ժամկետը դեռ ավարտված չէ: ԿԸՀ նախագահին հիշեցրին՝ ՔՊ-ն ահազանգ […]
19:16 10.06.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է Աբովյանի քաղաքապետի ընտրության մասին: Նրա խոսքերով` Կոտայքի մարզպետն իր գերակտիվ մասնակցությամբ փչացրել է Աբովյանի ընտրությունները։ «Չեմ կարծում, որ մարզպետը պիտի հանցագործություններ կանխի»,- ասել է նա: Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ մարզպետը ադմինիստրատիվ ճնշում է գործադրել ընտրողների վրա: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը կարծում […]
19:11 10.06.2019
Անհայտ անձը, դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, թմրամիջոց իրացնելու նպատակով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի արգելագոտուց ներս է նետել փաթեթ, որը 2019-ի հունիսի 8-ին հայտնաբերվել է քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից արգելագոտու հերթական զննությունն իրականացնելու ժամանակ: Հայտնաբերվածի զննությամբ պարզվել է, որ փաթեթում առկա են եղել 39,5 գր ընդհանուր քաշով ափիոնանման զանգված, 11,2 գր ընդհանուր քաշով […]
19:10 10.06.2019
Երեկ հանրապետության 23 համայնքում կայացել են ՏԻՄ ընտրություններ, դրանցից 9-ում ընտրությունները արտահերթ էին` 12-ում ընտրել են համայնքի ղեկավար, 8-ում` ավագանի, իսկ 3-ում` և´ համայնքի ղեկավար, և´ ավագանի: Այս նյութում փորձել ենք ամփոփել անցած ընտրությունների առավել ուշագրավ փաստերը: Գյուղական ընտրություններն ամենաքիչ քաղաքականացվածն են: Համենայնդեպս, թեկնածուների ցուցակներից այդպես է երևում: Համայնքի ղեկավարի համար պայքարել է 43 թեկնածու, […]
19:00 10.06.2019
Հունիսի 10-ին՝ ժամը 17-ն անց 30-ի սահմաններում, մի տղամարդ որսորդական հրացանով մտել է Նոր Նորքի Թոթովենցի փողոցում գործող բանկերից մեկի մասնաճյուղ, հայտնում են ոստիկանությունից: Բանկում ծառայություն իրականացնող պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը, տեսնելով նրան, անմիջապես բռնել է հրազենի փողը և փորձել վնասազերծել տղամարդուն։ Այդ ընթացքում կրակոց է հնչել։ Ոստիկանին հաջողվել է խլել հրազենը և քաղաքացիների […]
18:50 10.06.2019
Մայիսի 31-ին ոստիկանության Ախուրյանի բաժնի անչափահասների գործով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Գյումրիում ապրող 31-ամյա մի տղամարդ տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Օպերատիվ տվյալների հիման վրա քրեական գործ է հարուցվել, և հունիսի մեկի՝ ոստիկանության Ախուրյանի և Կումայրիի բաժնի ծառայողները դատարանի որոշմամբ խուզարկել են տղամարդու տունն ու օժանդակ շինությունները; Հայտնաբերվել է […]
18:49 10.06.2019
ՀՀ ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանները բացահայտել են ՊԵԿ գլխավոր տեսուչի ապօրինությունները: Վերջինս Գյումրիում գործող մի շարք տնտեսվարողներից, որ գրանցված չեն եղել հարկային մարմիններում կամ պատշաճ չեն իրականացրել հարկային պարտավորությունները, անօրինական գործունեությունը չարձանագրելու համար, որպես կաշառք, պահանջել ու ստացել է խոշոր չափի գումար: Մանրամասները՝ տեսանյութում:
18:47 10.06.2019
ԵԱՀԿ ԽՎ-ն աջակցում է Հայաստանում ընթացող բարեփոխումներին։ Այս մասին Թբիլիսիում անցկացվող խորհրդարանական վերահսկողության թեմայով համաժողովի շրջանակներում «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի վրացի նախագահ Գիգի Ծերեթելին։ ԵԱՀԿ ԽՎ նախագահը նաև նշել է, որ ողջունում են Հայաստանի առաջարկը խորհրդարանական վերահսկողության թեմայով հաջորդ համաժողովն անցկացնել Հայաստանում։ «Հայաստանում այժմ լուրջ բարեփոխումներ են ընթանում։ Հարավային Կովկասի, […]
18:45 10.06.2019
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունում անցկացվել է բաց դաս առաջնորդության դպրոցի ունկնդիրների համար: ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը մասնակիցներին ներկայացրել է կոմիտեում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և զարգացման ուղղությամբ վերջին շրջանում կատարված աշխատանքները, ինչպես նաև կառավարման, նախագծերի արդյունավետ իրականացման նորարարական մոտեցումները և բիզնես գործընթացները: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի […]
18:40 10.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ, Մինսկի և Զասլավի միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Պավելի գլխավորած պատվիրակությանը, որը Երևան է ժամանել Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով: Ողջունելով միտրոպոլիտ Պավելի այցը Հայաստան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն լավ հնարավորություն է քննարկելու եկեղեցիների և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը վերաբերող հարցեր: Վարչապետի խոսքերով՝ Հայաստանին ու […]
18:35 10.06.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել դեսպանների նշանակման ու դեսպանի՝ պաշտոնից հետ կանչելու մասին: Նախագահի հրամանագրերով՝ Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը համատեղության կարգով նշանակվել է Խորվաթիայի Հանրապետությունում և Սլովենիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա): Նախագահի հրամանագրով՝ Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ է […]
18:33 10.06.2019
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է բուհի արձագանքը ՊՎԾ հայտարարությանը: «Պաշտոնապես ԵՊԲՀ-ն 2019 թվականի մայիսի 29-ին է ստացել ՊՎԾ -ի կողմից ԵՊԲՀ-ում իրականացված ուսումնասիրությունների մասին տեղեկանքը: Տեղեկանքին կից գրության մեջ հստակ նշված է, որ տեղեկանքի մասին դիրքորոշում ԵՊԲՀ-ն պետք է ներկայացներ մինչև հունիսի 15-ը: Թե […]
18:24 10.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նորընտիր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ և շնորհավորել նրան Ղազախստանի նախագահական ընտրություններում վստահ հաղթանակի կապակցությամբ: Հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քննարկել են նաև հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր:
18:20 10.06.2019
Ռուսական մամուլում այսօր մեծ շուքով շրջանառվեց լուրը, որ հուլիսի 1-ից Ռուսաստանում գազը թանկանալու է 1,4 տոկոսով։ Դա արվում է երկրի դաշնային հակամենաշնորհային մարմնի որոշման հիման վրա՝ գնաճի սահմաններում գազի գինը նորմավորելու համար։ Այս նորությունը Հայաստանում անորոշ սպասում առաջացրեց՝ Հայաստանում գազը կթանկանա՞։ Հիմա՝ ՈՉ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որևէ դիմում, հայտ չի ստացել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից՝ […]