Ինչպես հայտնի է, ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին Թուրքիայից Ջավախք մտնելիս, Կարծախի անցակետում արգելել են մտնել Վրաստան:

Վրաստանի ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ Աշոտ Մելքոնյանին Վրաստան չեն թողել այն բանի համար, որ «նա չի տվել կամ սխալ տեղեկություն է տվել իր անձի և ճամփորդության պատճառների մասին»: Սակայն, ըստ տեղեկությունների, նրան մուտքի արգելքի ուրիշ պատճառ է ներկայացվել:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է` Թուրքիայից Կարծախի մաքսային անցակետով Վրաստան մեկնող ՀՀ քաղաքացուն մերժել են մնալ Վրաստանում` ըստ «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի 11-րդ հոդվածի «թ» ենթակետի: Սակայն տվյալ քաղաքացին տրանզիտով հատել է Վրաստանի սահմանը և նույն օրը վերադարձել Հայաստան»:

Ըստ jnews.ge.am կայքի ունեցած տեղեկությունների` մուտքի արգելքի պատճառն այլ է: