18:45 03.06.2019
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են թանգարանի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի հանգամանքները: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վանաձոր քաղաքի բնակչուհին՝ ծնված 1974թ., 2005 թվականից զբաղեցնելով Վանաձոր քաղաքում գտնվող «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը, […]
18:32 03.06.2019
Հայաստանում հունիսի 4-ին մեկնարկում են միասնական քննությունները: Այս մասին տեղեկանում ենք Գնահատման և թեստավորման կենտրոնից: Հունիսի 4-ին շրջանավարտ-դիմորդները հանձնելու են աշխարհագրություն, կենսաբանություն և համաշխարհային պատմություն առարկաները: Աշխարհագրություն հանձնողների նախնական թիվն ամբողջ հանրապետությունում 214 է, համաշխարհային պատմություն հանձնելու է 33 և կենսաբանություն՝ 1145 հոգի: Ձևավորված 33 քննական կենտրոնից հունիսի 4-ին գործելու է 13-ը, որից 2-ն են […]
18:27 03.06.2019
«Հեռանկար»-ի տաղավարում հոգեբան Խաչատուր Գասպարյանն ասել է, որ Հայաստանը կամաց-կամաց կանգնում է մի լուրջ մարտահրավերի առջև, որն առաջացել է կյանքի տևողության ավելացմանը զուգահեռ։ «Մենք պետք է մտածենք ծերերի մասին, որովհետև կյանքի միջին տևողությունը երկարել է 30-50 տարով, բայց մենք, սոցիալական առումով, պատրաստ չենք ծերերի, այսպես ասած, մանկապարտեզներ ունենալու: Նրանք հետ են գնում դեպի իրենց մանկամիտ […]
18:14 03.06.2019
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հունիսի 3-ին լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս կարողացավ լեզու գտնել «սիրո ու թավիշի» հետ: «Ես լեզու գտնելու տրամադրություն ու վարքագիծ չունեմ: Ես իմ աշխատանքը կատարում եմ շատ նորմալ ու պրոֆեսիոնալ, ամենակարևորը՝ ԿԲ աշխատակիցները մեր արտաքին, կարևորագույն ռեզերվներն են, շնորհիվ ԿԲ թիմի՝ մենք ապահովել ենք, ապահովում ենք ու կշարունակենք ապահովել գների և […]
18:11 03.06.2019
Կենտրոնական բանկի տարեկան զեկույցն այսօր քննարկվում է Ազգային ժողովում։ ԼՀԿ պատգամավոր Գևորգ Բաղդասարյանը զեկույցից մեջբերեց այն հատվածը, որտեղ նշվում է Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու գործընթացի և հայկական տնտեսության կապի մասին։ Նա ԿԲ նախագահին հարցրեց՝ ի՞նչ կապ կարող է լինել այդ գործընթացի և Հայաստանի միջև։ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը բացատրեց, որ Եվրամիությունը Հայաստանի համար մեկ […]
18:08 03.06.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը և վարչապետի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հրաչյա Թաշչյանը հանդիպում են ունեցել Հայաստան ժամանած ուկրաինական լրատվամիջոցների և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Վլադիմիր Կարապետյանը և Հրաչյա Թաշչյանը ներկայացրել են Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության պատճառները, […]
17:54 03.06.2019
Կենտրոնական բանկի մեքենաների թիվը կրճատվել է: Այս մասին հունիսի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նա տեղեկացրեց՝ հիմա աճուրդ է, անցյալ շաբաթ էլ է եղել աճուրդ: «Կարծեմ 10 մեքենա վաճառում ենք հիմա: Գիտեք ինչ, մենք ոչ թե որոշել ենք, մշտապես էլ ֆիքսած մեքենաների թիվ ունենք, որի մասին ամեն տարի հայտարարում […]
17:42 03.06.2019
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ տեղեկացնում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անունով բացված կեղծ էջի մասին: Միևնույն ժամանակ, նա քայլ առ քայլ ներկայացնում է քայլերը, որոնց օգնությամբ կարելի է փակել «Ֆեյսբուքում» բացված կեղծ էջերը: Ստյոպա Սաֆարյանը հատուկ շեշտում է` այս դեպքում խոսքը չի վերաբերում արգելափակելուն: «Իմ սիրելի զինակիցներ, պարապում […]
17:41 03.06.2019
Ավանի Ծարավ-Աղբյուր 55/11 հասցեում բնակիչներից մեկը շենքի երկրորդ մուտքի բարձր հարկից ապակե տարաներ է ցած նետել: Տեղի ունեցածի հետևանքով բակում կայանված մեքենաներից մեկը վնասվել է: Այս մասին SHANTNEWS-ին հայտնել են տեղի բնակիչները, ովքեր խիստ մտահոգված են տեղի ունեցածով: Բարեբախտաբար, այդ պահին բակում խաղացող երեխաներ չեն եղել: Եվ քանի դեռ դեպքի հանգամանքները չեն պարզվել, ծնողները վախենում […]
17:30 03.06.2019
Ազգային ժողովում Կենտրոնական բանկի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանը հիշեցրեց, որ ԿԲ գործող նախագահ Արթուր Ջավադյանը արդեն երկու անգամ նշանակվել է ԿԲ նախագահ։ Նա աշխատել է և՛ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, և՛ նախագահ Սերժ Սարգսյանի ժամանակ, և ըստ պատգամավորի՝ երկուսի դեպքում էլ մտերիմ մարդ է համարվել։ Պատգամավորը հարցրեց՝ ինչպե՞ս է կարողանում աշխատել այդքան […]
17:26 03.06.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Գրիշա Թամրազյանն այցելել են համալսարան և ԵՊՀ ղեկավարության հետ քննարկել համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառումների վերաբերյալ հարցեր: Ինչպես հայտնում են ԵՊՀ մամուլի ծառայությունից, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին և փոխնախարարին դիմավորել են ԵՊՀ պրոռեկտորներ Մենուա Սողոմոնյանը և Արսեն Բաբաջանյանը, ապա նրանց ուղեկցել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր […]
17:22 03.06.2019
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 3-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երկրից գումարների արտահոսքի խնդրին՝ արդյո՞ք նախկին պաշտոնյաները երկրից գումարներ են դուրս բերում: Ջավադյանը նշեց, որ այդպիսի միտում չկա, ներհոսքը գնալով ավելանում է, արտահոսքի մասով էլ այդ հարցերին բավական ուշադիր են: «Որոշակի աճ կա, որ զուգակցվում է ներհոսքի աճի հետ, դա չի նշանակում, որ որևէ […]
17:18 03.06.2019
Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Mitsubishi Pajero IO մակնիշի 36 AO 833 համարանիշի և ЗИЛ 130 մակնիշի 10 ՕՏ 446 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ` վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդն ու 2 ուղևորները քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և քաղաքացիներն իրենց […]
17:13 03.06.2019
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ անդրադառնում է Ալեն Սիմոնյանի կողմից գույքի և եկամուտների հայտարարագրում հրապարակված տեղեկություններին: «Ընտրական օրենսգրքի միակ թերությունն այժմ փրկում է Ալեն Սիմոնյանին: ԱԺ պատգամավորի թեկնածուի կողմից գույքի և եկամուտների մասին հայտարարագրում ակնհայտ կեղծ տեղեկություններ գրելը, պարզվում է, ոչ հանցագործություն է և ոչ էլ […]
17:04 03.06.2019
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ ինչո՞ւ Ռուսաստանից ու Ղազախստանից փոխանցումներ չեն գալիս Հայաստան: «Մենք ստուգել ենք այդ տեղեկությունները, դրանք կապված են իրենց բանկային համակարգի հետ: Խնդրել ենք մեր գործընկերներին, եթե այդպիսի դեպքեր լինեն, տեղեկացնեն, խնդրում ենք քաղաքացիներին՝ առաջին հերթին դիմեն տեղի պատկան մարմիններին՝ այն բանկերին, որ փոխանցում չեն […]
17:01 03.06.2019
Երեկ` հունիսի 2-ին, 9-ամյա երեխան իրենց բակում օդամղիչ (տիր) հրացանով կրակոցներ է արձակել ինչ-որ արհեստական թիրախի ուղղությամբ: Հետո գնացել է թիրախն ուսումնասիրելու, իսկ հրացանը տվել է մորը: Մայրը, չիմանալով, որ հրացանը լիցքավորված վիճակում է, անզգուշաբար քաշել է ձգանը, ինչի պատճառով էլ որդու ազդրը վնասվել է: Երեխան տեղափոխվել է Ճամբարակի հիվանդանոց: SHANTNEWS.am-ին հիվանդանոցից տեղեկացրել են, որ […]
16:53 03.06.2019
Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ պարզաբանում է ներկայացրել «Ռոբերտ Քոչարյանը և մյուսները» քրեական գործով մեղադրյալ ներգրավված Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ հունիսի 1-ին լրատվամիջոցներին տված ասուլիսի ընթացքում այդ քրեական գործի առնչությամբ Վերաքննիչ քրեական դատարան ներկայացված երկու բողոքների (Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխելու, ինչպես նաև քրեական գործով վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ) Վերաքննիչ […]
16:46 03.06.2019
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը խորհրդարանում հանդես եկավ «ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման» զեկույցով: Նա նշեց, որ ըստ նախնական կանխատեսումների՝ 2019թ. տնտեսական աճը կգտնվի 4,6 – 6,1 տոկոս միջակայքում, որին հիմնականում նպաստելու է մասնավոր սպառումը: Ջավադյանը հայտնեց, որ այս հաղորդումը հաստատվել է մարտի 12-ին, հիմնական դրույթները եղել են փետրվար ամսի հետազոտությունների ու […]
16:30 03.06.2019
Հունիսի 4-ին Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում՝ Արցախի Մարտունի քաղաքից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։ Արցախի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը […]
16:29 03.06.2019
Հունիսի 3-ին` ժամը 12:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Վանանդ գյուղում քաղաքացին ընկել է արհեստական ջրավազանը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից մեկ մարտական հաշվարկ՝ ջրասուզակով: Ժամը 15:33-ին ջրափրկարարները Մ. Պ.-ի (ծնված 2001 թ.) դին դուրս են բերել ջրավազանից:
16:15 03.06.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Խմբակցության անդամ Անի Սամսոնյանը նշեց՝ նախաձեռնության պատճառ է դարձել այն, որ սահմանափակվում է լրատվամիջոցների մասնակցությունը Երևանի ավագանու նիստերին: Պատգամավորն ասաց՝ թեպետ ուղիղ հեռարձակումները կային, բայց դրանից ամեն պահի լրագրողները կարող էին զրկվել, բացի այդ՝ նրանք զրկվում […]
16:01 03.06.2019
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունիսի 17-ին կամուսնանա, հայտնում են SHANTNEWS-ի աղբյուրները: Նա կնության կառնի հայտնի գործարար Կարեն Վարդանյանի դստերը` Բեթիին: Հարսանիքը կկայանա Իտալիայում՝ Վենետիկում: Ըստ մեզ հասած տեղեկությունների` զույգի պսակադրությունը տեղի կունենա Սուրբ Ղազար կղզում:
16:00 03.06.2019
ՀՀ վերաքննիչ դատարանը, Վազգեն Ռշտունու նախագահությամբ, քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումը մերժելու բողոքարկումը պաշտպանական խմբի կողմից։ Պաշտպանները կարծում են, որ Ռոբերտ Քոչարյանը չի կատարել գործողություններ, որոնք չեն բխել նրա՝ որպես նախագահ, կարգավիճակից, այսինքն` Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կարծում են, որ նրա դեմ քրեական […]
15:44 03.06.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` ի պատասխան լրագրողներից մեկի հարցի, թե ինչպես և ում ուղեկցությամբ է ինքը ԱԺ գնում: «Այսօր ընդմիջմանը այսպես եմ դուրս եկել ԱԺ-ից ու այսպես էլ պատրաստվում եմ մի քիչ հետո վերադառնալ… Հ.Գ. 1 հիասքանչ փոխադրամիջոց է հատկապես նրանց համար, ովքեր գիտեն այն վարել (փորձառու են) […]
15:32 03.06.2019
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն օրեր առաջ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր՝ ազատություն Ռոբերտ Քոչարյանին։ Ինչպես հայտնի է ԲՀԿ-ն ձեռնպահ է մնում Քոչարյանի վերաբերյալ արտահայտվելուց։ ԱԺ միջանցքում այսօր լրագրողները հարց են ուղղել ԲՀԿ խմբակցության ղեկավարին: Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվել են, թե ինչպես է նա վերաբերվում ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանի հայտարարությանը, որում նա Ռոբերտ […]
15:31 03.06.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հունիսի 3-ին խորհրդարանում ներկայացրեց «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է արգելել որոշակի գետահատվածներում և գետերում ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը: Մասնավորապես, խոսքն այն գետերի մասին է, որտեղ արգելվում է ՀԷԿ կառուցելու նպատակով ջրօգտագործման թույլտվություն տրամադրելը, ցանկը ներառում են նաև այն գետերը, որտեղ առկա են Կարմիր […]
15:20 03.06.2019
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին Ռուսաստանի Դաշնությունը մի քանի ամսով ժամանակավոր կացության իրավունք է տվել։ Այս մասին հաղորդում է Փաստինֆոն: Ժամանակավոր կացության իրավունքը հետագայում կարող է երկարաձգվել ընդհուպ մի քանի անգամ, քանի դեռ որոշում չի կայացվել նրան քաղաքական ապաստան տալ-չտալու վերաբերյալ։ Նշենք, որ ՀՀ դատախազությունը որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Միհրան Պողոսյանին ժամանակավոր կացության տրամադրելու […]
15:08 03.06.2019
SHANTNEWS.am-ն ահազանգ էր ստացել, որ մոտ 2 ժամ լուր չի եղել Արագածի իրական գագաթը բարձրացած ռուս լեռնագնացներից: Նրանց ընկերներից մեկը լեռան իրական գագաթ չէր բարձրացել, այլ սպասել էր նրանց կեղծ գագաթին: Տեղեկությունը ճշտեցինք Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանից: Նա հայտնեց, որ խումբն արդեն վերադարձել է և որևէ խնդիր չկա: «Աղջիկը, ով […]
15:04 03.06.2019
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ առերևույթ չարաշահումներ են հայտնաբերվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի կատարման շրջանակներում, որի հետևանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է 23.553.817.000 ՀՀ դրամ: Նախաքննության […]