TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Գևորգ Կոստանյանն աշխատանքի է անցել ՌԴ-ում. «Ժողովուրդ»

08:40 04.06.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն աշխատանքի է անցել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության համալսարանում։ Թեև և՛ նախկին, և՛ ներկա իշխանության ներկայացուցիչները տարբեր առիթներով հայտարարել են, որ Կոստանյանը պրոֆեսիոնալ իրավաբան է, բայց փաստ է, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազի փորձառությունն ու ինտելեկտը գնահատվեց եղբայրական Ռուսաստանի կողմից, և այսուհետ Կոստանյանը […]

̰
Կապանի փողոցներով հոսող դեղին «գետակներն» անտեր թողած հանքերի թափոնակույտերի հետևանքն են

01:00 04.06.2019

Օրերս համացանցում տարածվեցին լուսանկարներ Կապանից, որտեղ անձրևից հետո բնակելի թաղամասերում, շենքերի բակերում թթվային գետակներ են հոսել: Հայտնի է նաև, որ Կապանի միջով հոսող Ողջի գետն էլ ստացել էր վառ դեղնադարչնագույն երանգ։ Այս մասին հայտնում է ՀԲՃ-ն: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀԲՃ-ի համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանը նշեց, որ սա նորություն չէ, և միշտ էլ այդպես է […]

̰
Ռաֆայել Աբրահամյանն ստանձնել է Rаmbler-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը

00:42 04.06.2019

«Rambler Group»-ի կառավարման համակարգի փոփոխություններից հետո, կառավարման կոմիտեի անդամ Ռաֆայել Աբրահամյանը նշանակվել է CEO-ի գլխավոր գործադիր տնօրեն: Ըստ նոր փոփոխությունների՝ կառավարման կոմիտեի փոխարեն նա պատասխանատու կլինի ընկերության կառավարման և զարգացման համար, փոխանցում է Rusarminfo-ն: «Կառավարման համակարգի փոփոխությունները կապված են խմբի՝զարգացման նոր փուլ անցում կատարելու հետ: Մենք ավարտել ենք մեր թվային ակտիվների ինտեգրման հետ կապված հիմնական […]

̰
Չեխիայի դատարանը թույլատրել է Նարեկ Սարգսյանի արտահանձնումը

00:15 04.06.2019

Պրահայի քաղաքային դատարանը թույլատրել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնումը Հայաստան։ Այս մասին հաղորդում է Tyden.cz-ը: Արտահանձնման վերջնական որոշումը կկայացնի Չեխիայի արդարադատության նախարար Մարիա Բենեշովան։ Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը ձերբակալվել էր Պրահայի իրավապահների կողմից: Նա նախնական կալանքի տակ կպահվի մինչև Հայաստանին արտահանձնվելը: Նարեկ Սարգսյանի դեմ հետախուզում էր հայտարարվել 2018 թվականի հուլիսի 6-ին, մի […]

̰
Ինտերնետով iPhone չեն շահում․ Սամվել Մարտիրոսյան

00:03 04.06.2019

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի հայրենակիցնե՜ր։ Վերջին օրերին սաստկացել է մի խաբեության ձեւ. մարդիկ նամակներ են ստանում, մեյլերով, վայրերով, ինչով ասես։ Որ, իբր, այֆոն են շահել։ Կամ մի նման բան։ Հեռու մնացեք։ Լիքը մարդ քաշվել ա»։

̰
Երևանի 30 դպրոցներում պիլոտային ծրագրով մուտքը կդառնա անցաքարտերով

23:51 03.06.2019

Երևանի 30 դպրոցներում պիլոտային ծրագրով մուտքը կդառնա անցաքարտերով: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Ծրագիրը փորձարկվելու է առաջին անգամ, և նպատակը երեխաների անվտանգության ապահովումն է և օտար անձանց մուտքը դպրոց սահմանափակելը։ Յուրաքանչյուր երեխա ունենալու է անհատական անցաքարտ։ Մեր այն հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվել 30 դպրոցները՝ Հակոբ […]

̰
Ապարանի հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված 2 քաղաքացի

23:21 03.06.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 2-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած դանակահարությունների փաստով: Ժամը 22:50-ի սահմաններում Ապարանի բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել դանակահարված 2 քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Ապարան քաղաքի բնակիչներ, 36-ամյա Արգամ Քոչարյանը և 34-ամյա Սերյոժա Քամալյանը: […]

̰
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել ֆեյսբուքյան օգտատիրոջ ահազանգի վերաբերյալ

23:00 03.06.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Վարդան Հարությունյան» տվյալներով «ֆեյսբուքյան» օգտատերերից մեկն այսօր իր էջում գրառում է արել, որ աշխատավայրի մոտ իրեն ծեծի են ենթարկել, մինչ այդ էլ, մի քանի օր առաջ ծեծել են տան մոտ: Օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Տուժած անձից ընդունվել է հաղորդում: Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մասնակիցներին հայտնաբերելու և կատարվածի բոլոր […]

̰
Մանվել Գրիգորյանին սայլակով տեղափոխեցին բանտ. 24News

22:36 03.06.2019

Այսօր երեկոյան գեներալ Մանվել Գրիգորյանին սայլակով դուրս գրեցին Նաիրի բժշկական կենտրոնից։ Այս մասին հայտնում է  24News-ը։ Նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը լրատվամիջոցին ասել է, որ Մանվել Գրիգորյանի բուժումը շարունակվելու է դատապարտյալների հիվանդանոցում, սակայն ավելի ուշ պարզվել է, որ Գրիգորյանին տեղափոխում են քրեակատարողական հիմնարկ։ Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես […]

̰
Ես երկար քայլելուց շատ եմ հոգնում. Զարուհի Բաթոյան

22:11 03.06.2019

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է այն լուսանկարներին, որտեղ նա կանգնած է և նշել է, որ կան լուսանկարներ, որտեղ նա կանգնած է կամ քայլում է և ասել. «Սայլակով հեշտ է դրսում, այլապես ես անընդհատ ուղեկցության կարիք ունեմ: Ես երկար քայլելուց շատ եմ […]

̰
Պետք է ընտանիքների կարիքները գնահատվեն ճիշտ և նոր ծառայություններ մատուցվեն. Զարուհի Բաթոյանը՝ 13-ամյա աղջկա հղիության մասին

21:50 03.06.2019

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է 13-ամյա աղջկա հղիության դեպքին: Նա նշել է, որ այս երեխայի հետ կապված նախարարությունը պատասխանատու է քաղաքականության մշակման համար: «Այս պահին նպաստի շեմը բարձրացնելը մենք չենք կարող, մենք համագործակցում ենք համայնքի տարածքային աջակցման կենտրոնի, ոստիկանության, խնամակալների հետ: Մենք այս պահին չենք հանդիսանում […]

̰
Շուտով կստորագրենք ԵԱՏՄ պայմանագիր, որի շրջանակներում կկարգավորվի կենսաթոշակների տրամադրման կարգը` ըստ իրավունքի սահմանման չափերի. Զարուհի Բաթոյան

21:27 03.06.2019

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է կենսաթոշակներին և ասել, որ նախարարությունը խնդիր ունի կենսաթոշակը փոխանցելու հետ կապված, եթե տվյալ քաղաքացին ՀՀ-ում չի գտնվում. «Շուտով կստորագրենք ԵԱՏՄ պայմանագիր, որի շրջանակներում կկարգավորվի կենսաթոշակների տրամադրման կարգը՝ ըստ իրավունքի սահմանման չափերի: Ցավով պիտի նշեմ, որ այսօր կենսաթոշակը տրամադրվում է որպես աջակցություն […]

̰
Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ է հայտնել

21:07 03.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ նեկայացված բողոքի գործով նախագահող դատավոր Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ է հայտնել: Հիշեցնենք, որ մեղադրանքի կողմը միջնորդություն էր ներկայացրել Վազգեն Ռշտունուն ինքնահացարկ հայտնելու վերաբերյալ՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ Վազգեն Ռշտունին դեռևս նախորդ տարի լրատվամիջոցներից մեկին հարզացրույց է տվել նշելով, որ […]

̰
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները միայն մեկ գերատեսչության պատասխանատվության տակ չպետք է լինեն

20:56 03.06.2019

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները միայն մեկ գերատեսչության պատասխանատվության տակ չպետք է լինեն, և դա բոլորի խնդիրն է: Նրա խոսքերով՝ յորաքանչյուր գյուղապետ պետք է ինքը մտածի և հասկանա, թե ինչ է արել, որ տվյալ գյուղում ապրող քաղաքացիների սայլակները հարմարեցվեն ճանապարհներին: Զարուհի […]

̰
Երևանում կայացել է ՌԴ ՆԳՆ-ի և ՀՀ ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստ

20:50 03.06.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 3-ին Երևանում կայանալիք Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ պատվիրակությունը՝ ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորությամբ: Օդանավակայանում պատվիրակությանը դիմավորել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը և կոլեգիայի անդամները: Միավորված կոլեգիայի նիստին բացման խոսքով հանդես […]

̰
Աշխատանքային օրենսգրքում կատարվելու են փոփոխություններ. Զարուհի Բաթոյան

20:25 03.06.2019

«Աշխատանքի և առողջապահական տեսչական մարմինը ավելի շատ անդրադառնում է առողջապահական մասին: Մենք այս մասով այսօր որևէ այլ գործառույթ չունենք, քան քաղաքականություն մշակելը և խրախուսելը»,- ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում՝ խոսելով աշխատանքային ժամերի մասին: Զարուհի Բաթոյանի խոսքերով՝ Աշխատանքային օրենսգրքում կատարվելու են փոփոխություններ և այն համապատասխանեցվելու է միջազգային […]

̰
Բրիտանական նվագախմբի ու ՀՀ ՊՆ ԶՈւ գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի մասնակցությամբ համերգ է տեղի ունեցել

20:15 03.06.2019

Այսօր՝ հունիսի 3-ին, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության պաշտպանության նախարարության The Salamanca Band and the Buglesof the Rifles նվագախումբը Երևանի Ազատության հրապարակում հանդես է գալիս համերգով՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի զինվորական նվագախմբի հետ համատեղ: Համերգը կազմակերպվել է Միացյալ Թագավարության և ՀՀ ՊՆ կողմից՝ ի նշանավորումն հայ-բրիտանական հարաբերությունների: Համերգին ներկա են նաև Միացյալ […]

̰
Մարմաշենի վանքի ուխտի օրը մեծաթիվ ուխտավորներ են այցելել վանական համալիր

20:00 03.06.2019

Մարմաշենի վանական համալիրը, որը Ախուրյան գետի ձախ ափին է, Պահլավունիների իշխանական տոհմի կառուցած հոգևոր ու մշակութային նշանավոր կենտրոն է եղել։ Շիրակի դաշտավայրի ճարտարապետական այն կառույցներից մեկն է, որն ամեն տարի հազարավոր ուխտավորների ու զբոսաշրջիկների է ընդունում: Քրիստոսի Համբարձման տոնին հաջորդող կիրակին նշվում է որպես երկրորդ Ծաղկազարդի օր: Տասը տարի է, ինչ եկեղեցական այս տոնը Շիրակի […]

̰
Ի՞նչ ազդեցություն են թողել երկրաշարժը, պատերազմը հասարակության վրա. զրույց «Հեռանկար»-ի տաղավարում

19:44 03.06.2019

«Հեռանկար»-ի տաղավարում հոգեբան Խաչատուր Գասպարյանը խոսել է այն մասին, թե ինչն է խանգարում և ինչն է օգնում մեր երեխաներին կայանալ` որպես լիարժեք սոցիալականացված էակ: «Տրավման ոչ թե խանգարում, այլ օգնում է մեզ հետագա տրավմաները հաղթահարելու, բայց, ցավոք սրտի, վերջին 30 տարվա մեջ մենք և´ բնական աղետ` երկրաշարժ ենք ունեցել, և´ մարդկային գործոնով պայմանավորված աղետ՝ պատերազմական, […]

̰
ԵԱՏՄ միացյալ արժույթի մասին կխոսենք 2025 թվականից․ Ջավադյան

19:39 03.06.2019

ԵԱՏՄ միասնական արժույթի անցնելու մասին խոսակցությունները անդամ պետությունները հետաձգել են, դրա մասին առայժմ խոսք չկա։ Այս մասին այսօր ՀՀ խորհրդարանում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։ ԿԲ նախագահի խոսքերով՝ պայմանավորվել են, որ մինչև 2025 թվականը լրիվ անիմաստ է խոսել այդ միասնական արժույթի մասին, և իրենք պայմանավորվել են այդ մասին խոսել միայն […]

̰
Անցումային արդարադատությունն ու վեթինգն անարդյունավետ են. Վազգեն Մանուկյան

19:36 03.06.2019

Հանրային խորհրդի անդամներն այսօր հանդիպելու էին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ անցումային արդարադատության և վեթինգի մասին հարցեր քննարկելու համար: Հանդիպումը հետաձգվել է, քանի որ նախարարն ԱԺ-ում այլ քննարկման էր: Անցումային արդարադատության և վեթինգի մասին Հանրային խորհուրդն ընդհանուր կարծիք կհայտնի նախարարի հետ  հանդիպումից հետո, բայց մինչ այդ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր մտահոգություններն է հայտնել […]

̰
Պատրաստ եմ պատասխան տալ դրամական ցանկացած միջոցի համար, որ ունեմ․ Ջավադյան

19:32 03.06.2019

Կենտրոնական բանկի տարեկան զեկույցն Ազգային ժողովում ներկայացնելու ժամանակ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը պատասխանեց նաև իր անձի և ֆինանսական կարողությունների հետ կապված հարցերի։ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ Ջավադյանն ապրում է Վահագնի թաղամասում, ունի մեծ կարողություն, որտեղի՞ց։ Ջավադյանն ասաց, որ մինչև 1997 թվականը եղել է բանկային համակարգի աշխատակից, սեփականատեր ու բանկի ղեկավար։ 1997 թվականին, երբ […]

̰
Մարդու նորածինն ամենաանօգնականն է. Խաչատուր Գասպարյան

19:30 03.06.2019

«Հեռանկար»-ի տաղավարում հոգեբան Խաչատուր Գասպարյանն ու հաղորդավար Արամ Աբրահամյանը խոսել են այն մասին, թե, ի վերջո, ումից է պետք պաշտպանել երեխաներին։ «1925 թվականին ուրիշ իրավիճակ էր, երբ Ժնևում առաջին անգամ հավաքվեցին երեխաների պաշտպանության կոնֆերանսին: Աշխարհն Առաջին համաշխարհային պատերազմից հետո շատ անարդար էր գտնվել երեխաների և մանկության նկատմամբ, այդ թվում՝ հայ որբերի: Մենք գիտենք, թե ինչ […]

̰
«Սաստեքսի» ղեկավարությունն աշխատակիցների առաջ փակել է դռները և խուսափել Շիրակի մարզպետի հետ հանդիպումից

19:22 03.06.2019

«Սաստեքս» գործարանի ղեկավարությունը խուսափում է Շիրակի մարզպետի հետ հանդիպումից: Այս մասին այսօր գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է Տիգրան Պետրոսյանը: Անցած ուրբաթ գործարանի սեփականատերերը համաձայնության էին եկել, որ ցածր աշխատավարձից և պայմանագրի պայմաններից բողոքող աշխատակիցներն այսօր պետք է գնային աշխատանքի, բայց առավոտյան նրանց առաջ գործարանի դռները կրկին փակ են եղել և հայտնել են, որ […]

̰
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստերը փակ կլինեն. Ալեն Սիմոնյան

19:19 03.06.2019

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի ստեղծմանը և նշել, որ հանձնաժողովի նիստերը պետք է լինեն փակ. «Հարցը վերաբերում է մեր բանակին, անվտանգությանը և այս փուլում մենք չգիտենք, թե ինչ կարող ենք լսել, իմանալ: Ես կարծում եմ, որ ամբողջությամբ փակ պետք է լինեն նիստերը»: Խոսելով նոր Ընտրական […]

̰
Այսուհետ ինձ համար Դանիել Իոաննիսյանը և արած հետազոտությունները լուրջ չեն. Ալեն Սիմոնյան

19:09 03.06.2019

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր մասին խոսակցություններին և նշել, որ իր մասին ասված ցանկացած զրույց փուչիկի պես տրաքելու է: Նրա խոսքերով՝ պետք է Դանիել Իոաննիսյանից հետաքրքրվել, թե նա արդյոք իր ապօրինի հարստացման հարցով դիմե՞լ է ՀՔԾ-ին, թե՞ ոչ. «Ես ապացուցել եմ, որ Իոաննիսյանը սխալ է: Նա հրապարակումը արել է […]

̰
Կարծում եմ՝ Դուք պետք է հեռանաք ԿԲ նախագահի պաշտոնից․ պատգամավորը՝ Ջավադյանին

19:04 03.06.2019

Ազգային ժողովում ՀՀ կենտրոնական բանկի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանը ԿԲ նախագահին հարցրեց, թե վերջինս առհասարակ ի՞նչ օգուտ է տվել Կենտրոնական բանկին ու ինչ արդյունքներ է գրանցել ԿԲ-ն նրա պաշտոնավարման ընթացքում։ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ասաց, որ Կենտրոնական բանկի հաջողությունը կապված է եղել ոչ միայն իր, այլև իր թիմի հետ։ Ջավադյանը նշեց, […]

̰
Պատրաստ եմ նախաձեռնել թեկուզ ցավոտ փոփոխություններ. պատգամավորն իր՝ աղմկահարույց գաղափարի մասին

18:58 03.06.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր հայտարարությանը, թե պատրաստվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որ հոգեկան խնդիրներ ունեցողները պատգամավորի թեկնածու չառաջադրվեն: Հարցին՝ ի՞նչը դրդեց նման նախաձեռնությամբ հանդես գալ, պատգամավորը պատասխանեց. «Ես իմ պարտքն եմ համարում, երբ վստահության քվե եմ ստացել հանրության կողմից՝ այստեղ ներկայացնելու իրենց իրավունքները, առաջիկա 5 […]

̰
Մենք սիրում ենք միայն առողջ երեխային. հոգեբան

18:54 03.06.2019

«Մեր ընտանիքներն ամենաարժեքավոր այն աղբյուրն են, որ մենք կարողացել են և շարունակում ենք պահպանել, բայց կան փաստեր, որոնք մտածելու տեղիք են տալիս: Օրինակ՝ Հայաստանում կատարված սպանությունների 17 տոկոսը կատարվում է ընտանիքի ներսում»,- «Հեռանկար»-ի տաղավարում այս մասին ասել է հոգեբան Խաչատուր Գասպարյանը` անդրադառնալով Ընտանեկան օրենսգրքի փոփոխությունների ընդունված կամ չընդունված լինելուն։ «Մենք շատ կարևորում ենք երեխաներին, պատրաստ […]

̰
Հիփոթեքային վարկավորման շուկայում հուժկու աճ ունենք այս տարի. ԿԲ նախագահ

18:50 03.06.2019

Հիփոթեքային վարկավորման շուկային այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ 28 տոկոս աճ է գրանցվել: Այս մասին խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Նա հայտնեց, որ այս տարի ևս մի քանի ծրագիր է գործարկվել, սպասում են մի քանի նոր ծրագրի գործարկմանը, կառավարությունում այժմ դրանց վերաբերյալ քննարկումներ են, քանի որ դրանց մի […]

̰
BACK_TO_TOP