TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ի՞նչ ճակատագիր է սպասվում «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքին

13:10 04.06.2019

Երևանում անցկացվում է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների» ղեկավարության գագաթնաժողովը, որին մասնակցում են Արգենտինայի, Բրազիլիայի, Էկվադորի, Իտալիայի, Պերուի, Ուրուգվայի և Հայաստանի օդանավակայանների մոտ 120 ղեկավար անձինք և աշխատակիցներ: Մինչ գագաթնաժողովի փակ աշխատանքի մեկնարկը լրագրողների հետ զրուցել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը: Նա նշել է, որ Հայաստանում ծրագրեր իրականացնելիս մեծ խոչընդոտների չեն հանդիպում, և կառավարության […]

̰
Եթե բոլորը խոսեն գների բարձրացման մասին, գները կբարձրանան․ Թունյանը կոչ արեց քիչ խոսել գնաճի մասին

13:06 04.06.2019

Կենտրոնական բանկի տարեկան զեկույցն ու գնաճի զեկույցը պետք է խորությամբ կարդալ, մինչև Ազգային ժողովի ամբիոնից դրանց մասին խոսելը։ Այս մասին այսօր խորհրդարանում քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը։ Նա իր գործընկերներին կոչ արեց տարբերակել ԿԲ գործառույթները և ավելի շատ գործառույթներ չվերագրել այդ կառույցին։ Նա ասաց, որ եթե ուշադրությամբ կարդային ԿԲ զեկույցը, այնտեղ […]

̰
Հայաստանի և Ուզբեկստանի միջև ստորագրվել է առողջապահական համաձայնագիր

13:03 04.06.2019

Առողջապահության բնագավառում համագործակցությունն ընդլայնելու նպատակով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երկօրյա այցով  Ուզբեկստանի Հանրապետությունում է: Արսեն Թորոսյանը հանդիպել է Ուզբեկստանի առողջապահության նախարար Ալիշեր Շադմանովի հետ: Գործընկերները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը և ոլորտային հարաբերություններն ամրապնդելու համար ստորագրել են համաձայնագիր: Նշենք, որ սա Ուզբեկստանի և Հայաստանի միջև կնքված առաջին միջգերատեսչական համաձայնագիրն է, որի շրջանակներում նախատեսվում է […]

̰
Մանվել Գրիգորյանը չի ներկայացել դատարան

12:56 04.06.2019

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշի նստավայրում Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին Մանվել Գրիգորյանը չի ներկայացել դատարան: Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ իր պաշտպանյալի դատարան չներկայանալու պատճառը քրեակատարողական հիմնարկում կատարված անօրինականությունն է: «Մանվել Գրիգորյանը ստացիոնար բուժում է ստանում «Նաիրի» ԲԿ -ում, սակայն քրեակատարողական հիմնարկից տեղեկացրել են, որ […]

̰
Առանց անկախ դատական համակարգի կայացած իրավական համակարգ հնարավոր չէ ունենալ. Երվանդ Վարոսյան

12:56 04.06.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում փաստաբան Երվանդ Վարոսյանը խոսել է Հայաստանում դատական համակարգի բարեփոխումների մասին: Նա հայտարարել է, որ այս փոփոխություններն իրավական համակարգի ամենակարևոր խնդիրներից են, քանի որ առանց անկախ և անաչառ դատական համակարգ ունենալու իրավական համակարգը հնարավոր չի լինի վերականգնել ու կայացման հասցնել: «Պետության ողնաշարն է դատական համակարգը, եթե ինքը գործում է նորմալ, այդ […]

̰
Սիրում եմ մեր այս տեսակը. Նիկոլ Փաշինյանի գրառումը

12:50 04.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության պատրաստած տեսանյութն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Առատ բերք ստանալ այնտեղ, որտեղ գրեթե ոչինչ չի աճում: Սիրում եմ մեր այս տեսակը»: Սիփանիկ գյուղում գյուղատնտես Արտակ Ղարանլղյանը սեփական ձեռքերով ու ընտանիքի անդաների օգնությամբ պատրաստել  է 1000 քմ մակերեսով ջերմոց: Ջերմոցում աճեցնում են լոլիկ, վարունգ, պղպեղ […]

̰
Զեյնալյանն ընդունել է ՌԴ գլխավոր դատական պրիստավի գլխավորած պատվիրակությանը

12:36 04.06.2019

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է աշխատանքային եռօրյա այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն – գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանը, այլք: Նախարար Զեյնալյանը ողջունել է ռուս գործընկերներին Արդարադատության նախարարությունում և կարևորել ռազմավարական, […]

̰
Մեզ բացասական լույսի տակ ներկայացնելը դատապարտված է ձախողման. Լոռու մարզպետ

12:32 04.06.2019

«Հեռանկար»-ի տաղավարում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անդրադարձել է այն լուրերին, թե մարզպետները ճնշումներ են գործադրել քաղաքացիների նկատմամբ՝ պահանջելով նշել Քաղաքացու օրը: Մասնավորապես, ճնշումներն ուղղված են եղել ուսուցչական կոլեկտիվներին ու տնօրեններին. «Ես բացառում եմ իմ պաշտոնավարման ընթացքում նման ճնշումներն ուսուցիչների և տնօրենների նկատմամբ: Լրատվամիջոցների մեջ մարզպետների նկատմամբ, չգիտեմ, ինչ-որ մի առանձնահատուկ մոտեցում կա, հավանաբար դա նրանից […]

̰
Հաստատակամ եմ բոլոր խնդիրները բարձրաձայնել և լուծել. Լոռու մարզպետ

12:28 04.06.2019

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է այն առանձնահատություններից, որոնք առանձնացնում են իր ղեկավարած մարզն այլ մարզերից: «Լոռու մարզը սոցիալապես անապահովության սանդղակում գտնվում է նախավերջին հորիզոնականում մեր հանրապետությունում: Ցանկացած ոլորտում, եթե դիտարկենք, կան խնդիրներ, սակայն ես, որպես մարզպետ, հաստատակամ եմ էդ բոլոր խնդիրները բարձրաձայնելու և լուծելու»,- ասել է  Ղուկասյանը: Հիշեցմանը, թե իր վերջին ասուլիսի […]

̰
Վարդան Հարությունյանի հետ կապված միջադեպով ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել

12:11 04.06.2019

Հունիսի 3-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հարությունյանը և հայտնել, որ Տերյան փողոցի 3/Ա շենքի բակում իր վրա հարձակում է եղել: Մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին Վ. Հարությունյանը հաղորդում է տվել, որ նույն օրը`ժամը 13.30-ին, շենքի բակում անհայտ անձինք ձեռքերով հարվածներ են հասցրել իր դեմքին և գլխին՝ […]

̰
«Հայանտառ»-ում կոռուպցիոն սխեմատիկ չարաշահումների դեպքով քննվող քրգործով մեղադրանքներ են առաջադրվել 18 անձի

12:10 04.06.2019

«Ստեփանավանի անտառտնտեսության» անտառային տարածքներում իրականացված առերևույթ ապօրինի ծառահատումների, ինչպես նաև դրանցով պայմանավորված կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգարվվել 17 անձ: Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով 2018թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և […]

̰
Փաշինյանն էկոնոմիկայի փոխնախարարներ է նշանակել

12:08 04.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ են նշանակվել: Ինչպես տեղեկանում ենք E-gov.am կայքից, վարչապետի որոշմամբ՝ էկոնոմիկայի փոխնախարար են նշանակվել Ավագ Ավանեսյանը, Արտակ Քամալյանը: ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարներ են նշանակվել Հակոբ Վարդանյանը, Բագրատ Բադալյանը և Լիլիա Շուշանյանը:

̰
Թենիսի առաջնություն դատապարտյալների միջև

12:04 04.06.2019

ՀՀ ԱՆ «Վանաձոր» հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից կազմակերպվեց հերթական մարզական միջոցառումը՝ սեղանի թենիսի առաջնություն դատապարտյալների շրջանում: 12 դատապարտյալ երկու ամիս շարունակ մարզվում էր հիմնարկում՝ նախապատրաստվելով առաջնությանը: Երեք օր տևած մարզական միջոցառումն անցավ բավական թեժ և համառ մթնոլորտում: Դատապարտյալները մեծ ոգևորությամբ պայքարեցին՝ մրցանակային տեղեր զբաղեցնելու համար: Առաջնության 1-ին երեք մրցանակային տեղերը համապատասխանաբար […]

̰
Վարչապետը փոխնախարարներ է նշանակել

12:01 04.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փոխնախարարներ են նշանակվել: Վարչապետի որոշմամբ՝ Իրինա Ղափլանյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ: Գրիշա Թամրազյանը, Արայիկ Խզմալյանն ու Արևիկ Անափիոսյանը նշանակվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ, իսկ Գեղամ Վարդանյանը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։

̰
Կարեն Ավագյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ. Ծանրամարտի երիտասարդական ԱԱ

11:57 04.06.2019

Ֆիջիում շարունակվում է Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մրցահարթակ են դուրս եկել մինչև 89 կգ քաշային ծանրորդները: Հայաստանը ներկայացնում է Կարեն Ավագյանը: Արդեն ավարտվել է պոկում վարժությունը: Կարենը սանձել է 155 կգ կշռող ծանրաձողը և ճանաչվել է երրորդը: Երկու անգամ 159 կիլոգրամանոց ծանրաձողը բարձրացնելու փորձերը եղել են անարդյունք, այլապես Կարեն Ավագյանը կարող էր փոքր ոսկե մեդալ […]

̰
Թուրքերը կոտրել են Ալեն Սիմոնյանի թվիթերյան էջը

11:47 04.06.2019

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքերը կոտրել են իմ Twitter-ի պաշտոնական էջը: Ատելությունը հայերի նկատմամբ նույնիսկ ցեղասպանությունից 104 տարի անց նրանց մեջ դեռ կա: Հայը ապրել է և ապրելու է միշտ և տեսնելու է ատելության կայսրության տապալումը, շատ մոտ ապագայում, շատ… »:

̰
Հրապարակվել է Տեր-Պետրոսյան-Արզումանյան գաղտնալսման նոր տարբերակը

11:45 04.06.2019

Համացանցում հայտնվել է Լևոն Տեր-Պետրոսյանի և Ալեքսանդր Արզումանյանի՝ 2008 թ. հեռախոսազրույցի գաղտնալսման նոր տարբերակը: Ներկայացնում ենք ՀՀ առաջին նախագահ, 2008 թ. ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանի գաղտնալսված զրույցից մի հատված: Տեր-Պետրոսյան. – Ալի՞կ: Արզումանյան. – Հա, պարոն նախագահ: Տեր-Պետրոսյան. – «Դուխդ» տե՞ղն ա: Արզումանյան. – Հա, շեֆ ջան, […]

̰
Այսօր ժամը 18։30-20։00-ն ԱԺ-ն լրացուցիչ նիստ կանցկացնի

11:35 04.06.2019

Քանի որ ԱԺ օրակարգի հարցերը շատ են, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն` կարող են լրացուցիչ նիստ անցկացնել, ուստի հայտարարեց քվեարկություն՝ այսօր ժամը 18։30-20։00-ն լրացուցիչ նիստ անցկացնելու վերաբերյալ: 80 կողմ, 8 դեմ, 4 ձեռնպահ ձայներով որոշումն ընդունվեց: Ալեն Սիմոնյանը նշեց. «Ավելացնեմ, որ վաղը՝ ժամը 10-ին, ունենք նիստ ԱԺ մշտական հանձնաժողովներում ՀՀ […]

̰
Ես ուզում եմ հետաքրքրվել, թե ուր է ԿԲ նախագահը. պատգամավորները դժգոհում են

11:34 04.06.2019

ԱԺ նիստի սկզբին, երբ քննարկվում էր ԿԲ տարեկան զեկույցը, ներկա չէր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը. այս հանգամանքը վրդովմունքի տեղիք տվեց: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց. «Պարո´ն Սիմոնյան, ես ուզում եմ հետաքրքրվել, թե ուր է ԿԲ նախագահը, ում զեկույցի վերաբերյալ մեր գործընկերը ելույթ ունեցավ, ես կարծում եմ՝ սա ԱԺ նկատմամբ անհարգալից վերաբերմունք է, և […]

̰
Այս պահին որքա՞ն է կազմում վարկերի գծով ներված տույժերի և տուգանքների ծավալը

11:25 04.06.2019

Կենտրոնական բանկից հայտնում են, որ ֆիզիկական անձանց տրամադրված անհուսալի ճանաչված վարկերի գծով ներված տույժերի և տուգանքների ծավալը 2019 թ. հունիսի 2-ի դրությամբ կազմել է 11 մլրդ 817 մլն դրամ, իսկ ներում ստացած վարկառուների քանակը՝ 20 889: Սկսած 2018 թ. հուլիսի 1-ից, ֆիզիկական անձ հանդիսացող վարկառուների, վերջիններից համավարկառուների և երաշխավորների վերաբերյալ վարկային զեկույցներում չեն ներառվում մինչև […]

̰
Կարծես թե կապիտալը թուխս է նստել՝ հույս ունենալով, որ ճուտ կհանի. Սերգեյ Բագրատյան

11:00 04.06.2019

ԿԲ տարեկան հաղորդման ավարտին հարցուպատասխանից հետո ելույթների համար գրանցվել էր 12 պատգամավոր: Առաջինը կարծիք հայտնեց «Բարգավաճ Հայաստան»-ը ներկայացնող Սերգեյ Բագրատյանը: «Կարծես թե թվերի տվյալներով ամեն ինչ նորմալ է, կանխատեսվում է, որ 2019թ.-ին նախատեսվում է 6.1 տոկոս տնտեսական աճ, որը հարցերի տեղիք է տալիս: Ինչպե՞ս պետք է զարգացում ակնկալել տնտեսությունում, երբ տնտեսության իրական հատվածում ներդրումներ չկան, […]

̰
ԱԺ-ն կողմ քվեարկեց ընդդիմության ներկայացրած նախագծերին

10:58 04.06.2019

ՀՀ ԱԺ-ն այսօր նույնպես աշխատանքները սկսել է նախորդ օրերին քննարկված նախագծերի քվեարկություններով: Քննարկված բոլոր նախագծերն ընդունվել են: Արդյունքները ներկայացնենք առանձին-առանձին. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծն ընդունվեց 59 կողմ, 18 դեմ, 5 ձեռնպահ ձայներով, « «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված […]

̰
Վարդաքար գյուղում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

10:48 04.06.2019

Հունիսի 3-ին՝ ժամը 15:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Վարդաքար գյուղի 12-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդաքար գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:32-ին, մարվել՝ 01:42-ին: Այրվել են մարագի փայտյա […]

̰
Փրկարարներն օձեր են հայտնաբերել

10:28 04.06.2019

Հունիսի 3-4-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան, Կոտայքի մարզի Հրազդան և Աբովյան քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 4 շահմար, 1 չպարզված տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Բացահայտվել է Երևանում կատարված բնակարանային գողության դեպքը. մեղադրանք է առաջադրվել երկու անձի

10:15 04.06.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևան քաղաքում կատարված բնակարանային գողությունը.  մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի երկու բնակչի: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. մայիսի 27-ին՝ ժամը 20 :50-ի սահմաններում, Երևան քաղաքի երկու բնակիչներ, ուրիշի գույքը հափշտակելու շուրջ  նախնական համաձայնության գալով, ապօրինի մուտք են […]

̰
Ինչպե՞ս պաշտպանվել շոգից. մեկնաբանում է բժիշկը

10:00 04.06.2019

Ամռան շոգ օրերն արդեն եկել են, սակայն համապատասխան կենսակերպի դեպքում դրանք չեն կարող բացասական ազդեցություն թողնել մարդու վրա: Ինչպե՞ս է շոգն ազդում մարդու օրգանիզմի վրա, և ի՞նչ անել շոգից պաշտպանվելու համար: Այս թեմաների շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է ընտանեկան բժիշկ Ջուլիետա Սահակյանի հետ. «Այս տարի շոգերն արագ սկսվեցին, և կտրուկ եղանակային տատանումներն օրգանիզմի վրա կարող են […]

̰
Կոմիտասի պողոտայում կառույց է ապամոնտաժվում

09:51 04.06.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ Կոմիտասի 15 հասցեում գտնվող մայթից զավթված տարածքում կառուցվող սրճարանն ապամոնտաժվում է։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 7 մարզում

09:29 04.06.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Ավան՝ Բրյուսով թաղ. 63, 64, 6,5 66, 67, 71 շենքերը, Դուրյան թաղ. 56, 57 շենքերը և հարակից սեփական տները, Մխիթարյան Միաբանության դպրոցը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արշակունյաց պող. 6, 8 շենքերը և […]

̰
Ամեն մարդու էլ անհրաժեշտ է գոնե մի էտապ մատուցող աշխատել․ «Անտարես»-ի տնօրենը՝ իր դստեր աշխատանքի մասին

09:18 04.06.2019

«Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեք օր առաջ կոնֆերանսի ժամանակ մի մարդ մոտեցավ, թե՝ պարոն Մարտիրոսյան, մի շատ կոնֆիդենցիալ բան պիտի ասեմ։ Ձեր դուստրը՝ Գայանեն, փաբերից մեկում մատուցող է աշխատում, Դուք տեղյա՞կ եք։ Կամ միգուցե վաղ գարնանն էր աշխատում։ Գիտեք, Ձեր ընտանիքի համար դա պիտի որ անընդունելի լինի։ Կներեք ինձ, բայց […]

̰
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների» ղեկավարության գագաթնաժողովին

09:02 04.06.2019

«Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության Արգենտինայի, Բրազիլիայի, Էկվադորի, Իտալիայի, Պերուի, Ուրուգվայի և Հայաստանի օդանավակայանների շուրջ 120 ղեկավար անձինք և աշխատակիցներ Օդանավակայանների միջազգային խորհրդի ղեկավար մարմնի նախագահ, «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանի գլխավորությամբ հունիսի 4-6-ը Երևանում կմասնակցեն «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների» ղեկավարության գագաթնաժողովին։ Այսօր մեկնարկող միջոցառմանը ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միջոցառման ընթացքում […]

̰
BACK_TO_TOP