TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ինչ ազդեցություն են ունենում հեռախոսները մանկության վրա. զրույց «Հեռանկար»-ի տաղավարում

14:15 03.06.2019

«Սա մի նոր տիպի զարգացող մանկություն է:  Հայտնի չէ, թե ինչպես է զարգանալու: Այնպես է ստացվել, որ վիրտուալ աշխարհն աստիճանաբար կլանում է սոցիալական շփումը»,- «Հեռանկար»-ի տաղավարում ասել է հոգեբան Խաչատուր Գասպարյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, թե ինչ ազդեցություն ունեն հեռախոսները երեխաների կյանքում: Հոգեբանը նաև մեկ օրինակ է բերել, թե ինչպես երեխան օրեր շարունակ դպրոց չի գնացել՝ […]

̰
Որևիցե մեկն անհատական կարծիք ասելու իրավունք չունի. Ծառուկյանն արձագանքել է Քոչարյանի մասին Վարդան Ղուկասյանի հայտարարությանը

14:13 03.06.2019

ԱԺ-ի միջանցքում այսօր լրագրողները հարց են ուղղել ԲՀԿ խմբակցության ղեկավարին: Գագիկ Ծառուկյանից հետաքրքվել են, թե ինչպես է նա վերաբերվում ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանի հայտարարությանը, որում նա Ռոբերտ Քոչարյանի ազատությունն էր պահանջել: «Դուք իրեն հարցրեք, ինքը կպատասխանի: Կոռեկտ չի լինի, եթե ես ասեմ: Եթե խմբակցությունը լիներ, ես կհայտարարեի: Ես այսօր հրավիրել էի նիստ, որի ժամանակ […]

̰
Պատգամավորը վերահսկողական գործառույթ է իրականացնում նաև հարցումներով. Ուրիխանյան

13:51 03.06.2019

Խորհրդարանում «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը նշեց՝ կան պատգամավորներ, որ հնգօրյա ժամկետում իրենց հարցումների պատասխանները չեն ստանում, միջինացված առումով դրանք լինում են հնարավորինս ուշ: Պատգամավորն ընդգծեց՝ այդ համոզմանն է եկել 9 տարվա իր պատգամավորական գործունեության ընթացքում: Ըստ Ուրիխանյանի՝ պատգամավորի հիմնական գործառույթներից […]

̰
Սամվել Բաբայանի համակիրները ներկայացրին Արայիկ Հարությունյանի հետ հակասությունները

13:43 03.06.2019

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրները պնդում են, որ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի կուսակիցներն են եղել իրենց վրա կրակողները։ Այսօրվա ասուլիսի ժամանակ նրանք պնդում էին, որ մինչ կրակոցները, իրենց մոտ 25 րոպե հետապնդել են 20-40 մարդ՝ մեքենաներով։ «Եթե Արայիկ Հարությունյանը չի տիրապետում՝ իր կուսակցության 40 հոգին ինչ են անում, ուրեմն թող կուսակցության […]

̰
Քաղաքացու ինքնահրկիզման փորձը կանխվել է

13:41 03.06.2019

Հունիսի 3-ին` ժամը 11:50-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի  Բագրևանդի 5 հասցեում քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փաստաբանական ծառայության աշխատակցի կողմից իրականացված բանակցությունների արդյունքում հաջողվել է կանխել դեռևս անձը չպարզված քաղաքացու ինքնահրկիզման փորձը: Փրկարարները դեպքի վայրում իրականացրել են […]

̰
Ինչո՞վ են ցեմենտի պետտուրքի բարձրացման դեմ բողոքներն արդարացված` ըստ Բաբկեն Թունյանի

13:38 03.06.2019

«Բողոքներն արդարացված են այնքանով, որ ցանկացած գործարար ցանկանում է, որ առավելագույն լինի իր շահույթը, առավելագույն օգուտ ստանա, մենք էլ ներկայացրեցինք դրդապատճառները, և ինձ թվում է` պատճառներն ու հիմնավորումները ցուցարարներին բավարարեցին»,- հունիսի 3-ին ԱԺ-ում լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը: Նա նշեց, որ օրենքն ընդունելու ժամանակ էլ հայտարարել էին, որ տուրքը սահմանվում է 1 […]

̰
Ուրիխանյանն առաջարկում է աշխատանքի ընդունելիս տարիքային սահմանափակումն արգելել

13:34 03.06.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանում ներկայացրեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» իր հեղինակած նախագիծը: Նա նշեց՝ նախագծի պատճառն անընդհատ բարձրաձայնվող մտահոգություններն են, թե 35-40-ից բարձր տարիքի անձինք չեն կարողանում աշխատանք գտնել: «Տարիքը խնդիր է դառնում, և մարդկանց աշխատանքի չեն ընդունում: Այս պատճառով միտք առաջացավ «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու առաջարկ անել»,- ասաց […]

̰
ԱԺ գործող կանոնակարգի նպատակը եղել է պատգամավորին «անատամ գործիք սարքելը». Էդմոն Մարուքյան

13:21 03.06.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում ««ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ արձագանքեց հնչող տեսակետներին, թե պատգամավորը կարող է հարցումն օգտագործել իր անձնական շահերի համար: «Ճիշտ կլինի՝ մենք մեր մասին խոսենք, ես տվյալ չունեմ, որ որևէ պատգամավոր իր անձնական շահերի համար հարցումներ է անում: Քանի […]

̰
Ինչպե՞ս է, որ քաղաքացուն նույն տվյալը կարողանում եք տրամադրել, պատգամավորին՝ ոչ. Նիկոլայ Բաղդասարյան

13:08 03.06.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության հեղինակած ««ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը շեշտեց՝ եթե որևէ քաղաքացի հարցում է ուղարկում պետական որևէ մարմին, կարող է ստանալ միայն իր վերաբերյալ տեղեկություններ, եթե որպես պատգամավոր՝ նաև այլոց մասին: Նա հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է, որ քաղաքացուն նույն […]

̰
Առաջին և վերջին անգամ եմ ասում․ Ալեն Սիմոնյանը` Դանիել Իոաննիսյանին

13:00 03.06.2019

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ անդրադարձել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի մեղադրանքներին, թե ինքն ապօրինի կերպով 7 մլն դրամով հարստացել է։ «Շատ նյարդայնացած են, որ հիմա ստիպված եմ մտնել ուղիղ եթեր և այս ամենը ներկայացնել, որովհետև համարում եմ, որ այս թեման շատ ջուր տարավ: Ելնելով այն բանից, որ ես […]

̰
Կլինեն տեղեր, որ իմաստ չի ունենա ցեմենտ բերել, որովհետև կլինի բարեգործական ակցիա. ցուցարար

12:55 03.06.2019

«Համաձայնության եկանք, որ խնդիրը միշտ ուշադրության կենտրոնում է լինելու և այս մեկ տարվա ընթացքում ուսումնասիրություն է կատարվելու թե´ մաքսատուքի, թե´ տեղական արտադրողի ներկայացրած թվերի հետ կապված, և եթե պարզվի, որ տեղի է ունեցել անհավասար մրցակցություն, իրենք ընթացք կտան», – ԱԺ-ում լրագրողներին ասաց բողոքի ակցիայի մասնակից, կառուցապատող ընկերության ներկայացուցիչ Գևորգ Դանիելյանը: Գևորգ Դանիելյանը հստակեցրեց, որ իրենց […]

̰
Ոչ մի երեխա չի ծնվել, որ ծնողի կիսատ թողած գործերն ավարտին հասցնի. հոգեբանը՝ սերնդից սերունդ փոխանցվող հատկանիշների մասին

12:45 03.06.2019

«Հեռանկար»-ի տաղավարում հաղորդավար Արամ Աբրահամյանը հոգեբան Խաչատուր Գասպարյանի հետ  խոսել է այն մասին, թե  ինչ ազդեցություն է ունենում այն հանգամնքը, երբ ծնողները իրենց չիրականացած երազանքները, փորձում են իրականություն դարձնել երեխաների միջոցով. «Ոչ մի երեխա չի ծնվել, որ ծնողի կիսատ թողած գործերն ավարտին հասցնի: Հատկապես մեր ազգի պարագայում մենք ունենք շատ՝ պատմամշակութային, աշխարհագրական, ցեղասպանությանն առնչվող հարցեր, […]

̰
Գյուրզաների «պարը». սողուններն ակտիվացել են

12:38 03.06.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վերջին օրերին բազմաթիվ ահազանգեր են ստացվում օձերի ակտիվացման մասին: Կան օձերի տեսակներ, որոնց դեպքում ակտիվացումը նկատվում է 25-27 ջերմաստիճանի պարագայում, տեսակներ կան` ավելի ցածր ջերմաստիճանի պարագայում: Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում պատկերված է թունավոր գյուրզա օձերի (իժերի ընտանիքի իժերի ենթաընտանիքի խոշոր իժերի (Macrovipera) ցեղի օձ) «պարը»: Տեսանյութը նկարահանված է Հայաստանում: Տեսագրության հեղինակները ակտիվորեն մեկնաբանում […]

̰
Պատգամավորն առաջարկում է «Ոսկե հովազ» կամ «Կանաչ կրիա» մրցանակներ տրամադրել պետական մարմիններին

12:32 03.06.2019

Խորհրդարանում « «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանը հետաքրքրվեց՝ կառավարությունում կա՞ մարմին, որը հաշվառում է իրականացնում, թե գործադիրի տարբեր մարմիններ քաղաքացիների կամ պատգամավորների հարցումներին քանի՞ օրում են պատասխանել: Պատգամավորը նաև ցանկանում էր ճշտել՝ կա՞ն լծակներ, որոնց դեպքում հնարավոր կլինի սանկցիաներ կիրառել […]

̰
Ծնողը չի կարող ունենալ մի վարք, բայց երեխայից պահանջել այլ վարք. Խաչատուր Գասպարյան

12:25 03.06.2019

«Ե՛վ ընտանիքը, և՛ դաստիարակները, այն մարդիկ, ովքեր մտահոգ են երեխայի ապագայով, դաստարակությամբ, կլիշեի ձևով  նրան չպետք է մոտենան», – «Հեռանակար»-ի տաղավարում ասել է հոգեբան Խաչատուր Գասպարյանը՝ խոսելով երեխաների հետ քննադատական արտահայտություններով խոսելու ազդեցության մասին: Գասպարյանը մի օրինակ է հիշել իր պրակտիկայից, ըստ որի՝ հասուն տարիքի անհատներից մեկը ողջ կյանքի ընթացքում չի կարողացել մոռանալ այն արտահայտությունը, […]

̰
Գույքային հարկերից ազատման գործընթացը լավ պրակտիկա չէ. Վարազդատ Կարապետյան

12:04 03.06.2019

Խորհրդարանում այսօր շարունակվեցին «Հարկային օրենսգրքում» լրացում կատարելու մասին նախագծի քննարկումները: «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը նշեց, որ տարվա ընթացքում 10 կամ 15 հազար դրամ հնարավոր վտանգների առկայության դեպքում մարդկանց հողի հարկի զիջելը դեռ օժանդակություն չէ տնտեսություններին: Պատգամավորը տեղեկացրեց՝ «Գյուղապահովագրության մասին» փաթեթը կառավարությունը քննարկում է, պիլոտային ծրագիրը կիրականացվի երկու մարզերում երեք մշակաբույսերի գծով, հատկապես մի […]

̰
Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ արձակված կրակահերթի գործով կան կալանավորվածներ

11:58 03.06.2019

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ արձակված կրակահերթի գործով կան կալանավորվածներ: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ կալանավորվել են Ալեքսեյ Բալայանն ու Ռոլանդ Այդինյանը, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ավելի […]

̰
Գյուղերում մարդկանց ձեռքին հազար դրամ չկա, դուք ասում եք՝ դա ի՞նչ ժեստ է. Զոհրաբյանը՝ «Իմ քայլ»-ին

11:58 03.06.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում «Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկումների ժամանակ ելույթ ունենալով՝ նշեց. «Ինձ զարմացնում է այն քամահրանքը, որով այս ամբիոնից ասում են՝ դե խոսքը մի քանի հազար դրամի մասին է: Հարգարժա՛ն պատգամավորներ, եթե դուք լինեիք գյուղերում և սահմանամերձ գյուղերում, որտեղ մարդկանց ձեռքին հազար դրամ չկա, մարդիկ գոյատևում են […]

̰
Գյումրու քաղաքապետարանի 2 պաշտոնյաներ կալանավորվեցին

11:52 03.06.2019

Գյումրու քաղաքապետարանի 2 պաշտոնյաներ հունիսի 2-ի ուշ գիշերը կալանավորվել են։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Մեր թղթակցի հետ զրույցում Մանուկ Առաքելյանի և Սլավիկ Ղազարյանի փաստաբանները հայտնել են, որ դատարանը մինչև ուշ գիշեր նրանց նկատմամբ խափանման միջոցի քննությունից հետո երկամսյա կալանքի վերաբերյալ որոշում է կայացրել: Դատարանը մերժել է գրավի կիրառման փաստաբանների միջնորդությունը։ Փաստաբանները պատրաստվում են […]

̰
Որտե՞ղ են անցկացրել իրենց հանգստյան օրերը նախագահը և նրա տիկինը

11:48 03.06.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր տիկնոջ` Նունե Սարգսյանի հետ, անցած հանգստյան օրերն անցկացրել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի ինստագրամյան էջից: Նախագահը լուսանկարում պատկերված է Վենետիկի Մխիթարյան միաբանության միաբանների հետ: Իր հերթին, նախագահի օգնական Գևորգ Մելիքյանը լուսանկարներ է հրապարակել Մխիթարյան միաբանությունից: «Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը շաբաթ և կիրակի […]

̰
Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը հաստատվել է

11:38 03.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը հաստատելու մասին: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի մայիսի 8-ի ՀՕ-31-Ն օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին […]

̰
Պարկի մեջ դնելով նորածնի դին՝ մայրը նետել է ջրատարը. ոստիկանության պարզաբանումը

11:34 03.06.2019

Հունիսի 2-ին՝ ժամը 19։00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղում՝ ջրատարի մեջ, նորածին երեխայի դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը Մուսալեռ գյուղի Չարենցի փողոցի հարևանությամբ անցնող հեղեղատարի մեջ հայտնաբերել են նորածին տղա պտղի դի՝ պորտալարը ոտքին փաթաթված: Նյութերի նախապատրաստման ընթացքում, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ Փարաքար գյուղի […]

̰
ԱԺ-ն ընդունեց մեկ տասնյակ ավելի նախագծեր

11:29 03.06.2019

ԱԺ-ն այսօր քվեարկության է դրել նախորդ նիստին քննարկված նախագծերը: Մեկ տասնյակից ավելի նախագծերը հիմնականում ընդունվել են ձայների գերակշիռ մեծամասնությամբ: Ներկայացնենք քվեարկությունների արդյունքներն առանձին-առանձին. «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցն ընդունվել է 110 կողմ, 0 դեմ ձայներով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության […]

̰
Ինչո՞ւ էր «Իմ քայլը» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրում

11:03 03.06.2019

Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը մինչև նախորդ նիստին քննարկված նախագծերի քվեարկությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց: Ընդմիջումից հետո Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը պարզաբանեց. «ԱԺ դիմաց բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ կառուցապատողներ, իրենց բողոքի առարկան այն է, որ պետտուրքի մասին օրենքն ընդունում ենք օրենքի խախտմամբ, ուզում եմ ասել, որ իրավական առումով ամեն ինչ […]

̰
Նիկոլ Փաշինյանն իրեն արձակուրդ է տրամադրել

11:01 03.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին կշարունակի արձակուրդի մեջ գտնվել: ՀՀ վարչապետի որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով ՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի հունիսի 3-ին: 2. […]

̰
Ոստիկանների կողմից բացահայտվել է հանցագործության 99 դեպք. օպերատիվ ամփոփագիր

10:59 03.06.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 31-ից ապրիլի 3-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 99 դեպք, այդ թվում՝ 10-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 24, անձնական ունեցվածքի գողության 14, ծեծի 9, սպանության սպառնալիքի 6, խարդախության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5-ական, թմրամիջոցի հայտնաբերման 3, յուրացման կամ վատնման, կաշառակերության ու բնակարանային գողության 2-ական, […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է 542 դեպք, որից 319-ը՝ արտակարգ

10:56 03.06.2019

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 542 դեպք, որից 319-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 138 կենցաղային կանչ, 248 հրդեհ, 51 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3 և տուժել 61 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի: Քաղաքացիների կողմից արձանագրվել է օձերի նկատման […]

̰
Կարճևան համայնքի հողատարածքները կեղծ աճուրդներով օտարելու համար մեղադրանք է առաջադրվել 4 անձի

10:46 03.06.2019

Սյունիքի մարզի Կարճևան համայնքի «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ հարակից տարածքները ձևական աճուրդների միջոցով ապօրինի օտարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել 4 անձի: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով 2019 թվականի փետրվարի 12-ին ՀՀ […]

̰
ՄԻՊ-ն ուղեցույց է հրապարակել հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների վերաբերյալ

10:41 03.06.2019

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց հաշմանադմություն ունեցող մարդկանց իրավունքների վերաբերյալ։ USAID-ի աջակցությամբ «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում ուղեցույցը ներառում է այն հարցերի պատասխանները, որոնք կօգնեն հաշմանադմություն ունեցող մարդկանց լիարժեք իրացնել իրենց իրավունքները: Մասնավորապես, անդրադարձ կա հետևյալ հարցերին՝ Ի՞նչ իրավունքներ ունի հաշմանդամություն ունեցող անձը, Ո՞ր օրենքներով են պաշտպանվում նրանց իրավունքները, Ու՞մ […]

̰
Փրկարարներն օձեր են հայտնաբերել

10:26 03.06.2019

Հունիսի 2-3-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա  և 1 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
BACK_TO_TOP