TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 3 մարզում

09:00 03.06.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Եր. Քոչարի փ. 21/1, 25, 27 շենքերը, Զավարյան փ. 57/19 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սարի թաղի 7-րդ շարքը, Արգիշտի փ. 11/3, 11/4 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Վ.Համբարձումյան փ. 1 շենքը […]

̰
Դավիթ Տոնոյանը մասնակցել է զինծառայող Սիփան Մելքոնյանի հոգեհանգստի արարողությանը

23:50 02.06.2019

Այսօր՝ հունիսի 2-ին, տեղի է ունեցել հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի հոգեհանգստի արարողությունը, որին մասնակցել է  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ  հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային […]

̰
Մուսալեռ գյուղով անցնող ջրատարում հայտնաբերվել է նորածնի դի

23:02 02.06.2019

Հունիսի 2-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել Մուսալեռ գյուղի գյուղապետից, որը հայտնել է, որ ջրբաշը գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարում, որը սկիզբ է առնում Երևանյան լճից, 3-4 օրական տղա երեխայի դի է հայտնաբերել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները ջրատարից դուրս են բերել դին, այս պահին դատական […]

̰
Լոս Անջելեսում 8 հայ է ձերբակալվել ֆինանսական մեքենայություններով 1,5 մլն դոլար գողանալու համար

22:47 02.06.2019

Լոս ԱՆջելեսում բնակվող 8 հայեր այլ անձանց հայկական անձնագրերով բացել են բանկային հաշիվներ, դրանց օգնությամբ կեղծ չեկեր են դուրս գրել այլ անձանց անունով։ Վերջիններս էլ կանխիկացրել են չեկերը մինչև դրանք կարձանագրվեին բանկային համակարգում։  Այդպիսով, նրանց հաջողվել է  յուրացնել մոտ 1,5 միլիոն դոլար։  Հայտնի է, որ այս անձինք մեքենայությունների համար օգտագործել են 331 հայկական անձնագիր։ 8 […]

̰
Արմավիրի մարզի «Կապույտ» կոչվող կամրջի մոտ 3 ավտոմեքենա է բախվել. կա տուժած

20:57 02.06.2019

Հունիսի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:00-ի սահմաներում Արմավիր քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Կապույտ» կոչվող կամրջի հատվածում բախվել են Արմավիրի մարզի Խանջյան գյուղի բնակիչ, 54-ամյա Անդրանիկ Շաքրիկյանի վարած ՎԱԶ-21140 մակնիշի 34 RՍ 090 համարանիշի, Արմավիրի մարզի Հացիկ գյուղի բնակիչ, 25-ամյա Գոռ Մանուկյանի վարած Audi A6 մակնիշի 35 FA 264 համարանիշի, և Վեդի քաղաքի […]

̰
Արման Թաթոյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է Ռուսաստանում հայերի իրավունքների հետ կապված հարցեր

18:56 02.06.2019

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ռուսաստանում բնակվող կամ արտագնա աշխատանքի մեկնած ազգությամբ հայերի իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև այդ նպատակով երկու երկրների օմբուդսմենների աշխատակազմերի միջև տարածաշրջանային համագործակցության հարցեր։ ՀՀ ՄԻՊ-ը կարևորել է Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների դաշնային հանձնակատարի […]

̰
Գյումրու քաղաքապետարանի ձերբակալված պաշտոնյաներից մեկն ազատ է արձակվել․ նա պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

18:22 02.06.2019

Երկու օր առաջ ձերբակալված Գյումրու քաղաքապետարանի երկու պաշտոնյաներից մեկն ազատ է արձակվել։ Նա քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Մանուկ Առաքելյանն է։  Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Մեր թղթակցի հետ զրույցում նրա փաստաբանը՝ Էդգար Թումասյանը, հայտնել է, որ ձերբակալման որոշումն անհիմն է եղել։ «Մենք երեկ վիճարկել ենք ձերբակալման հիմքն, ու դատարանը գտել է, որ […]

̰
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է

17:47 02.06.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները. Ստեփանավան-Տաշիր-Գոգավան Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

̰
ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

17:15 02.06.2019

Հունիսի 1-ին՝ ժամը 15:47-16:49-ը, Լոռու մարզի Դարպաս, Գարգառ համայնքների տարածքներում տեղակայված 2 գազագեներատորային հակակարկտային կայանքի միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 440 կրակոց: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից։

̰
Հայ ջութակահարը մաքսատանը նվագել է 7․5 մլն դոլարանոց Ստրադիվարիուս ջութակով

16:57 02.06.2019

Բելգիայում ապրող և ստեղծագործող հայ ջութակահարի կատարումը Ստրադիվարիուսի ջութակով հուզել է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանի մաքսատան աշխատակիցներին։ Լյուվենի կոնսերվատորիայի պրոֆեսոր, ջութակահար Տիգրան Մահտեսյանը համերգային մի շարք կատարումներով ՌԴ-ում հանդես գալու համար ժամանել է Մոսկվայ։ Շերեմետևո օդանավակայանի մաքսատան աշխատակիցներ, նրա ձեռքին տեսնելով 1725 թ․ Անտոնիո Ստրադիվարիուսի 7,5 մլն դոլար արժեցող ջութակը (Ֆլորիան Լեոնարդի լոնդոնյան հավաքածուից), խնդրել են […]

̰
Պահանջում եմ, որ այս զրպարտությունը հեղինակած ծնողը 3 օրվա ընթացքում հերքում տարածի, այլապես կդիմեմ դատարան. Արայիկ Հարությունյան

16:25 02.06.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Պահանջում եմ, որ այս զրպարտությունը հեղինակած ծնողը երեք օրվա ընթացքում հերքում տարածի, այլապես ստիպված եմ լինելու զրպարտության համար դիմել դատարան՝ պահանջելով ամենախիստ պատիժ: Մարդիկ պետք է սովորեն պատասխան տալ իրենց խոսքերի համար և հրաժարվեն արատավորել մյուսներին: Սպասում եմ հերքմանը»: Ավելի ուշ ծնողը […]

̰
Բաքուն արձագանքել է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը

15:51 02.06.2019

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը պատասխանել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, որը վերաբերում էր Արցախյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանն ու առաջնագծում իրավիճակի սրման քայլերին։ Բաքուն անհեթեթ բնորոշումներ է տվել հայկական կողմի հայտարարությանը՝ պնդելով, թե դրա մեջ հուզական և հակասական ելևէջներ կան, ինչը կրկնում է Հայաստանի ներքաղաքական վիճակի դրսևորումները։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը կառուցողականության […]

̰
Կայացել է «Միասին և հավասար» խորագրով մանկական վազքի մարաթոնը

15:34 02.06.2019

Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում տեղի է ունեցել «Միասին և հավասար» խորագրով բարեգործական վազքի մարաթոն: Մարաթոնը նվիրված էր երեխաների իրավունքների պաշտպանության օրվան:  Միջոցառմանը մասնակցել են նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ադրբեջանցիները հայ օգտատերերի փոստեր են կոտրել, անհրաժեշտ է փոխել գաղտնաբառերը

15:16 02.06.2019

ՏՏ մասնագետ Սամվել Մարտիրոսյանը հրապարակել է էլեկտրոնային փոստերի հասցեներ, որոնք, ենթադրաբար, կոտրվել են ադրբեջանցի հաքերների կողմից և որոնք պատկանում են հայ օգտատերերի: Մարտիրոսյանը օգտատերերին խորհուրդ է տալիս ստուգել՝ իրենց հասցեները կա՞ն այս ցանկում, և եթե կան՝ փոխել գաղտնաբառերը: https://www.facebook.com/samvel/posts/10157264552033781

̰
Ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի նախկին դատարանի շենքում զենք-զինամթերք կա, և պատերը թեքվել են

14:57 02.06.2019

Հունիսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի թիվ 3 շենքի 1-ին հարկի պատերը թեքվել են, և շինությունը տևական ժամանակ է՝ գտնվում է վթարային վիճակում, առկա է նաև փլուզման վտանգ: Ժամանել […]

̰
Մեքենաները բախվել են բենզալցակայանի պատին՝ վնասելով բենզալիցքավորման սարքը

13:54 02.06.2019

Հունիսի 2-ին` ժամը 08:49-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արմենակյան փողոցի թիվ 197/1 հասցեում գտնվող բենզալցակայանի մոտակայքում «Mercedes C240» (վարորդ` Ո.Յ., ծնված […]

̰
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր մասնագետն ահազանգել է ոստիկանություն, որ իր տան ուղղությամբ 2-րդ անգամ կրակել են

13:21 02.06.2019

Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն հունիս 1-ին ահազանգ է ստացվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 62-ամյա Անահիտ Համզյանից։ Հայտնում է Shamshyan.com-ը։ Քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ ժամը 21:30-ի սահմաններում իր տան պատուհանի վրա կրակել են: Նշված հասցե է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ տեղի ունեցածը ոչ թե կրակոց է, այլ նշված բնակարանի հյուրասենյակի […]

̰
9-րդ դասարանցիները քննության գնահատականները կարող են բողոքարկել այսօր և վաղը

13:04 02.06.2019

9-րդ դասարանի կենտրոնացված ավարտական քննության գնահատականները և ձևաթղթերը (սքանավորված տարբերակները) այսօր արդեն ուղարկվել են այն դպրոցներ, որտեղ սովորում են աշակերտները։ Ինչպես հայտնում են Գնահատման և Թեստավորման կենտրոնից, գնահատականները և ձևաթղթերի պատճենները աշակերտները կարող են ստանալ դպրոցից։ Գնահատականների բողոքարկում աշակերտները կարող են անել այսօր՝ հունիսի 2-ին կամ վաղը՝ հունիսի 3-ին, իրենց ուսումնառության դպրոցներում բողոքարկման դիմում գրելով։

̰
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

12:34 02.06.2019

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հունիսի 1-ին զանգահարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ շնորհավորել և բարեմաղթանքներ հղել ՀՀ վարչապետին տարեդարձի կապակցությամբ: Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև հայ-վրացական համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր:

̰
2Pac-ի երկրպագուն Մարիամ Փաշինյանին բաճկոն է նվիրել

12:20 02.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, Instagram-ի իր էջի story բաժնում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․ «Ես խնդրել էի 2Pac-ի երգերից և նրա երկրպագուներից մեկն ինձ նվիրել է 2Pac-ի իր ամենասիրելի բաճկոնը: 2Pac-ի երկրպագուներն ամենաուժեղն են»:  

̰
2-ամյա երեխան կացնահարված մոր և ինքնասպան եղած հոր հետ 2 օր նույն բնակարանում է մնացել

11:59 02.06.2019

Զապորոժյեում 2-ամյա երեխային հայտնաբերել են փակ բնակարանում` մահացած ծնողների կողքին։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն։ 33-ամյա տղամարդը վիճաբանության ժամանակ կնոջը կացնահարել է և փորձել կախել երեխային, որից հետո ինքնասպան է եղել։ Բարեբախտաբար, օղակը դուրս է եկել և երեխան ողջ է մնացել։ Իրավապահների տվյալներով՝ ընտանիքում հաճախ էին վեճեր ծագում խանդի հողի վրա և գումարի բացակայության պատճառով։ […]

̰
Զորավար Անդրանիկի փողոցում 6 մեքենա է բախվել

11:47 02.06.2019

Հունիսի 1-ին՝ ժամը 19:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող մարզասրահի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» (վարորդ՝ Վ.Ա., ծնված 1994 թ.), «Mercedes […]

̰
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել

11:17 02.06.2019

Հունիսի 2-ին՝ ժամը 00:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տեքստիլագործների փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ավտոտնակում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:07-ին, մարվել՝ 02:07-ին: Ամբողջությամբ այրվել են ավտոտնակի ներքին փայտյա երեսպատումը (մոտ 24 քմ), մասամբ՝ բազմոց և […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի նախագահին

10:47 02.06.2019

Նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ այսօր շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի նախագահ Սերջիո Մատարելլային: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Իտալիայի միջև պատմական սերտ առնչությունների վրա հիմնված ավանդական բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխշահավետ գործընկերության ոգով։ «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հետագայում ևս կշարունակենք զարգացնել և խորացնել մեր համագործակցությունը` […]

̰
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորակը. կա զոհ

10:34 02.06.2019

Հունիսի 1-ին` ժամը 01:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ.Խ., ծնված 1973 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և […]

̰
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին մեքենան կողաշրջվել է. կա տուժած

10:01 02.06.2019

Հունիսի 1-ին` ժամը 22:06-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Մարտունի-Գետափ հատվածի 14-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Կ., ծնված […]

̰
Փրկարարները օձեր են հայտնաբերել

09:46 02.06.2019

Հունիսի 1-2-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Տավուշի մարզի Բերդ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Կոտայքի մարզի Եղվարդ  քաղաքներում և Քարաշամբ  գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 1 իժ, 1 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Դատական իշխանության հանդեպ անցած տարիներին «չափազանց մեծ անվստահություն է եղել», որը պետք է փոխել. Արտակ Զեյնալյան

23:59 01.06.2019

Մենք պետք է վերականգնենք կամ ձեռք բերենք ոչ թե դատական համակարգի, այլ դատական իշխանության հանդեպ վստահությունը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում այս հարցը հստակեցրել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նա արձանագրել է, որ դատական իշխանության հանդեպ անցած տարիներին «չափազանց մեծ անվստահություն է եղել», որը կուտակվել է: Միևնույն ժամանակ, նախարարը խոսել է դատական իշխանության իրականացրած […]

̰
Մարիամ Փաշինյանի նոր լուսանկարը Նիկոլ Փաշինյանի հետ

23:30 01.06.2019

Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկար է հրապարկել հոր` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նկարին կից գրառում չկա, սակայն համացանցի օգտատերերը ենթադրում են, որ լուսանկարն արվել է այսօր՝ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը։  

̰
«ԴասԱ-ն կրթության մատուցման այն ձևն է, որն ապագայում բնորոշ է լինելու կրթական համակարգին ամբողջ աշխարհով մեկ». Արայիկ Հարությունյան

23:04 01.06.2019

Այսօր ամփոփվել է Երևանի ավագ դպրոցներում անցկացված ԴասԱ կրթամշակութային ծրագրի առաջին փուլը։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և ավագ դպրոցների աշակերտներ։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ՀՀ դպրոցներում իրականացվում են մշակութային մի շարք ծրագրեր, և հաջողվածներից մեկն […]

̰
BACK_TO_TOP