TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արցախի և նրա ժողովրդի անվտանգությունը որևէ հանգամանքում վտանգի չի ենթարկվելու․ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը

22:24 01.06.2019

Հայաստանը կտրականապես դատապարտում է իրավիճակի սրման ուղղությամբ վերջին երեք օրվա ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկված միտումնավոր քայլերը, ինչը դրսևորվել է սեփական կորուստների վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածմամբ, Հայաստանի ղեկավարների հասցեին ֆիզիկական բռնության վերաբերյալ Ադրբեջանի խորհրդարանում իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից հրապարակայնորեն հնչեցված ուղղակի կոչերով և հրադադարի ռեժիմի խախտումների զգալի աճով, ինչն այսօր հանգեցրեց Արցախի պաշտպանության բանակի զինծառայող Սիփան […]

̰
Որո՞նք են ամենաշատ և ամենաքիչ հայտագրված միասնական քննությունները

22:12 01.06.2019

SHANTNEWS.am-ը Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի բաժնից տվյալներ է հավաքել միասնական քննությունների  վերաբերյալ: Այս տարի միասնական քննությունների անցկացման համար հանրապետությունում ձևավորվել է քննական 33 կենտրոն, որից 10-ը՝ Երևանում, իսկ 23-ը` մարզերում: Դրանք բոլորը դպրոցներ են՝ հիմնական, ավագ, իսկ մարզերում նաև՝ միջնակարգ: Այս տարի 10 հազար 421 դիմորդ կա, ներառյալ Արցախի Հանրապետությունից: Հայաստանի Հանրապետությունում դիմորդների թիվը […]

̰
Գյումրիում սարդոստայն հիշեցնող հաղորդալարերը փաթաթված են գազի խողովակներին, իսկ հենասյուները թեքված են առանձնատների վրա

21:52 01.06.2019

Գյումրիի  բազմաթիվ  թաղամասերում էլեկտրաենթակայանները վթարային են, եղած մալուխները՝  մաշված: Հիմնականում սեփական տներով բնակեցված թաղամասերում հոսանքալարերն անցնում են անթույլատրելի հատվածներով, որոշ տեղերում՝ խիստ խճճված ու անկանոն դասավորությամբ: Նման վիճակի պատճառով թաղամասերում դեռ հաճախակի են Էներգաանջատումները, հոսանքի տատանումները: Վթարային իրավիճակներից ու հոսանքահարումներից ապահովագրված չեն Գյումրիի Հնոցավան թաղամասի բնակիչները: Հոսանքալարերով ծանրաբեռնված փայտյա հենասյունը սեփական տան դիմաց է, որի […]

̰
ՌԴ-ում ռոումինգը չեղարկել են

20:38 01.06.2019

Հունիսի 1-ից ՌԴ-ում չեղարկվում է ներքին և ազգային ռոումինգը, հայտնում է Lenta-ն: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրամանում նշված է, որ կապի ծառայությունների գները կախված կլինեն տարածաշրջանից, որում գտնվում է բաժանորդը: Մուտքային զանգերի համար գումար կգանձվի միայն ՌԴ տարածքից դուրս գտնվելու դեպքում: Հիշեցնենք, որ ՌԴ-ն ակտիվացրել է ռոումինգի փուլային վերացման աշխատանքները Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Այդ […]

̰
Ջրափի գյուղի եկեղեցին 85 տարվա լռությունից հետո զանգ ունեցավ

20:26 01.06.2019

Ջրափիի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում ավելի քան 85 տարվա լռությունից հետո այսօր զանգ է հնչել։ 1930-ականներին Ջրափիի եկեղեցու զանգը հանվել էր ու անհետացել։ Նոր զանգն այսօր օծվել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ ու տեղադրվել։ Գյուղի եկեղեցու զանգը վերադարձնելու նախաձեռնությունը եղել է Մխիթար Անտոնյանինը, ում նախնիներն այս գյուղից են։ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1862 թվականին, այն […]

̰
Լացեցին անգամ տոնական օրվա ընթացքում

20:12 01.06.2019

Հունիսի 1-ը երեխաների համար տոնական օր է, բայց որոշ փոքրիկներ օրվա ընթացքում հասցրել են նաև լացել: Պատճառները տարբեր են՝ պաղպաղակ չուտելուց մինչև լողավազանում երկար մնալու չիրականացած ցանկություն: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Մեծերի գրպանները դատարկում ենք. փոքրիկները՝  իրենց ծրագրած «ակցիաների» մասին

19:43 01.06.2019

Ի՞նչ է մանկությունը. SHANTNEWS.am-ն այսօր փոքրիկներին նաև այս հարցն է ուղղել:  Պատասխանները, որպես կանոն, այն մասին էին, որ իրենք չեն դժգոհում փոքր լինելուց: Ավելին, չափահաս լինելու բացասական կողմերից են խոսել, խոստովանել, որ դատարկում են մեծերի գրպանները: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ Ազատության հրապարակում

19:31 01.06.2019

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մեկը մյուսին հաջորդող միջոցառումներով է հագեցած եղել Ազատության հրապարակը: Մանկական կավճանկարչական աշխատանքներն այս տարի թեմատիկ էին. երեխաների նկարներում թումանյանական հեքիաթների հերոսներն էին: Լավագույն 20 նկարների հեղինակներն արժանացան մրցանակների: Միջոցառումն ուղեկցվեց մանկական համերգային ուրախ ծրագրով: Ազատության հրապարակում կայացավ նաև Երգի պետական թատրոնի «Մերի Փոփինսը Երևանում» մյուզիքլի շնորհանդեսը:

̰
Ո՞վ է ավելի լավ վարորդ. հարցն անգամ փոքրիկներին է բանավեճի մեջ ներքաշում

19:15 01.06.2019

Այսօր Երեխաների միջազգային օրվա առթիվ Ազատության հրապարակում ու Բաղրամյան պողոտայում ցուցադրված են եղել նաև հրշեջ ծառայության և ոստիկանական մեքենաներ: Փոքրիկները հնարավորություն են ունեցել մոտենալ, ուսումնասիրել, նստել ու իրենց վարողի դերում զգալ: Բանը հասել է նրան, որ մինչև անգամ թեժ քննարկում է ծավալվել՝ ով է ավելի լավ վարորդ՝ տղանե՞րը, թե՞ աղջիկները թեմայով:  

̰
Արսեն Ջուլֆալակյանը մարզվել է սահմանամերձ գյուղերից Երևան եկած երեխաների հետ

18:34 01.06.2019

Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ մայիսի 31-ից Հայաստանի սահմանամերձ գյուղերից և Արցախից 9-13 տարեկան շուրջ 500 երեխա Երևանի տարբեր վայրերում մասնակցել են տոնական միջոցառումների: Երեխաների շրջայցը շարունակվել է նաև այսօր: Խմբերից մեկի հերթական կանգառը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան էր: Վայոց Ձորի և Տավուշի սահմանամերձ գյուղերից եկած տղաներին դիմավորում էր Արսեն […]

̰
Հայտնի քաղաքական գործիչները՝ մանուկ հասակում

18:08 01.06.2019

Հունիսմեկյան վառ ու ուրախ տրամադրությունն ամենուր է՝ պաղպաղակ, քաղցր բամբակ, մանկական երգեր, գունավոր կավիճներով արված նկարներ և այլն: Մեծերն էլ առիթը բաց չեն թողնում և մանկություն են վերադառնում` հետաքրքիր,  զավեշտալի դրվագներ հիշելով: SHANTNEWS.am-ի առաջարկով պատգամավորները պահարանից հանել են իրենց մանկության լուսանկարների ալբոմն ու  դրանցից մի քանիսով կիսվել մեզ հետ: Նիկոլ Փաշինյան Իվետա Տոնոյան Մխիթար Հայրապետյան […]

̰
Ձերբակալում եք երկու հոգու, անունը դնում, թե շրջանակը պարզ է. Սամվել Բաբայանի գրասենյակը՝ Քննչական կոմիտեին

18:04 01.06.2019

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակն արձագանքել է Քննչական կոմիտեի հայտարարությանը՝ իր համակիրների վրա կրակոցներ արձակելու վերաբերյալ: Բաբայանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հանգամանքները, քննչական կոմիտեի հայտարարությունը, լրատվականների ինֆորմացիոն հրապարակումները դասավորվեցին այնպես, որ մեզ համար այդպես էլ մութ մնաց, հիմա Սամվել Բաբայանի համակիրներին մոտ 50 հոգանոց խումբը ավտոմեքենաներով հետապնդել է կիլոմետրերով , […]

̰
Դատախազությունն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի հայտարարությանը

18:00 01.06.2019

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ այսօր առավելապես որպես «Ռոբերտ Քոչարյանը և մյուսները» հայտնի քրեական գործով իբրև մեղադրյալ ներգրավված Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասուլիսի ընթացքում անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից այդ քրեական գործի առնչությամբ ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացված երկու բողոքները (Ռ. Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխելու, ինչպես նաև քրեական գործով […]

̰
Կաթողիկոսը շնորհավորել է մանուկներին

17:44 01.06.2019

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հունիսի 1-ի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր ազգի բոլոր մանուկներին՝ հայցելով, որ Ամենակալ Աստված Իր հովանու ներքո պահի ու պահպանի հայ մանուկներին` պարգևելով խաղաղ ու անվրդով կյանք: «Աղոթում ենք, որ նրանք հասակ առնեն Աստծո օրհնության ու սիրո ներքո, լինեն […]

̰
Վայքում երեխան ընկել է Արփա գետը

17:32 01.06.2019

ՀՀ ԱԻՆ «911» ծառայությանը հունիսի 1-ին, ժամը 15:46.14-ին  ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ «Հարունի» կամրջի մոտակայքում, Արփա գետը երեխա է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության […]

̰
Լքված հանքավայրի աղտոտված ջուրը լցվում է Կապանով հոսող գետը

17:20 01.06.2019

Կապանի փողոցներում անձրևներից հետո հոսում են տարօրինակ գույն ունեցող առուներ, որոնք կավարտի լքված հանքավայրի աղտոտված ջրերը լցնում են Ողջի գետը։ Այս մասին ահազանգել են բնապահպանները։ Նրանց պնդմամբ՝ այդ առվակները գետն են լցնում ծանր և վտանգավոր տարրեր։ https://www.facebook.com/sheermining/videos/420426075206956/?v=420426075206956

̰
Արցախից եկած մի խումբ երեխաներ առաջին անգամ ծանոթանում էին չմուշկներին ու գեղասահքին

17:06 01.06.2019

Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ մայիսի 31-ից Հայաստանի սահմանամերձ գյուղերից և Արցախից 9-13 տարեկան շուրջ 500 երեխա Երևանի տարբեր վայրերում մասնակցել են տոնական միջոցառումների: Երեխաների շրջայցը շարունակվել է նաև այսօր: Խմբերից մեկի հերթական կանգառը Գեղասահքի մարզադպրոցն էր: Արցախի մայրաքաղաքից Հայաստանի մայրաքաղաք եկած երեխաներն առաջին անգամն էին չմուշկներով սառույցի վրա:

̰
Էջմիածնում մեքենայի միջից երեխաներին «նվերներ» են շպրտել

16:54 01.06.2019

Լրագրող Հասմիկ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել Էջմիածնում կազմակերպված հունիսմեկյան տոնակատարությունից: «Գնացել էինք Էջմիածին ու այն, ինչ տեսանք, ուղղակի սարսափելի էր»,- գրել է նա՝ նշելով, որ ինչ-որ մեկը որոշել էր ուրախացնել երեխաներին, մեքենաներով նվեր-խաղալիքներ էր բերել քաղաքի կենտրոն: «Երբ բացեցին մեքենաների դռները, սկսվեց մի գրոհ երեխեքի ու իրանց մամաների, ով ինչքան […]

̰
Անչափահասների շրջանում հանցավորության ցուցանիշը որոշակիորեն նվազել է. դատախազություն

16:52 01.06.2019

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ անչափահասների կողմից և նրանց մասնակցությամբ կատարվող հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարը, այս բնույթի հանցագործությունների նախականխումն ու կանխումը, ինչպես նաև դրանց նպաստող պայմանների, պատճառների վերհանումն ու վերացումը մնում են ՀՀ դատախազության հիմնական անփոփոխ առաջնահերթություններից մեկը: ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ նախորդող տարվա համեմատ 2018թ. անչափահասների հանցավորության ցուցանիշը որոշակիորեն […]

̰
Աչք չենք փակելու ոչ մի բանի առաջ և շարունակելու ենք մեր երեխաների մասին հոգ տանել. Արսեն Թորոսյան

16:48 01.06.2019

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, բոլորս էլ գիտենք, որ հունիսի 1-ը երեխաների իրավունքների պաշտպանության օրն է։ Այսօր մենք բարձրաձայնում ենք այն ամենի մասին, ինչ 365 օր անում ենք ու պարտավոր ենք անել մեր երեխաների համար։ Պարտավորություններն, անշուշտ, տարբեր են՝ ծնողական, […]

̰
ՍԴ անդամ ընտրվելու դեպքում Վահե Գրիգորյանը կշարունակի՞ Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների պաշտպանությունը

16:40 01.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հունիսի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին՝ արդյո՞ք փաստաբան Վահե Գրիգորյանը, ով Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն է, ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում իրավասու է շարունակել իրականացնել իր լիազորությունները: «Իմ կարծիքով, իսկ կարծիքս հիմնված է օրենքի որոշակի մեկնաբանության վրա, քանի որ իրավիճակը կանոնակարգված չէ, նա կարող […]

̰
Սուրեն Պապիկյանը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

16:28 01.06.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Սուրեն Պապիկյանը նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրու-թյան 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Սուրեն Պապիկյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ ազատելով նրան տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

̰
Արայիկ Հարությունյանը` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

16:26 01.06.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արայիկ Հարությունյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար՝ ազատելով նրան կրթության և գիտության նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

̰
Տիգրան Խաչատրյանը՝ Էկոնոմիկայի նախարար

16:23 01.06.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Էկոնոմիկայի նախարար նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Տիգրան Խաչատրյանին նշանակել էկոնոմիկայի նախարար՝ ազատելով նրան տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

̰
Էրիկ Գրիգորյանը՝ Շրջակա միջավայրի նախարար

16:21 01.06.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Էրիկ Գրիգորյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Էրիկ Գրիգորյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար՝ ազատելով նրան բնապահպանության նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

̰
Հակոբ Արշակյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

16:19 01.06.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հակոբ Արշակյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերւթյան նախարար՝ ազատելով նրան տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

̰
Երեխաների օրը նշվել է Հարկադիր կատարման ծառայությունում

16:17 01.06.2019

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հարկադիր կատարման ծառայությունն ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման վերաբերյալ հարուցված կատարողական վարույթներով ներգրավված երեխաների համար Երևան քաղաքում կազմակերպել է ուրախ մանկական միջոցառում: Ինչպես տեղեկացնում են Հարկադիր կատարման ծառայությունից, հունիսմեկյան միջոցառմանը ներկա է գտնվել 4-9 տարեկան 35 երեխա: Ծառայության հրավերով երեխաների տոնն ավելի ուրախ են դարձրել հեքիաթների տարբեր հերոսները: […]

̰
Ինչպե՞ս տարբերել թունավոր օձին. մեկնաբանում է օձաբանը

15:58 01.06.2019

Վերջին օրերին բազմաթիվ ահազանգեր են ստացվում օձերի ակտիվացման մասին: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է  Բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ, օձաբան Արամ Աղասյանի հետ: Նա ներկայացրել է ՀՀ-ում առկա թունավոր օձերի տեսակները, դրանք տարբերելու և դրանցից պաշտպանվելու եղանակները: Հատկանշական է իմանալ, որ գարնանն օձերը սովորաբար ակտիվանում են ցերեկային ժամերին, իսկ […]

̰
Չդաստիարակե՛նք այնպիսի երեխաներ, որոնցից մյուսները պետք է զգուշանան. Արտակ Զաքարյան

15:41 01.06.2019

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով մանուկների միջազգային օրը: «Աստված պահապան աշխարհի բոլոր հայ մանուկներին: Այսօր, շատ երկրներ նշում են երեխաների պաշտպանության միջազգային օրը: Եթե ոչ ամեն օր, ապա ժամանակ առ ժամանակ, յուրաքանչյուր հասուն մարդ պետք է ինքն իրեն հաշիվ տա, թե ո՞րն է իր գերագույն հանձնառությունը երեխաների բարեկեցիկ, […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

15:39 01.06.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 1-ին զանգահարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և շնորհավորել վարչապետին տարեդարձի կապակցությամբ, մաղթել երջանկություն և հաջողություններ երկրի ղեկավարի պատասխանատու գործում: Ծննդյան օրվա առթիվ վարչապետ Փաշինյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից:

̰
BACK_TO_TOP