TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԾԿՀ-ում լուրջ անելիքներ կան. Մեսրոպ Մեսրոպյան

16:40 30.05.2019

ՀԾԿՀ անդամի թեկնածուի պաշտոնում առաջադրված թեկնածուներից է նաև Մեսրոպ Մեսրոպյանը: Վերջինս այսօր խորհրդարանում պատասխանեց պատգամավորների հարցերին, լսեց մտահոգությունները, խոստացավ լուծում տալ ընտրվելու դեպքում: Մանրամասները՝ տեսաշարում:

̰
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել Գեղամ Գևորգյանը

16:30 30.05.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԵՊՀ-ում մեկնարկել է Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ ընտրվելու է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Նիստի օրակարգում երկու հարց է ներառված՝ մայիսի 23-ին հրաժարական տված ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի ընդունումն ու ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը: Քվեարկության արդյունքում 21 կողմ ձայնով ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվեց Գեղամ Գևորգյանը, իսկ մյուս թեկնածուի` Վահե […]

̰
Ես ինձ համար խելոք աշխատում էի, մեկ էլ տեսնեմ … Մարուքյան

16:29 30.05.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանի այսօրվա նիստում արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքին: «Ես ինձ համար խելոք աշխատում էի իմ աշխատասենյակում, մեկ էլ տեսնեմ… մի ծեր ագռա՞վ, ո՞նց ասեցիք, պարո՛ն Միքայելյան, մեկ էլ տեսնեմ՝ իմ գործընկերներից մեկն իմ մասին ելույթ է ունենում ՀԾԿՀ անդամների թեկնածության քննարկման ժամանակ: […]

̰
Ելույթ են ունենում ԵՊՀ ռեկտորի ԺՊ թեկնածուները

16:11 30.05.2019

Այս պահին ԵՊՀ-ում ընթանում է Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ նշանակվելու ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Առաջադրվել է 2 թեկնածու` Գեղամ Գևորգյանը և Վահե Հովհաննիսյանը: ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուներից յուրաքանչյուրին 5-ական րոպե տրվեց` ելույթով հանդես գալու համար: ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի թեկնածու Գեղամ Գևորգյանն իր ելույթում անդրադարձել է իր անվան շուրջ տարբեր խոսակցություններին և նշել է, […]

̰
Վաղը շինարար ցուցարարներին կընդունեն կառավարությունում

16:04 30.05.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, այս պահին շինարարական ընկերությունները փակել են «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի Աշտարակ-Ուջան ճանապարհահատվածը: Կատարված աշխատանքի դիմաց նրանց սեպտեմբերից գումար չի վճարվել։ Ճանապարհը փակել են շուրջ 19 ընկերության աշխատակիցներ: SHANTNEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից փոխանցում է, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ, ցուցարարների և վարորդների մեջ բախումներ են ընթանում: Այս պահին հայտնի դարձավ, որ ակցիայի մասնակիցների հետ […]

̰
ԵՊՀ-ում ռեկտորի ԺՊ են ընտրում. առաջադրված է 2 թեկնածու

15:58 30.05.2019

Այս պահին ԵՊՀ-ում ընթանում է Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ նշանակվելու է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկն առաջարկել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը: Առաջարկվել է նաև Վահե Հովհաննիսյանի թեկնածությունը: Երկու թեկնածուներն էլ ներկա են նիստին:  

̰
Ահազանգեր ենք ստանում, որ գազի հաշվիչներն ապամոնտաժում են՝ առանց բնակիչների գիտության. Արմեն Եղիազարյան

15:56 30.05.2019

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջադրել է Սերգեյ Աղինյանի թեկնածությունը՝ երկու տարով: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը, դիմելով թեկնածուին, նշեց՝ ստանում են ահազանգեր, որ առանց բնակիչների գիտության՝ ընկերությունն ապամոնտաժում է հաշվիչները, տանում փորձաքննության, դատական ակտ չի ստորագրվում, սակայն գալիս է վճիռ, որ հաշվիչը ճիշտ չի աշխատել, գումարներ […]

̰
Մեկնարկեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը

15:41 30.05.2019

ԵՊՀ-ում մեկնարկել է Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ նշանակվելու է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Նիստի օրակարգում երկու հարց է՝ մայիսի 23-ին հրաժարական տված  ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի ընդունումն ու ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը: Նիստի սկսվելուն պես 30 կողմ 2 ձեռնպահ, ոչ մի դեմ քվեարկությամբ Արամ Սիմոնյանը այլևս ռեկտոր չէ։ Այս պահին քննարկում են քվեարկությունը փակ կամ […]

̰
Հայաստանում կատարվել են էնդոսկոպիկ բացառիկ վիրահատություններ

15:35 30.05.2019

Հայաստանում կատարվել են էնդոսկոպիկ բացառիկ վիրահատություններ։ Դրանք կատարել է հայտնի ռուս բժիշկ, Պետերբուրգի Պավլովի անվան համալսարանական կլինիկայի էնդոսկոպիկ վիրաբուժության և անհետաձգելի բժշկության բաժանմունքի վարիչ Ալեքսանդր Սմիրնովը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկների հետ համատեղ: «Էրեբունի» ԲԿ վիրաբուժական էնդոսկոպիայի կենտրոնի ղեկավար Արման Պետրոսյանի հետ Ալեքսանդր Սմիրնովը կատարել է Հայաստանում եզակի վիրահատություններ այն հիվանդներին, որոնց ախտորոշված է ախալազիա, էզոֆագոսպազմ, […]

̰
Ինչո՞ւ են մայիսին ջրամատակարարման ընդհատումներ լինում. հարց՝ ՀԾԿՀ անդամի թեկնածուին

15:29 30.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԾԿՀ անդամի պաշտոնում առաջարկել է Կամո Սարգսյանի թեկնածությունը: Վերջինս այսօր խորհրդարանում պատասխանեց պատգամավորների հարցերին: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը, թեկնածուին դիմելով, ասաց՝ մայիսից սկսած՝ մարդիկ սկսում են բողոքել ջրամատակարարման հաճախակի ընդհատումներից: Նա ասաց՝ կա մտավախություն, որ մի շարք տնտեսվարողներ պայմանավորվում են «Վեոլիա ջրի» հետ, որ իրենց լողավազանները լցնեն, և […]

̰
Երևանի բնակիչը Շենգենյան կեղծ վիզա կազմակերպելու համար ստացել և հափշտակել է 6500 եվրո

15:11 30.05.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է խարդախության և կեղծ վիզա ձևակերպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 51-ամյա տղամարդուն: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1968 թվականին, խարդախության եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու և կեղծ […]

̰
Կառավարության անարդյունավետ աշխատանքի արդյունքում կլինի գնաճ. Միքայել Մելքումյան

15:09 30.05.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն այսօր անդրադարձել է Հայաստանում սպասվող գնաճին՝ ասելով, որ դա կառավարության անարդյունավետ աշխատանքի հետևանք է: Պատգամավորի խոսքերով՝ ակցիզային հարկի փոփոխությունների հետևանքով լինելու է արտահայտված գնաճ, ինչն էլ բերելու է սպառման կրճատման: Միքայել Մելքումյանն ասել է, որ ինքը բազմիցս օրենսդրական փոփոխությունների նախագիծ է ներկայացրել, սակայն իշխանությունը գերադասել է անտեսել դրանք:

̰
Տարկետում տրվում է մեկ անգամ՝ մինչև ուսումնառության ավարտը. Գաբրիել Բալայան

14:51 30.05.2019

Խորհրդարանի այսօրվա նիստում քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով հստակեցվում են պայմանագրային զինծառայության ժամկետները: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը պատասխանեց պատգամավորներին մտահոգող հարցերին:

̰
Նախագահն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

14:45 30.05.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը: Նախագահը ողջունել է համահայկական խաղերի անցկացումն ու ընդհանրապես համահայկական այդ միջոցառման գաղափարը, նշելով, որ խաղերի միավորող ոգին պետք է օգտագործվի նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերն ավելի սերտացնելու համար: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել խաղերի ծրագիրն ու մանրամասն տեղեկացրել նախատեսվող մրցումների […]

̰
Ուջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. բողոքի ակցիա է իրականացնում շուրջ 19 ընկերություն

14:40 30.05.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, շինարարական ընկերությունները փակել են «Հյուսիս-հարավի» ճանապարհային միջանցքի Աշտարակ-Ուջան հատվածը: Կատարված աշխատանքի դիմաց նրանց գումար չի վճարվել սեպտեմբերից։ Այնտեղ է նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը: Գորգիսյանն ասում է, որ կառավարությունը պետք է պատասխան տա քաղաքացիներին: Քաղաքացիների մի մասը ցանկանում է, որպեսզի ճանապարհը բացվի, իսկ մեկ այլ խումբ ցանկանում է, […]

̰
Համազգային թատրոնի տնօրեն է ընտրվել Արման Նավասարդյանը

14:39 30.05.2019

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն է ընտրվել թատրոնի դերասան և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանը: Ընտրությունն անցկացվել է մայիսի 30-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում: «Պատասխանել եմ ինձ տրված հիսուն հարցի: Բոլոր ներկաներն ինձ կողմ են քվեարկել»,- «Արմենպրես»–ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Նավասարդյանը: Նավասարդյանից բացի, մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել թատրոնի դերասան Ստեփան Ղամբարյանը, սակայն […]

̰

14:27 30.05.2019

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշվեց հավանություն տալ Արմեն Տեր-Տաճատյանի կողմից ներկայացված՝ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու 33 հասցեի և դրան հարակից՝ հողամասերում տեխնոլոգիական հագեցվածության շենքային համալիրի կառուցման ներդրումային ծրագրին։ Տարածքային կառավարման և ներդրումների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ խոսքը ՏՏ ոլորտի ներդրումային ծրագրի մասին է։ Փոխնախարարի խոսքերով՝ շենքային պայմանները, որոնցում աշխատում են ՏՏ ընկերությունները, չեն համապատասխանում […]

̰

14:25 30.05.2019

Կառավարության որոշմամբ` Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հերացու փողոցի թիվ 5 հասցեի շենքը նվիրաբերվեց Արմավիր համայնքին՝ այն թվով 26 բնակարանների վերակառուցելու և սեփականության իրավունքով համայնքի Սիլիկյան փողոցի թիվ 1 և 9 շենքերում բնակվող թվով 26 ընտանիքներին հատկացնելու համար։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը բացատրեց, որ շենքերից մեկը տրամադրում է կառավարությունը, իսկ մյուսը՝ մասնավոր ընկերություն։ […]

̰
«Ֆիթչ Ռեյթինգս»-ը վերահաստատել է Երևանի վարկանիշը՝ «Դրական» կանխատեսմամբ

14:22 30.05.2019

«Ֆիթչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Երևանի վարկանիշը՝ հանրային ֆինանսների բնագավառում սահմանելով այն «B+» մակարդակում «Դրական» կանխատեսմամբ: Երևանի վարկունակությունը, գործակալության գնահատականով, գտնվում է «bb+» մակարդակում: Ըստ «Ֆիթչ»-ի՝ Հայաստանի խոշորագույն քաղաք Երևանը համարվում է երկրի ամենամեծ շուկան՝ ծառայությունների ոլորտի զարգացած մակարդակով և ամենաշատ բնակչությամբ (1.1 մլն մարդ): «Երևանի բարեկեցության ցուցանիշները դեռևս մնում են համեմատաբար […]

̰
Զարմանալի է, որ ստահոդ տեղեկություններ է տարածում նաև Էդմոն Մարուքյանը. Հովհաննիսյան

14:18 30.05.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը խորհրդարանի այսօրվա նիստում ելույթ ունեցավ՝ անդրադառնալով ԵՊՀ-ում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության գործընթացին, որ իրականացվում է այսօր: «Մամուլը հեղեղված է տարբեր ստահոդ տեղեկություններով, որ հասկանալի է՝ որ աղբյուրից են գալիս: Բայց որ այդ տեղեկությունները տարածում է նաև իմ ընդդիմադիր գործընկեր Էդմոն Մարուքյանը, զարմանալի է, չնայած այնքան էլ զարմանալի չէ, […]

̰
Արամ Սիմոնյանը վաղուց պետք է գնար. Արայիկ Հարությունյան

14:12 30.05.2019

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` կրթության և գիտության նախարարությունը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում իր թեկնածուն ունի՝ Գեղամ Գևորգյանը: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները հարց են ուղղել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին: «Էսօր խորհրդի նիստ է, խորհրդի նիստի ժամանակ թեկնածուներ կառաջադրվեն: Տեսել եք, որ այս խորհրդի նիստերի մասին և ռեկտորների ընտրության մասին ես որևէ մեկնաբանություն չեմ անում»,- […]

̰
«Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածում իրավիճակը լարված է

14:05 30.05.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, այս պահին շինարարական ընկերությունները փակել են «Հյուսիս-հարավի» Աշտարակ-Ուջան ճանապարհահատվածը: Կատարված աշխատանքի դիմաց նրանց սեպտեմբերից գումար չի վճարվել։ Ճանապարհը փակել են շուրջ 19 ընկերության աշխատակիցներ: SHANTNEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից փոխանցում է, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ, ցուցարարների և վարորդների մեջ բախումներ են ընթանում: Քաղաքացիները խնդրում են ցուցարարներին բացել ճանապարհը, քանի որ […]

̰
Բագրատ Բադալյանը` «Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածում տիրող իրավիճակի մասին

14:00 30.05.2019

Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը կառավարությունում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածում տիրող իրավիճակին: Նա նշել է, որ հիմնական կապալառուն «Կորսան Կորվելան» իսպանական ընկերությունն է, որն իրականացնում է Աշտարակից Թալին ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքնենրը։ «Կա անհամաձայնություն ընկերության և կազմակերպության միջև, բոլոր վճարումները «Կորսան» ընկերությանը իրականացվել են, նախարարությունը իր պարտականությունը կատարել է, […]

̰
«Խմելու ջուր» ասելիս չենք հասկանում ցանկացած ջուր, որ գալիս է ծորակներից. Սեդա Շահինյան

13:50 30.05.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարինե Խաչատուրյանը ՀԾԿՀ անդամի թեկնածու Սեդա Շահինյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ լուծում է պատկերացնում Դիլիջանի բնակիչների համար, ովքեր ծորակից անհասկանալի բաղադրության ջուր են ստանում: «Իհարկե, ոչ միայն իրավական առումով, այլև բարոյական, խնդրահարույց է ծորակից ստանալ մի բան, որը չի համապատասխանում խմելու ջրին ներկայացվող պահանջներին: Մենք «խմելու ջուր» ասելիս չենք հասկանում ցանկացած […]

̰
Իրանից ՀՀ ժամանած քաղաքացիների մոտ 3 կգ քաշով թմրանյութ է հայտնաբերվել. ՊԵԿ

13:48 30.05.2019

Պետական եկամուտների կոմիտեն թմրամիջոցի ներմուծման խոշոր դեպք է բացահայտել, հայտնում են ՊԵԿ լրատվության բաժնից: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մաքսային հսկողության են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացիներ Է.Ֆ.-ի և Ֆ.Ֆ.-ի ուղեբեռները: Մեղրիի մաքսային կետ-բաժնում իրականացված հսկողության արդյունքում Է.Ֆ.-ին պատկանող ճամպրուկի ներսի հատվածից հայտնաբերվել է սև գույնի ինքնակպչուն ժապավենով փաթեթավորված 3 կգ ընդհանուր քաշով մեթամֆետամին տեսակի թմրանյութին նմանվող պինդ մոխրագույն […]

̰
Գազի, ջրի և հոսանքի սակագնի վերանայում կլինի՞. հարց ՀԾԿՀ անդամի թեկնածուին

13:44 30.05.2019

ՀԾԿՀ անդամի թեկնածու Սեդա Շահինյանից ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը հետաքրքրվեց՝ ջրի, գազի կամ էլեկտրաէներգիայի սակագնային նոր նախաձեռնությունների մասին տեղյա՞կ է՝ սակագնի փոփոխման հայտեր կամ նման գործընթաց կա՞: Շահինյանն ասաց, որ հարցն իր իրավասություններին չի առնչվում, սակայն տեղեկացրեց, որ բանակցություններ կան, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հետ հետագա սակագնային քաղաքականություն իրականացնելու ուղղությամբ: Նա ասաց, որ այլ […]

̰
ԵԱՏՄ-ում այլևս միայն ՌԴ նախագահի հետ չեն լուծվում հարցերը. Հովհաննես Իգիթյան

13:39 30.05.2019

ԱԺ-ում պատգամավոր Հովհաննես Իգիթյանին լրագրողները հարցրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստան կատարած այցի մասին՝ հիշեցնելով, որ նախատեսված է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում, սակայն դա տեղի չի ունեցել: Հովհաննես Իգիթյանն ասել է, որ դա այն հարցը չի, որին կարելի է այդպես արձագանքել, եթե լուրջ լինի, վարչապետն ինքը դրա մասին կխոսի: Ըստ պատգամավորի՝ նախկինում […]

̰
Կառավարությունը որոշեց արագ նորոգել Սևանի թերակղզի տանող ճանապարհը

13:36 30.05.2019

Ամառվա լողափային սեզոնին արագ պատրաստվելու համար այսօր կառավարությունում ընդունվեց որոշում, որի համաձայն՝ արագ՝ մոտ մեկ ամսում, պետք է իրականացվի դեպի Սևանի թերակղզի տանող ճանապարհի նորոգումը։ Արագությունն ապահովելու համար, ըստ տրանսպորտի փոխնախարար Բագրատ Բադալյանի, անհրաժեշտ է գնումն իրականացնել արագացված ընթացակարգով՝ «մեկ անձից» գնումների տարբերակով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ ճանապարհն ամբողջությա՞մբ է նորոգվելու։ Փոխնախարարը հաստատեց, որ նորոգվելու […]

̰
Վայ քու, Մխ, քեզ եմ գրել. նախարարի սխալմամբ ուղարկված հաղորդագրությունը

13:30 30.05.2019

Համացանցում տարածվել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանին սխալմամբ ուղարկված հաղորդագրությունը: Արայիկ Հարությունյանը առավոտյան սխալմամբ հաղորդագրությունը ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանի փոխարեն ուղարկել է Մխիթար Հայրապետյանին:

̰
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով

13:27 30.05.2019

Հանրապետության տարածքում` Մայիսի 30-ին Սյունիքում և Արցախում, հունիսի 2-4-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 31-ին, հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ից հունիսի 3-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 30-ին, 31-ին, հունիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
BACK_TO_TOP