23:25 30.05.2019
Երևանում կայանալիք ավտոմրցաշարի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով հունիսի 2-ին` ժամը 14:00-24:00-ն, երկկողմանի փակ է լինելու Մոնթե Մելքոնյան փողոցը:
23:10 30.05.2019
ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ վերակազմակերպվող նախարարություններում սկսվել է փոփոխությունների և վերանշանակումների գործընթացը: Դրա շրջանակում վերակազմակերպվող նախարարություններում նախարարների տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի վարչությունից, այս գործընթացին կհաջորդեն համապատասխան նշանակումները: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մի շարք փոխնախարարներ պաշտոններից ազատվել են:
22:59 30.05.2019
Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ կայանալիք միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով, մայիսի 31-ին` ժամը 22:00-ից մինչև հունիսի 1-ը ժամը 24:00-ն, երկկողմանի փակ է լինելու Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ: Բացի այդ, մայիսի 31-ին` ժամը 20:00-ից արգելվելու է կայանումը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկից մինչև Սահմանադրական դատարանի շենք:
22:46 30.05.2019
Հանրապետության տարածքում մայիսի 30-ին Սյունիքում և Արցախում, հունիսի 2-4-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 31-ին, հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ից հունիսի 3-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 30-ին, 31-ին, հունիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ստորև […]
22:05 30.05.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:15-ի սահմաններում Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 3 երիտասարդ տղաներ, ովքեր մարմնի տարբեր մասերում ստացել են սուր կտրող-ծակող առարկայի հարվածներից ստացած հետքեր: Աղբյուրի հաղորդմամբ՝ հիվանդանոց են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները: […]
21:42 30.05.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդիե Փարաքյանին: Առանձնակի կարևորելով երկու քաղաքների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել փոխքաղաքապետին երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ներդրման համար: Խոսելով մայրաքաղաքում իրականացվող ծրագրերի մասին՝ Երևանի քաղաքապետն առանձնացրել է այն խնդիրները, որոնք առաջնային լուծում են պահանջում: Ինչպես տեղեկացրին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության […]
21:27 30.05.2019
Մայիսի 30-ին, ժամը 18:10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փարամազի փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
21:15 30.05.2019
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց տարածաշրջանային այցի վերաբերյալ հայտարարություն են տարածել:
21:00 30.05.2019
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Եվրախորհրդարանի դերակատարությանը՝ ելնելով այն հանգամանքից, որ այդ մարմնի ղեկավարը՝ Անտոնիո Տայանին, հայտնիների շարքում չէ: Արդյո՞ք դա վկայում է Եվրախորհրդարանի նվազ դերակատարության մասին «Չեմ կարծում, որ ինստիտուտի կարևորությունը որոշվում է ղեկավարի հանրահայտությամբ: ԵՄ խորհրդարանը, Լիսաբոնի համաձայնագրի կնքումից հետո, ստացել է ահռելի մեծ լիազորություններ: Ըստ էության, առանց […]
20:42 30.05.2019
Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թոռը՝ Գագիկ Թամանյանը, Լոնդոնից Հայաստան է ժամանել և ցանկանում է վերաբացել մեծանուն ճարտարապետի թանգարան-ինստիտուտը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Գագիկ Թամանյանը պատմեց, որ երեք տարի սպասել է ՀՀ քաղաքաշինության արդեն նախկին նախարար Նարեկ Սարգսյանի խոստումը կատարելուն: Վերջինս ասել է, որ ընդունում է իր սխալը` թանգարանի հետ կապված և իր սխալը կուղղի թանգարանը վերաբացելով, բայց […]
20:30 30.05.2019
«Դատական ակտը նաև մեր կողմից ընտրած իրավանորմի մեկնաբանությունն է իր մեջ ներառում, որովհետև պատճառաբանական մասում, եթե դու որևէ հոդված, որևէ իրավանորմ ես նշում, ապա բարի պիտի լինես պատճառաբանես՝ ինչի այդ իրավանորմը և այդ իրավանորմը ինչ կարգով է կիրառելի դառնում տվյալ իրավահարաբերության կարգավորման համար»,- «Շանթ» հեռուստաընկերության եթերում այս մասին ասել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և […]
20:20 30.05.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայի սրահից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը: 2019 թ. մարտի 29-ին՝ ժամը 01:20-ից մինչև ժամը 01:40-նն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, կոտրել է Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում կայանված ավտոմեքենայի կողային հատվածի ապակին`պատճառելով զգալի չափերով գույքային վնաս, այնուհետև մուտք գործել […]
20:07 30.05.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել շարք փոխնախարարների պաշտոններից ազատելու վերաբերյալ: Ըստ այդմ` վարչապետի որոշմամբ` կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոններից ազատվել են Գրիշա Թամրազյանը, Լուսինե Առաքելյանը և Արևիկ Անափիոսյանը, «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիշա Թամրազյանին ազատել կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից», «Ղեկավարվելով «Հանրային ծառայության […]
20:01 30.05.2019
Այսօր Ազգային ժողովում պատգամավոր Էդգար Առաքելյանն իր ելույթում մի շարք մեղադրանքներ է հնչեցրել անձնագրային ծառայությունների աշխատանքների կազմակերպման առումով։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից: Ներկայացնենք ոստիկանության պարզաբանումն ամբողջությամբ. «1. Պատճենահանման հարցի վերաբերյալ ՀՀ ոստիկանության պետի կողմից տրվել էր հանձնարարական խնդիրը կարգավորելու համար։ Այն իրականացվում է երկու փուլով։ Թեև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազակերպության կողմից […]
20:00 30.05.2019
Ամերիկյան նոր պատժամիջոցների կիրարկումից հետո Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների համար ամենավտանգվող ոլորտը բանկայինն է։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը հիշեցնում է, որ իրանագետների համայնքն այս մասին ահազանգել է դեռ մինչև այդ պատժամիջոցների գործարկվելը։ Հիմա այդ պատժամիջոցներն արդեն գործում են։ «Իրականության մեջ մենք գործ ունենք ակնհայտ ճնշման հետ Հայաստանի վրա։ Միացյալ Նահանգները ճնշում է բանեցնում, որպեսզի Իրանի հետ բանկային […]
19:51 30.05.2019
Դատական համակարգի բարեփոխումների, վեթինգի կիրառման հնարավորության պայմաններում SHANTNEWS.am-ը սկսում է շարք, որով ներկայացնում է, թե ինչ ունեցվածք ունեին և ինչ հիմա ունեն դատավորները` ըստ նրանց հայտարարագրերի։ Արշակ Ժորայի Վարդանյան (ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր) Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելիս (2018թ.) Արշակ Վարդանյանն ունեցել է LEXUS GS 350 մեքենա և 12 միլիոն դրամ, ինչպես […]
19:20 30.05.2019
Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրում «Արարատ-Արմենիան» մրցակցի հարկի տակ 0:1 հաշվով առավելության հասավ Երևանի «Բանանցի» նկատմամբ և հռչակվեց Հայաստանի չեմպիոն։ Վարդան Մինասյանի սաներից հանդիպման միակ գոլը 52-րդ րոպեին խփեց Անտոն Կոբյալկոն։
19:11 30.05.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են` մայիսի 30-ին` ժամը 16:10-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
18:51 30.05.2019
Այսօր՝ մայիսի 30-ին, կայացել է Հայաստանի «Թեքեյան» մշակութային միության ամենամյա ստեղծագործությունների մրցույթի մրցանակների հանձնման արարողությունը, որի ժամանակ 4 անվանակարգերում՝ Գրականություն, Երաժշտություն, Կերպարվեստ ու Թատերական արվեստ, լավագույնը ճանաչված արվեստի ու մշակույթի ոլորտի գործիչները մրցանակների արժանացան: Արդեն երկու տասնամյակ շարունակվող մրցանակաբաշխության ժամանակ 100-ից ավելի մշակույթի, գիտության ու արվեստի գործիչներ խրախուսման է արժանացել Միության կողմից: Գրականություն անվանակարգում ներկայացված […]
18:41 30.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանը և պատգամավոր Բեռնար Դըֆլեսելը: Բուշ դյու Ռոնը Ֆրանսիայի ամենամեծ դեպարտամենտներից է, որի կազմում ընդգրկված է 119 քաղաք: Վարչապետը, ողջունելով հյուրերին կառավարությունում, նշել է, որ Հայաստանը կարևորում է խոշոր հայկական համայնք […]
18:30 30.05.2019
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ: «Նախագահ Արմեն Սարգսյանի հետ մի կարևոր հարցի շուրջ զրուցեցինք, որի մանրամասները կիմանաք վաղը երեկոյան»,- գրել է Թորոսյանը։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/936949703157962?__xts__[0]=68.ARDT6g4HNYCA8sXyIfL2DK03NQDVQ3NX5UZOhnwT2-B0xc2DyvJlCadfgXcGPVEpgeIfmVn5W-dJ06bS-ty9lQYBPq3kgQ3mIXRr86oUYoOQmi6oveJuVA6InNHWH_1T4TdQAEQWme-0CTR9SDjaO4RDDi45A5N35FhYp3xOT3KRatQm263dhZ2wtQhVW-Pg4ogdLbtVIntytd-EPcbzD1GfodUCszeibw8Ztqa65uslhU0sMp8LHhXYuhjQrNLTUp78_LpRUvot0hE1aUJr2BOer3EO6WQwOhz975ifHfUEu_w9qqC9rRD9aazb2iyYzX2EAQjYmTBSSUXb6UtnQdU&__tn__=-R
18:22 30.05.2019
ՀՀ խորհրդարանում ավարտվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների ընտրությունը: ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները: ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 94-ը: Պատգամավորների ձայները բաշխվել էին հետևյալ կերպ` ՀԾԿՀ անդամի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանի օգտին քվեարկել է 88, դեմ՝ 6, Սեդա Շահինյանին կողմ է քվեարկել 91, դեմ՝ 3 պատգամավոր: Սերգեյ Աղինյանն ընտրվեց ձայների […]
18:17 30.05.2019
Մայիսի 30-ին՝ ժամը 13։20-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում նռնակ է պայթել։ Դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի օգնությամբ տանը գտնվող 3 անձինք, որոնք բեկորային վնասվածքներ են ստացել, տեղափոխվել են բուժհաստատություններ։ Ըստ նախնական տվյալների՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում նախկին ամուսինը նռնակը նետել է տուն: Նրան հայտնաբերելու ուղղությամբ […]
18:10 30.05.2019
Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հրապարակած լուսանկարից: «Հրդեհ Հրազդանի կիրճում, հիմա»,- գրել է նա՝ մեկնաբանելով լուսանկարը: Լուսանկարից երևում է, որ կրակը տարածվել է կիրճի տարբեր հատվածներում: https://www.facebook.com/photo.php?fbid=10156618174894620&set=a.58473279619&type=3&theater
18:06 30.05.2019
«Մեկ Հայաստան» կուսակցությունը, հետևելով վերջին օրերին ՀՀ դատական համակարգի շուրջ ծավալվող իրադարձություններին, հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև. 1․ ՀՀ գործադիր իշխանության կողմից տեղի է ունեցել առերևույթ միջամտություն ՀՀ դատական իշխանության գործունեությանը, որի հետևանքով խախտվել է ժողովրդավարության և ՀՀ Սահմանադրության հենասյուն հանդիսացող իշխանությունների տարանջատման սկզբունքը, խաթարվել է դատական իշխանության անկախությունն ու բնականոն գործունեությունը։ […]
17:53 30.05.2019
ԱԺ-ում նիստից հետո խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով հատկապես Սահմանադրական դատարանի դատավորի անդամի թափուր մնացած պաշտոնում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ներկայացրած հերթական թեկնածուի չընտրվելուն: Լրագրողների հարցին, թե արդյոք փաստացի ԱԺ-ն անվստահություն չի հայտնում ՀՀ նախագահի ինստիտուտին՝ մերժելով ՍԴ դատավորի նրա թեկնածուին, Արարատ Միրզոյանը խորհուրդ է տվել նման քաղաքական հայտարարություններ չանել։ «Ես […]
17:32 30.05.2019
Այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրված Գեղամ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ մամուլում իր մասին գրված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. «Իմ ցանկությունը միշտ եղել է զբաղվել գիտությամբ, ես քաղաքականությունով չեմ զբաղվել, չեմ էլ զբաղվելու»: Գեղամ Գևորգյանն անդրադարձավ այն զրույցներին, որ ինքը անցած տարի դուռ է փակել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի, […]
17:17 30.05.2019
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքում մոտ 40-50 րոպե առաջ խափանում է տեղի ունեցել, այս տեղեկությունը SHANTNEWS.am-ին փոխանցեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը: «Խափանումը տեղի է ունեցել Գործարանային կայարանում: Եղել է գնացքի խնդիր, 12 րոպե ուշացում է եղել: Դեռևս քաղաքացիներից ոչ ոք չի բողոքել: Անջատվել են գնացքի լույսերը, այս պահին գնացքն ուղևորվել է դեպո՝ տեխզննման»: Տաթև Խաչատրյանը […]
16:43 30.05.2019
Դատարանը չի կարող հանրության հետ անուղղակի կապի միջոցով հանրային վստահություն ձևավորել: «Շանթ» հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի և Արդարադատության արդյունավետության Եվրոպական հանձնաժողովի անդամ, դասախոս Ստեփան Միքայելյանը՝ խոսելով հանրության շրջանում դատական համակարգի հանդեպ անվստահության վերաբերյալ ձևավորված տեսակետի մասին: Նա հայտարարել է, որ այս […]