17:53 29.05.2019
Ստեփանավանում զինավանի շենքերից մեկի տանիքի անմխիթար վիճակի հետևանքով անձրևաջուրը վնասել է զինծառայողների տները, փչացրել տեխնիկան։ Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր ասաց պատգամավոր Արփինե Դավոյանը։ Նա պաշտպանության նախարարին ասաց, որ ինքը արդեն մի քանի անգամ դիմել է ՊՆ կառույցներին, բայց սայլը տեղից չի շարժվել։ Պատգամավորն ասաց, որ առաջին անձրևից հետո ՊՆ մասնագետները լուսանկարել են […]
17:48 29.05.2019
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը մայիսի 27-ին ընդունել է Հայաստանում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) փորձագիտական խմբի` Անդրեյ Մունտեանի գլխավորած պատվիրակությանը: Տիգրան Խաչիկյանը, ողջունելով հյուրերին արդարադատության նախարարությունում, հավաստիացրել է, որ նախարարությունն արդյունավետ համագործակցություն կունենա փորձագիտական խմբի հետ, և փոխգործակցությունն առավել կխորանա: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, մասնավորապես, հակակոռուպցիոն մասնագիտացված իրավապահ […]
17:36 29.05.2019
Մայիսի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, Վալերիյ Օսիպյանը նախ` շնորհակալություն է հայտնել «Վերջին զանգի» օրը սրտացավ ու բարեխիղճ ծառայության համար՝ ղեկավարներին հանձնարարելով իր գոհունակությունը փոխանցել ենթականերին։ Ոստիկանության պետը անդրադարձել է հասարակություն-ոստիկանություն վստահությանը՝ ընդգծելով, որ այդ գործում մեծ է ճանապարհային ոստիկանության […]
17:26 29.05.2019
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվել են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանից, թե ինչ ակնկալիքներ ունեն՝ ինչքանո՞վ իրականություն կդառնա Նազենի Ղարիբյանին Օպերայի կառավարման խորհրդի ղեկավարի պաշտոնից ազատելու պահանջը: «Ես վստահ եմ՝ որոշումը փոփոխության կենթարկվի: Նոր կառավարությունում, հուսամ, նա պաշտոն չի ունենա, մենք կպահանջենք և նոր նիստ տեղի կունենա: […]
17:21 29.05.2019
Քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի պարզման նպատակով ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ստուգումներ են իրականացվել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում: ՀՀ դատախազությունից հայտնում են, որ ստուգմամբ ի հայտ են բերվել որոշ […]
17:19 29.05.2019
Այսօր առավոտյան 12:30-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 80-ամյա տղամարդը պատուհանից ցած է նետվել և մահացել: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: SHANTNEWS.am-ը դեպքի մանրամասներն իմացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի՝ բուժական հարցերի գծով տեղակալ Պետրոս […]
17:14 29.05.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացի վերաբերյալ հրապարակումներին: «Նկատի ունենալով բազմաթիվ լրագրողների կողմից ներկայացված բանավոր հարցադրումները՝ տեղեկացնում եմ, որ Միհրան Պողոսյանի հանձնման գործընթացի վերաբերյալ տվյալ պահին հրապարակման ենթակա պաշտոնական տեղեկությունն այն է, որ նրան հանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը գտնվում է քննարկման […]
17:08 29.05.2019
Մանկատները գերբեռնված են, և ընտանիքները ստիպված են երկար սպասել իրենց երեխային այնտեղ ընդունելու համար։ Այս խնդրի մասին այսօր կառավարության հետ հարցուպատասխանի նիստի ժամանակ բարձրաձայնեց պատգամավոր Գայանե Պողոսյանը։ Նա կառավարությանը հարցրեց՝ ի՞նչ է արվում այս հարցը լուծելու համար։ Կառավարության անունից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ իրենք մի նոր ուղղություն են մշակում՝ համայնքային […]
17:07 29.05.2019
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արագածավան գյուղի հողօգտագործողները փակել են գյուղի միջպետական ավտոճանապարհը՝ դժգոհելով ոռոգման ջրի սակագներից։ Գյուղացիները նշում են, որ ՋՈՄ-ը որոշել է ոռոգման ջրի դիմաց հեկտարի փոխարեն գանձվող գումարը հաշվարկել ըստ լիտրի։ Այսինքն` այն դեպքում, երբ գյուղացին իր 1 հա հողատարածքը ոռոգելու համար վճարում է առանց այդ էլ բարձր սակագին՝ 100 000 դրամ, […]
17:04 29.05.2019
Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ռուսաստանյան «Ռոսօբորոնոէքսպորտ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտահանման վարկի, ինչպես նաև միջպետական այլ պայմանագրերով ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման ընթացքը: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել ՀՀ զինված ուժերի կարիքների համար ձեռք բերվող սպառազինության, […]
17:00 29.05.2019
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած, նրա գործով վարույթը կասեցնելու մասին որոշում կայացրած և այն Սահմանադրական դատարան (ՍԴ) ուղարկած դատավոր Դավիթ Գրիգորյանը ՍԴ-ից հետ է վերցրել գործի նյութերը՝ պատճենահանելու և Վերաքննիչ դատարան ուղարկելու համար։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը հայտնել են դատավոր Գրիգորյանի գրասենյակից։ Դատավորի քարտուղար Գոռ Վարդանյանի խոսքերով՝ գործի նյութերն այժմ […]
16:57 29.05.2019
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբերհանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակից (ՕԼԱՖ) ստացված նյութերի հիման վրա «Մարտունու ուսանողական խորհուրդ» հասարակական կազմակերպությանը հատկացված դրամաշնորհի առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2009-2016թթ. ընթացքում մի խումբ […]
16:56 29.05.2019
Հայաստանի և Չինաստանի միջև վերջին շրջանում կարևոր փոխայցելություններ եղան։ Դրանց ընթացքում քննարկվեցին հայ-չինական համագործակցության չափազանց լայն օրակարգի հարցեր։ Այս մասին այսօր Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Մենք այս շրջանում կարողացանք շատ շոշափելի արդյունք ունենալ, որը վիզաների ազատականացման պայմանագիրն է, որ պետք է բնականաբար անցնի որոշ գործընթաց, ընթացակարգ, որպեսզի մտնի […]
16:50 29.05.2019
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ գործուղումների մեջ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանը: Կառավարությանը հարց տալու համար գրանցվեց 32 պատգամավոր:
16:46 29.05.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը խորհրդարանում ՍԴ անդամի թեկնածու Արթուր Վաղարշյանի հետ հանդիպումից հետո նշեց, որ կային հստակ պատասխաններ, կային նաև դեպքեր, երբ մասնագիտական տերմինների պատճառով ասվածը հստակ հասկանալի չէր: Նա նաև ասաց՝ դատավորների ժողովը հստակ արձանագրեց՝ ԲԴԽ անգործությունը չի արտահայտում դատավորների անհատական կամքը և գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը: «Եթե ԲԴԽ-ն ի վիճակի […]
16:42 29.05.2019
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև Սարդարապատում անցկացվող միջոցառմանը Արցախի Հանրապետությունից որևէ պաշտոնյա չլինելու փաստին: Մակունցը նշել է, որ տեղի ունեցածն ընդունելի չի համարում` սպասում է պետական արարողակարգից պարզաբանման: Մակունցը տեղյակ չէ` հրավեր եղե՞լ է, թե՞ ոչ: «Ես չգիտեմ և չեմ ուզում գնահատական տալ, բայց պետք է […]
16:42 29.05.2019
«Էս նշանակումը, ես ձեզ ասեմ, որ ինքն է կազմակերպել: Վերևից չի նշանակված, որովհետև ինքը հավաքել է այդ կազմը, որի մեջ մեծամասնություն կազմում են նախարարության անդամները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը՝ անդրադառնալով ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի՝ Օպերայի թատրոնի կառավարման […]
16:38 29.05.2019
Օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խնդրի վերաբերյալ այսօր հերթական ասուլիսն է հրավիրվել: Դիրիժոր Հարություն Արզումանյանը շարունակել է պնդել, որ աշխատակիցները համաձայն չեն, որ խորհրդի նախագահը լինի մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը: Շարունակելու են պահանջել նրա հրաժարականը: «Ովքեր բողոք են ներկայացնում Օպերայի թատրոնի վերաբերյալ, նրանց բոլորին ֆինանսավորում է, ուղարկում տարբեր մրցույթների: Կան բազմաթիվ օրինակներ»,- […]
16:32 29.05.2019
Այսօր Ազգային ժողովի դիմաց բողոք ակցիա էին իրականացրել բուքմեյքերական ընկերություններից մեկի ներկայացուցիչները: Նրանք փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում Արարատ Միրզոյանի հետ: Նրանց բողոքի պատճառն այն էր, որ այսօր լիագումար նիստում, 1-ին և 2-րդ ընթերցմամբ, ընդունվելու էր օրենք: Բուքմեյքերական ընկերության ներկայացուցիչները պնդում էին, որ օրենքն ընդունելու դեպքում 15 օր հետո բուքմեյքերական ընկերությունը պետք է տեղափոխվի […]
16:22 29.05.2019
Բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանն այսօր խոսել է մշակույթի ոլորտին առնչվող խնդիրների, մասնավորապես այն մասին, թե ինչ կատարվեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում օրեր առաջ: «Եկել է ինչ-որ մի նոր երիտասարդություն, որ ձայն է հանում, առաջվա նման չէ: Ինչ վերաբերում է նշանակումներին, ընտրություններին և այլն, մի շատ լավ վրացական անեկդոտ կա՝ մեկը մի հատ ձմերուկ է […]
16:20 29.05.2019
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանն այսօր պարզաբանել է, թե որոնք են այն երկու հայցերը, որոնցով թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը դիմել է դատարան: «Չեղյալ հայտարարել պարոն Փաշինյանի այն հրամանը, որով Նազենի Ղարիբյանի վրա է դրվում մշակույթի նախարարի պարտականությունները: Ինչ-որ տարօրինակ հրաման է, որովհետև տիկին Ղարիբյանն, իհարկե, Վիկիպեդիայի էջում […]
16:07 29.05.2019
Հայկական բանակի խաղաղապահ զորամասը նախորդ տարի դուրս բերվեց Երևանից ու տեղակայվեց հարակից բնակավայրերից մեկում։ Սա զինծառայողների մի մասի մոտ դժգոհություն առաջացրեց, քանի որ տրանսպորտի ու բնակչության պայմանների խնդիրներ առաջացրեց։ Այսօրվա ասուլիսի ժամանակ զորամասի հրամանատար Արտակ Տոնոյանը վստահեցրեց, որ խնդիրներ այլևս չկան։ Հրամանատարի կարծիքով՝ խաղաղապահների զորամասը Երևանից դուրս տեղափոխելն արդյունավետ քայլ էր ծառայության կազմակերպման տեղանկյունից։ Իսկ […]
16:06 29.05.2019
Մոտենում են միասնական քննությունների օրերը: SHANTNEWS.am-ը Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի բաժնից տվյալներ է հավաքել միասնական քննությունների օրերի և դիմորդների քանակի վերաբերյալ: Այս տարի միասնական քննությունների անցկացման համար հանրապետությունում ձևավորվել է քննական 33 կենտրոն, որից 10-ը՝ Երևանում, իսկ 23-ը` մարզերում: Դրանք բոլորը դպրոցներ են՝ հիմանական, ավագ, իսկ մարզերում նաև՝ միջնակարգ: Այս տարի 10 հազար 421 […]
16:04 29.05.2019
«Չեն ուզո՞ւմ դիրեկտոր նշանակեն»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը՝ անդրադառնալով ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի նախագահ նշանակելու հանգամանքին: Ըստ Ծատուրյանի՝ ամեն բան ուզելով չէ, շատ բան կարելի է ուզել։ «Հետո էս Օպերայում անընդհատ խմորումներ են, չի լինում, որ […]
15:59 29.05.2019
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատարը զինվորականի կոչմանն անհարիր է համարում նախորդ տարի խաղաղապահների մասնակցությունը ցույցերին։ Այս մասին նա հայտարարեց այսօրվա ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Արտակ Տոնոյանն ասաց, որ հաշվի են առել ժամանակահատվածը և խուսափել են անձնակազմին պատժելուց։ Բայց ինքնին արարքը՝ քաղաքական ակցիային զինծառայողների մասնակցելը, հրամանատարը բացասական է համարում, և աշխատելու են թույլ չտալ կրկնություն։ […]
15:56 29.05.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ֆրանսահայ հայտնի երգչուհի Ռոզի Արմենին: Նախագահը գոհունակությամբ է նշել, որ երգչուհին հաճախ է լինում հայրենիքում, որտեղ սիրում են նրան և գնահատում նրա արվեստը: «Հայաստան-Սփյուռք կապը նախկինում նաև Ձեզ նման մարդկանց միջոցով էր: Ձեր երգերը հոգեհարազատ են ժողովրդին, և ամեն անգամ Ձեր կամ տաղանդավոր մյուս հայերի այցելությունները Հայաստան իսկապես […]
15:54 29.05.2019
Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակի առիթով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային ճաշ է ունեցել ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի, Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևի և Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ: Նախագահը շնորհավորել է ԵԱՏՄ երկրների դեսպաններին՝ ԵԱՏՄ մասին պայմանագրի ստորագրման և կազմակերպության հիմնադրման 5-ամյակի կապակցությամբ:
15:48 29.05.2019
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի հաղորդավարներ Վասիլի Ուտկինը, Սերգեյ Բունտմանը և Մաքսիմ Կուրնիկովը քննարկել են մայիսի 29-ին, Բաքվում կայանալիք «Չելսի»-«Արսենալ» ակումբների հանդիպման նախաշեմին հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը: Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, հայկական արմատներ ունեցող Բունտմանն իր աջակցությունն է հայտնել Բաքու չմեկնելու Մխիթարյանի որոշմանը: Ռադիոմեկնաբանը նաև հայտարարել է, որ հպարտ է, որ ներառված է Ադրբեջանի […]
15:35 29.05.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը ՍԴ անդամի թեկնածու Արթուր Վաղարշյանին մի քանի հարց ուղղեց և ընդգծեց՝ ակնկալում է անկեղծ պատասխաններ: Կոնջորյանին հետաքրքրում էր՝ կարո՞ղ է արդյոք անարդար կամ կաշառակեր դատավորն արդարադատություն իրականացնել: «Վերջին օրերին մամուլում հրապարակվեցին տարբեր դատավորների դրամական միջոցների, գույքի հայտարարագրերը, տեսանք՝ կան դատավորներ, որոնք տասնյակ հազարավոր դոլարներ ունեն, անշարժ և շարժական […]
15:31 29.05.2019
SHANTNEWS.am-ն օրեր առաջ հայտնել էր, որ Օպերային թատրոնի աշխատակիցները հերթական աշխատաժողովի ժամանակ ասել են, թե իրենք ժողովին մասնակցելու հրավեր են ուղարկել նաև խորհրդի բոլոր անդամներին, այդ թվում՝ խորհրդի նախագահին՝ Նազենի Ղարիբյանին, ով ներկա չէր: Պատճառը պարզելու համար փորձեցինք կապ հաստատել մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հետ, սակայն Ղարիբյանի խորհրդական Րաֆֆի Մովսիսյանը պատասխանեց մեր հեռախոսազանգին՝ […]