TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+32.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Իրանի դեմ պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանը հիմա էլ է զգում համատեղ ծրագրերում․ Մանասերյան

13:27 31.05.2019

Արտաքին հարաբերություններում Հայաստանի ռազմավարությունը փոխլրացման քաղաքականությունն է։ Եվ Իրանի վրա ամերիկյան պատժամիջոցների առիթով Հայաստանն այդ երկուսի միջև ընտրություն չի կատարելու։ Այս կարծիքին է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։ «Միացյալ Նահանգներն այս ժամանակահատվածում ևս, ինչպես միշտ, պետք է ըմբռնումով մոտենա Հայաստան-Իրան հարաբերություններին՝ հաշվի առնելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող երկիր է։ Ըստ էության, ժամանակ առ […]

̰
ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանն արձագանքել է նախագահի որոշմանը

13:27 31.05.2019

Փաստաբան Վահե Գրիգորյանը, ում այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել է ՍԴ դատավորի պաշտոնում, Ֆեյսբուքում հետևյալ գրառումն է արել. «Սիրելի ընկերներ Այսօր առավոտյան Հանրապետության նախագահի որոշմամբ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության համար իմ թեկնածությունն առաջարկվել է Ազգային ժողովին։ Սահմանադրական դատարանի, մասնավորապես, և սահմանադրական արդարադատության մասին, ընդհանրապես, իմ պատկերացումները, ծրագիրը, մոտահար և հեռահար տեսլականները կներկայացնեմ առաջին իսկ […]

̰
Վահե Գրիգորյանը՝ ՍԴ դատավորի թեկնածու

13:13 31.05.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի նոր թեկնածու է առաջադրել: Ինչպես երևում է հրապարակված փաստաթղթից, Արմեն Սարգսյանը առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

̰
Հայ սակրավորները Սիրիայում 33,4 հազար քմ տարածք են ականազերծել

13:11 31.05.2019

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի սակրավորները փետրվարի 19-ից մինչև մայիսի 30-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 33 հազար 400 քմ տարածք են ականազերծել: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի ականազերծողներն էլ հենց աշխատում են Սիրիայում։ Մարդասիրական խմբի բժիշկները հարյուրավոր մարդկանց են օգնել, որոնց թվում շատ […]

̰
Հակոբ Արշակյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է

13:07 31.05.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում է։ Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են հայաստանյան բարձր տեխնոլոգիաների ոլորտի 15-ից  ավելի ընկերությունների ղեկավարներ։ Այցի նպատակն է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ընդլայնելու հայ-ամերիկյան համագործակցությունը, ինչպես նաև գործակցության նոր […]

̰
Կաշառք ստանալու և դրան օժանդակելու կասկածանքով ձերբակալվել են Գյումրու քաղաքապետարանի բաժնի պետը և աշխատակից

13:05 31.05.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռք բերված հիմնավոր տեղեկությունների հիման վրա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնի կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ի հայտ եկել Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ապօրինի շինարարությունը չարձանագրելու դիմաց կաշառք վերցնելու և դրան օժանդակելու վերաբերյալ: Այդ առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գյումրու […]

̰
Այսօր նշվում է Առանց ծխախոտի համաշխարհային օրը

13:01 31.05.2019

Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրներում մայիսի 31-ը նշվում է որպես Առանց ծխախոտի համաշխարհային օր: 2019-ին Առանց ծխախոտի համաշխարհային օրվա հիմնական թեման է՝ «Ծխախոտը և թոքերի առողջությունը»: «Օրվա նպատակն է արվածն ամփոփել, անելիքների մասին խոսել: Հայաստանում այս օրը սկսեց նշվել 2000 թվականից»,- ասել է «Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը: «Հայաստանում ծխելը դիտարկվում […]

̰
Թեժ կրքեր ու բանավեճ խորհրդարանում

12:53 31.05.2019

Խորհրդարանում այսօր կրքերը թեժ էին: Իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև բանավեճ տեղի ունեցավ: «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը՝ մի բաժակ մածունը ձեռքին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին կոչ արեց չթունավորել միջավայրը: Էդմոն Մարուքյանն արձագանքեց «կլասը գցած» պատգամավորին ու մեկ բաժակ մածունին, հորդորեց իր հաշվին չինքնահաստատվել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԱՊՀ երկրների ղեկավարները հոկտեմբերի 11-ին կհանդիպեն Աշխաբադում

12:42 31.05.2019

ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի աշնանային նստաշրջանը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին, Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում: Այս մասին հայտարարել է ԱՊՀ գործող քարտուղար Սերգեյ Լեբեդևը, հայտնում է Ria Novosti-ն: «Այս պահին արդեն ընթանում է ԱՊՀ երկրների համար այս կարևորագույն իրադարձության նախապատրաստական աշխատանքը: Հոկտեմբերի 11-ին Աշխաբադում կհավաքվեն կազմակերպության երկրների ղեկավարները, որտեղ ծրագրվում է ընդունել մի շարք կարևոր որոշումներ, որոնք […]

̰
Մելինե Դալուզյանի կարևոր օրգանները խոցված չեն. մանրամասներ

12:28 31.05.2019

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հետաքրքրվել է Ամստերդամում գտնվող ծանրամարտի չեմպիոն Մելինե Դալուզյանի առողջական վիճակի մասին: «Կապվեցի Ամստերդամում ապրող ընկերներիս հետ։ Մել Դալուզյանի կարևոր օրգանները խոցված չեն, արյան կորուստը շատ չի, գիտակցությունը տեղն է, կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։ Նիդեռլանդների ողջ թագավորությունն այժմ քննարկում է մեր հայրենակցի […]

̰
ՎԵԹԻՆԳ. 19 միլիոն դրամի կուտակում 8 տարում․ որքա՞ն են դատավոր Վազգեն Ռշտունու եկամուտները

12:24 31.05.2019

Դատական համակարգի բարեփոխումների, վեթինգի կիրառման հնարավորության պայմաններում ShantNews.am-ը ներկայացնում է, թե ինչ ունեցվածք ունեին և հիմա ինչ ունեն դատավորները`ըստ նրանց հայտարարագրերի։ Դատավոր Վազգեն Ռշտունու հայտարարագրերի ինֆորմացիան շատ չէ․ 8 տարվա հայտարարագրերի համաձայն՝ նա միայն ստացել է աշխատավարձ և դրան հավասարեցված գումարներ, մեկ անգամ վերցրել է փոխառություն (վարկ), մեկ անգամ էլ գնել է մեքենա։ Ու այդ […]

̰
Սյունիքի և Լոռու մարզի սահմանամերձ գյուղի երեխաները այցելել են «Թումո»

12:22 31.05.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Սյունիքի և Լոռու մարզի սահմանամերձ երեք գյուղի 9-13 տարեկան երեխաները հունիսմեկյան միջոցառումների շրջանակում այցելել են «Թումո»:

̰
Հնարավոր է, որ մանդատս դեռ վայր չդնեմ. Նարինե Թուխիկյան

12:20 31.05.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այս մասին մայիսի 31-ի նիստում հայտնել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: SHANTNEWS.am-ը զրուցել է պատգամավոր Նարինե Թուխիկյանի հետ, ով նշել է, որ դեռևս մեկ շաբաթվա ընթացքում կարող է մտափոխվել. «Ես վերջնական վայր եմ դնում, թե ոչ, […]

̰
Վարչապետը Եվրոպայի խորհրդին առաջարկել է ոչ թե օգնել, այլ ներգրավվել դատաիրավական բարեփոխումների գործընթացում

12:16 31.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել ԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսի գլխավորությամբ Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան առաքելության անդամների հետ: Քրիստոս Ջակումոպուլոսի ղեկավարած պատվիրակության այցը տեղի է ունենում ՀՀ դատաիրավական համակարգի արմատական բարեփոխումների առնչությամբ ս.թ. մայիսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի միջև ձեռք […]

̰
Օսիպյանը մասնակցում է Տաշքենդում ընթացող ԱՊՀ ՆԳ նախարարների խորհրդի նիստին

12:11 31.05.2019

Քիչ առաջ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում սկսվեց ԱՊՀ ՆԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում է ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ: Նիստի օրակարգում ընդգրկված են հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ իրավապահ մարմինների համագործակցության ամրապնդման խնդիրներ և կազմակերպչական բնույթի հարցեր:

̰
Նորամարգում նռնակից վնասվածները վերակենդանացման բաժանմունքում են

11:59 31.05.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում նռնակ է պայթել։ Դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի օգնությամբ տանը գտնվող 3 անձինք, որոնք բեկորային վնասվածքներ են ստացել, տեղափոխվել են բուժհաստատություններ։ Այսօր արդեն հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է […]

̰
ՊԲ մարտական մեքենաների մեջ բենզինի փոխարեն ջուր լցրած տականք սպան մենակ չի գործել. Հովհաննիսյան

11:58 31.05.2019

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ անդրադարձել է լրատվամիջոցներում տարածված ան հրապարակմանը, որում ասվում է, որ իրավապահները ՊԲ զորամասերից մեկում ստուգումներ են իրականացրել ու բացահայտել, որ այդ զորամասի սպան 11 մարտական մեքենաներից հանել է բենզինը և բաքի մեջ ջուր լցրել: Ավելին՝ իրավապահները պարզել են, որ այդ ամենի հետևանքով 11 մարտական մեքենաներ տեխնիկական խնդիրնե­րի […]

̰
Կա՛մ լսողության խնդիր կա, կա՛մ տրամաբանության. Հովհաննիսյանը՝ Մարուքյանին

11:54 31.05.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը խորհրդարանի ամբիոնից արձագանքեց իր իսկ գնահատմամբ «երիտասարդ, բայց բազմընտիր պարոն Մարուքյանին»: Դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ նա ասաց. «Մի շարք հարցեր կան, որպես իրավաբան՝ Դուք պետք է երևի թե ծանոթ լինեիք բուհերի խորհրդի ձևավորման կարգին»: Հովհաննիսյանը ներկայացրեց այդ կարգը, ընդգծեց՝ պետական պաշտոնում կարող են լինել նաև քաղաքական […]

̰
Ի՞նչ աշխատանքային արտոնություններ ունեն հղի և մինչև 3 տարեկան երեխա խնամող կանայք. իրազեկող տեսանյութ

11:41 31.05.2019

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ աշխատաշուկայում հղի և մինչև 3 տարեկան երեխա խնամող կանանց իրավունքների վերաբերյալ։ Տեսանյութում ներկայացված է նաև իրավունքի խախտման դեպքում Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու տարբերակները։  

̰
Նարինե Խաչատուրյանին կփոխարինի Արթուր Հովհաննիսյանը

11:36 31.05.2019

Առավոտյան հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյանը): Նրան կփոխարինի ՀՀ կառավարության «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

̰
Վիտալի Բալասանյանը հայտարարել է «Հանուն Արցախի» համազգային շարժման մեկնարկի մասին

11:30 31.05.2019

Արցախի ազգային անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանը հանդես է եկել տեսաուղերձ-հայտարարությամբ, որում անդրադարձել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության, ներդաշնակ գործունեության անհրաժեշտությանը, որի միասնությամբ է հնարավոր հետամուտ լինել Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Այսօր աշխարհասփյուռ հայության համար ժամանակի հրամայական է դարձել ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՐՑԱԽ – ՍՓՅՈՒՌՔ եռամիասնության ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը, որի առկայության պայմաններում է միայն հնարավոր դիմակայել մեր ժողովրդի […]

̰
Էդմոն Մարուքյանի պատասխանը «կլասը գցած» պատգամավորին ու մեկ բաժակ մածունին

11:27 31.05.2019

Էդմոն Մարուքյանն անարձագանք չթողեց Համազասպ Դանիելյանի ելույթը, ով մածուն էր բերել խորհրդարան և կոչ էր անում չթունավորել մթնոլորտը: «Ես հասկանում եմ, որ իմ հաշվին հայտնի դառնալու գայթակղությունը մեծ է: Հայտնի բան կա, ասում է` խփում ես հայտնի մարդուն, իր հաշվին սկսում ես կայանալ, անգամ դա չենք թույլ տալու: Ձեր ելույթի մեջ 67 անգամ պարոն Մարուքյան […]

̰
«Եկեք այս ամբիոնից ոչ մեկ ոչ մեկին բան չսովորեցնի». Արարատ Միրզոյան

11:23 31.05.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթում մի քանի անգամ շեշտադրումներ արեց, որ նորընտիր պատգամավորները պետք է սովորեն՝ որն ինչպես անել: Ելույթի ավարտին արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ասելով. «Շատ ուրախ ենք, պարոն Մարուքյան, մենակ թե եկեք այս ամբիոնից ոչ մեկ ոչ մեկին բան չսովորեցնի էլի, թե չէ, եթե այդպես շարունակվի, էնքան սովորեցնողներ կլինեն»:

̰
Առաջիկա օրերին սպասվում է +37 ջերմաստիճան. Գագիկ Սուրենյան

11:20 31.05.2019

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում. «Հարավից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հունիսի 1-5-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի հունիսի 4-5-ին, Արարատյան դաշտում և Երևանում հասնելով +36․․․+37 աստիճանի։ Չնայած սպասվող շոգերին, հունիսի 2-5-ին հանրապետության առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են […]

̰
Համազասպ Դանիելյանը մի բաժակ մածունով կոչ արեց Մարուքյանին չթունավորել միջավայրը

11:11 31.05.2019

Համազասպ Դանիելյանն, ԱԺ-ում խոսելով ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի ընտրության երեկվա հայտարարությունների շուրջ, իր ելույթն ամփոփեց կոչով. «Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում մնալ կառուցողականության շրջանակում, փաստերի շրջանակում»: Այսքանով չբավարարվելով՝ նա հավելեց. «Ի՞նչ կմնա կլասիկ պատգամավորից, եթե էդ պատգամավորը կլասը գցի և կլասը վերանա: Ես բերել եմ մի բաժակ մածուն, քանի որ դուք սիրում եք այսպես՝ […]

̰
Արայիկ Հարությունյանը պաշտոնական այցով գտնվում է Թբիլիսիում

11:10 31.05.2019

Վրաստանի իր պաշտոնակցի հրավերով պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոց։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից: Նախարարը ծանոթացել է դպրոցի գործունեությանն ու ծրագրերին, գրադարանին նվիրել է գրքեր, ինչպես նաև ակնդրել դպրոցի աշակերտների մասնակցությամբ բեմադրությունը։

̰
Սպանության փորձ նախկին կնոջ և նրա ընտանիքի անդամների նկատմամբ

11:08 31.05.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 60-ամյա տղամարդու կողմից Նորամարգ գյուղի բնակիչների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: 2019թ. մայիսի 30-ին՝ ժամը 15:25-ին, «Մասիս ԲԿ» ՓԲԸ-ի շտապօգնության կայանից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում հրազենային վնասվածք ստացած անձինք կան: Նախնական […]

̰
Պարոն Մարուքյանը հա՛մ նալին է խփում, հա՛մ մեխին. Համազասպ Դանիելյան

11:02 31.05.2019

ԱԺ-ում այսօրվա նիստը սկսվեց քվեարկություններով: Երեկ քննարկված նախագծերն ընդունվեցին, որին պետք է հաջորդեր ՏՄՊՊՀ անդամի ընտրությունը, սակայն առաջինը ելույթ ունեցող «Իմ քայլը» խմբակցությունից Համազասպ Դանիելյանն իր խոսքը կապեց երեկվա հնչած հայտարարությունների հետ՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի ընտրության շուրջ: «Ես Հոգաբարձուների խորհրդի անդամ եմ, առաջարկը ստացել եմ ավելի վաղ, քան արտահերթ ընտրությունների օրն էր որոշված: Իմ գործունեության […]

̰
«Իմ քայլի» պատգամավոր Նարինե Խաչատուրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

10:43 31.05.2019

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այս մասին մայիսի 31-ի նիստում հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «ԱԺ կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի առաջին մասին համաձայն ՀՀ ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանը մայիսի 30-ին հրաժարականի դիմում է  ներկայացրել: ԱԺ  կանոնակարգ օրենքի համապատասխան հոդվածի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո […]

̰
Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ արձակված կրակահերթի գործով կան ձերբակալվածներ. ՔԿ

10:35 31.05.2019

Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երկու անձ: Վերջիններս ձերբակալվել են զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու ինչպես նաև ապօրինի զենք կրելու կասկածանքով: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:  

̰
BACK_TO_TOP