00:14 30.05.2019
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի և Արդարադատության արդյունավետության Եվրոպական հանձնաժողովի անդամ, դասախոս Ստեփան Միքայելյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում խոսել է Հայաստանի դտաիրավական համակարգի ու օրերս անցկացված դատավորների ընդհանուր ժողովում քննարկված հարցերի մասին: «Դատավորների ընդհանուր ժողովը հանդիսանում է դատավորների մեկ միասնական ընտանիք, և այդ ընտանիքը պետք էր որ ժողովվեր, հավաքվեր, […]
00:08 30.05.2019
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ մայիսի 28-ին` ժամը 10:25-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ ստորին վերջույթի պատռված վերք, ձախ ձեռքի 1-ին, 2-րդ, 3-րդ մատների եղունգային ֆալանգի տրավմատիկ ամպուտացիա բազմաթիվ մանր բեկորներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի 51-ամյա մի բնակիչ: Դեպքի վայր մեկնել է օպերատիվ խումբ: Կատարված հետաքննության արդյունքում […]
23:36 29.05.2019
«Սասստեքս» ընկերության աշխատակիցները շարունակում են ապրիլ ամսվա աշխատավարձի վճարման պահանջ ներկայացնել տնօրինությանը: Այսօր նրանք անցել են բողոքի այլ տարբերակի՝ բոյկոտի: 150 կարող բանվորուհիներ մտել են արտադրամասեր ու հրաժարվել են աշխատել: Ընկերությունը բոլորին, ըստ պայմանագրի վճարել է 55 հազար դրամ նվազագույն աշխատավարձ, բայց առանց աշխատողներին տեղյակ պահելու տնօրինությունը աշխատավարձի վճարման կարգի փոփոխություն է կատարել և հաստիքայինի […]
23:22 29.05.2019
Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ քաջալերելով իր թիմակիցներին Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչին ընդառաջ: «Առա՛ջ, զինագործներ, եկեք դուրս գանք այդ դաշտ և հաղթենք այս գավաթը մեր ակումբի համար, մեր երկրպագուների և սիրելիների համար: Ես ողջ սրտով ձեզ հետ եմ»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը: ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի […]
22:57 29.05.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է փոքրիկ դստեր՝ Արփիի լուսանկարները՝ հայտնելով, որ Արփին ևս միանում է Made in Armenia արշավին: «Արփին իր սիրելի զգեստով միանում է մեր արշավին»,- գրել է նա։
22:13 29.05.2019
Մայիսի 29-ին խոշոր ավտովթար–փլուզում է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 14:10-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի 14 փողոցում՝ ժողովրդին հայտնի Ավանի գերեզմանների մոտ ավտովթար է տեղի ունեցել, և ավտոմեքենաները մխրճվել են բնակելի տան տարածք՝ փլուզելով տան պատերը, առաստաղն ու երկաթե դարպասը: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային […]
21:40 29.05.2019
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ազգային ժողովի մեծամասնության կողմից Սահմանադրական դատարանի անդամի համար Արթուր Վաղարշյանի թեկնածությունը մերժելու փաստին․ «Սա արդեն 5-րդ թեկնածուն է, որ մերժում է Ազգային ժողովի մեծամասնությունը, և պետք է խոստովանեմ, որ այն անցնում է թույլատրելի բոլոր սահմանները։ ՀՀ Ազգային ժողովի կողմից Վաղարշյանի թեկնածության մերժումը […]
20:51 29.05.2019
Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Հանրապետության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին։ Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն Միրզոյան, թանկագին բարեկամ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ՀՀ ԱԺ մեր գործընկերներին Հանրապետության տոնի առթիվ: Ավելի քան մեկ դար առաջ հայության վճռականությունն […]
20:45 29.05.2019
Կադաստրի կոմիտեի և ոստիկանության տվյալների ուշացման թեման այսօր քննարկվել է նաև «Երկխոսության մեդիա կենտրոնում»: Անօթևանության խնդիրը Գյումրիում Գորդյան հանգույցի է վերածվել․ քննարկման մասնակիցները խոսել են այն բացթողումներից ու կոռուպցիոն դրսևորումներից, որոնք 30 տարի շարունակ խճճել են անօթևանության խնդիրը, և տնակների թիվը, դատարկվելու ու պակասելու փոխարեն, շարունակ ավելացրել է։ Խնդրի լուծման համար ոչ թե տնակների, այլ […]
20:33 29.05.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով արվեստի, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչներ արժանացել են պետական բարձր պարգևների և պատվավոր կոչումների: ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Շնորհավորելով ներկաներին Հանրապետության տոնի, ինչպես նաև պետական բարձր պարգևների և կոչումների արժանանալու առթիվ՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ թեև նրանք տարբեր ոլորտներ […]
20:30 29.05.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում ներկայացվում է, թե ինչ է տեղի ունենում մարդու հետ, երբ վերջինս թողնում է ծխելը: Հոլովակում ներկայացվում է, թե ծխելը թողնելուց որքան ժամանակ հետո օրգանիզմում ինչ տիպի փոփոխություններ են տեղի ունենում: Մանրամասները՝ տեսանյութում:
20:20 29.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Նուր-Սուլթանից վերադառնալով՝ հեռախոսազրույց է ունեցել Հենրիխ Մխիթարյանի հետ: «Նուր-Սուլթանից վերադառնալով՝ հեռախոսազրույց ունեցա Հենրիկ Մխիթարյանի հետ և զորակցությունս հայտնեցի՝ «Արսենալ»-«Չելսի» այսօրվա խաղից առաջ, որին Հենրիկը չի կարողանա մասնակցել Բաքվի ռասիստական դիրքորոշման պատճառով։ Հենրիկին ասացի, որ հիանում ենք իրենով և հպարտանում։ Ամբողջ հոգով […]
20:03 29.05.2019
ԱԺ նիստի ընդմիջման ժամանակ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ խոսել է Անցումային արդարադատության մասին: «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանի մեղադրանքներին ի պատասխան` Արարատ Միրզոյանը պարզաբանել է, որ «անցումային արդարադատությունը» նոր եզրույթ էր, և խմբակցությունը ծանոթացել է այդ երևույթի ու նաև դրա գործիքակազմի, մեթոդաբանության հետ: Գործիքակազմի մի մասը վեթինգն է: «Քննարկումների ընթացքում մենք՝ պատասխանատուներս, փորձել ենք […]
20:00 29.05.2019
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Արմեն Եղիազարյանը հարցրեց՝ որքա՞ն ներդրումներ են եղել հայտարարված տնտեսական հեղափոխության ընթացքում։ Նրան պատասխանելիս փոխվարչապետ Տիգրան Ավինյանը թվեց քաղաքական փոփոխությունների ամբողջ շղթան, որ եղել է նախորդ տարվա ընթացքում, և ասաց․ «Բոլոր էս տատանումների ընդհանուր ենթատեքստում մենք գրանցել ենք 5,2 տոկոս համախառն ներքին արդյունքի աճ 2018 թվականին, որը, կարծում […]
19:45 29.05.2019
Սահմանադրական դատարանի աշխատակազմը հաղորդագրությունը է տարածել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի առանձին դատավորների հայտարարության վերաբերյալ: Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. «Սույն թվականի մայիսի 16-ին Բարձրագույն դատական խորհրդին հասցեագրված և մայիսի 23-ին հրապարակված Ե-3867 գրությամբ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի հինգ դատավորներ հանդես են եկել հայտարարությամբ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1453 և ՍԴՈ-1459 որոշումների վերաբերյալ: Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանի աշխատակազմը հայտնում է. […]
19:40 29.05.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին: Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ու Ադրբեջանի սահմաններում տիրող իրավիճակին և վերջին զարգացումներին առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի […]
19:31 29.05.2019
Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է խորհուրդը ցրելու մասին խոսակցություններին ու կարծիքներ, ասել է, որ այդ տարբերակը վատ հետևանքներ կունենա։ Ներկայացնում ենք ԲԴԽ անդամի գրառումն ամբողջությամբ։ «Խորհրդարանի այն հարգարժան պատգամավորների համար, որոնք իրենց պարտքն են համարում բարձրաձայնելու դատական իշխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամների […]
19:27 29.05.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանի Հանրապետությունում: Մայիսի 29-ին ՀՀ վարչապետը մասնակցել է մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Մամուլում լուրեր էին տարածվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այժմ գտնվում է Նուր-Սուլթանում, չի մասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստից հետո օրակարգով նախանշված պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական […]
19:26 29.05.2019
Ի՞նչ է արվում շինարարության ոլորտում անկում թույլ չտալու համար։ Սա էր պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցը, որ նա ուղղեց կառավարությանը։ Նա ասաց, որ շինարարության և հատկապես բնակարանաշինության հարցում հստակ սպասելիքներ կան։ Թանդիլյանին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա ասաց, որ կապիտալ ներդրումների ոլորտում կան վարկային համաձայնագրեր, որ կնքվել ու մնացել են թղթի վրա։ Հիմա, ըստ Ավինյանի, ծրագրեր […]
19:20 29.05.2019
Պետական եկամուտների կոմիտեում մայիսի 27-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել են առողջապահության ոլորտի տնտեսվարողների հետ: Ինչպես հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 55 խոշոր հարկ վճարողներին ներկայացվել են ոլորտին բնորոշ ռիսկերը։ «Երկու հիմնական խնդիրներից է աշխատավարձեր չհայտարարագրելը կամ թերի հայտարագրելը և հանրությանը բժշկական ծառայություններ մատուցելիս […]
19:12 29.05.2019
Արագածոտնի Սադունց եզդիաբնակ գյուղը մի շարք խնդիրների առաջ է կանգնել մոտակայքում ռուսական զորամասի տեղակայումից հետո։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց պատգամավոր Ռուստամ Բաթոյանը։ Պատգամավորը փոխանցեց գյուղացիների մտահոգությունները․ կանայք ու երեխաները վախենում են ռուսական զորամասի վարժանքների ժամանակ հնչող կրակոցներից, ռուսական զորամասը «գրավել է» գյուղի արոտավայրերը, զորամասի պատճառով գյուղում չեն կարողանում ջրագիծ […]
19:08 29.05.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի (Պրովանս Ալպ Կոտ դ’Ազյուրի շրջան) խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Սարգսյանը բարի գալուստ է մաղթել հյուրերին՝ ընդգծելով, որ Ֆրանսիան Հայաստանի և հայ ժողովրդի համար առանձնահատուկ երկիր է: Նա նշանակալի է համարել Մեծ եղեռնից մազապուրծ հայերին Ֆրանսիայի ու ֆրանսիացի ժողովրդի ցուցաբերած աջակցությունը: […]
19:05 29.05.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտանաս Նաուսեդային Լիտվայի Հանրապետության նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ: «Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-լիտվական ավանդական ջերմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթություններում, այդ թվում՝ Եվրոպական միության հետ փոխգործակցության շրջանակներում»,– ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում: Նախագահ Արմեն Սարգսյանը Գիտանաս Նաուսեդային մաղթել է […]
19:04 29.05.2019
Այսօր նախագահական նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ մեդալներ է հանձնել մշակույթի գործիչներին: Հանրապետության տոնի առթիվ մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար արձակագիր, թարգմանիչ Վահագն Գրիգորյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։ Կոմպոզիտոր, գործիքավորող Վահան Նահապետյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։ Վանաձորի տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Սերյոժա Մելիքյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով։ Իրավակարգի ամրապնդման […]
19:00 29.05.2019
Այսօր` Երևանի ժամանակով 22:55-ին, Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղում գավաթի համար կպայքարեն երկու անգլիական ակումբներ՝ «Չելսի»-ն ու «Արսենալ»-ը: Երկու թիմերն էլ խաղին մոտեցել են կորուստներով: «Զինագործներ»-ի կազմից խաղին չեն մասնակցի Հենրիխ Մխիթարյանը (անվտանգության նկատառումներով չի մեկնել Բաքու), Աարոն Ռեմսին (ազդրի մկանային վնասվածք), Դենիս Սուարեսը (մկանային վնասվածք), Հեկտոր Բելյերինը (ծնկի վնասվածք), Ռոբ Հոլդինգ (ծնկի վնասվածք): Կասկածի տակ […]
18:57 29.05.2019
Ազգային ժողովն այսօր 30 կողմ, 53 դեմ, 5 անվավեր ձայներով մերժել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը զբաղեցնելու համար։ Վաղարշյանի թեկնածությունն առաջարկել էր ՀՀ նախագահը՝ Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակում։
18:53 29.05.2019
Հանքերի շահագործման հետևանքով աղտոտվում են հողը, ջուրը, օդը, ինչը ազդեցություն է ունենում բնակիչների վրա։ Այս մասին ներածականից հետո պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր կառավարությունը օրինակ բերեց։ Ասաց, որ Կապանում հողի մեջ պղնձի պարունակությունը 40-50 անգամ գերազանցում է նորման։ Իսկ ցինկի քանակությունը, ըստ Խաչատրյանի, նորման գերազանցում է 10 անգամ։ Նա հարցրեց՝ ի՞նչ է արվում այդպիսի բնակավայրերում հիվանդացության […]
18:50 29.05.2019
ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի եզրափակիչում այսօր լոնդոնյան երկու ակումբներ՝ «Չելսի»-ն ու «Արսենալ»-ը, կորոշեն մրցաշարի հաղթողին: Խաղը մեզ՝ հայերիս համար, գուցե այդքան չհետաքրքրեր, եթե այն չանցկացվեր Բաքվում և չծավալվեր Մխիթարյանի շուրջ ծագած սկանդալը: Հատկանշական է, որ այս հանդիպման և Մխիթարյանի Բաքու գնալու մասին խոսակցությունները սկսվեցին դեռևս կիսաեզրափակիչ՝ «Վալենսիա»-«Արսենալ» դիմակայությունից առաջ: Կիսաեզրափակիչից հետո ՈւԵՖԱ-ն Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայից պահանջել […]
18:10 29.05.2019
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ մաքսային ձևակերպումների և հսկողության համար նախատեսված տարածքի վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ Արարատյան մաքսատուն-վարչության Գանձումների համակարգման և հաշվառման թիվ 2, Փաստաթղթային հսկողության թիվ 2 և Բացթողնման թիվ 2 բաժինների (Նորագավիթի ավտոմաքսատուն) համար 2019 թվականի հունիսի 1-ը սահմանվել է ոչ աշխատանքային օր:
18:05 29.05.2019
2020 թվականի սկզբից մաքսային դրույքաչափերի բարձրացման թեման զգայուն թեմա է։ Այն վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև ԵԱՏՄ անդամ պետություններին։ Այս մասին ԱԺ-ում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նրա խոսքերով՝ Հայաստանն արդեն ուներ անցումային ժամանակահատված, բայց այդ հնարավորությունը օգտագործում են ԵԱՏՄ մյուս պետությունների քաղաքացիները։ Աշխատանքային կարգով, ըստ Խաչատրյանի, […]