TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.40
  • RUBLE
    4.86
  • 438.07
WEATHER
+17.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կասեցվել է «Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

16:23 26.08.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ • արտադրամասի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, • առաստաղներն ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի […]

̰
Երևանում բախվել են շտապօգնության «Toyota»-ն ու «Opel»-ը

16:12 26.08.2024

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված, Երևանի բնակիչ 24-ամյա Սուրեն Վարոսյանի վարած «Toyota» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 24-ամյա Արեգ Պետրոսյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

16:06 26.08.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Հարկադիր կատարման ծառայության շարժական գրասենյակն օգոստոսի 28-ին կտեղակայվի Վարդենիսի համայնքապետարանի բակում

15:55 26.08.2024

Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակն օգոստոսի 28-ին, ժամը 11:00-ից կտեղակայվի Վարդենիսի համայնքապետարանի բակում: Այն քաղաքացիները, ովքեր ունեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը վերաբերող հարցեր, կարող են դիմել և տեղում ստանալ աջակցություն։

̰
ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփում է օգոստոս ամիսը

15:47 26.08.2024

Օգոստոս ամսվա աշխատանքային պլանի համաձայն՝ ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումները շարունակել են արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների զարգացման, գիտելիքների ձևավորման, ինչպես նաև պատրաստվածության և իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների շարքը՝ ուսումնավարժանքներ, սեմինարներ և դասախոսություններ։ Մասնավորապես՝ հատուկ-տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել Երևանի թիվ 62 մսուր-մանկապարտեզում՝ «Անձնակազմի և աշակերտների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հակառակորդի օդային հարձակման դեպքում» թեմայով, […]

̰
ՆԳ փոխնախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են ոստիկանական աշխատանքում կանանց ներկայացվածության և մասնագիտական առաջխաղացման հարցեր

15:44 26.08.2024

Օգոստոսի 23-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը հանդիպում են ունեցել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կին ծառայողների հետ։ Ողջունելով ներկաներին՝ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանին և նրա թիմին՝ սերտ համագործակցության և հանդիպման նախաձեռնության համատեղ պատրաստակամության համար։ Փոխնախարարը նշել է, որ քննարկումների նպատակը ոչ միայն կանանց ներկայացվածության […]

̰
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

15:37 26.08.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման ոսկենման զարդեր և 17 800 ԱՄՆ դոլլար, կանխվել է օդային ճանապարհով առանց հայտարարագրման բրենդային հագուստի, կոշիկի և այլ աքսեսուարների ներկման փորձը, մաքսային ծառայողները հայտնաբերել են 224 կգ չհայտարարագրված ապրանքի տեղափոխման դեպք, բացահայտվել է 1 տոննայից […]

̰
Տավուշի մարզում ապօրինի անտառահատման դեպքերով վերականգնված վնասի չափն ինն անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

15:25 26.08.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում օգոստոսի 24-ին խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզի Դատախազության՝ Իջևանում տեղակայված նստավայրում: Խորհրդակցությանը մասնակցել են Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը, Տավուշի մարզի դատախազ Արմեն Մուրադյանը, մարզի՝ իրավապահ մարմինների ղեկավար կազմն ու Տավուշի մարզի դատախազության դատախազները: […]

̰
Օձուն համայնքում, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, վաճառվել են օտարման ոչ ենթակա համայնքապատկան հողամասեր. պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

15:18 26.08.2024

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ի հայտ են բերվել ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքում 2018-2020թթ. կատարված առերևույթ պաշտոնեական հանցագործության դեպքեր։ Մասնավորապես, նախաքննությամբ իրականացված վարութային և ապացուցողական գործողություններով պարզվել է, որ Օձուն համայնքի՝ տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի, ինչպես նաև համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձը, ունենալով համայնքապետարանի աշխատանքերը […]

̰
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը օգոստոսի 19-25-ը

15:05 26.08.2024

Սևանա լճի մակարդակը օգոստոսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել՝ 1900.63մ (25.08.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 46սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.185մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 25-ը ներառյալ՝ 175.560մլն.մ³: Սևանա լճից […]

̰
Վրաերթի ենթարկված 69-ամյա կինը մահացել է

14:52 26.08.2024

Օգոստոսի 25-ին, ժամը 9-ի սահմաններում, «Շեվրոլե» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Մանանդյան փողոցում վրաերթի է ենթարկել 69-ամյա Արաքսյա Մ.-ին, որը մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

̰
Վայոց ձորի պարեկները ապօրինի ձկնորսության դեպք են բացահայտել

14:38 26.08.2024

Օգոստոսի 23-ին, առավոտյան ժամը 6.30-ին, Վայք քաղաքի Ջերմուկի խճուղում Վայոց ձորի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ մեքենայի շարժիչի ծածկոցի տակ կան էլեկտրահարված ձկներ և էլեկտրական սարքի նմանվող առարկա: Վարորդին և ուղևորին` Մալիշկա գյուղի բնակիչ 62 և 26 տարեկան տղամարդկանց, պարեկները տեղափոխել են ոստիկանության Վայքի բաժին: Երտասարդը հայտնել է, […]

̰
Ձեր երազած բնակարանը այժմ կարող եք ձեռք բերել մինչև 25% զեղչով․ «Շանթ Ռեզիդենս»

14:33 26.08.2024

Ձեր երազած բնակարանը այժմ կարող եք ձեռք բերել մինչև 25% զեղչով: Բնակարաններ՝ 38-116քմ, Գին՝ 420,000-660,000դր/քմ, Հասցե՝ Սևանի 21։ «Շանթ Ռեզիդենսը» առաջարկում է՝ կանաչապատ բակ և լանդշաֆտային դիզայն, մանկական խաղահրապարակներ և զվարճանքների բազմազանություն, սպորտային հարթակներ և մարզադաշտեր, հանգստավայրեր՝ շատրվաններով, մանկապարտեզ, սուպերմարկետ։ Եկամտահարկի վերադարձի օրենքը գործում է։ Շինարարական աշխատանքները արդեն սկսված են: Հեռ․ 055 85 00 04, […]

̰
Կովկասյան տարածաշրջանն աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար․ Արաղչի

14:23 26.08.2024

X-ի իր միկրոբլոգում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Աբաս Արաղչին, անդրադառնալով նախորդ օրերի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ ունեցած հեռախոսազրույցներին, ասել է, որ Կովկասյան տարածաշրջանն Իրանի համար ունի աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակություն։ «Երեկ և այսօր Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները հեռախոսով շնորհավորեցին ինձ։ Կովկասյան տարածաշրջանն Իրանի համար ունի աշխարհաքաղաքական և […]

̰
Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի դայակին և բուժքրոջը մեղադրանք է ներկայացվել՝ անօգնական երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար

13:33 26.08.2024

2024թ. օգոստոսի 15-ին «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից հաղորդում է ստացվել՝ մանկահասակ երեխաների նկատմամբ ՊՈԱԿ-ի դայակի և բուժքրոջ կողմից դաժան վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ: Հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու նպատակով իրականացվել են անհրաժեշտ գործողություններ, որոնց արդյունքում ի հայտ են եկել քրեական վարույթի շրջանակներում քննության ենթակա մի շարք հանգամանքներ, ինչի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական […]

̰
Օգոստոսի 26-27-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

12:38 26.08.2024

Երևանի առանձին հատվածներում оգոստոսի 26-27-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 28-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 26-31-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-18մ/վ արագությամբ։ Մարզերի առանձին շրջաններում օգոստոսի 26-28-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 29-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի […]

̰
Վարորդներին կոչ է արվում խոտով գերբեռնված և ոչ ստանդարտ չափսերով բեռնատարների երթևեկը չիրականացնել Դիլիջանի թունելով

12:07 26.08.2024

«Ճանապարհային դեպարտամենտը» վարորդներին հորդորում է խոտով գերբեռնված և ոչ ստանդարտ չափսերով բեռնատարների երթևեկը չիրականացնել Դիլիջանի թունելով‚ քանի որ վնասվում է թունելի կահավորանքը‚ և առաջանում են վթարային իրավիճակներ։  

̰
Փաշինյանը շնորհավորել է Զելենսկիին

20:08 24.08.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ուկրաինայի պետական տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հիմքում ընկած են մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը և փոխադարձ հարգանքը, ինչին լրացուցիչ լիցք է հաղորդել տարբեր մակարդակներում շփումների ակտիվացումը: Լիահույս եմ, որ մեր համատեղ […]

̰
Հրազդանի կիրճում շաբաթօրյակ անցկացվեց

19:25 24.08.2024

Երևանի քաղաքապետարանը «Green Green» կազմակերպության հետ, Հրազդանի կիրճում այսօր շաբաթօրյակ է անցկացրել. քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, մաքրման աշխատանքներին միացել են Երևանի բոլոր վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի աշխատակիցներ, կամավորներ: Հավաքված աղբը տարածքից հեռացվում էր բեռնատարների միջոցով. շաբաթօրյակի մասնակիցները աղբը նախ տեսակավորում էին՝ չորացած ճյուղեր, որոնք, Արմեն Բեգոյանի հավաստմամբ, հետագայում մուլճի կամ թեփի են վերածվելու, կենցաղային աղբ, […]

̰
Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

16:56 24.08.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 24-ին Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ Հիշեցնենք, որ թունելը հոսանքազրկվել էր երեկ՝ էլեկտրամատակարարման համակարգի խափանման հետևանքով։

̰
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ուկրաինացի գործընկերներին և ժողովրդին

16:52 24.08.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ուկրաինացի գործընկերներին և ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ: «Սրտանց շնորհավորում եմ մեր ուկրաինացի գործընկերներին և ժողովրդին Ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Մենք մեծապես կարևորում ենք բարեկամության և փոխվստահության վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունները: Բարեկամ Ուկրաինայի ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում»,-X-ի իր միկրոբլոգում գրել է նա: 🇦🇲🤝🇺🇦 Сердечно вітаю […]

̰
Օգոստոսյան խորհրդակցությունների հերթական փուլը՝ Արագածոտնի մարզում

16:45 24.08.2024

2024-2025 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ կայացել է Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական ու արտադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Խորհրդակցությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ՀՄԿ-ի, մարզպետարանի մի շարք վարչությունների ներկայացուցիչներ։ Խորհրդակցությունից առաջ Արաքսիա Սվաջյանը շրջել է […]

̰
Միակողմանի փակ է լինելու Ամիրյան փողոցը

15:42 24.08.2024

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 5-ը՝ ժամը 00:00-ից մինչև 08:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Ամիրյան փ. – Հանրապետության հրապարակ հատումից մինչև Ամիրյան փ. – Սարյան փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: «Հորդորում ենք վարորդներին աշխատանքի […]

̰
Հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մայակովսկու փողոցի տներից մեկի տանիքում

15:33 24.08.2024

Օգոստոսի 24-ին՝ ժամը 11:48-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մայակովսկու փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:24-ին, մարվել՝ 12:56-ին: Այրվել են տան ամառային խոհանոցի տանիքի […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային՝ Անկախության օրվա առթիվ

15:22 24.08.2024

Հայաստանի ԱԳ նախարարությունը շնորհավորել է Ուկրաինային՝ անկախության օրվա առթիվ: «Շնորհավորում ենք Ուկրաինայի մեր գործընկերներին և ընկերներին Անկախության օրվա կապակցությամբ: Մենք բարձր ենք գնահատում մեր ժողովուրդների միջև վաղեմի ամուր հարաբերությունները և ակնկալում ենք համագործակցության հետագա ամրապնդում»,- ասվում է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում: Congratulations to our colleagues & friends in #Ukraine on the occasion of #Independence Day! We […]

̰
12 տարի տևած հիմնանորոգման ու ամրակայման աշխատանքներից հետո Մայր Տաճարը նոր մյուռոնով կօծվի

14:16 24.08.2024

12 տարի տևած հիմնանորոգման ու ամրակայման աշխատանքներից հետո Մայր Տաճարը նոր մյուռոնով կօծվի: Այս պահին Մայր Տաճարում վերականգնման վերջին աշխատանքներն են ընթանում։ Սալապատվում է հատակը, զուգահեռ որոշ հատվածներում վերկանգնվում և թարմացվում են որմնանկարները: Վերականգնվում են Զանգակատան, Ավագ խորանի դիմացի, Հարավային և Հյուսիսային խորանների աստիճանների և Արևմտյան խորանի որմնանկարները: Մանրամասները՝ տեսանյութում: :

̰
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:36 24.08.2024

Հանրապետության տարածքում oգոստոսի 24-ին և 26-ին կեսօրից հետո, 25-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 24-29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ […]

̰
Անկախանալու որոշում. ստիպված քա՞յլ, թե՞ գիտակցաբար կատարված ընտրություն

13:16 24.08.2024

34 տարի առաջ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը: Մեր պետությունը ստացավ իր ծննդյան վկայականը, որը մեկ տարի անց փոխարինվեց անձնագրով: Հասարակական ու պետական գործիչ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Ազատ Արշակյանը և Դեմոկրատական կուսակցության նախագահ, Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախկին առաջին քարտուղար Արամ Սարգսյանը 1990-ին ընդդիմախոս էին: Նրանք բանավիճել են անկախացման շրջանում մեր թույլ տված սխալների […]

̰
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ

12:58 24.08.2024

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։ Քննարկվել է Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգը, այդ թվում՝ գործընկերության ընդլայնմանը միտված ընթացիկ աշխատանքները։ ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային լոգիստիկ կապերի զարգացման հեռանկարների շուրջ։ Անդրադարձ է կատարվել […]

̰
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Կապսի միջնակարգ դպրոցում

19:47 23.08.2024

Հերթական անգամ աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի և Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ այսօր եղել են Կապսի միջնակարգ դպրոցում։ Փոխվարչապետի գրասենյակի, Քաղաքաշինության կոմիտեի և մարզպետի աշխատակազմի պատասխանատուները կրկին շրջայց են կատարել դպրոցում՝ դիտարկելու նախորդ այցի ժամանակ տրված […]

̰
BACK_TO_TOP