TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Սյունիքի մարզային գրադարանում ամռանն իրականացվել են տարաբնույթ միջոցառումներ

17:48 28.08.2024

Սյունիքի մարզային գրադարանում ամռան ամիսներին անցկացվել է 27 կրթական և մշակութային միջոցառում. գրադարան այցելությունների թիվը կազմել է 17364, նոր գրանցված ընթերցողների թիվը՝ 1201: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, իրականացվել է «Ամառային դպրոց» ծրագիրը, որի շրջանակում այցելուները մասնակցել են անգլերենի դասընթացների, մուլտֆիլմերի, ֆիլմերի դիտման, ընթերցանության ժամերի, վիկտորինաների և տարբեր խաղերի: Գրադարանում գործող «Ամերիկյան անկյուն» է այցելել […]

̰
Ապագա քրեական ոստիկանների կրթությանը կմասնակցի նաև ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոն

17:43 28.08.2024

Օգոստոսի 27-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI)՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ Ալեքսանդր Թիգույի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով նորանշանակ իրավական կցորդին՝ Արփինե Սարգսյանը վստահություն է հայտնել, որ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև նրա պաշտոնավարման ընթացքում: Անդրադառնալով իրավապահ համակարգում Հետաքննությունների դաշնային բյուրոյի փորձառության արդիականությանը՝ փոխնախարարը մատնանշել է Բյուրոյի հետ […]

̰
Խարդախության միջոցով քաղաքացիներից գումար հափշտակելու նոր միջոց․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

17:31 28.08.2024

Վերջին շրջանում Երևան քաղաքում խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է արձանագրվել: Քաղաքային հեռախոսահամարներին անհայտ անձանց կողմից զանգեր են ստացվել, որ այլ երկրում գտնվող հարազատը իբր վթարի է ենթարկվել կամ իբր վրաերթի է ենթարկել մարդու, և բուժման համար անհրաժեշտ է շտապ գումար փոխանցել: Հիշյալ զանգերից հետո տվյալ քաղաքացիների բնակարաններ անձինք են այցելել և նրանցից խաբեությամբ գումար […]

̰
Գորիսում հայտնաբերված թաքստոցներից առգրավվել է 48 փաթեթ տարբեր տեսակի թմրամիջոց

17:25 28.08.2024

Վայոց ձորի մարզի պարեկները օգոստոսի 17-ին Երևան-Մեղրի ճանապարհի 103-րդ կմ-ին, իրավախախտում կատարելու համար, կանգնեցրել էին «Նիսան» մակնիշի մի մեքենա: Պարզվել էր, որ Երևանի բնակիչ 24-ամյա վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական: Պարեկները մեքենայի տեսանելի հատվածում նկատել էին դեղնականաչավուն զանգվածով ապակյա երկու տարա: Վարորդը և 24-ամյա ուղևորուհին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել […]

̰
Իջևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

17:20 28.08.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Սաթիկ Օթարյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Տավուշի մարզ, ք․ Իջևան)։ Մասնավորապես՝ – հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով, – հանրային սննդի օբյեկտի խոհանոցի պատերը չեն […]

̰
ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Հայաստանի ժողովրդագրության ռազմավարության նախագիծը

17:11 28.08.2024

Ժողովրդագրության ռազմավարության մշակման աշխատանքները սկսվել են դեռեւս 2 տարի առաջ: Հաշվի առնելով հետպատերազմական իրավիճակը, նաեւ վերջին շրջանի ժողովրդագրական ցուցանիշները՝ նոր ռազմավարություն մշակելու անհրաժեշտություն էր առաջացել: Նախկին ռազմավարությունն ընդունվել էր 2009-2010 թվականներին եւ չէր արտացոլում առկա իրավիճակը: Այս մասին նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական […]

̰
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը

17:05 28.08.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով՝ հաստատվել է 2024-2025 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը: ԿԳՄՍ նախարարությունից հիշեցնում են՝ ՀՀ պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների դասագրքերը տրամադրվում են անվճար՝ համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի։ […]

̰
Զարեհ Սինանյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

16:12 28.08.2024

Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Ողջունելով հյուրին՝ Գլխավոր հանձնակատարն անդրադարձել է Հնդկաստանի հայ համայնքի պատմական նշանակությանն ու մեր օրերում համայնքի հետ համագործակցության հարցերին։ Զրույցի ընթացքում Զարեհ Սինանյանը զրուցակցին է ներկայացրել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը։ Առանձին անդրադարձ է […]

̰
Բայանդուրում այսօր բացվել է նորակառույց մանկապարտեզը

15:30 28.08.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, աշխատակազմի պատասխանատուների, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ այսօր ներկա է գտնվել Ախուրյան համայնքի Բայանդուր բնակավայրի նորակառույց մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը։ «Անչափ ուրախալի միջոցառման ենք մասնակցում, հերթական տոնն է բոլորիս համար, քանզի ընդունված է կրթօջախի բացումը տոն համարել: Շնորհավորում եմ բոլորիդ։ Մեր կառավարության քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը […]

̰
Աշխատանքային քննարկում՝ մարզադպրոցների տնօրենների հետ

15:12 28.08.2024

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է մարզադպրոցների տնօրենների հետ: Քննարկվել են ուսումնական տարվա մեկնարկից առաջ կատարված աշխատանքները: Քաղաքապետի առաջին տեղակալն ընդգծել է, որ մինչ սեպտեմբերի 1-ը մարզադպրոցների շենքային պայմանները պետք է հնարավորինս բարելավված լինեն: «Մեզ համար սպորտի զարգացումն առաջնային և կարևոր նշանակություն ունի, և եթե ցանկանում ենք այդ ասպարեզում հաջողությունների հասնել, պետք է […]

̰
Վայոց ձորի մարզային գրադարանում իրականացվել են ամառային մի շարք ծրագրեր

14:46 28.08.2024

Վայոց ձորի գրադարանում իրականացվել են ընթերցանության խթանմանը միտված միջոցառումներ, հանդիպումներ, գրական-երաժշտական ցերեկույթներ: Գրադարանը համալրվել է 36 միավոր արժեքավոր նվերներ-գրքերով: Ամռանը գրադարանում գործել է «Վայոց ձոր» գրական խմբակը, որի շրջանակում անցկացվել են տարբեր գրական դասընթացներ՝ ընթերցանության ժամ, գրքի վերլուծություններ, ասմունքի ժամ, խաղը՝ որպես ուսուցման ձև: Վայոց ձորի մարզային գրադարանը տիկնիկային ներկայացման և «Հեքիաթն է շրջում» ծրագրի […]

̰
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տուգանվել է 20 միլիոն դրամով

14:10 28.08.2024

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քաղաքացիների դիմումների քննարկման արդյունքում հարուցել է վարչական վարույթ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիայի պայմաններով նախատեսված՝ հավաստի և սպառիչ տեղեկություն ներկայացնելու պարտավորության հնարավոր խախտման փաստի ուսումնասիրության նպատակով։ Հարուցված վարչական վարույթի արդյունքում հաստատվել է ընկերության կողմից ոչ հավաստի և ոչ սպառիչ տեղեկություն ներկայացնելու փաստը, ինչը ընկերության կողմից […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:00 28.08.2024

Երևանում оգոստոսի 28-ի ցերեկը, 29-31-ին, սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 28-31-ին, սեպտեմբերի 1-2-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-18մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 28-ի և 31-ի ցերեկը, 29-ին, սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 30-ին երեկոյան ժամերին, 31-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, […]

̰
Հայաստանն ու Ղազախստանը խորացնում են գործակցությունն արդարադատության ոլորտում

13:35 28.08.2024

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը: Գրիգոր Մինասյանը ողջունել է դեսպանին և բարձր գնահատել երկու երկրների միջև բարձր մակարդակի համագործակցությունը։ Նախարարը կարևորել է Հայաստանի դատաիրավական բարեփոխումների օրակարգում վեճերի այլընտրանքային լուծման եղանակների զարգացման կարևորությունը, հատկապես՝ արբիտրաժի և հաշտարարության ուղղությամբ, և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի […]

̰
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

10:24 28.08.2024

Օգոստոսի 27-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կուսակցության 7-րդ հերթական համաժողովը նշանակվել է 2025 թ.-ի սեպտեմբերի 20-ին։ Հաստատվել են Գյումրի, Վանաձոր, Ախուրյան, Քաջարան համայնքների և Երևանի Ավան, Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք վարչական շրջանների՝ կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած 187 քաղաքացիների դիմումները։ Քննարկվել են կարգապահական […]

̰
Արմավիրի մարզում ավարտվել են Տ-3-44, /Մ-5/-Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի մի հատվածի շինաշխատանքները

10:20 28.08.2024

Արմավիրի մարզում ավարտվել են Տ-3-44, /Մ-5/-Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի կմ0+000-կմ7+300 հատվածի շինաշխատանքները։ Երկարությունը՝ 7.3կմ։ Շինաշխատանքները կատարել է «Վասպուրական ՃՇՇ» ՍՊԸ-ն։ Տեխնիկական հսկողությունը՝ «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։ Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

̰
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանը՝ այսօր

10:13 28.08.2024

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 28-ի ժամը 08։00-ի դրությամբ կազմել է 20°C: Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

̰
Օր առաջ պետք է սկսել կտրել ազդեցության և կախվածության կապերը Ռուսաստանից. Հովսեփ Խուրշուդյան

21:58 27.08.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքական վերլուծաբան, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանին: Անդրադարձ է եղել «Ժողովրդավարական ուժերի հարթակի» կողմից նախաձեռնված Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացման խնդիրներին, տարածաշրջանային վերջին զարգացումներին, ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքին ու միտումներին: Ինչպե՞ս կազդի այդ պատերազմը ամերիկյան ընտրությունների վրա, և արդյո՞ք ոչ միայն մարտի դաշտում, այլ Ռուսաստանի քաղաքական վերնախավում  է աճել լարվածությունը: […]

̰
«Կյանքի պուրակը» քաղաքի համար կարևոր վայրերից է դառնալու․ Ավինյան

21:07 27.08.2024

Երևանի բուսաբանական այգում ընթացքի մեջ են Արցախյան ազատամարտերում զոհված հերոսների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքները: «Պուրակի տարածքը շուրջ 50 հա է և այն քաղաքի համար կարևոր վայրերից է դառնալու»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

̰
Օգոստոսի 28-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:58 27.08.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Արղության փ. 10/6 շենք, Անտառային փ. 45-184 առանձնատներ, Սարմենի փ. 74-86 առանձնատներ, Հ․ Ներսիսյան փ. 10/7-11 շենքեր, Չուխաջյան, Մելիքյան, Միրաքյան և Զոհրապի փողոցներ մասնակի, Օհանովի փ. 64, 66, 68, 70, 72 […]

̰
Ֆիդանը և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

20:56 27.08.2024

Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին Անկարայում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Նա նշել է, որ Ադրբեջանը և Թուրքիան «կշարունակեն համատեղ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»։

̰
Գազանջատումներ՝ Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում

20:29 27.08.2024

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 9-րդ փողոցի 62ա, 62բ, 62վ, 62դ, 3ա, 3բ բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։

̰
ՀՀ ՏԿԵ փոխնախարարն ու  «Հարավկովկասյան երկաթուղի»-ների տնօրենների խորհրդի նախագահը քննարկել են պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցեր

17:50 27.08.2024

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկու գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին նաև «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ և ՀԿԵ ՓԲԸ, ինչպես նաև ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ։ ՏԿԵ նախարարությունում կայացած հանդիպման մեկնարկին նախարարի տեղակալ […]

̰
Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

17:40 27.08.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Կիմա Իսպիրյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրամասում (ք․ Երևան, Տիտոգրադյան փ․) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – սննդի կառույցը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, […]

̰
ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են հակահրդեհային միջոցառումներին ուղղված հանրային իրազեկման աշխատանքները

17:18 27.08.2024

ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ անտառներում և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով հանրապետության տարածքում լայանածավալ հանրային իրազեկման աշխատանքները շարունակվում են։ Հանրային իրազեկման աշխատանքերը հիմնականում իրականացվում են հանգստյան և […]

̰
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 107 հատ խեցգետնաորսիչ և 73 հատ ձկնորսական ցանց

17:09 27.08.2024

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից շարունակվում են իրականացվել կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ: Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 26-ին Նորաշեն արգելոցի ջրային տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 107 հատ խեցգետնաորսիչ և 73 հատ ձկնորսական ցանց: Փաստի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն, խեցգետինները բաց […]

̰
Վանաձորի բնակչի կողմից անձանց նյութապես շահագրգռելու, առցանց եղանակով խուլիգանություն կատարելու դեպքերի նախաքննությունն ավարտվել է

17:04 27.08.2024

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակչի կողմից, հավաքին մասնակցելու նպատակով, անձանց նյութապես շահագրգռելու, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Մասնավորապես՝ Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակչին առնչվող այլ քրեական վարույթի նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել նրա բնակության վայրում, որտեղից հայտնաբերվել և վերցվել են […]

̰
Օրվա առանձին ժամերի փակ կլինի Արագածի փողոցը

16:52 27.08.2024

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 20-ը՝ ժամը 08:00-ից 20:00-ն փակ է լինելու Շենգավիթ վարչական շրջանի Արագածի փողոցը: «Հորդորում ենք վարորդներին տրանսպորտային միջոցները չկայանել Արագածի փողոցի երթևեկելի մասում: Խճողումային իրավիճակներից խուսափելու համար առաջարկվում է երթևեկել Ղարիբջանյան և Կատովսկի փողոցներով: Նշված օրերին և ժամերին Արագածի փողոցով անցնող հասարակական տրանսպորտը կերթևեկի […]

̰
Շիրակի Ոսկեհասկ բնակավայրում դիտարկվել են սուբվենցիոն ծրագրով իրականացված ասֆալտապատման աշխատանքները

16:47 27.08.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ եղել է Ոսկեհասկ բնակավայրում՝ դիտարկելու սուբվենցիոն ծրագրով իրականացված ասֆալտապատման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Այսօր ազդարարվել է երթևեկելի մասի աշխատանքների ավարտը, ընթացքի մեջ է մայթերի կառուցումը։ «Ախուրյան համայնքի Ոսկեհասկ բնակավայրի կենտրոնական ճանապարհի և Ազատան բնակավայրի ներհամայնքային […]

̰
Դիլիջանում քննարկվել են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում գտնվող առաջնահերթ հարցեր

16:37 27.08.2024

Օգոստոսի 27-ին Դիլիջանում շարունակվում են ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի աշխատանքները։ Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ-ից, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ քննարկվել են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում գտնվող առաջնահերթ հարցեր, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային զարգացումների, առկա մարտահրավերների շուրջ։ Անդրադարձ է կատարվել միջազգային գործընկերների հետ երկկողմ […]

̰
BACK_TO_TOP