23:15 20.05.2019
Մայիսի 18-ին՝ ժամը 16։40-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ մայիսի 17-ին ջերմաէլեկտրակայանից մինչև 8-րդ կիլոմետր ընկած հատվածում շոգեքարշի 11 վագոններից բաղկացած շարասյան 4 վագոնները դուրս են եկել հոսքագծից և կողաշրջվել: Պարզվել է, որ նշված շոգեքարշը կողաշրջվել է՝ վնասելով մոտակա ՍՊ ընկերության պարիսպը, թրթուրավոր տրակտորը և ՍՊԸ տարածքում գտնվող կոնտեյներները: Մեքենավարը […]
22:33 20.05.2019
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վերջին օրերի ներքաղաքական իրադարձություններին և գրել, որ Հայաստանում տեղի ունեցող զարգացումները վերաբերում են բոլորին. «Հայաստանում տեղի ունեցող զարգացումները վերաբերում են բոլորիս: Միակ մտահոգիչ հանգամանքն այդ գործընթացներում Արցախ-Հայաստան հակասություններ հարուցող տարբեր խմբերի ու անհատների չմտածված մեկնաբանություններն են: Այն գործընթացները, որոնք սկիզբ են առել մեկ […]
22:29 20.05.2019
Մայիսի 18-ին` ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժին հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն սուր թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Սևան քաղաքի 3 բնակիչներ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը՝ ժամը 18։00-ի սահմաններում, թունավորվել են իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչ գազի կաթսայի ծխատար խողովակից շմոլ […]
22:21 20.05.2019
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեց՝ ո՞րն է «վեթինգ»-ը, որի մասին այսօր խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հովհաննիսյանն ասաց, որ դա նոր տերմին չէ, պարզապես վարչապետի վերջին հայտարարությունից հետո առնչվեցինք այդ տերմինի հետ: «Դա իրավաբանության մեջ օգտագործվող տերմին է, որը կիրառելի է անցումային արդարադատության համատեքստում: Մի հետաքրքիր բան ասեմ, սա շատ նուրբ իրականացվող իրավական […]
22:04 20.05.2019
Մայիսի 19-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 21:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ Արամ Ավետիսյանը ինքնասպանություն գործելու նպատակով Արտաշատ բժշկական կենտրոնի 2-րդ հարկում գտնվող վիրաբուժական բաժանմունքի թիվ 16 սենյակի պատուհանից ցած է նետվել: Վերջինը ժամեր անց հիվանդանոցում մահացել է:
22:01 20.05.2019
Նկատի ունենալով բազմաթիվ հարցադրումները՝ հարկ եմ համարում պարզաբանել, որ ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ 2008թ. մարտի 1-ին, 2-ին կատարված իրադարձությունների վերաբերյալ անջատված և դատարան ուղարկված քրեական գործով վարույթը կասեցնելու դատարանի որոշման մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «ՀՀ դատախազությունը, ինչպես արդեն տեղեկացվել է, վերաքննիչ բողոք է […]
21:45 20.05.2019
Խորհրդարևանում այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ու մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: Հանդիպման նախաձեռնողը եղել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը: Մոտ 2 ու կես ժամ տևած հանդիպումից հետո Բակո Սահակյանը լրագրողներին մանրամասնել է, թե ինչ հարցերի շուրջ են ընթացել քննարկումները: Մանրամասները՝ տեսանյութում։
21:30 20.05.2019
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանի և Արցախի միջև տարաձայնություն չի եղել և չի էլ լինելու. «Արցախը ոչ հեղափոխական է, ոչ էլ հակահեղափոխական, մենք մի հայրենիք ենք և դեռևս 2 տարբեր պետություն: Կա մեկ հայրենիք և 2 տարբեր պետական համակարգ, որտեղ գործում են տարբեր քաղաքական ուժեր: Քոչարյանի դատավարության […]
20:46 20.05.2019
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը դատավոր Դ․ Գրիգորյանի կողմից կասեցման մասին. «Սիրելի ընկերներ, քիչ առաջ տեղեկացել եմ, որ Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը դատավոր Դ․ Գրիգորյանը կասեցրել է՝ Սահմանադրական դատարան դիմելու համար։ Ո՛չ ես, […]
20:38 20.05.2019
Մայիսի 20-ին Բիշքեկում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին: Պատվիրակության կազմում էին ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Մինչ նիստը սկսվելը ՀԱՊԿ ԽՎ խորհրդարանների ղեկավարներին […]
20:30 20.05.2019
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը հրապարակում է` ելնելով ՀՀ օրենսդրությամբ այդպիսի իրավական պահանջի առկայությունից: Ընդ որում, ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի թիվ 783-Ն որոշմամբ է սահմանված «Առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի մեծությունների վերաբերյալ» հրապարակման ենթակա ցանկի ձևաչափը: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակյնության հետ կապերի […]
20:15 20.05.2019
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի առաջարկով հանդիպում է կամզակերպվել. «Մենք դեռ Ստեփանակերտում պայմանավորվել ենք քննարկել և խոսել առաջնահերթ խնդիրների մասին: Այս կարգի հանդիպումները հնարավորություն են տալիս նախանշել հաջորդ առաջադրանքները և գտնում եմ, որ այս ձևաչափը օգտակար է բոլոր առումներով: Ես բացառում եմ, որ մենք ունենք […]
20:00 20.05.2019
Գյումրիի Եվրոպայի հրապարակում նշվել է Եվրոպայի օր միջոցառումը։ Միջոցառմանը հայկական ու եվրոպական խոհանոցին բնորոշ ուտեստներ են ցուցադրվել: Հայկական երգ ու պարն էլ անպակաս էր: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-թղթակիցը։ Առաջին տաղավարում ֆրանսիական հացաբուլկեղենն էր ներկայացված, հայ հրուշակագործները տեղում արագ պատրաստում էին թխվածքաբլիթներ ֆրանսիական բաղադրատոմսերով: Ֆրանսիական քաղցրավենիքները ճաշակեցին հյուրերը: Կից տաղավարում արդեն հայկական արհեստագործության մեկ ճյուղն […]
19:40 20.05.2019
13-ամյա երեխայի կրոնափոխումը Թուրքիայի իշխանությունների կողմից էլ միանշանակ չի ընդունվել: Այս դիտարկումն է արել թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում: «Դա, իհարկե, նրանց այդքան էլ պատիվ չէր բերում, մանավանդ 13 տարեկան երեխայի մուսուլմանացումը: Եթե 31 տարեկան մեկը լիներ, ընդհակառակը կլիներ: Դա կարող էր նաև իշխող կուսակցությունն օգտագործել որպես պրոպագանդա, իբր, տեսեք, հայերը, հայաստանցիները […]
19:11 20.05.2019
Առաջին ատյանի դատարանը, որտեղ քննվում է Մարտի 1-ի գործը, որի շրջանակում մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, կասեցրել է այդ գործով քննությունը ու 300․1 հոդվածի վեճը ուղարկել Սահմանադրական դատարան։ Այս մասին տեղեկությունները SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ Պաշտպանը բացատրեց, որ այս փոփոխությունը կապված է իրենց բողոքների հետ․ պաշտպանները պնդում էին, […]
19:05 20.05.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին ստորագրահավաք անցկացնելու հանգամանքը: «Մենք բովանդակային ուրիշ առաջարկով հանդես եկանք, որը չընդունվեց, բայց մենք կարևորում ենք այդ թեմայով հանրային քննարկումը և անպայման կկազմակերպենք, բայց ստորագրահավաքին չենք միանալու, քանի որ մեզ համար կային ստորագրահավաքի նպատակի […]
19:00 20.05.2019
«Ես մեծացել եմ աղքատության մեջ և միշտ այն ներքուստ զգում եմ: Դա նման է գեր կնոջը, որը կորցրել է 250 կգ, բայց, միևնույն է, ներքուստ իրեն գեր է զգում»: Ես չեմ պատրաստվում ինքս ինձ ինչ–որ խորհուրդ տալ, քանի որ «խորհուրդ» ասվածը հիմարություն է: Ուղղակի խորը շունչ եմ քաշում և վերջ. սրտիս մոտ չեմ ընդունում» Ամերիկյան […]
18:48 20.05.2019
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ Արցախում կան ուժեր, որոնք փորձում են պատերազմ հրահրել, տարածքներ հանձնել ու դրա մեղքը բարդել ՀՀ կառավարության վրա։ «Եթե կան այդպիսի գործիչներ և այդպիսի ուժեր, մենք պարտավոր ենք բացահայտել այդ մարդկանց։ Եվ եթե կա այդպիսի նպատակներ, բնականաբար, ես էլ […]
18:40 20.05.2019
«Այդ քայլը նպատակ չէր հետապնդում լրացուցիչ լարվածություն առաջացնելու, ընդհակառակը, այդ քայլը նպատակ էր հետապնդում, եթե կա լարվածություն, այդ լարվածությունը թուլացնելու»,- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու իրենց միջնորդության մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Նրա խոսքերով՝ միջնորդության մեջ նշված է եղել, որ դա ՀՀ դատական գործընթացը կասկածի տակ առնելու քայլ […]
18:24 20.05.2019
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը ՀՀ վարչապետի՝ դատական համակարգում միջամտական վիրահատությունների իրականացնելու անհրաժեշտության մասին հայտարարությունը դրական է գնահատում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում փաստաբանը նշեց. «Շատ ճիշտ քայլ է, դատավորներին պետք է հանել ջրի երես՝ ամեն ինչը, գույքային դրությունը, ընդ որում, էդ ամբողջը պիտի ուսումնասիրվի 20 տարվա դրությամբ, թե ո՞վ էր, ի՞նչ դարձավ, պիտի ուսումնասիրվի իր, կնոջ, երեխաների գույքային […]
18:13 20.05.2019
Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազները միջնորդություն կներկայացնեն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ: Այս մասին Armtimes.com-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Վերջինս տեղեկացրել է` Քոչարյանի կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու դատարանի որոշումը բողոքարկվելու է, ներկայումս բողոքն է պատրաստվում: Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր […]
18:12 20.05.2019
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգում «վիրահատական միջամտություններ անելու» մասին հայտարարությանը, և, մասնավորապես, վեթթինգին: «Ինձ համար առավել քան անհասկանալի էր դատաիրավական փոփոխությունների ճանապարհային քարտեզը ներկայացնելու համար դատարաններն արգելափակելու, դատարանների աշխատանքը խոչընդոտելու ակցիան: Եթե խոսքը դատաիրավական բարեփոխումների իրավական ճանապարհի մասին է, ապա 15-20 հոգի ակտիվիստներով դատարանների […]
17:26 20.05.2019
Հայաստանի զինված ուժերում այս օրերին անցկացվել է մի քանի զորավարժություն, որոնցից մեկին հետևել է նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ 2-րդ զորամիավորումում և ենթակա զորամասերում ավարտվել է մայիսի 14-ից անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունը: Զորավարժության արդյունքներն ամփոփել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը և տվել հանձնարարականներ: Մայիսի 14-ից 17-ը 1-ին զորամիավորումում՝ […]
17:22 20.05.2019
Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը հայտարարություն է տարածել, որտեղ տեղեկացնում է՝ կուսակցությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դատական համակարգի առողջացմանն ուղղված քայլերին: Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. «Մենք ողջունում ենք ռազմական բյուջեի աննախադեպ մեծացումը և սպառազինությունների նոր տեսակների ներմուծումը ՀՀ Զինված ուժեր՝ որպես անվտանգության կարևոր բաղադրիչ և խաղաղություն պարտադրելու […]
17:10 20.05.2019
Ճիշտ պահին արված կադրը կարող է հեղինակին հասցնել փառքի գագաթնակետին և համաշխարհային ճանաչում ապահովել: Հայ լուսանկարիչների գործերը բազմիցս արժանացել են ուշադրության ու ստացել են բազում հեղինակավոր մրցանակներ: Առանձնացնենք մի քանի լուսանկար, որոնք արվել են հայ լուսանկարիչների կողմից: Օբաման հաղթանակից հետո 2011-ին նախագահական ընտրություններում հաղթանակից հետո Բարաք Օբաման հրապարկել էր կնոջ հետ այս հաղթական լուսանկարը, որը […]
16:58 20.05.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Վերին պալատի նախագահ Դարիգա Նազարբաևայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցության խորացման, ինչպես նաև տնտեսական, մշակութային ու հումանիտար ոլորտներում հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Դարիգա Նազարբաևան շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին Ալմաթիում կայանալիք Եվրասիական մեդիա ֆորումին մասնակցության և ֆորումի կայացմանը […]
16:40 20.05.2019
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2019 թվականի ապրիլին ճանապարհային շինարարությամբ զբաղվող ընկերությունը Կապանի Սյունիք բնակավայրին հարակից Ողջի գետի ափից, ընդերքի օգտագործման կանոնների խախտմամբ, արդյունահանել է ավազակոպճային խառնուրդ։ Պարզվել է նաև, որ 2009-2019 թվականների […]
16:31 20.05.2019
Կա՞ այդպիսի օրինաչափություն, որ Թուրքիայում կրոնափոխման դեպքերը պատահում են նախկին հայաստանցիների հետ: Այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում: «Չեմ կարող ասել, որ հենց հայաստանցիների հետ կապված այդպիսի բան կա, սակայն, իհարկե, հայաստանցիներն ավելի հեշտ են ընկնում այս թակարդի մեջ, առաջին հերթին՝ նյութականի, անտեղյակության առումով, որովհետև պոլսահայը եկեղեցու հետ շաղկապված է, ամեն […]
16:25 20.05.2019
ՀՀ վարչապետն այսօր ակնարկեց, որ ժամանակն է ստեղծել մի հանձնաժողով, որը պետք է քննի Ապրիլյան պատերազմի դրվագները, պատճառները, մեղավորներին։ Կա՞ արդյոք թաքնված նպատակ, և ինչպե՞ս պահել անաչառությունը։ Այս մասին զրուցեցինք քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։ Հակոբյանի կարծիքով՝ իրական քննություն անցկացնելու մասին կարելի է խոսել այն դեպքում, երբ այդ հանձնաժողովը լինի բազմակուսակցական, ու նրա կազմում լինեն փորձագետներ, […]
16:16 20.05.2019
Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի հետ: Ղազախստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումին մասնակցելու համար և վստահություն հայտնել, որ նման այցելությունները նպաստում են երկրների միջև հարաբերությունների զարգացմանը: «Մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ներուժը մեծ է, սակայն այն ամբողջությամբ […]