TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

11:11 20.05.2019

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչից հետո ստեղծված իրադրության կապակցությամբ. «Հարգելի՛ հայրենակիցներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, կողմ լինելով մեր երկրում օրինականության և սահմանադրական կարգի պահպանմանը , պատրաստ լինելով օրենքի շրջանակներում քննարկել դատական համակարգում առկա իրապես լուրջ խնդիրները, գտնել համատեղ իրավական լուծումներ, կոչ է անում ձեռնպահ […]

̰
Մտահոգությամբ ենք հետևում Հայաստանում ստեղծված իրավիճակին. Գարեգին Բ կաթողիկոս

10:52 20.05.2019

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ իր մտահոգությունը հայտնելով երկրում ծավալվող իրադարձություններին: «Սիրելի հավատավոր զավակներ մեր, Խորը մտահոգությամբ ենք հետևում անցնող մի քանի ժամերին Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակին: Մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրինահարգության ամրապնդման ուղղությամբ արձանագրված հաջողությունները հնարավոր է պահպանել ու զորացնել միայն եղբայրության և սիրո ոգու ամրապնդմամբ: Կոչ ենք […]

̰
Այսօր կայծակի հարվածից ավտոբուս է այրվել, ռազմական համալսարանի կուրսանտները փրկել են ուղևորներին. Արծրուն Հովհաննիսյան

10:45 20.05.2019

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ տեղեկացրել է զինվորականների՝ մարդկային կյանքեր փրկելու նոր դեպքի մասին: «Բազմիցս են զինվորականները ապացուցել, որ նաև փրկարարներ են: Այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը: Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները հասցրել են ուղևորներին տարհանել և հրդեհը մարել: Երեք օր առաջ էլ Վ.Սարգսյանի […]

̰
Նիկոլ Փաշինյանը միացավ ցուցարարներին

10:38 20.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև իր ելույթը միացել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշի նստավայրի մոտ հավաքվածներին: Վերջիններս վարչապետին դիմավորել են վանկարկումներով: Վարչապետն էլ հարցրել է նրանց որպիսության մասին: «Հո չե՞ք մրսել: Այն, ինչ ունեմ ասելու, ժամը 12-ին ուղիղ եթերում կասեմ: Ես ուզում եմ ի դեմս ձեզ, շնորհակալություն հայտնել բոլոր մեր այն […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

10:13 20.05.2019

Հանրապետության տարածքում` Մայիսի 20-21-ը շրջանների զգալի մասում, 22-24-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 22-ին՝ կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է […]

̰
Չտրվել սադրանքների. Մխիթար Հայրապետյանը ևս դատարանի առջև է

10:11 20.05.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ևս Նոր նորքի դատարանի դիմաց է: Նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ բացառապես մեկ հարցի կպատասխանի՝ ինչու է եկել դատարան: «Տեսա ուղիղ եթերում, որ մեր քաղաքացիները  Նոր Նորքի դատարանի առջև են ու այստեղ եմ, որպեսզի հնարավոր բոլոր տեսակի սադրանքներից զերծ պահեմ քաղաքացիներին: Այսինքն՝ հաշվի առնելով ռիսկերը, որ […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 5 մարզում

10:00 20.05.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արգիշտի փ. 11/3, 11/4 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ամիրյան փ. 10, 12 շենքերը, Մաշտոցի պող. 20 շենքը, Բուզանդի փ. 45-55 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նորագյուղ թաղ. 51-354, 148-396 սեփական […]

̰
Իջևան-Դիլիջան ճանապարհահատվածում երթևեկությանը խանգարող ճյուղերը հեռացվել են

09:49 20.05.2019

Մայիսի 19-ին, ժամը 19:13-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 7-րդ կմ-ին ծառ է ընկել և երթևեկությունը դարձրել միակողմանի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հեռացրել են ծառի ճյուղը ճանապարհի երթևեկելի հատվածից: *** Մայիսի 19-ին, ժամը 10:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է […]

̰
Աննա Հակոբյանի եղբայրը միանում է ցուցարարներին՝ հանդարտության կոչերով

09:35 20.05.2019

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ է նաև ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, որ եկել է՝ հնարավոր բախումները կանխելու համար: «Ես այստեղ եմ, որպեսզի լինեմ ժողովրդի կողքին, իմ ընտրատարածքն է։ Քանի որ գիտեմ, որ այսպիսի կոչ է եղել, եկել եմ, որպեսզի հնարավոր բախում լինելու դեպքում հանդարտեցնեմ ժողովրդին, նպատակս դա […]

̰
Ցուցարարներին միացավ ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը

09:24 20.05.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ևս միացավ առավոտից մեկնարկած դատարանների մուտքներն արգելափակողների ակցիային: Լրագրողների հետ զրույցում վերջինս ձեռնպահ մնաց մեկնաբանություններից՝ առաջարկելով սպասել մինչև վարչապետի ելույթը: Հիշեցնենք, որ վարչապետն ուղիղ եթերում կխոսի կեսօրին: Պատգամավորը նշեց, որ պարզապես եկել է միանալու քաղաքացիներին: Կոնջորյանը հավելեց, որ չի հեռանա, քանի դեռ ակցիան չի ավարտվել: Հնարավոր քննադատություններին վատ […]

̰
Պլանային ջրանջատում Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում

09:15 20.05.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 21-ին` ժամը 11։00-23։00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի  ջրամատակարարումը: Պլանային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մայիսի 21-ին՝ ժամը 09։00-ից մինչև մայիսի 22-ը՝ ժամը 21։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ, Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն, Նորատուս գյուղերի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը […]

̰
Հայաստանում տեղի է ունենում հեղափոխության հաջորդ ալիքը․ Սանասարյանը միացավ ցուցարարներին

09:03 20.05.2019

Ցուցարարներ են հավաքվել նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրի մոտ։ Ցուցարարներին է միացել նաև ՀՀ ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանը․ «Իմ քաղաքացիական բողոքն եմ իրականացնում։ Ես կարծում եմ, որ մենք կարող էինք այս գործողություններն անել նաև հետհեղափոխական անմիջական շրջանում, բայց շանս տրվեց, որ ուղղվեն, իսկ մենք գիտենք, որ չեն ուղղվել։ Մենք […]

̰
Դատավոր Դավիթ Բալայանը փորձեց պատուհանից մտնել դատարան

08:48 20.05.2019

Դատավոր Դավիթ Բալայանը փորձեց դատարան մտնել պատուհանով, սակայն ցուցարարները խոչընդոտեցին։ Դատավորը վայր ընկավ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, առավոտյան ցուցարարները մեքենաներով արգելափակել են Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան տանող մուտքը։ Ակցիայի մասնակիցները թույլ չեն տվել դատավոր Դավիթ Բալայանին մուտք գործել աշխատավայր։  

̰
Ժողովուրդ ջան, դուխով․ անձրևանոցները չմոռանաք․ Փաշինյան

08:35 20.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան Ֆեյսբուքում գրառմամբ դիմել է դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակող ցուցարարներին։ «Ժողովուրդ ջան դուխով: Անձրեւանոցները չմոռանաք: Սիրում եմ բոլորիդ»։

̰
Ես էս գործը կարողա վաղը քննեմ․ Ցուցարարները թույլ չտվեցին դատավորին մուտք գործել աշխատավայր

08:15 20.05.2019

Առավոտյան ցուցարարները մեքենաներով արգելափակել են Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան տանող մուտքը։ Ակցիայի մասնակիցները թույլ չեն տվել դատավոր Դավիթ Բալայանին մուտք գործել աշխատավայր։ Լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս կարձագանքեք տեղի ունեցողին, ի՞նչ հետևանքներ կարող է այն ունենալ,  դատավորը պատասխանել է․ «Նախաձեռնողներին հարցրեք, ես էս գործը կարողա վաղը քննեմ»,-ասել է նա։

̰
Վիտալի Բալասանյանի անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել․ ՀՀ ոստիկանություն

00:39 20.05.2019

Այսօր ոստիկանությունը ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկատվություն ստուգելիս զննության է ենթարկել մի ավտոմեքենա: Ավտոմեքենայի մեջ է գտնվել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։ Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ այս գործընթացը ի սկզբանե որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ և որ նրա անձի […]

̰
Հորդորում եմ, որ սթափությունը և հանդուրժողականությունը գերակա լինեն այս օրերին․ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը

00:16 20.05.2019

Սիրելի՛ հայրենակիցներ, Այն, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական գործընթացներն անշրջելի են, չպետք է որևէ մեկի մեջ երկմտանք առաջացնի ոչ Հայաստանում, ոչ էլ նրա սահմաններից դուրս: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Հետևաբար, ՀՀ իշխանության ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր և դատական, պետք է արտացոլեն Հայաստանի ժողովրդի հավաքական կամքը և ծառայեն իրենց Սահմանադրական նպատակներին։ Ուստի կոչ եմ անում […]

̰
Ինչու են ոստիկանները կանգնեցրել Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան

23:50 19.05.2019

Ավան վարչական շրջանում ավտոմատավոր ոստիկանները կանգնեցրել են գեներալ Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան տեղազննության համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը։ «Հենց նոր խոսեցի Գեներալի հետ, ամեն ինչ կարգին ա, տրամը բարձր, դե դուխի մասին չխոսամ: Հ.Գ. Ուղղակի հարց ա առաջանում, ի՞նչ գործ ունեն փողոցներում ավտոմատավոր ոստիկաններ ու ի՞նչ […]

̰
ԲԴԽ-ն արտահերթ նիստ է հրավիրել և հաղորդագրություն տարածել

23:37 19.05.2019

Բարձրագույն դատական խորհուրդը ս.թ. մայիսի 19-ին՝ ժամը 21։30-ին, հրավիրել է արտահերթ նիստ, որում քննարկվել է դատարանների շուրջ ստեղծված իրավիճակը: Խորհուրդն արձանագրել է, որ նախապես ՀՀ վարչապետի մոտ մայիսի 20-ին ժամը 12.00-ին նշանակված է եղել խորհրդակցություն՝ նվիրված դատաիրավական բարեփոխումների հիմնախնդիրներին: Հաշվի առնելով, որ վերահաստատվել է նշված խորհրդակցության անցկացումը և դրան նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի մասնակցությունը, […]

̰
Ո՞ւմ է պետք էդ դատական համակարգը, եթե  հասարակության շերտերը չեն վստահում այդ արդարադատությանը. Տարոն Սիմոնյան

23:30 19.05.2019

«Եթե մինչ դատավարոթյունը մենք որոշել ենք, որ անձը անմեղ է  կամ մեղավոր, և պատրաստ ենք պաշտպանել այդ դիրքորոշումը, նշանակում է, որ մենք չենք վստահում արդարադատությանը և չենք ուզում, որ ճշմարտությունը բացահայտվի: Էլ ո՞ւմ է պետք էդ դատական համակարգը, եթե  հասարակության շերտերը չեն վստահում այդ արդարադատությանը: Հասարակության յուրաքանչյուր անդամ պարտավոր չէ լինել իրավաբան և հասկանալ անմեղության […]

̰
Փաստաբանների պալատը հրատապ նիստ է անցկացրել և հայտարարություն տարածել Փաշինյանի կոչի վերաբերյալ

23:25 19.05.2019

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) խորհուրդն իր ամբողջ կազմով, մասնակցությամբ Պալատի խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի, խորհրդի անդամներ՝ Կարապետ Աղաջանյանի, Հրանտ Անանյանի, Մելանյա Առուստամյանի, Սեդրակ Ասատրյանի, Սիմոն Բաբայանի, Տիգրան Խուրշուդյանի, Հարություն Հարությունյանի, Նելլի Հարությունյանի, Արայիկ Ղազարյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի և Գայանե Դեմիրչյանի, 19.05.2019թ․ հրատապ նիստ է անցկացրել և որոշել է կոչով դիմել Հայաստանի Հանրապետության […]

̰
Ամեն ինչ պետք է տեղի ունենա ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության տրամաբանության մեջ․ Փաշինյան

22:45 19.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է դատարանների դռների մուտքն ու ելքը փակելու իր հայտարարության մասին։ Ամեն ինչ պետք է տեղի ունենա ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության տրամաբանության մեջ. «Այս գործողություններում որևէ բռնություն, սադրանքի տրվել, չպետք է լինի։ Վաղը Ոստիկանությունը պարտավոր է ապահովել խաղաղ քաղաքացիական ակցիայի անվտանգությունը»։ Նա նշել է, որ ակցիայի մասնակիցները […]

̰
«Վաղվանից դեպի նոր պայքար»․ հանրահավաքն ավարտվեց

21:14 19.05.2019

Այսօր Ազատության հրապարակում հավաքված և Երևանի կենտրոնական փողոցներով քայլերթ իրականացնող ցուցարարներն ավարտեցին հանրահավաքը։ Նրանք պայմանավորվեցին վաղը՝ 08:30-ից փակել բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը։ «Վաղվանից դեպի նոր պայքար»,- վանկարկում էին ցուցարարները։  

̰
Գիզայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան․ ԱԳՆ

20:47 19.05.2019

Ըստ նախնական տվյալների` Գիզայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Այս մասին Twitter-ի էջում գրառմամբ հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն: Ըստ նախնական տվյալների` Գիզայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: pic.twitter.com/i9pLlTr5HQ — MFA of Armenia?? (@MFAofArmenia) 19 мая 2019 г. Հիշեցնենք, որ Գիզայի բուրգերի համալիրի հարևանությամբ […]

̰
Մերը միշտ ամենահամեղն է․ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է Տոլմայի փառատոնին ՀՀ ՊՆ տաղավարը

20:32 19.05.2019

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Տոլմայի փառատոնից և կից գրառում կատարել։ «Զվարթնոցի մոտ անցկացված Տոլմայի փառատոնին ՀՀ ՊՆ տաղավարը։ Մերը միշտ ամենահամեղն է…»,- գրել է նա։

̰
Արմավիրի մարզում Opel-ը բախվել է կայանված Nissan-ին, որն էլ վրաերթի է ենթարկել 3 հոգու

19:54 19.05.2019

Մայիսի 19-ին խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 15:10-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ, 41-ամյա Գառնիկ Խաչատրյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 QP 788 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս բախվել է Երևանի բնակիչ, 36-ամյա Հովհաննես Մանուկյանին պատկանող, ճանապարհին կայանված վիճակում գտնվող Nissan Fuga մակնիշի 35 MC […]

̰
Առավոտյան ժամը 08:30-ից արգելափակում ենք հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը. Փաշինյան

19:42 19.05.2019

Առավոտյան ժամը 08:30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ժամը 12։00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»,- գրել է նա:

̰
Վաղը կհայտարարեմ Հայկական հեղափոխության երկրորդ` ամենակարևոր փուլի մեկնարկը․ Փաշինյան

18:42 19.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով․ «Վաղը՝ ժամը 12:00-ին, կհայտարարեմ Հայկական հեղափոխության երկրորդ` ամենակարևոր փուլի մեկնարկը: Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն»:

̰
Վաղը հանդես կգամ կարևոր հայտարարությամբ. Փաշինյան

18:00 19.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ վաղը հանդես կգա կարևոր հայտարարությամբ։ «Սիրելի հայրենակիցներ. վաղը հանդես կգամ կարևոր հայտարարությամբ՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի և այս ասպարեզում ևս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին»:

̰
5-րդ ալիքը կհեռացնի 13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութը. Արման Թաթոյան

17:25 19.05.2019

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսնուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ 5-րդ ալիքը կհեռացնի 13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութը։ «Քիչ առաջ խոսեցի 5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի հետ՝ 13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութի վերաբերյալ հարցով: Պայմանավորվածությամբ՝ տեսանյութը կհեռացվի ամբողջությամբ: Շնորհակալություն եմ հայտնում պարոն Հարությունյանին համագործակցության համար: Հ.Գ. Բոլոր լրագրողներին և լրատվամիջոցներին խնդրում […]

̰
BACK_TO_TOP