12:54 21.05.2019
Այսօր ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը գնաճի միտումների մասին: ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացրել է ցուցանիշները: Պատգամավորները նրան հարցեր են ուղղել ոչ միայն օրակարգի թեմայի, այլև ֆինանսական կազմակերպությունների վրա հարկային փոփոխությունների ազդեցության մասին: Մասնավորապես «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է. «Հարկային օրենսգրքի փաթեթի […]
12:47 21.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցում է «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտաժողովին: Գործադիրի ղեկավարն ընդգծել է Հայաստանի կառավարության և փորձագիտական հանրության մշտական հաղորդակցության կարևորությունը: Ըստ նրա՝ տեսակետների քննարկման ընթացքում արժեքավոր գաղափարներ կծնվեն և կիրագործվեն: «Ուզում եմ ողջունել գիտաժողովի անցկացումը: Շատ ուրախ եմ, որ այսպիսի գիատաժողով կազմակերպվել է այսպիսի լուրջ մոտեցմամբ: Մեզ […]
12:46 21.05.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն արտահերթ նիստ անցկացնելու համաձայնություն ձեռք չի բերել: «Լուսավոր Հայաստանը չունի «Իմ քայլը» խմբակցության նույնիսկ նախնական համաձայնությունը արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ այն ձևակերպումներով, որոնք առաջարկվել է: Այս մասին հեռախոսազրույցում երեկ ասել եմ պարոն Գորգիսյանին, իսկ քիչ առաջ նաև […]
12:36 21.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը ՀՀ-ում» թեմայով գիտաժողովին, որը մեկնարկեց րոպեներ առաջ: Մինչ գիտաժողովի օրակարգին անցնելը, վարչապետը ողջունեց գիտաժողովի կազմակերպման ու անցկացման որոշումը՝ նշելով, որ շատ կարևոր է Հայաստանի փորձագիտական հանրության ներգրավվածությունը Հայաստանում կատարվող պրոցեսներում: «Կառավարությունը չպետք է լինի մեկուսացած, և կառավարությունը պետք է գիտական ու փորձագիտական հանրության հետ լինի մշտական […]
12:30 21.05.2019
Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական գործողություններ է իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետությունից աղ ներկրող «Սոլտեքս» ՍՊԸ-ում՝ «Եռակի մաքրազտված աղ» անվանմամբ աղի մեջ կալիումի և նատրիումի ֆերոցիանիդ ցուցանիշները ստուգելու նպատակով: Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ 22.02.2019թ. և 25.04.2019թ. արտադրության 100 գրամանոց փաթեթավորմամբ աղի խմբաքանակների մեջ կալիումի և նատրիումի ֆերոցիանիդ ցուցանիշը գերազանցել […]
12:28 21.05.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է շրջանառությունն արգելված առանձնապես խոշոր չափերի՝ թունավոր նյութեր պարունակող բույսեր աճեցնելու և առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք բերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի բնակչին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի բնակիչը՝ ծնված 1948թ., 2018 թվականի ամռանը իր […]
12:25 21.05.2019
ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահն ու ներկայացուցիչներն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել են, որ նախորդ իշխանության ժամանակ ԱՆ համագործացում էր դիտորդական խմբի հետ, հիմա այդ համագործակցությունը չկա, ավելին` մերժվում են խոցելի խմբերին վերաբերող դասընթացների հրավերները: ԱՆ-ից պատճառաբանում են, որ ժամանակ չունեն: «Կներեք, «թքած ունենք»-ին վերաբերմունք է», – ասել […]
12:22 21.05.2019
«Արթիկի» ՔԿՀ-ում մայիսի 19-ին երկու դատապարտյալի միջև միջադեպ է գրանցվել: Սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Ղուկասյանին կալանավայրում փորձել են դանակահարել: Նշենք, որ Վահե Ղուկասյանը Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի եղբորորդին է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՔԿՀ մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը հաստատեց այս լուրը և հայտնեց, որ միջադեպը տեղի է ունեցել խցակից դատապարտյալների […]
12:22 21.05.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձռնել է ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվելու է դատաիրավական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը: Նախաձեռնության նպատակների մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը: «Կարծում եմ` մենք արձանագրում ենք, որ արտառոց իրավիճակ է և բազմաթիվ հարցեր կան, որ ԱԺ տիրույթում կարող են քննարկվել, եթե չասեմ, որ հենց […]
12:16 21.05.2019
«Գահերի խաղը» հեռուստասերիալն արդեն պատմություն է, և մեզ մնում է հետաքրքրվել սերիալի մասին պատմող հետաքրքիր փաստերով, դիտել մեր սիրելի դերասանների հարցազրույցներն ու սերիալի լավագույն դրվագները: Չնայած բացասական կարծիքներին, այնուամենայնիվ, անժխտելի է այն փաստը, որ «Գահերի խաղը» կինոմատոգրաֆիայի պատմության մեջ ամենամասշտաբային սերիալներից մեկն է, որի ստեղծմանը մասնակցել են հազարավոր մարդիկ: SHANTNEWS.am-ը հաճելի բացահայտում է արել: «Գահերի […]
11:52 21.05.2019
Մայիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Շարժայի պետական տեղեկատվական խորհրդի ընդհանուր նախագահ Շեյխ Սուլթան Բին Ահմեդ Ալ Քասիմիի հրավերով, մեկնեց Շարժա՝ մասնակցելու 2019 թվականն իբրև ԱՄԷ-ում Հանդուրժողականության տարի հռչակման առիթով կազմակերպված խորհրդի կրոնական նիստին: Նորին Սրբության շքախմբի մեջ էին Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Մայր Աթոռ […]
11:45 21.05.2019
Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու համալիրի տարածքում մայիսի 25-ին կանցկացվի համահայկական պարային ֆլեշմոբ «Արի պարի քոչարի- 2019»: «Համահայկական ֆլեշմոբին միանալու են «Հայորդաց տուն», «Հայասա», «Վարդավառ» պարային համույթները: Ֆլեշմոբը նվիրված է հայ մշակույթի երկու մեծ ներկայացուցիչների՝ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակին»: Այս մասին հաղորդում է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի մամլո ծառայությունը:
11:39 21.05.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հյուրանոցային համալիրում առերևույթ հափշտակություն կատարած անձի ինքնությունը։ ՀՀ ոստիկանության Աջափնյակի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2019թ. փետրվարի 21-ին` ժամը 13:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրազի փողոցում գործող հյուրանոցներից մեկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը գումար է […]
11:34 21.05.2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր պատասխանել է «Շանթնյուզի» հարցին, թե ՀՀ ԱԳՆ-ն ինչպես է վերաբերվում այն հաղորդագրություններին, որ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում մայիսի 22-ին որոշվելու է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին 2020թ. հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու հարցը: Աննա Նաղդալյանի խոսքով՝ կոնկրետ անձի խնդիր չկա, քանի որ նա իրականացնելու է ՀԱՊԿ անդամ […]
11:31 21.05.2019
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մայիսի վերջին կլինեն տարածաշրջանում և կայցելեն ոչ միայն Հայաստան և Ադրբեջան, այլև Արցախ: Այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ այժմ դիվանագիտական խողովակներով բանակցություններ են տարվում՝ համանախագահների տարածաշրջանային այցի օրակարգը հստակեցնելու առումով:
11:15 21.05.2019
2019 թվականին Հայաստանն ունենալու է 4․6-6․1 տոկոս տնտեսական աճ, ինչի մասին հաղորդումն այսօր ներկայացվեց Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում։ Պատգամավորների հարցերին պատասխանելիս ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացրեց իրենց որոշ կանխատեսումներ՝ մասնավորապես հանքարդյունաբերության վերաբերյալ։ Կենտրոնական բանկը, ըստ Երիցյանի, չի հաշվարկել Թեղուտի հանքի շահագործման վերականգնումը, ինչը նշանակում է, որ չի կանխատեսում նման բան։ Սակայն, […]
11:04 21.05.2019
«Լուսավոր Հայաստան»-ի մամուլի խոսնակ Արեն Պետունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ԱԺ արտահերթ նիստը կայանալու է: «Սիրելի՛ քաղաքացիներ, Ինչպես արդեն հայտնել էինք, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու համար նախորդ օրվա իրադարձությունները։ Նախաձեռնությանը միացել են նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 18 պատգամավորները։ Համաձայն «Իմ քայլը» խմբակցության հետ ձեռքբերված համաձայնության՝ նիստը […]
11:03 21.05.2019
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ արձագանքելով զանգվածային լրատվության միջոցներում տարածված տեղեկատվությանը, որ մի խումբ անձինք «Կասկադի» տարածքում մոտեցել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են. «Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ՝ հրապարակումից անմիջապես հետո կապ է հաստատվել Արթուր Իսպիրյանի հետ, […]
10:59 21.05.2019
«Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ Հայաստանի դատական համակարգում վիրահատական միջամտությունների անհրաժեշտության մասին հայտարարությանը: «Երեկ Նիկոլ Փաշինյանին առաջարկել եմ հրաժարվել արտասահմանից մեզ պարտադրված օտար օրակարգից, այսպես կոչված, «վեթթինգից», անցումային արդարադատությունից, դատավորների ինքնասիրությունն ու արժանապատվությունը ստորացնող գործողություններից։ Փոխարենն առաջարկել եմ իմ և իմ գործընկեր պրոֆեսիոնալ իրավաբանների աջակցությունը՝ […]
10:17 21.05.2019
Մայիսի 20-ին՝ ժամը 21:03-ից մինչև 21:57-ը, Վայոց ձորի մարզի Արենի, Ռինդ, Աղավնաձոր, Մոզրով համայնքների տարածքներում տեղակայված 6 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2480 կրակոց: *** Ժամը 19:55-ից մինչև 20:06-ը Կոտայքի մարզի Եղվարդ, Զորավան, Արգել համայնքների տարածքներում տեղակայված 6 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ […]
10:11 21.05.2019
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 20-ին` ժամը 17:43-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել 18-ամյա Կառլեն Կ.-ն, որը մայիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 4-րդ […]
10:03 21.05.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ամիրյան փ. 10, 12 շենքերը, Մաշտոցի պող. 20 շենքը, Բուզանդի փ. 45-55 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նորագյուղ թաղ. 51-354, 148-396 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Էջմիածնի հին խճուղու 40-107 […]
09:31 21.05.2019
Ամենաթունդ հակահայերը մուսուլմանացած հայերն են: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս տեսակետը հայտնեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը: «Այսօր նրանց մեջ քիչ չեն ֆաշիստական կուսակցությանը հարողներ: Սակայն նրանց վանելը մի ուրիշ սխալ է: Պետք է փորձենք նրանց սիրաշահել»,- ասաց նա: Նա նշեց, որ Թուրքիայում կան տարբեր կազմակերպություններ, որոնք պատրիարքարանի պես իրենց հեռու են պահում կրոնափոխ հայերից: «Այստեղ […]
08:43 21.05.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 22-ին՝ ժամը 10։00-22։00-ն, կդադարեցվի Սիսիան քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
07:15 21.05.2019
Մայիսի 20-ին՝ ժամը 18:24-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Արգիճի գետում հայտնաբերվել է դի. գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Արգիճի գետից դուրս են բերել, մոտ 60 մ ձորից բարձրացրել Հ. Մ.-ի (ծնված 1989 թ.) դին և հանձնել […]
01:00 21.05.2019
Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը «Շանթ» հետուստաընկերության «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է ՀՀ և ԱՀ խորհրդարանների համագործակցության զարգացման ծրագրերի ու այդ գործում առավել հեռանկարային ոլորտների մասին: Նա հայտարարել է, որ նախկինում այդ համագործակցությունը եղել է, սակայն, նախորդ տարվա հեղափոխության արդյունքում գրանցված փոփոխությունները նոր փուլ են բացում երկու խորհրդարանների համագործակցության հարցում: «Քանի որ անցած տարի ՀՀ-ում տեղի […]
00:06 21.05.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ՃՈ-ն մայիսի 13-19-ը ուժեղացված ծառայություն է իրականացրել: ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 145 տրանսպորտային միջոց, որից 10-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում: Ծառայության ընթացքում նաև հայտնաբերվել է առջևի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ վարվող 29 տրանսպորտային միջոց: Մանրամասները՝ տեսանյութում։
00:01 21.05.2019
Այս տարվա հունվար ամսին Եկատերինբուրգի հրդեհված տներից մեկից 3 երեխայի փրկած, ազգությամբ հայ Գևորգ Ավետիսյանը 4 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել: Այս մասին հայտնում է Եկատերինբուրգի «Комсомольская правда»-ն: Հաղորդվում է, որ նա կալանավորվել է ծեծկռտուքի հետևանքով մարմնական ծանր վիրավորում հասցնելու մեղադրանքով: Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերին: «Տեղի է ունեցել կոմֆլիկտ, ինչի հետևանքով Ավետիսյանը […]
23:47 20.05.2019
Մայիսի 19-ին՝ ժամը 18։30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Ֆրանսիայի հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 1998 թ. ծնված Խաչիկ Ս.-ին, ում մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ: Պարզվել է, որ նա դրամապանակը գողացել է մայիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում գտնվող մի […]
23:24 20.05.2019
Ռուսական ՏՆՏ հեռուստաընկերության ռազմավարական մարքեթինգի գծով փոխտնօրեն Ռուբեն Հովհաննիսյանը կթողնի պաշտոնը մինչև մայիսի վերջ: «Մեր ընդհանուր հաղթանակն եմ համարում յուրահատուկ թիմի ստեղծումը, որն ամբողջովին պատրաստ է մեդիադաշտում տեղի ունեցող ցանկացած փոփոխության: ՏՆՏ-ն լքելու որոշումը դեռ ապրիլին եմ ընդունել, այն շատ բարդ որոշում էր, սակայն եկել է առաջ շարժվելու ժամանակը»,- Հովհաննիսյանի խոսքերն է մեջբերել Sostva.ru կայքը: […]