14:28 20.05.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: «Համոզված եմ, որ Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերություններում առկա է զգալի ներուժ և լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հայ-ուկրաինական հարաբերությունները հնարավոր է բարձրացնել նոր մակարդակի՝ ի նպաստ մեր երկրների ու ժողովուրդների»,- ասվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: Նա նորընտիր նախագահ Զելենսկուն […]
14:19 20.05.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանրության մեջ օրեցօր խորանում է դատաիրավական համակարգի նկատմամբ անվստահությունը: Այն հարցին, թե արդյոք առավոտյան խախտվել է սահմանադրական կարգը, նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ սահմանադրական կարգը չի խախտվել: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում մի քանի ժամ առաջ, բխում էր այն հեղափոխական փոփոխությունների […]
14:17 20.05.2019
ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ կառավարությունում քննարկվել է ՀՀ-ում դատաիրավական համակարգում բարեփոխումների հետ կապված հիմնական հեռանկարները. «Փորձել ենք հասկանալ, թե ինչ խնդիրներ ունենք, և ինչպես պետք է դրանք լուծենք: Եթե դուք ուզում եք, որ որոշումները կայացվեն այսպիսի՝ «հոպ և վերջ» […]
13:59 20.05.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ էր արել այսօր` մայիսի 20-ի առավոտյան, ժամը 8:30-ից արգելափակել բոլոր դատարանների մուտքերը: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն պարզել է, թե ինչպես են արձագանքել քաղաքացիները վարչապետի կոչին: Ժամը 8:40-ից Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բոլոր մուտքերը փակ են: Այստեղ հավաքված է մոտ 150 ցուցարար, 4 մեքենա […]
13:50 20.05.2019
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին շենքի մոտ հավաքված քաղաքացիները չեն թույլատրում դուրս գալ շենքից։ Գագիկ Հարությունյանը պետք է մասնակցեր կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացվող խորհրդակցությանը: Ավելի վաղ հայտնել էինք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր, որ ՀՀ քաղաքացիները ամբողջ հանրապետությունում այսօր պետք է փակեն բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը:
13:35 20.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուղերձով դիմելով ժողովրդին, ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ՀՀ դատարանների դռներն արգելափակելու իր կոչին արձագանքած ՀՀ քաղաքացիներին: «Առավոտը մի քիչ թրջվեցիք, ես չհասցրի գամ, հենց որ եկա թրջվելու, արդեն անձրևը կտրվեց: Հույս ունեմ՝ չեք մրսել: Տաք թեյ խմեք անպայման և ամենակարևորը՝ դուխով: Ես երաշխավորում եմ, որ ձեր հաղթանակը, քաղաքացու հաղթանակն անշրջելի […]
13:31 20.05.2019
Քիչ առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խմբակցության նիստում որոշում կայացրեց հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ, ինչի համար նախաձեռնել է ստորագրահավաք։ ԼՀ խմբակցությունը նախաձեռնությամբ առաջարկում է արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ […]
13:20 20.05.2019
Բողոքի ակցիաներ իրականացվել են նաև մարզերում: SHANTNEWS.am-ը նկարահանող խմբերն արձանագրել են վիճակը մի շարք մարզային դատարաններում: Ցուցարարների խմբերն առավոտյան արգելափակել են դատարանների մուտքերը, սակայն ոչ բոլոր դեպքերում են կարողացել խոչընդոտել դատավորների մուտքը: Օրինակ` Գյումրիում դատավորներն այսօր աշխատանքի են գնացել սովորականից բավականին շուտ, երբ մուտքի մոտ դեռ ցուցարարներ չեն եղել: Ավելի վաղ հայտնել էինք` քաղաքացիները վաղ […]
13:19 20.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմեց իր կոչին արձագանքած և ՀՀ դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակած ՀՀ քաղաքացիներին: Նա մանրամասնեց, թե ինչ նպատակ ուներ իր այդ կոչը: Իսկ նպատակն, ըստ վարչապետի, անկախ դատական համակարգ ունենալու ժողովրդական պահանջն արձանագրելն էր, և որ այդ պահանջի մեջ ժողովուրդն ու կառավարությունը միասնական են: Նա հայտարարեց՝ սկսվում են […]
13:12 20.05.2019
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը տեղի կունենա 2019 թվականի աշնանը՝ Երևանում: Այս առաջարկը մայիսի 20-ին պաշտպանել Է Խորհրդաժողովի խորհուրդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ցանկանում եմ առաջարկել «…» Խորհրդի հերթական նիստը և ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստը անցկացնել այս տարվա աշնանը Հայաստանում: Եթե չլինեն առարկություններ, ապա կընդունենք այդ որոշումը»,- ասել Է Պետդումայի խոսնակ, […]
13:07 20.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր, ուղերձով դիմելով ժողովրդին, անդրադարձավ ՀՀ և Արցախի ժողովուրդների միջև սեպ խրելու փորձերին: «Կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, որոնք փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձևը, այն է` տարաձայնություններ, հակասություններ և նույնիսկ թշնամանք հրահրել ՀՀ և Արցախի ժողովրդի միջև՝ «բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ՝ նախկինում իրենց կողմից […]
12:56 20.05.2019
SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից հայտնում է, որ վաղ առավոտից Շիրակի մարզի ընդհանուր իրավասության ու վարչական դատարանների մուտքերն արգելափակած քաղաքացիները դրսում տեղադրված բարձրախոսի միջոցով լսեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը` ուղղված ժողովրդին: Դատարանի մուտքն արգելափակած քաղաքացիները ծափերով ընդունեցին դատավորների հրաժարականի պահանջը ու հիմա սպասում են վարչապետի խոստացած ֆեյսբուքյան լայվին, որից հետո միայն կհստակեցնեն իրենց հետագա քայլերը։
12:53 20.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի և այս ասպարեզում ևս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին: Նա նշեց՝ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել բոլորին հայտնի քաղաքական փոփոխությունները, որոնց արդյունքում երկրում հաստատվել է ժողովրդի վստահությունը վայելող և լեգիտիմ կառավարություն, այն է՝ գործադիր իշխանություն, լեգիտիմ ԱԺ՝ օրենսդիր իշխանություն: Վերջին մեկ տարվա […]
12:41 20.05.2019
Քիչ անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով կդիմի ժողովրդին: Այսօր ավելի վաղ ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով Փաշինյանը նշել էր, որ եկել է ՀՀ դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը, թվարկել քայլերը: Ուղիղ եթերում վարչապետը խոսել է նաև ՀՀ և Արցախի միջև սեպ խրելու անհաջող փորձերի մասին, ապա հայտարարել, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով […]
12:34 20.05.2019
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ևս միացել է ցուցարարներին: Նա լրագրողների հետ կարծիք է հայտնել, որ ՀՀ-ում հարյուրավոր գործերով փաստաբանները դիմել են ԲԴԽ-ին ու որևէ արդյունք չի եղել: «Ես կոչ կանեի բոլոր դատավորներին սեփական կամքով հրաժարականի դիմում գրել և ձևավորվի նոր իշխանություն, ԲԴԽ-ն հաշվի առնելով խոստովանությունը սեփական անճարակության վերաբերյալ, երեկ […]
12:27 20.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով դիմելով ժողովրդին` խոսեց ՀՀ և Արցախի միջև սեպ խրելու անհաջող փորձերի մասին, ապա հայտարարեց, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակն է՝ հանրությանը հուզող մի շարք հարցերի պատասխաններ ստանալու համար: Փաշինյանն անդրադարձավ նաև դատական համակարգի՝ հանրային վստահություն չունենալու խնդրին, ներկայացրեց այդ ուղղությամբ կատարվելիք քայլերի հաջորդականությունը:
12:22 20.05.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վաղ առավոտից քաղաքացիներն ու ակտիվիստները փակել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության ու վարչական դատարանների մուտքերը։ SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ` Շիրակր մարզի ընդհանուր իրավասության և Վարչական դատարանների աշխատակիցները վաղ առավոտից են եկել աշխատանքի: Այս մասին են վկայում բակում կայանած ավտոմեքենաները։
12:20 20.05.2019
Եկել է ՀՀ դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը: Այս մասին այսօր, ժողովրդին ուղերձով դիմելով, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա այդ նպատակին միտված քայլերի հետևյալ հաջորդականությունը թվարկեց. 1. ՀՀ-ում գործող բոլոր դատավորների մասին հանրությունը պետք է ամբողջ տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի, ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում ու նախորդ ժամանակաշրջանում ծավալած գործունեության, անհատական […]
12:10 20.05.2019
ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Արագածոտնի մարզում քաղաքացու նկատմամբ կատարված ավազակային հարձակման հանգամանքները: Մեկ անձ ձերբակալվել է: 2019 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 00:15-ին, Ալավերդի քաղաքի բնակիչը ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ. մայիսի 19-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևան քաղաքի 3-րդ մաս թաղամասից Արագածոտնի մարզ է տեղափոխել անծանոթ անձի, […]
12:06 20.05.2019
Վաղ առավոտից քաղաքացիներն ու ակտիվիստները փակել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության ու վարչական դատարանների մուտքերը։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Ակտիվիստներին են միացել նաև Շիրակի մարզից ընտրված ԱԺ պատգամավորներ։ Սակայն ակտիվիստներից Ղարիբ Հարությունյանը և Կարեն Պետրոսյանը հայտնեցին, որ դատարանի շենքի մոտ հավաքվելիս նկատել են, թե ինչպես են դատավորներն ու աշխատակիցները մուտք գործում աշխատավայր։ […]
12:01 20.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը րոպեներ անց ուղերձով կդիմի ժողովրդին: Տեղեկացնենք, որ վարչապետի կոչին հետևելով՝ այսօր վաղ առավոտից քաղաքացիները փակել են ՀՀ դատարանների մուտքերը: Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է դատարանների դռների մուտքն ու ելքը փակելու իր հայտարարության մասին ու հայտնել, որ ամեն ինչ պետք է տեղի ունենա ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության տրամաբանության մեջ:
11:49 20.05.2019
Պետք է շարունակել աջակցել ժողովրդի վստահությանն արժանացած Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ ողջունելով այն բարեփոխումները, որոնք տեղի են ունենում ՀՀ-ում: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը: «Մեր կուսակցությունն ընտրել է համերաշխության և հանդուրժողականության գործելաոճ՝ կոչ անելով մյուս քաղաքական ուժերին […]
11:45 20.05.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Արցախի նախկին ՄԻՊ, փաստաբան Ռուբեն Մելիքյանի գրառմանը, թե «Դատարաններից մեկում վարչապետի հրահանգով հավաքված խառնամբոխն արդեն իսկ հասցրել է կոտրել ապակիներ, քաշքշել աշխատանքի գնացող դատավորների»: «Նազարբեկյան 40 հասցեում գտնվող դատարանի ապակիներից մեկի կոտրման վերաբերյալ» վերտառությամբ գրառման մեջ Մակունցը գրել է. «Այս պահին այստեղ եմ, […]
11:35 20.05.2019
Քիչ առաջ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ ցուցարարներն արգելել են փաստաբան Էրիկ Ալեքսանյանին մուտք գործել դատարան: Վերջինս խնդրել է մտնել և ստանալ համապատասխան ակտը, որը շատ կարևոր է իր պաշտպանյալի գործի համար: Ցուցարարները փաստաբանին թույլ չեն տվել ներս մտնել: Ցուցարարներից մեկն ասել է. «Ձեր պաշտպանյալի իրավունքները խախտվել են, որովհետև Հայաստանում արդարադատություն չկա, […]
11:29 20.05.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 41-ամյա տղամարդու կողմից նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու հանգամանքները: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. մայիսի 17-ին` ժամը 07:00-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչը՝ ծնված 1977թ., ալկոհոլ օգտագործած վիճակում, Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակարաններից […]
11:25 20.05.2019
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 411 դեպք, որից 177-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 163 կենցաղային կանչ, 82 հրդեհ, 66 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 5 և տուժել 78 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 5 քաղաքացի: Քաղաքացիների կողմից արձանագրվել է օձերի նկատման 33 […]
11:23 20.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Հենց նոր հեռախոսազրույց ունեցա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ: Նրան ներկայացրի Հայաստանում ընթացող գործընթացները՝ արձանագրելով, որ տեղի է ունենում ժողովրդի, այսինքն՝ սահմանադրական իշխանության ամրապնդման՝ մասնավորապես անկախ և անաչառ դատարան ունենալուն ուղղված գործընթացներ, որոնց էության և բովանդակության մասին կխոսեմ քիչ անց՝ նախատեսված ելույթում»:
11:18 20.05.2019
ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով դատարաններն արգելափակելու վարչապետի կոչին: «Գտնում եմ, որ վարչապետի կոչն ուղղված չէ «դատարանների բնականոն գործունեության խաթարմանը»։ Հակառակը, ազգային համախմբման կոչ է արվում, որպեսզի դատարանները ծավալեն իրապես բնականոն գործունեություն` ծառայելով քաղաքացիներին։ Մենք արժանի են ունենալու նոր որակներով և առաքելությամբ օժտված դատարաններ։ Մինչ այժմ իրականացրած «թերապևտիկ» միջոցներն […]
11:14 20.05.2019
Փաստաբան Հրանտ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում փաստաթղթերի լուսանկարներ է հրապարակել՝ կից տեղեկացնելով, որ հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին: Խոսքը դատավոր Դավիթ Բալայանի մուտքը դատարան խոչընդոտելու մասին է: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դատավոր Դավիթ Բալայանն այսօր փորձել է դատարան մտնել պատուհանով, սակայն ցուցարարները խոչընդոտել են։ Դատավորը ընկել է։