18:40 21.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում մասնակցել է «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովին, որը նվիրված է թավշյա հեղափոխության միամյակին (2018-2019թթ.): Վարչապետը ողջունել է գիտաժողովի անցկացումը և նշել, որ կառավարության համար կարևոր է, որպեսզի գիտական, փորձագիտական հանրությունն իրեն ներգրավված զգա այն պրոցեսներում, որոնք այսօր երկրում կատարվում են: «Կառավարությունը չպետք է լինի […]
18:24 21.05.2019
Մայիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամաս: Զինված ուժերի ուսումնական պատրաստության պլանի համաձայն՝ զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվող հրամանատարական հավաքների շրջանակում, ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդես է եկել «Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, դրանից բխող հնարավոր զարգացումները» թեմայով դասախոսությամբ: Դավիթ Տոնոյանը հավաքի մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի և […]
18:15 21.05.2019
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների պաշտպան, փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մարտի 1-ի գործը կասեցնելու դատական որոշմանը: Նա գրել է. «Սիրելի ընկերներ Դուք արդեն տեղեկացված եք, որ դատավոր Դ․ Գրիգորյանը 20/05/2019թ․-ին որոշել էր կասեցնել «Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի և մյուսների» գործի վարույթը՝ ՍԴ դիմելու համար։ Անտեսում եմ այս պահին նման որոշման՝ արդեն […]
18:05 21.05.2019
Հացադուլի և ինքնավնասման դեպքերի թվով առաջին տեղում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ն. այս մասին այսօր ասել են քրեակատարողականներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահն ու ներկայացուցիչները: Ըստ դիտորդների՝ 2018 թվականին հացադուլ է հայտարարել 201 մարդ, ինքնավնասում է իրականացրել 612-ը: Հասարակական խմբի անդամներն այն համոզմանն են, որ դեպքերն ավելացել են նաև Հայաստանում կատարված փոփոխությունների պատճառով: Մարդիկ նորի հետ […]
17:54 21.05.2019
Հայաստանը և Իտալիան համագործակցելու են` քրեական հետաքննության և տրանսֆերային գնագոյացման ոլորտներում հսկողությունը բարելավելու նպատակով: Մայիսի 21-24-ը աշխատանքային այցով Հայաստանում են Իտալիայի եկամուտների գործակալության պատվիրակությունը և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) փորձագետները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Մայիսի 21-ին ՊԵԿ նախագահի և Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր […]
17:50 21.05.2019
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ բոլոր այն դատավորներն, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ, պետք է հրաժարական տան: Արդարադատության նախարարի խոսքերով՝ Փաշինյանի հայտարարությունն ավելի շատ քաղաքական ուղերձ էր դատավորներին։ «Ով կգտնի, որ ինքն անաչառ չէ և չի կարող արդարադատություն […]
17:40 21.05.2019
Մայիս 19-ին Թբիլիսիի Ս. Գևորգ եկեղեցու մերձակա տարածքում, ինչպես նաև Հայկական պետական դրամատիկական թատրոնում հանդիսավորությամբ նշվել է Սայաթ-Նովային նվիրված ամենամյա Վարդատոնը: «Վարդատոն 2019»-ը Թբիլիսիում մեկնարկել է Տիկնիկային թատրոնի (հիմնադիր Արմեն Հովհաննիսյան) «Կար չկար մի Սայաթ-Նովա կար» տիկնիկային ներկայացմամբ: Տոնի շրջանակում մայիսի 18-ին Թբիլիսիի Հայկական պետական դրամատիկական թատրոնում կայացել էր Սայաթ-Նովային նվիրված «Պոետի խոստովանությունը» մոնոներկայացման պրեմիերան` […]
17:31 21.05.2019
Այն որ դատական համակարգում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում և որ դրանց անհրաժեշտ է շուտափույթ լուծում տալ, ևս որևէ մեկի մոտ տարակուսանք չի հարուցում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` խոսելով վարչապետի՝ վեթինգ կիրառելու հայտարարության մասին: «Վեթինգը առաջին անգամ չէ, որ կիրառվելու է աշխարհում: Այս պահին […]
17:23 21.05.2019
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը ներկայացրել է մի քանի վիճակագրական տվյալ՝ նախկինում և հիմա քաղաքապետարանի մեքենաների սպասարկման ծախսերի վերաբերյալ. 1.Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» ՓԲԸ տվյալներով, ընկերության հաշվեկշռում գտնվող մեքենաները 2019-ի հունվար-ապրիլ ամիսներին ծախսել են 52.050 լիտր բենզին՝ 2018-ի նույն ժամանակահատվածի 81.070 լիտրի փոխարեն: Այսինքն՝ 35,8%-ով ավելի քիչ են ծախսել: 2.Գազային շարժիչով ավտոմեքենաները 2019-ի առաջին չորս ամիսներին ծախսել […]
17:18 21.05.2019
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ մայիսի 20-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը վարչական տարածքում գործող հացի արտադրամասի մուտքի մոտ դրված ալյումինե տարայում թաքցված բարձի զննությամբ հայտնաբերել և առգրավել է 2 փաթեթ, որոնցում եղել է 3 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտերով, լիցքավորիչներով, ինչպես նաև մուգ դարչնագույն, կասկածելի զանգված՝ ընդհանուր 5.21 գրամ […]
17:17 21.05.2019
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահը, ներկայացուցիչները, ինչպես նաև արդարադատության նախարարության աշխատակիցները քննարկման են դրել այն հարցը, թե ինչ քայլեր են իրականացվում այն ուղղությամբ, որ ՔԿՀ-ներում, այսպես ասած, խարանված աշխատանքները չկատարեն սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները կամ նրանց հավասարեցված դատապարտյալները: Դիտորդական խմբի ներկայացուցիչները հետաքրքրվել են, թե ինչ […]
17:07 21.05.2019
Դատական համակարգի բարեփոխումների, վեթինգի կիրառման հնարավորության պայմաններում SHANTNEWS.am-ը սկսում է շարք, որով ներկայացնում է, թե ինչ ունեցվածք ունեին և ինչ կարողություն հիմա ունեն դատավորները` ըստ նրանց հայտարարագրերի։ Դատավորներից Դավիթ Բալայանն իր վերջին՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնին նշանակվելիս ունեցել է․ Բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, Անհատական բնակելի տուն 1, Անհատական բնակելի տուն […]
16:54 21.05.2019
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը տեղեկացրել է, որ հանրապետությունում գնաճն այս պահի դրությամբ 2.2% է, որը տարվա կտրվածքով լինելու է ԿԲ-ի նպատակադրման թույլատրելի միջակայքի ստորին սահմանում։ «Մեր նպատակը 4% է, պլյուս-մինուս 1,5%, այսինքն՝ ստորին սահմանը 2.5-3.5%-ի շրջանակներում է: Իսկ կանխատեսվող ժամանակահատվածում, որը 36 ամիսն է, կամ 3 տարվա կտրվածքով, գնաճը […]
16:50 21.05.2019
ԵԽԽՎ-ն հայտարարություն է տարածել` կապված ՀՀ վարչապետի մայիսի 19-ի կոչի հետ, որում նա կոչ էր անում արգելափակել դատարանների մուտքերն ու ելքերը: «Քաղաքական շահագրգիռ կողմերը պետք է խուսափեն այն գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատական համակարգի վրա ճնշում»,- հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիթորինգի հարցերով համազեկուցող Յուլյա Լյովոչկինան և Անդրեյ […]
16:42 21.05.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, քիչ առաջ Վանաձորի Սունդուկյան փողոցի տներից մեկից 2 վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով Վանաձորի հիվանդանոց էր տեղափոխվել 1-ամյա տղա երեխա: Հետո երեխային տեղափոխել են Երևանի Այրվածքաբանության կենտրոն։ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի փոխտնօրեն Կ. Խաչատրյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ երեխան այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. «Երեխան գտնվում է […]
16:32 21.05.2019
ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներն ու արդարադատության նախարարության ներկայացուցիչներն այսօր խոսել են այն մասին, թե ինչ խոչընդոտների են հանդիպում դիտորդները որոշ կալանավորների ու ձերբակալվածների հետ տեսակցությունների հարցում: ՀՀ ԱՆ քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ Արփի Սարգսյանն ասել է, որ քննարկվում է այն հարցը, թե արդյո՞ք պետք է փոփոխություններ կատարել մշակվող […]
16:30 21.05.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո լրագրողները զրուցեցին խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ: «Քննարկում էինք խմբակցության առաջիկա անելիքները, քննարկումների արդյունքում որոշում կայացվեց, առաջիկա լիագումար նիստում դա արդեն կլինի, ջրօգտագործման հետ կապված քննիչ հանձնաժողովի, Ապրիլյան պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողովի ստեղծման հարց կդնենք: Նաև վեթինգի նախագիծն ունենալու համար որոշում է կայացվել, այսօրվանից շարունակվում են, նախապես […]
16:18 21.05.2019
Այսօր կրթության և գիտության նախարարությունում նախարար Արայիկ Հարությունյանը դիպլոմներ է հանձնել օլիմպիադաների հանրապետական փուլում հաղթած աշակերտներին: Նշենք, որ 2018-2019 ուսումնական տարվա դպրոցականների օլիմպիադաներին մասնակցել է 57 000 աշակերտ: Ի դեպ, դպրոցական օլիմպիադաներ կազմակերպվում են 16 առարկայից, որոնցից մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աստղագիտություն, ինֆորմատիկա և աշխարհագրություն առարկաներից մեր սովորողները մասնակցում են նաև միջազգային օլիմպիադաների: Իսկ միջազգային […]
16:14 21.05.2019
«Լուսավոր Հայաստան»-ի խոսնակ Արեն Պետունցը ֆեյսբուքյան էջում հրապարակել է հայտարարություն, որը պետք է քննարկվի ՀՀ ԱԺ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունների կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստում: Դրանում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն Ը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիների կողմից դատարանների շենքերի […]
15:58 21.05.2019
«Ես ինքս կարևորում եմ հասարակության ներգրավվածությունը գործընթացին, թե ինչ ձևաչափով պետք է արվեր, վարչապետն է որոշում, կարծում եմ` գործընթացին պետք է մասնակցեն և´ հասարակության ներկայացուցիչները, և´ ժողովուրդը»,- այսօր ԱԺ-ում` SHANTNEWS.am-ի հեզ զրույցում, ասել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը: Նա կարծում է, որ մի քանի ժամ տևած ակցիան չէր կարող խոչընդոտել դատական պրոցեսին: «Դա […]
15:57 21.05.2019
ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահն ու ներկայացուցիչներն այսօր խոսել են ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի մասին: «2017 թվականին արձանագրվել է հացադուլ հայտարարելու 394 դեպք, իսկ 2018-ին՝ 403: Այսինքն՝ 2018 թվականին, 2017 թվականի համեմատությամբ, 36-ով ավելացել են հացադուլ հայտարարելու դեպքերը: Ամենաշատ դեպքերը գրանցվել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ 190 դեպք, «Արմավիր»-ում` 96 դեպք: […]
15:52 21.05.2019
Լոնդոնի «Արսենալ»-ը պաշտոնապես հայտարարեց, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու` Եվրոպա լիգայի եզրափակչին մասնակցելու: Հայաստանի ազգային հավաքականի ավագը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ստեղծված իրավիճակի վերաբերյալ. «Հաշվի առնելով բոլոր տարբերակները` մենք բարդ որոշում ընդունեցինք ինձ համար՝ չգնալ Բաքու թիմի հետ մասնակցելու Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին: Սա խաղ է, որ հաճախ չի լինում […]
15:37 21.05.2019
Քիչ առաջ Վանաձորի Սունդուկյան փողոցի տներից մեկից՝ 2 վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 1-ամյա երեխա: Shamshyan.com-ի հաղորդմամբ` բժիշկներն արձանագրել են, որ տղայի մարմնի 35 տոկոսը վնասվել է, ու տեղում առաջին օգնությունը ցուցաբերելուց հետո երեխային Վանաձորից ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի Այրվածքաբանության կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ երեխան այրվածքները ստացել է եռման ջրից։
15:35 21.05.2019
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը: Այս մասին պաշտոնապես հայտարարել է «Արսենալի» ղեկավարությունը: Ակումբի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Մենք խորապես վշտացած ենք, որ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Չելսիի» դեմ ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղին: Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք բոլոր տարբերակները, սակայն Մխիթարյանի և նրա ընտանիքի հետ խորհրդակցելուց հետո որոշում ենք կայացրել, […]
15:34 21.05.2019
Մայիսի 21-ին` ժամը 10:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի մոտակայքում գտնվող «Արևաբաց» ռեստորանի մոտակա ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից և հատուկ հրշեջ ջոկատից մեկական մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման […]
15:26 21.05.2019
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության և Սյունիքի մարզի դատախազության կողմից ստուգվել է ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակը, ինչպես նաև կալանավորված անձանց կամ դատապարտյալների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի և խրախուսանքների վերաբերյալ կայացված որոշումների օրինականությունը […]
15:22 21.05.2019
Այսօր Փարիզի rue Monsieur le Prince փողոցում տեղադրել են Շառլ Ազնավուրի (1924-2018թթ.) հիշատակը հավերժացնող հուշատախտակ: Այս մասին հայտնում է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը: «Փարիզի Մըսյո լը Պրինս (rue Monsieur le Prince) փողոցում այսօրվանից կարելի է տեսնել Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: Հենց այս փողոցում է գտնվել Ազնավուրի մանկության տարիների տունը …»,- գրել է Աբգարյանը: […]
15:12 21.05.2019
Ռազմական ծախսերը բյուջեում ծանրակշիռ տեղ ունեն: «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանում» գիտաժողովի ընթացքում այս մասին խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Լիովին համաձայն եմ այն դիտարկման հետ, որ մենք պետք է այնպես անենք, որ ծախսը ոչ թե բեռ լինի, այլ հնարավորություն մեր տնտեսության համար: Հայաստանում ստեղծում ենք բարձր տեխնոլոգիաների նախարարություն, որի խնդիրը պետք է լինի […]
15:10 21.05.2019
«Ժառանգություն» կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Հայաստանում դատական բարեփոխումների հրամայականն անկասելի է: «Ժառանգություն» կուսակցությունը, հետևելով հայաստանյան ներկա վտանգավոր զարգացումներին, ցավով արձանագրում է, որ այս կարևորագույն գործընթացը իշխանությունը դարձյալ ստորադասում է իր մարտավարական շահերին: Առաջնորդելով դատարանների դռները փակելու անհեռանկար և վտանգահարույց գործողությունը և հանրային աջակցություն չստանալով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը սկսում […]
14:45 21.05.2019
«Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանում» գիտաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հանքարդյունաբերությանը: «Հանքարդյունաբերության ոլորտում արտահանման 90 տոկոսը խտանյութն է: Սա, իհարկե, մեծ խնդիր է, ինչը նշանակում է, որ մեր պետությունն այս առումով հանքահումքային երկրի կարգավիճակ ունի՝ սրանից բխող հետևանքով: Մեր խնդիրն է՝ այս հանքարդյունաբերության ցիկլը հնարավորինս երկարացնել: Այս կապակցությամբ կառավարությունը քննարկումներ, բանակցություններ ունի, […]