TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հրանտ Մարգարյանի և ցուցարարների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՀՅԴ Ֆրանսիայի և Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել

16:02 19.05.2019

ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի Հրանտ Մարգարյանի և ցուցարարների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՀՅԴ Ֆրանսիայի և Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Այն, ինչ տեղի ունեցավ երեկ` Երևանի Ազատության հրապարակում, ոչ թե հանդուրժողականություն է, որ ամեն քայլափոխի արդեն մեկ տարի է՝ բռնազբոսիկ ձևով քարոզվում է Հայաստանում, այլ` […]

̰
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբ չի հայտնաբերվել

15:48 19.05.2019

ԱԻՆ փրկարարները Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբի մասին ահազանգից հետո տարհանել են հանդիսատեսներին և աշխատակիցներին: Ոստիկանության կինոլոգիական խումբը շենքում իրականացրել է տեղազննում. ռումբ կամ այլ վտանգավոր սարքեր չեն հայտնաբերվել: Հիշեցնենք, որ մայիսի 19-ին՝ ժամը 13:03-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի […]

̰
Ասում են՝ մայիսը գնացել է արձակուրդ. Գագիկ Սուրենյան

15:35 19.05.2019

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասում են՝ մայիսը գնացել է արձակուրդ, ամսվա սկզբին նոյեմբերն էր աշխատում, իսկ հիմա՝ հուլիսը»:

̰
Կոպտորեն խախտվում է երեխայի գաղտնիության և անանուն մնալու իրավունքը․ Բաթոյանը` 13-ամյա աղջկա հղիության վերաբերյալ սոցցանցերում տարածվող ռեպորտաժի մասին

15:06 19.05.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Սոցիալական ցանցերով արագորեն տարածվում է 13-ամյա անչափաս աղջկա բռնաբարության և հղիության մասին ռեպորտաժը, ինչը կոպտորեն խախտում է երեխայի գաղտնիության և անանուն մնալու իրավունքը։ Օրեր առաջ Գյումրու մասնագիտացված մանկատուն էր այցելել ԱԺ պատգամավորներից Նաիրա Զոհրաբյանը և հետո իր ֆեյսբուքյան էջում հրապարակել երեխայի […]

̰
Ոչինչ չի մոռացվել, ոչ մեկ չի խուսափի արդարադատությունից. Ալեն Սիմոնյան

14:53 19.05.2019

ԱԺ փոխնախագահ  Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ժողովուրդ, ակնհայտ է, որ դատական համակարգը խնդիրներ ունի և անցումային արդարադատությունն անհրաժեշտություն է: Վայրկյան անգամ մի կասկածեք թե՛ մեր վճռականության, և թե՛ ձեր ուժի վրա: Հանգիստ եղեք, ոչինչ չի մոռացվել, ոչ մեկ չի խուսափի արդարադատությունից»: Ալեն Սիմոնյանը մեկ այլ գրառմամբ տեղեկացրել է, որ շուտով հայտնի […]

̰
Դուխներդ չգցեք, ժողովրդի դեմ խաղ չկա․ Փաշինյան

14:41 19.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ այսօր այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: «Այսօր այցելեցի մեր վիրավոր հերոսներին: Էն մյուս հարցերի մասին վաղը կխոսենք, ժողովուրդ ջան: Կարևորը դուխներդ չգցեք: Ձեր դեմ խաղ չկա: Ժողովրդի դեմ խաղ չկա:)))»,- գրել է նա։

̰
Ահազանգ է ստացվել, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբ է դրված

13:41 19.05.2019

Մայիսի 19-ին՝ ժամը 13:03-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, կինոլոգիական խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […]

̰
Վարչապետն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

12:58 19.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:   Վարչապետը տեսակցել է հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային վիրավորումներ ստացած զինծառայողներ՝ Արգիշտի Սեպխանյանին, Աղանիկ Զորողյանին և Վահե Այվազյանին: Բուժանձնակազմը վարչապետին ներկայացրել է զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը: Նիկոլ Փաշինյանը զրուցել […]

̰
Շիրակի մարզում իրականացվել է «Ջութակ» օպերացիան. կան բերման ենթարկվածներ

11:58 19.05.2019

Shamshyan.com-ի տեղեկություններով`մայիսի 17-ին ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, նոյն վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները՝ Շիրակի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա: Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 01:30-ի սահմաններում ապրօրինի թմրամիջոց պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով Արթիկ քաղաքի Տոնականյան 1 հասցեի դիմացից ոստիկանության Արթիկի բաժին […]

̰
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

11:05 19.05.2019

Ընդամենը 63 համայնքների թվով 145 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել կարկտավտանգավոր 22 ամպ, կատարվել է 23463 կրակոց: Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների դիտարկվող տարածքներում կարկտահարության դեպքեր չեն գրանցվել: Պաշտպանվող տարածքներ՝ Արագածոտնի մարզի Արագածոտն, Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքներ: Չպաշտպանվող տարածքներ՝ Կոտայքի մարզի Քասախ, Պռոշյան համայնքներ: *** Մայիսի 18-ին, ժամը 20:17-ից մինչև 20:29-ը Արագածոտնի մարզի […]

̰
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. Opel-ի վարորդը տեղում մահացել է

10:32 19.05.2019

Մայիսի 19-ին` ժամը 00:28-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Opel Vectra B մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Հ., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

10:01 19.05.2019

Հանրապետության տարածքում մայիսի 19-ին, 22-ին առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 19-ին, […]

̰
Հոնդուրասում ինքնաթիռն ընկել է ծովը․ կա 5 զոհ

09:46 19.05.2019

Հոնդուրասի կազմում գտնվող Ռոաթան կղզու մոտ մասնավոր ինքնաթիռ է կործանվել։ Այդ մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Առնվազն 5 հոգի զոհվել է, այդ թվում՝ օդաչուն։ Հոնդուրասի ԶՈւ-ի ներկայացուցիչ Խոսե Դոմինգո Մեզայի տվյալներով՝ զոհվածներից 4-ը ԱՄՆ քաղաքացիներ են, 5-րդ զոհի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Միևնույն ժամանակ, տեղի իշխանությունները պնդում են, որ 4 զոհերը Կանադայի […]

̰
Այսօր Գյումրիի բոլոր թանգարանները հազարավոր այցելուներ են ունեցել հանրապետության բոլոր մարզերից

23:16 18.05.2019

«Թանգարանային գիշեր» համաեվրոպական  նախաձեռնության ու Թանգարանների միջազգային օրվա առիթով այսօր մարդաշատ էին նաև Գյումրիի բոլոր թանգարանները։ Մինչև կեսգիշեր այցելուների և քաղաք ժամանած հյուրերի առջև բաց կլինեն եզակի էքսպոնատներ ունեցող ցուցասրահները։ Համաեվրոպական միջոցառման շրջանակներում այցելուներին տրվել էր թանգարաններ մուտք գործելու անվճար հնարավորություն, իսկ թանգարանների բակերում կազմակերպվել էին միջոցառումներ ու ցուցահանդեսներ։ Տիկին Նինան Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանի այն […]

̰
Մարդ, ում սիրտը լեռներում էր. 1981-ի մայիսի 18-ը Վիլյամ Սարոյանի վերջին առավոտն էր

22:54 18.05.2019

«Ես Կալիֆոռնիայի հայ եմ, Փարիզի հայ եմ, Լոնդոնի հայ եմ, Երևանի հայ եմ, ամեն տեղ հայ եմ և ամեն տեղ նույն մարդն եմ…»։ Ծնունդը Կալիֆոռնիա: Բիթլիսից գաղթած հայ ընտանիք, որտեղ 1908 թ․-ին ծնվեց 4-րդ երեխան: Նրան կոչեցին Վիլյամ: 1911 թվականին, երբ  37-ամյա Արմենակ Սարոյանը մահացավ, մայրը՝ Թագուհի Սարոյանը, չէր կարողանում պահել երեխաներին: Արդյունքում  երեխաներին՝ Հենրիին […]

̰
Դատարանը մերժել է «5-րդ ալիքի» սեփականատիրոջը կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը

21:19 18.05.2019

Դռնփակ դատական նիստում դատարանը մերժել է «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու միջնորդությունը։ Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի  4-րդ մասով (որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելը)։ Ավելի վաղ հայտնել էինք, որ TV5-ի սեփականատիրոջը մեղադրանք է առաջադրվել. ներկայացվել է կալանավորելու […]

̰
Երևանում շարունակում են սիգ վաճառել

20:54 18.05.2019

Չնայած այն մտադրությանը, որ ԲՆ-ն որոշել է այս տարի թույլատրել սիգի որսը, այնուամենայնիվ, այն դեռ արգելված է: Ամեն դեպքում, սիգ այսօր էլ վաճառում են: SHANTNEWS.am-ն այսօր վաճառքի հերթական դեպքն է գրանցել Երևանի Զեյթուն վարչական շրջանում: Հիշեցնենք, որ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն օրեր առաջ, անդրադառնալով սիգի որսի թույլտվությանը, ասաց, որ 150 տոննա որսի թույլտվություն տալու մասին […]

̰
Քայլերթ ընդդեմ Քոչարյանի ազատ արձակման

20:39 18.05.2019

Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները քայլերթ են անում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով՝ պահանջելով կրկին կալանավորել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Քայլերթի ընթացքում նրանք հարգանքի տուրք են մատուցել 2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների 10 զոհերի հիշատակին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքող ցուցարարները Ազատության հրապարակում են հավաքվել, որպեսզի այսօր՝ ժամը 20։00-ին, հանրահավաք […]

̰
ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Հայկ Ալումյանի հայտարարության վերաբերյալ

20:10 18.05.2019

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այսօր փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ կայացված դատական ակտը ենթակա չէ բողոքարկման, քանի որ օրենքը չի նախատեսում այս փուլում կայացված որոշումների բողոքարկում: Ելնելով վերոգրյալից՝ պարոն Ալումյանը նշել է, որ բողոքարկելու դեպքում դա կլինի «դատախազության հերթական ոչ օրինական քայլն այս գործով»: Ինչպես տեղեկացնում […]

̰
ՀՅԴ-ն մերժում և դատապարտում է հայկական զույգ պետությունների համերաշխությանն ուղղված, արհեստական բաժանարարներ և պառակտիչ տրամադրություններ արթնացնող որևէ դրսևորում՝ ցանկացած կողմից․ հայտարարություն

20:04 18.05.2019

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու դատարանի որոշման առնչությամբ հայտարարություն է տարածել: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Հրապարակվեց Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով: Հակառակ դատարանի նկատմամբ բացահայտ և դատապարտելի ճնշումների, վերջին օրերին ահագնացող հանրային լարվածությանն ու անհանդուրժողականության […]

̰
Կառավարությունում քննարկվել է Արտաքին տնտեսական գործունեության իրականացման սպասարկման կենտրոնների ներդրման նախագիծը

19:43 18.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Արտաքին տնտեսական գործունեության իրականացման սպասարկման կենտրոնների ներդրման նախագիծը: Այն մշակել է Պետական եկամուտների կոմիտեն: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մանրամասն ներկայացրել է նախագծով առաջարկվող քայլերն ու նպատակները: Նրա խոսքով, առաջարկվում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար արտահանման և ներմուծման գործընթացների կարգավորման նպատակով տարբեր գերատեսչությունների […]

̰
«Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այս տարվա ընթացքում 330 կմ ճանապարհ բերենք նորմալ վիճակի»․ Փաշինյան

19:14 18.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում պետական կառավարման մարմինների պատասխանատուները զեկուցել են վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Օրակարգի առաջին հարցով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է գույքագրված ներդրումային առաջարկներին ու դրանց ընթացքին: Նախարարի խոսքով՝ ներկա դրությամբ կան 56 ներդրումային ծրագրեր. 38 ներդրումային ծրագրեր 1,2 մլրդ դոլար […]

̰
Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքող ցուցարարներն այս պահին Ազատության հրապարակում են

18:55 18.05.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքող ցուցարարներն այս պահին Ազատության հրապարակում են: Նրանք որոշում են կայացրել այսօր՝ ժ. 20.00-ին, հանրահավաք անել և որոշել իրեն հետագա քայլերը: Մինչ այդ հայտարարեցին, որ եթե Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի կրկին չձերբակալվի, իրենք ողջ հանրապետությունը տոտալ բլոկադայի կենթարկեն, տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Ազատության հրապարակից: Նրանք պահանջում են  դատական […]

̰
Քաղաքացին հորը պատկանող զենքը կամավոր հանձնել է իրավապահներին

18:41 18.05.2019

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, մայիսի 17-ին Ախուրյանի մի բնակիչ կամավոր հանձնել է առանց գործարանային համարի թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 5.6 մմ տրամաչափի 5 փամփուշտներով, և «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով: Քաղաքացին հայտնել է, որ դրանք հայտնաբերել է նույն օրը իրենց տան բակի ավտոտնակում մաքրման աշխատանքներ կատարելիս: Ըստ քաղաքացու հայտարարության՝ զինամթերքը […]

̰
Մեր ուժը մեր միասնական լինելու մեջ է. նախագահը Նուր-Սուլթանում հանդիպել է հայ համայնքի հետ

18:15 18.05.2019

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Նուր-Սուլթանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Ուզբեկստանից ժամանած մեր հայրենակիցներ։ Նախագահ Արմեն Սարգսյանը նշանակալի է համարել հայ համայնքի ներդրումը Ղազախստանի զարգացման գործում: «Շատ կարևոր է, որ դուք Ղազախստանի լավ քաղաքացի լինեք: Սակայն միևնույն ժամանակ չպետք է մոռանաք, թե ինչ կրոն ու […]

̰
Քաղհալածյա՞լ է Ռոբերտ Քոչարյանը, թե՞ ոչ. հարց փաստաբանին

18:10 18.05.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանին լրագրողները հարց ուղղեցին՝ քաղհալածյա՞լ է Ռոբերտ Քոչարյանը, թե՞ ոչ, միջազգային կազմակերպություններն արդյո՞ք նման գնահատական, որոշում ունեն: «Այդ որոշումները գիտե՞ք՝ ոնց են. այնպես չէ, որ սկզբից որոշումն է լինում, հետո պաշտպաններն են սկսում խոսել: Հակառակը, պաշտպանները դա ասում են, ապացուցում, հետո կառույցներն ընդունում են, որ դա քաղաքական հալածանք է, […]

̰
Իշխանությունները վճռական են երաշխավորելու բոլոր ընթացակարգերի բացառապես օրինական ընթացքը. Վլադիմիր Կարապետյան

18:05 18.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է  կատարել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցտ փոխելու մասին: «Հայաստանը իրավական պետություն է, որտեղ հստակ բաժանված են իշխանության երեք ճյուղերը: Դատական իշխանությունն օգտվում է լիակատար ազատությունից և մեկը մյուսին հաջորդող վճիռները՝ դրա վկայությունն են: Բոլոր այն հայտարարությունները, որտեղ խոսվում է իշխանությունների կողմից ճնշման փորձերի […]

̰
Հայաստանի տարածքում երկրաշարժ է գրանցվել

17:53 18.05.2019

Սույն թվականի մայիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 17:01-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13:01-ին) ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.840 և արևելյան երկայնության 44.300աշխարհագրական կոորդինատներով (ՀՀ ք. Սպիտակից 3 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Սպիտակ […]

̰
Կբողոքարկվի՞ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը

17:32 18.05.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դատական որոշումից հետո լրագրողները մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանից ճշտեցին՝ պատրաստվո՞ւմ են արդյոք բողոքարկել այս որոշումը: Բիշարյանը, նախ՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու հարցում Արցախի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի ներկայացրած երաշխավորության դերակատարմանը, նշեց, որ պետք չէ շեշտադրում անել հատկապես նախագահների կողմից […]

̰
Ռոբերտ Քոչարյանն ԱԱԾ-ից դուրս եկավ. նա արդեն ազատության մեջ է

17:25 18.05.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն ազատության մեջ է: Րոպեներ առաջ նա դուրս եկավ ԱԱԾ-ից և հեռացավ՝ լրագրողներից աննկատ: Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց՝ իր պաշտպանյալն արդեն ազատված է: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Ռոբերտ Քոչարյանն Արցախ այցելելու իրավունք ունի՞, թե՞ ոչ: Ալումյանը դրական պատասխան տվեց, սակայն նաև նշեց՝ փաստաբանները նրա այցելության և գտնվելու վայրի […]

̰
BACK_TO_TOP