TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ռոբերտ Քոչարյանի որդուն բավարարում է հոր գործով դատարանի որոշումը

17:09 18.05.2019

Երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյամը, գոհ է դատարանի որոշումից, որի համաձայն՝ հայրն ազատվելու է կալանքից։ Դատարանի որոշման հրապարակումից հետո այս մասին կրտսեր Քոչարյանն ասաց լրագրողների հարցերին պատասխանելիս։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ

17:04 18.05.2019

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ: Քննարկվել են ընթացիկ իրավիճակի հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

̰
Հայաստանի երկու կտոր միացան՝ չնայած դժվարություններին. Բերձորի ազատագրումից անցել է 27 տարի

16:54 18.05.2019

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ազատագրված Բերձորից արխիվային կադրեր են: Տեսանյութին կից Գեղամյանը հետևյալ գրառումն է արել. «1992թ. մայիսի 18-ին ազատագրվեց Բերձորը (նախկին Լաչինը) ու Արցախը ցամաքային ճանապարհով միացավ ՀՀ-ին։ Հայաստանի երկու կտոր միացան՝ չնայած բոլոր դժվարություններին ու խոչընդոտներին։ Այս օրերին առավել արդիական է ըմբռնել էս տոնի խորհրդանիշը»:

̰
Քոչարյանի կալանքից դժգոհ քաղաքացիները փակել են դատարանի հարակից փողոցը

16:48 18.05.2019

ՀՀ երկրորդ նախագահին կալանքից ազատ արձակելու դատարանի որոշումից դժգոհ ցուցարարները աղբամաններով փակել են դատարանի հարակից Գյուլիքեխվյան փողոցը։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։

̰
Սա վատատեսական սցենարն էր. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը՝ դատարանի որոշման մասին

16:38 18.05.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, դատարանի որոշմամբ, փոխվեց. նա ազատ կարձակվի: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ գնահատական կտա դատարանի որոշմանը: Նա հիշեցրեց՝ ասում էր, որ կան վատատեսական և լավատեսական սցենարներ: Լավատեսականի դեպքում գործի կարճում էր ենթադրվում, իսկ վատատեսականի դեպքում՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակում: «Մենք ստացանք իմ գնահատած վատատեսական սցենարը: Կա՞ […]

̰
Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի րոպեներ անց՝ փաստաթղթերը լրացնելուց անմիջապես հետո

16:28 18.05.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումն այժմ տանում են մեկուսարան: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, այս պահին այնտեղ են գնում նաև Քոչարյանի պաշտպանները: Բոլոր փաստաթղթերը լրացնելուց Ռոբերտ Քոչարյանին ազատ կարձակեն: Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջիկա րոպեներին նրան ազատ կարձակեն: Ավելի վաղ հայտնել էինք՝ րոպեներ առաջ Երևանի ընդհանուր իրավասության […]

̰
Ռոբերտ  Քոչարյանը ազատվեց կալանքից

16:04 18.05.2019

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք  վարչական շրջանների նստավայրում դատավոր Դավիթ  Գրիգորյանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ որոշումը: Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից: Խափանման միջոց ընտրվեց՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելը: Հիշեցնենք՝ դատարանը 4 օր շարունակ նախնական դատական նիստում քննում էր  պաշտպանական կողմի միջնորդությունը Քոչարյանի կալանքն անձնական […]

̰
Ժուռնալիստների միությունը դատապարտում է Գլխավոր դատախազության հայտարարությունը

16:01 18.05.2019

Հայաստանի Ժուռնալիստների միությունն այսօր հայատարարությամբ է հանդես եկել՝ դատապարտելով ՀՀ գլխավոր դատախազության վերջին հայտարարություններից մեկը: Դրանում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ՀՀ Գլխավոր դատախազության սույն հայտարարությունը՝ այն որակելով՝ որպես ուղղակի ճնշում մամուլի, խոսքի ազատության վրա, և կոչ է անում զերծ մնալ նման գործունեությունից և հայտարարություններից։ Ի գիտություն ՀՀ Գլխավոր դատախազության՝ «Զանգվածային […]

̰
Թուրքիան Կիպրոսում միջազգային իրավունքներ է խախտում. համայնքային գործիչ

15:44 18.05.2019

Կիպրոս-Թուրքիա նոր լարվածությունը մնում է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: Ինչպես հայտնի է, Թուրքիան ապօրինի գործողություններ է ձեռնարկել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում՝ խախտելով այդ ուղղությամբ առկա բոլոր միջազգային համաձայնագրերը: Կիպրոսի համայնքային գործիչ Սիմոն Այնեճյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասում է, որ Կիպրոսի գերիշխանական իրավունքների ոտնահարումը միջազգային մի շարք օրենքների խախտում է, այն իրարանցում է առաջացրել երկրում: Մանրամասները՝ […]

̰
Ողբերգական վթար Գեղարքունիքի մարզում. վարորդին ուղղաթիռով տեղափոխել են Երևան

15:32 18.05.2019

Այսօր՝ մայիսի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ժամը 09։50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի բնակիչ՝ 80-ամյա Ղուկաս Սարգսյանը իր վարած «Ուազ» մակնիշի 29 ՕԼ 299 համարանիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս-Փոքր Մասրիկ ավտոճանապարհի՝ Փոքր Մասրիկ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։ […]

̰
Ի՞նչ նոր ցուցադրություններ կարելի է տեսնել այսօր. զրույց Գևորգ Օրբելյանի հետ

15:29 18.05.2019

Այսօր ո՞ր թանգարանները նոր և բացառիկ ցուցադրություններ կունենան, ինչպիսի՞ն է զբոսաշրջիկների հետաքրքրությունը Հայաստանում անցկացվող Թանգարանային գիշերվա հանդեպ, և ի՞նչն է առանձնացնում հայաստանյան թանգարանները միջազգային թանգարաններից: SHANTNEWS.am-ը զրուցել է Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանի հետ. «Թանգարանների եվրոպական գիշերն ամենահայտնի տոներից մեկն է, երբ թանգարաններն աշխատում են մինչ կեսգիշեր, իսկ Հայաստանն այս ակցիային միացել է […]

̰
Քաղցկեղ ունեցող մարդը կմահանա՞, թե՞ ոչ. կենսաբանի ստեղծած սարքավորումը կտա հարցի պատասխանը

15:13 18.05.2019

Հայտնի է, որ կան անոմալ երևույթներ, որոնք մինչև հիմա հասկանալի չեն գիտնականներին: Չկար այդպիսի սարք, որը թույլ կտար յուրաքանչյուր լաբորատորիայում ստուգել նման երևույթները, մեզ հաջողվել է այդպիսի սարք ստեղծել: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է կենսաբանական գիտությունների դոկտոր Ռաֆիկ Սարգսյանը: «Դա իրենից ներկայացնում է փակ տուփ, որի մեջ կա լույսի աղբյուր և […]

̰
Քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել ՊՆ հսկիչ – անցագրային կետի դիմաց

15:06 18.05.2019

Երեկ՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ժամը 10։30-ի սահմաններում մի քաղաքացի ՀՀ պաշտպանության նախարարության հսկիչ-անցագրային կետի դիմաց փորձել է ինքնահրկիզվել։ Քաղաքացին բենզինը լցրել է իր վրա և, մինչ գործի կդներ կրակայրիչը, ՀՀ ՊՆ ՀԱԿ-ի հերթապահները կարողացել են կանխել քաղաքացու ինքնահրկիզման այդ քայլը։ Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի […]

̰
Թանգարանային գիշեր. SHANTNEWS.am-ն առաջարկում է 13 թանգարան այցելության երթուղի

14:59 18.05.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Թանգարանային գիշերն է: Բոլոր թանգարանների այսօրվա ցուցադրությունների օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: Իհարկե, թանգարանները շատ են, և կողմնորոշվելը դժվար է: Մինչ դուք կմտածեք, SHANTNEWS.am-ն առաջարկում է Ձեզ երթուղի, որին հետևելով` կարող եք այսօր այցելել մինչև 13 թանգարան և ներկա գտնվել հետաքրքիր միջոցառումների: Թանգարաններով շրջայցը կարող եք սկսել 16:30-ին, […]

̰
Թանգարանների մուտքը կլինի ԱՆՎՃԱՐ

14:37 18.05.2019

Մայիսի 18-ին աշխարհի մի շարք երկրներում նշում են Թանգարանային գիշերը: Այդ օրը թանգարանները և մշակութային հաստատությունները բաց են մնում մինչև ուշ գիշեր, ինչպես նաև հատուկ այդ օրվա համար կազմակերպում են միջոցառումներ, ներկայացնում են հատուկ հավաքածուներ և այլն: Հայաստանն այս միջոցառումն իրականացնում է արդեն 16 տարի: Եվ ամեն տարի մասնակից թանգարանների թիվն ավելանում է: Երևանի փոխքաղաքապետ […]

̰
Աքլո՞րն է ճիշտ ապրում, թե՞ մարդը

14:32 18.05.2019

Անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանը և կենսաբանական գիտությունների դոկտոր Ռաֆիկ Սարգսյանն այսօր ասուլիս են հրավիրել՝ խոսելու այն մասին, թե որքանով է ճիշտ Ամանորը նշել ոչ թե հունվարին, այլ օգոստոսին: «Բիոլոգիական ռիթմ կա, էդ ռիթմին տրված է ողջ բնությունը, բացի մարդուց: Դուք կարո՞ղ եք, ասենք, երաժիշտի նվագին միանաք տակտի կեսից: Եթե մենք ուզում ենք նոր սկզիբ, դա […]

̰
Երկիր մոլորակը տարին մեկ անգամ ռեստարտի է ենթարկվում

14:24 18.05.2019

Անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանը և կենսաբանական գիտությունների դոկտոր Ռաֆիկ Սարգսյանն այսօր ասուլիս են հրավիրել «Ջրհոսի դարաշրջանի գալուստը և տիեզերագիտությունը՝ որպես հայոց մշակույթի հիմնաքար» թեմայով: Բանախոսները ներկայացրել են իրենց ու հնագույն քաղաքակրթությունների աշխարհահռչակ հետազոտողի՝ ՀՀ-ում և Ռուսաստանում իրականացրած համատեղ հետազոտությունների ու գիտափորձերի հիման վրա ընդամենը երկու ամիս առաջ արված բացահայտումները՝ կապված Տաթև-Որոտնավանք-Քարահունջ-Մեծամոր աստղային ցուցիչների և դրանցից […]

̰
Քոչարյանին կալանքից ազատելու կողմնակիցները և ընդդիմացողները հավաքվել են դատարանի առջև

14:19 18.05.2019

Այսօր սպասվում է դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ թողնելու կամ կալանքից ազատելու մասին որոշման հրապարակումը։ Այդ առիթով դատարանի շենքի դիմաց է հավաքվել ցուցարարների երկու խումբ։ Մի մասը պնդում է, որ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ, մյուսը պնդում է, որ պետք է ազատվի։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Իրանի հայերը կարողացել են փրկել աշխարհի ամենափոքր աղոթագիրքը

13:36 18.05.2019

Աշխարհի ամենափոքր աղոթքագիրքը պահվում է Նոր Ջուղայի Սբ. Քրիստոս Ամենափրկիչ հայկական տաճարում: 1606 թվականին հիմնադրված տաճարի թանգարան-գրադարանում գոյություն ունեն ավելի քան 700 բացառիկ ձեռագիր և տպագիր գրքեր, բայց գլխավոր ցուցանմուշը համարվում է փոքրիկ աղոթքագիրքը: «Հայաստանի մանրանկարիչների ստեղծած աղոթքի գրքույկը կշռում է 1 գրամից էլ քիչ: Այն պարունակում է 14 էջ, տեքստը գրված է 7 լեզվով, […]

̰
Լիճք գյուղի 5 բնակիչ թունավորվել է շմոլ գազից

13:34 18.05.2019

Մայիսի 17-ին` ժամը 03.10-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով, հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Լիճք գյուղի 5 բնակիչ: Պարզվել է, որ նրանք թունավորվել են մայիսի 16-ին` ժամը 21-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցչից արտանետված շմոլ գազից: Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:

̰
Հայկական հեքիաթ-մուլտֆիլմերը կներկայացվեն Տրետյակովյան պատկերասրահում

13:30 18.05.2019

Հայտնի հայ գրող Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա ստեղծված մուլտֆիլմերը կցուցադրվեն Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում: Այցելուներին կներկայացվեն «Շունն ու կատու» (1938), «Մի կաթիլ մեղր», «Փարվանա լճի լեգենդ», «Ձախորդ Փանոս» մուլտիֆիլմերը, որոնք նկարահանել են հայտնի հայ անիմատորներ Լև Ատամանովը (Լևոն Ատամյան), Արմեն Միրաքյանը, Ստեփան Գալստյանը, ինչպես նաև Վալենտին Պոդպոմոգովը: Մայիսի 25-ին նախատեսված սեանսը կներկայացնի «Սոյուզմուլտ» մշակութային ծրագրերի […]

̰
Գորիսում կատարված դանակահարության դեպքը բացահայտվել է

13:24 18.05.2019

Մայիսի 15-ին` ժամը 16.20-ին, ոստիկանության Գորիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։ Ըստ բժշկի տեղեկանքի՝ տղամարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի բացահայտման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով տեղեկություններ են ստացվել, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի 16-ամյա Հ․ […]

̰
Էսկալացիայի դեպքում Արցախի հակամարտությունը կսպառնա միջազգային անվտանգությանը. Արթուր Ղազինյան

13:14 18.05.2019

Արցախյան հակամարտության կարգավորման հարցում «Մեկ Հայաստան» կուսակցությունը սկզբունքային է համարում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորումը: Այս մասին մայիսի 18-ին՝ «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ հայտարարեց կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը: «Անկախ Հայաստանն ու համայն հայությունը հանդիսանում են Արցախի մեր հայրենակիցների անվտանգության երաշխավոր: Մեր կուսակցության համար Արցախի անվտանգությունը […]

̰
Չշահագործվող ավտոմեքենաներն ԱՊՊԱ պայմանագիր չկնքելու դեպքում կտուգանվեն

12:39 18.05.2019

Վերակիրառություն է ստացել վարորդներին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքը: Խոսքն այն վարորդների մասին է, որոնք 2017 թվականից  իրավունք էին ստացել չկնքել ԱՊՊԱ պայմանագրեր, եթե իրենց պատկանող տրանսպորտային միջոցները չէին շահագործվում, եթե անգամ պետհամարանիշները հանձնված չէին  ճանապարհային ոստիկանությանը: Այս տարվա մայիսի 6-ից սկսած ԱՊՊԱ պայմանագիր ունենալու պահանջը պարտադիր է համարվում բոլորի համար: Մինչև հիմա այդ արտոնություններից […]

̰
Միշտ կարծել եմ, թե լկտիությունը չափ ու սահման ունի, բայց, փաստորեն, սխալվել եմ. Դիանա Գասպարյան

12:28 18.05.2019

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ արձագանքելով մամուլում տեղ գտած հրապարակմանը, թե մանկապարտեզներից մեկում ծնողների ու երեխաների ներկայությամբ ցուցադրաբար ծխել է: «Միշտ կարծել եմ, թե լկտիությունը չափ ու սահման ունի, բայց, փաստորեն, սխալվել եմ: Իմ պաշտոնավարման ընթացքում մանկապարտեզներում ռեֆորմներն այնքան նկատելի են, որ անգամ փողոցում ծնողներից պարբերաբար շնորհակալության խոսքեր եմ լսում: Այն, […]

̰
Հայ և օտարերկրյա դատապարտյալները միասին ֆուտբոլ են խաղացել

12:15 18.05.2019

Մայիսի 17-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների միջև կայացել է ֆուտբոլային խաղ՝ նվիրված մայիսյան հաղթանակներին: Խաղին մասնակցում էին նաև օտարերկրյա դատապարտյալներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից: Դաշտում մթնոլորտը թեժ էր, և խաղն ընթացավ բավական անզիջում պայքարով, երկու թիմերն էլ աչքի ընկան իրենց բարձր ֆիզիկական պատրաստվածությամբ: Սակայն 5:2 հաշվով հաղթանակը վաստակել է քրեակատարողական […]

̰
Նախորդ իշխանությանը քննադատելու վրա հիմնված կապիտալը հոսող ավազ է. Արթուր Ղազինյան

12:09 18.05.2019

Հայաստանում «ընդդեմ» գաղափարախոսությունն ունենում է շատ ավելի մեծ թվով աջակիցներ՝ ի տարբերություն «հանուն» գաղափարախոսության: Այս մասին մայիսի 18-ին «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ նշեց կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը: «Նախորդ իշխանություններին կարելի է անվերջ քննադատել, մեղադրել բոլոր հնարավոր մեղքերում, բոլոր դժվարություններում, դրա վրա կարելի է ձևավորել և հասունացնել մեծ քաղաքական կապիտալ, սակայն մյուս կողմից՝ պետք […]

̰
Քոչարյանի պաշտպանը հատուկ հայտարարություն տարածեց պատգամավորի գրառման մասին

12:07 18.05.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն այսօր հատուկ ասուլիս է հրավիրել, որպեսզի իրենց դիրքորոշումն արտահայտի պատգամավոր Հայկ Սարգսյանի գրառման վերաբերյալ, ինչպես նաև հայտարարություն և կոչեր անի պաշտոնատար անձանց։ Ալումյանի խոսքով՝ Սարգսյանի հրապարակումը խախտում է Քոչարյանի անմեղության կանխավարկածը, ինչպես նաև սահմանադրական կարգի տապալման կոչեր է պարունակում, քանի որ քաղաքացիներին կոչ է անում ճնշում գործադրել […]

̰
Գագիկ Սուրենյանը «որսացել է» Արագածի գույները

11:58 18.05.2019

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն առավոտյան լուսանկարներ է հրապարկել Արագածից: «Արագածի այսօրվա գույները»,-այսպես է նա մակագրել ձյունոտ, սակայն տեղ-տեղ ծաղկառատ լեռների լուսանկարները:

̰
Խոշոր վթար Նուբարաշենում. մեքենաներից մեկը կողաշրջվել է

11:46 18.05.2019

Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Նուբարաշեն 6-րդ փողոցում բախվել են Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներ՝ 26-ամյա Էդգար Բաղդասարյանի վարած Mercedes մակնիշի 36 CO 813 համարանիշի և 58-ամյա Ասատուր Առաքելյանի վարած «Երազ» 762 B մակնիշի 35 DQ 872 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ` բախման հետևանքով «Երազ»-ը կողաշրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ […]

̰
BACK_TO_TOP