18:30 15.05.2019
Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչներն այսօր դարձյալ փակել էին Արմավիր-Երևան ավտոճանապարհը։ Պատճառը համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանի ներկայությունն է եղել այսօրվա ավագանու նիստին: Արմավիրի մարզպետարանից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ ըստ օրենքի` Զարզանդ Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են, և նա նիստին մասնակցելու իրավունք չուներ: Մարզպետարանից նշում են, որ գրություն է ուղարկվել, ըստ որի` պետք է տվյալ նիստը չեղարկվի […]
18:18 15.05.2019
«Պեկինի օլիմպիական մարզադաշտը ցնծությամբ ընդունեց հայկական Քոչարին՝ ասիական մշակութային փառատոնում»,- ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
18:15 15.05.2019
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, թռչնի Նյուքասլ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ 2019թ. մայիսի 17-ից արգելվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե […]
17:59 15.05.2019
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ներկայացրել է ՀՀ-ում իր գործունեության ծրագրերը, ինչպես նաև հակիրճ ամփոփել մինչ այս ԱՄՆ դեսպանության Հայաստանում իրականացված ծրագրերի արդյունքներն ու ազդեցությունը: Դեսպանն իր ելույթում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին: «Մենք գիտակցում ենք, որ մեր հարաբերությունները վակուումային միջավայրում չեն: Մենք հասկանում և արժևորում ենք Հայաստանի երկկողմ և բազմակողմ միջազգային հարաբերությունների լայն տիրույթը: […]
17:56 15.05.2019
Ռյազանի հնագույն քաղաքների ֆորումի կազմակերպիչները ֆոտոմրցույթի արդյունքների ավարտին որոշել են ֆորումի մասնակից քաղաքներում արված լավագույն լուսանկարները, գրում է Rusarminfo-ն: «Մարդիկ հնագույն քաղաքներում» անվանակարգում երկրորդ հորիզոնականում է հայտնվել «Կինը միշտ կին է» խորագրով լուսանկարը, որը նկարահանել է նկարիչ Արմեն Յենգոյանը: Լուսանկարում Երևանի փողոցներից մեկում տարեց կինը զմայլվում է իրենով` նայելով հայելու մեջ: Մրցույթին մասնակցել են ԱՊՀ […]
17:40 15.05.2019
Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ներկայացրել է ՀՀ-ում իր գործունեության հիմնական ուղղություններն ու առաջիկայում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև դեսպանը խոսել է ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ նախկինում իրականացված աշխատանքներից ու դրանց արդյունքներից: «2018թ. Միացյալ Նահանգների կողմից հատկացվել է 26.7 միլիոն ԱՄՆ դոլար: Սակայն սա չի ներկայացնում ամբողջական պատկերը, քանի որ մեր աջակցության ծրագրերից շատերը բազմամյա […]
17:38 15.05.2019
Եգիպտոս մեկնող մեր համաքաղաքացիներին տեղեկացնում ենք, որ անձնական օգտագործման դեղեր տանելու համար անհրաժեշտ է հետևել որոշ կանոնների, որոնք սահմանել է Եգիպտոսի կառավարությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) դեղերի և դրանց պրեկուրսորների մուտքը Եգիպտոս խստիվ արգելվում է, իսկ որոշ դեղերի համար պահանջվում է թույլտվություն. պարտադիր է, որպեսզի առաջնային փաթեթավորումն ամբողջական լինի […]
17:33 15.05.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդեց, որ դատարանը հնարավոր համարի երաշխավորագիր ներկայացրած Արցախի ներկա ու նախկին նախագահներ Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին հանդես գալ ոչ թե դատարանում, այլ տեսակապով, քանի որ գործող նախագահը օրակարգային խիտ աշխատանքային գրաֆիկ ունի, սակայն դատավորը […]
17:30 15.05.2019
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր կազմակերպված միջոցառման ժամանակ ներկայացրել է իր առաջիկա անելիքներն ու ծրագրերը: «Մեր երկու երկրների բազմաթիվ ընդհանրական արժեքներից մեկն էլ այն է, որ մենք կարևորում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների և գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի ուղղությամբ ներդրումներն ու նորարարությունը՝ որպես տնտեսական զարգացման շարժիչ ուժ: Հայաստանն աշխարհում առանձնանում է իր մարդկային կապիտալի պաշարներով: […]
17:22 15.05.2019
Թուրքիայի հեռուստատեսության ուղիղ եթերում իսլամ ընդունած 13-ամյա երեխան՝ Արթուրը, SHANTNEWS.am-ի հետ զրույցում որոշ պարզաբանումներ ներկայացրեց, թե ինչպես է ամեն ինչ եղել: «Իրենք ինչ ասեցին, ես էլ էդ ասեցի: Ես առանց իմանալու եմ արել ամեն ինչ»,- ասաց նա: Մայրը՝ Ալինան, պարզաբանեց. «Այսինքն՝ առանց հասկանալու է արել, ասում է՝ առանց իմանալու»: Արթուրն ասաց, որ բարձրացել է բեմ, […]
17:14 15.05.2019
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր ելույթով է հանդես եկել և ներկայացրել ՀՀ-ում իր գործունեության ուղղություններն ու առաջիկա ծրագրերը: «Ինձ հատկապես ոգևորում են կառավարության ջանքերն ուղղված կոռուպցիան արմատախիլ անելուն և թափանցիկությանը: Սա թույլ կտա խաղի հավասար պայմաններ ապահովել և ազդակ դառնալ միջազգային հանրության համար, որ Հայաստանը մի երկիր է, որտեղ հարգվում է իրավունքի գերակայությունը և […]
17:08 15.05.2019
Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ելույթ է ունեցել և ներկայացրել է ՀՀ-ում իր գործունեության ծրագրերն ու առաջիկա անելիքները: «Հայաստան ժամանելուց ի վեր ինձ հաճախ են հարցնում իմ պլանների մասին և թե որպես ՀՀ-ում ԱՄՆ դեսպան ինչ ձեռքբերումներ եմ ցանկանում արձանագրել: Հակիրճ պատասխանը հետևյալն է. Աշխատանքի բերումով ես ներկայացնում եմ Միացյալ Նահանգների շահերը Հայաստանում և […]
16:47 15.05.2019
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են 66-ամյա կնոջ մահվան հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել տուժած կնոջ ազգականին: 2018 թվականի սեպտեմբերի 17-ին` ժամը 11։40-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Կապանի բաժին ահազանագ է ստացվել այն մասին, որ շտապ բուժօգնության մեքենայով մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Կապան քաղաքի՝ 1953թ. ծնված […]
16:46 15.05.2019
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը դռնփակ անելու վերաբերյալ մեղադրական կողմի միջնորդությունը մերժվեց, և ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը շարունակեց ներկայացնել իր պաշտպանյալին կալանքից ազատելու միջնորդությունը: Հայկ Ալումյանն ընթերցում էր վկաների ցուցմունքներից հատված, ինչն առաջացնում էր մեղադրող կողմի ու դատավորի դժգոհությունը: Մեղադրող կողմը միջնորդեց, իսկ դատավորը հիշեցրեց, որ ծանոթ է ցուցմունքներին և Հայկ […]
16:40 15.05.2019
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին այսօր ներկայացնում է իր գործունեության ծրագրերը և պլանները: Պետական և հասարակական սեկտորի ներկայացուցիչների, գործարարների առաջ ելույթ ունենալիս՝ դեսպանը մասնավորապես ասել է հետևյալը. «Հենց անցած շաբաթ մեր երկու կառավարությունները Երևանում տեղի ունեցած Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ընթացքում վերահաստատեցին մեր հարաբերություններն ամրապնդելու հանձնառությունը: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ամերիկյան բարձրաստիճան […]
16:16 15.05.2019
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ շրջանառվող լուրերին, թե ինքը խոչընդոտում է «Վերածնունդ» երիտասարդական ավանի շինարարությանը: «Հակառակը: Մենք հնարավորին չափ նպաստում ենք, որ «Վերածնունդ» թաղամասը շուտ կառուցվի, որովհետև բավական ընտանիքներ սպասում են շինարարության ավարտին: Մենք արդեն զրոյական նիշի շինարարության թույլտվությունը տվել ենք, շինարարական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Ես չգիտեմ՝ […]
16:15 15.05.2019
Մայիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Սերգեյ Արենինի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի բարձր մակարդակը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ուղղությունների լայն շրջանակ, կարծիքներ փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:
16:13 15.05.2019
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանի համաձայն՝ երկկողմ քննարկումներին մասնակցելու նպատակով, մայիսի 15-ին Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության նախարարության չափագիտության վարչության աշխատանքային խումբը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
16:06 15.05.2019
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք նստավայրի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանները, խորհրդակցելով կարգադրիչների հետ, որոշում են կայացրել ավելորդ լարվածությունից զերծ մնալու համար ձեռնպահ մնալ Վարդգես Գասպարիի մուտքը դատարան թույլատրելուց: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը: Հաղորդվում է, որ Վարդգես Գասպարին չի համաձայնել այդ որոշման հետ և կոչով դիմել է ՀՀ ոստիկանության պետին: «Վալերիյ […]
15:59 15.05.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 15-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն այցի շրջանակում այցելել է Պեկինի համալսարանի քաղցկեղի հիվանդանոց: Հանդիպմանը ներկա են գտնվել Չինաստանի՝ ընդդեմ քաղցկեղի ասոցիացիայի գլխավոր քարտուղար Յինգ Վոնգը, արտաքին կապերի փոխտնօրեն Թինգթինգ Շուն, Պեկինի համալսարանի քաղցկեղի հիվանդանոցի փոխտնօրեններ Ջոն Գուոն և Քաիֆենգ Փանը: Աննա […]
15:58 15.05.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ մայիսի 31-ն առանց ծխախոտի օր են հայտարարում: Լուսանկարին կից նախարարը հրապարկել է այս տեղեկատվությունը. «Տարեկան 1000-ից ավելի մահվան դեպք է գրանցվում Հայաստանում թոքի քաղցկեղից։ Այսինքն` տարեկան մի ամբողջ գյուղ ենք կորցնում միայն այս հիվանդությունից, որի հիմնական պատճառը ծխելն է»,- գրել է Թորոսյանը։
15:43 15.05.2019
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ դատախազը միջնորդեց նիստերը դռնփակ անցկացնել: «Պատճառաբանությունը հետևյալն է, որ ցուցմունքից հատվածներ կարող են հրապարակվել, չնայած նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությունը հաստատելով, և նախաքննության գաղտնիքի խնդիր չկա, բացի այդ, հրապարակված նյութերի մեջ նաև պետական գաղտնիքի խնդիր չկա», – լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը: Ըստ […]
15:03 15.05.2019
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին թույլատրվեց մուտք գործել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դատարանի շենք, բայց առայժմ ոչ դահլիճ, քանի որ դատարանը դռնփակ քննում է մեղադրող կողմի՝ նիստերը դռնփակ անցկացնելու մասին միջնորդությունը: Լրագրողների հարցին, թե ինչպես թույլ տվեցին ներս մտնել, Գասպարին ասաց, որ մինչ այդ պատճառաբանում էին, որ իր անվտանգությունը չեն կարող […]
14:15 15.05.2019
Երևանի ընդհանուր իրավասության Ավան և Նոր Նորք նստավայրում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նախնական դատական նիստը: Պաշտպանական կողմը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունն է ներկայացնում: «Ես կանդրադառնամ մեղադրանքի յուրաքանչյուր դրվագի հետ կապված հիմնավոր կասկածի հարցին և կներկայացնեմ, որ անգամ առանց քրեական գործի ողջ նյութերը մանրակրկիտ […]
14:10 15.05.2019
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ հանդիպման ավարտին կենդանասերների նախաձեռնող խմբի անդամները խնդրել են իրենց տեղեկացնել Կենդանաբանական այգում կատարված ստուգումների արդյունքները: Բացի դրանից՝ նրանք նշել են, որ շարունակելու են պայքարը: «Կենդանասերները կշարունակեն իրենց պայքարը, դա մեր սահմանադրական իրավունքն է»,- ասաց խմբի անդամներից մեկը՝ նկատի ունենալով Կենդանաբանական այգու տնօրենի լիազորությունների կասեցումը: Ի պատասխան՝ փոխքաղաքապետն ասաց, որ Աշխատանքային […]
14:07 15.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ խոսելով Չինաստան կատարած այցից ստացած տպավորություններից: «Չինաստանի մեր գործընկերներն ամեն ինչ անում են, որ մենք անմոռանալի տպավորություններով հեռանանք Պեկինից: Ավելի քան ստացվել է: Այսօր էլ ինձ ու Աննային հրավիրեցին 150 տարվա մի ռեստորան՝ «Բադ պեկինյան ձևով» փորձելու: Եվ ընդհանրապես՝ ցնցված ենք չինական հյուրընկալությունից»,- գրել է […]
13:57 15.05.2019
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ, ամբողջ աշխարհում այսօր նշվում է Ընտանիքի միջազգային օրը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կայուն և ամուր ընտանիքներն են յուրաքանչյուր երկրի ու պետության հիմնասյունը: Ես միշտ նշել եմ, որ ընտանիք, օջախ, եկեղեցի հասկացություններն ինձ համար բացարձակ արժեք են և […]
13:49 15.05.2019
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է բիզնեսի և քաղաքականության փոխհարաբերությանը. «Ես կարծում եմ, որ բիզնեսը և քաղաքականությունն այժմ տարանջատված են, և դրա լուծումը տրվել է 2018-ի դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ»: ԲՀԿ պատգամավորը նշեց, որ այս հարցը հաճախ է բարձրացվում լրագրողների կողմից, իսկ ներկայիս խորհրդարանում շատ լրագրողներ կան, […]
13:48 15.05.2019
«Շատ ցավում եմ զոհերի համար, բայց ինձ թվում է` զոհերի ընտանիքներից, տուժածներից հետո աստիճանական կարգով, եթե նայենք, նաև մենք ենք շատ տուժել: Բոլորն էլ գիտեն, թե ոնց է 10 տարի էս ամենը կապվում մեր ընտանիքի հետ»,- մայիսի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը մասնակցելու նպատակով դատարան եկած Լևոն Քոչարյանը, երբ լրագրողները հարցրին Մարտի […]
13:45 15.05.2019
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հավաստիացնում է, որ ապօրինի շինությունների ապամոնտաժումն այնքան էլ հեշտ չի քաղաքապետարանի համար: Մասնավորապես, անդրադառնալով Օպերայի հարակից տարածքի սրճարանների խնդրին` ասել է. «Հեշտ չի լինում ամեն ինչ, ես գիտեմ, թե Բարեկարգման վարչությունը, քաղաքապետարանն ինչքան նյարդեր ծախսեցին, լիքը խնդիրներ ծագեցին, հեշտ բան չի, որ մի օրվա մեջ դնես, բուլդոզերով քանդես: Օղակաձև այգում […]