Հայկական բանակի հաշվեկշռից հանվել, մասնատվել է 21 միավոր տեխնիկա․ արդյո՞ք այն կարող էր պետք լինել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+18.09 oC

Հայկական բանակի հաշվեկշռից հանվել, մասնատվել է 21 միավոր տեխնիկա․ արդյո՞ք այն կարող էր պետք լինել

16:25 14.05.2019

Հայկական բանակի սպառազինությունից հանվել է 21 միավոր զրահապատ մարտական հին մեքենա և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում վնասազերծվել է։ Զրահապատ մեքենաների վրայից հանվել է սպառազինությունը, իսկ մետաղյա մասերը շուտով որպես թափոն վաճառվելու են։ Հայկական կողմը հաստատում է, որ այդ զինտեխնիկան այլևս շահագործման ենթակա չէր, և՛ ֆիզիկապես, և՛ բարոյապես մաշված էր։ ՆԱՏՕ-ի անունից գերմանական կողմն այսօր հաստատել է, որ տեխնիկան այլևս չի կարող օգտագործվել որպես զենք։ Փոխարենն այն որպես մետաղաջարդոն կվաճառվի, իսկ հասույթը կուղղվի հումանիտար ծրագրերի։

Տեխնիկան այս օրերին կտրատվել է այնպես, որ այլևս անվերականգնելի լինի ու հետագա օգտագործման համար` անպիտան։ Այս 21 զրահապատ մեքենաներն արդեն իսկ չէին օգտագործվում բանակում, իսկ հիմա արդեն հանվել են զինված ուժերի հաշվեկշռից, ապառազմականացվել են ու շուտով կվերածվեն թափոնի։ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությամբ իրականացվող այս ծրագրում Հայաստանին օգնում է Գերմանիան։

«Գերմանիայի կառավարությունն այս ծրագրի իրագործման համար հատկացրել է 1 միլիոն եվրո։ Սա այս կարևորագույն ծրագրի առաջին փուլն է։ Այն ունի նաև այլ բաղկացուցիչներ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ևս 140 մարտական զրահապատ մեքենաների վնասազերծում, ապամոնտաժում և ապառազմականացում»,- ծրագիրը ներկայացրեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը։

Ափսոսանքի առիթ կա՞։ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները բացատրում են, որ չկա․ մեքենաներն այսպես թե այնպես չէին օգտագործվում, իսկ հիմա դրանք գոնե օգուտ կտան։

«Հաջորդ փուլերի ընթացքում այդ մեքենաները կկտրատվեն, այդ մետաղի ջարդոնը կվաճառվի, և այդ գումարը կուղղվի ականազերծման ոլորտի մարդասիրական ծրագրեր իրականացնելու համար… Ծրագրերն ուղղվելու են մասնավորապես սահմանամերձ համայնքներում բնակչությանն ականային վտանգների իրազեկման, նման հումանիտար բնույթի աշխատանքներին»,- բացատրեց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը։

Խոսքն այն մասին է, որ Արցախյան պատերազմի ժամանակ հակառակորդն ականները հողի տակ թաղել է հենց բնակավայրերի մոտ, և դրանից բացի, այնտեղ՝ նախկին մարտադաշտերում, հաճախ հանդիպում են նաև չպայթած զինամթերքի մասեր։ Բնակչությանը փորձելու են տեղեկացնել հենց սրանց վտանգների մասին՝ կորուստներից խուսափելու համար։

Ծրագիրը նաև քաղաքական բաղադրիչ ունի․ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրով Հայաստանը և մյուս պետությունները կարող են ունենալ սահմանափակ թվով զինտեխնիկա։ Հիմա, երբ այս անօգուտ մեքենաները հանվում են բանակի հաշվեկշռից, Հայաստանը հարգում է այդ պայմանավորվածությունները։

Նույնը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որն անցնում է իր համար գծված չափերը։ Գերմանիայի դեսպանն այս մասին հարցին պատասխանում է դիվանագիտորեն՝ Գերմանիան հետամուտ է, որ պայմանավորվածությունները պահվեն ու եթե կարիք կա, իրենք կաջակցեն դրան։ Իսկ Հայաստանի ներկայացուցիչը բացատրում է, թե ինչու հնարավոր չէ կարգի հրավիրել Բաքվին։

«Ադրբեջանի Հանրապետությունն իրոք մի շարք սպառազինությունների տեսակների ուղղությամբ պաշտոնապես գերազանցում է սահմանված առավելագույն քանակները։ Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա միջազգային պայմանագրերն այս պահի դրությամբ ենթադրում են միայն զուտ քաղաքական բնույթի պատիժներ, կոնկրետ պատժամիջոցներ չեն ենթադրում։ Բայց կարող եմ նշել, որ սպառազինությունների վերահսկման ոլորտի միջազգային իրավապայմանագրային դաշտն արդեն բավական երկար ժամանակ փոփոխությունների և բարեփոխումների փուլում է գտնվում։ Ցավոք սրտի, կան շատ տարաձայնություններ տարբեր պետությունների միջև, ինչը դանդաղեցնում է պրոցեսը, և ինչը տարբեր երկրների թույլ է տալիս անտեսել սպառազինությունների վերահսկման ոլորտի միջազգային այդ պարտավորությունները»,- ասաց Այվազյանը։

Հայկական բանակի այս հնացած տեխնիկայի կուտակումը տեսնելիս ու ադրբեջանական վարքը հաշվի առնելիս կարող է գայթակղություն առաջանալ, որ բանակն այս տեխնիկան հանձնի ոստիկանությանը կամ փրկարարներին՝ ծածուկ Հայաստանում պահելու համար։ Բայց ոչ, դա ոչ միայն չի կարելի, այլև անօգուտ է, որովհետև միևնույնն է, այն մնալու է հաշվառված Հայաստանի վրա։

«Այս տեխնիկայի վերանորոգումը, փոխանցումը չեմ կարող ասել՝ տնտեսական տեսանկյունից որքա՞ն արդարացված կլինի»,- նշեց Այվազյանը։

Խնդիրն այն է, որ այս մեքենաները կարգի բերելու, նորոգելու, սպասարկելու վրա կարող է ավելի շատ փող ծախսվի, քան նոր մեքենաներ գնելու դեպքում։ Եվ նույնիսկ այդ ծախսն անելու դեպքում հարց կառաջանա՝ ծախսված միջոցներն արդարացրի՞ն նպատակը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

08:09 29.04.2024

Այսօր Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն։ «Հարակից տարածքի բնակիչներին խնդրում ենք ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել»,-նշված է հաղորդագրության մեջ: ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:05 29.04.2024

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ ...

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

20:27 28.04.2024

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը գոհունակություն է արտահայտել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ակտիվացման առիթով: Վարչապետը կարևորել է նաև ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար […] ...

«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան

19:16 28.04.2024

«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում ներկա են գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024թ. սիրողական մրցաշարերը: Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը հետևել են մրցաշարի եզրափակիչ մրցախաղերի ընթացքին: […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ

16:56 28.04.2024

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ

Ապրիլի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրեն Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Կատար պաշտոնական այցի շրջանակներում: Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների միջև հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համահունչ տնտեսական կապերի զարգացման կարևորությունը։ Մտքեր […] ...

Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել

16:08 28.04.2024

Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել

Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության «Սկանյա» մակնիշի տուրիստական ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, դեպքի առթիվ 2024 թվականի ապրիլի […] ...

BACK_TO_TOP