19:05 14.05.2019
Լոռու մարզի դատախազությունում երկու քրեական գործ է հարուցվել մարզի երկու համայնքների դպրոցներում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առերևույթ խոշոր չափերով հափշտակություններ և պաշտոնեական կեղծիքներ կատարելու փաստերի առթիվ:
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ Լոռու մարզի Մեծավան համայնքի Միխայլովկա վարչական շրջանի «Միխայլովկայի միջնակարգ դպրոց» և Սարչապետ համայնքի Ձորամուտ վարչական շրջանի «Ձորամուտի միջնակարգ դպրոց» ՊՕԱԿ-ների տնօրենները հաստիքացուցակում պարբերաբար ընդգրկել են անձանց, ովքեր աշխատանքի չեն հաճախել և նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձի գումարները յուրացվել են։
Մասնավորապես առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Միխայլովկայի միջնակարգ դպրոցի տնօրենը շահադիտական դրդումներով 2013թ. մայիսի 5-ից մինչև 2019թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում դպրոցում դռնապահի, այնուհետև տեխնիկական աշխատակցի, տնտեսվարի, պահակի հաստիքներում աշխատանքի է ընդունել 3 անձանց, որոնք, սակայն, աշխատանքի չեն հաճախել և իրենց աշխատանքային պարտականությունները չեն կատարել: Չնայած այդ հանգամանքին՝ տնօրենի կողմից կազմվել և հաստատվել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, բովանդակությամբ կեղծ «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր»՝ դրանում կեղծ տեղեկություններ ներառելով նշված ժամանակահատվածում վերոհիշյալ անձանց կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ: Ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը, ներկայացվել են վճարման, ինչի արդյունքում նրանց անվամբ նշված ժամանակահատվածում անհիմն դուրս են գրվել ընդհանուր 11․346․356 ՀՀ դրամի աշխատավարձի գումարներ: Նախապես իր մոտ ունեցած աշխատավարձերի բանկային քարտերով կամ հիշյալ աշխատակիցների կողմից փոխանցելու միջոցով տնօրենն անձամբ ստացել է այդ գումարները և օգտագործել իր անձնական կարիքների համար՝ այդ կերպ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, առերևույթ յուրացման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերի գումարը։
Իսկ Ձորամուտի միջնակարգ դպրոցի տնօրենը, ըստ նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված փաստական տվյալների, շահադիտական դրդումներով 2015թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2018թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում նույն կազմակերպությունում որպես գիշերային պահակի, այնուհետև օպերատորի, վառարան վառողի հաստիքներում աշխատանքի է ընդունել իր հարսին՝ եղբորը և եղբորորդուն: Վերջիններիս աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում դպրոցի տնօրենը ևս «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր»-ում կեղծ տվյալներ է ներառել նշված ժամանակահատվածում հիշյալ աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ: Բովանդակությամբ կեղծ այդ փաստաթղթերի հիման վրա նշված երեք անձանց անվամբ նշված ժամանակահատվածում անհիմն դուրս են գրվել ընդհանուր 6․863․237 ՀՀ դրամի աշխատավարձի գումարներ, որոնք վերջիններս ստացել և օգտագործել են իրենց անձնական կարիքների համար: Այդ կերպ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առերևույթ վատնման եղանակով հափշտակվել է կազմակերպության առանձնապես խոշոր չափերի նշված գումարը։
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ, ինչպես նաև, որ անհրաժեշտ է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությամբ պարզել բոլոր հանգամանքները՝ Լոռու մարզի դատախազի տեղակալի որոշումներով հարուցվել են երկու քրեական գործեր՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և ՀՀ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործերի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:
Բացի վերոնշյալ 2 քրեական գործերից, 2019թ. ընթացքում մարզի միայն ուսումնական հաստատություններում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ Լոռու մարզի դատախազության հսկողության ներքո հարուցվել և քննվում է ընդհանուր 8 քրեական գործ՝ պաշտոնական լիազորություններն օգտագործելով յուրացման կամ վատնման միջոցով տարբեր չափերով հափշտակություն կատարելու, պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործության հատկանիշներով: Նշված քրեական գործերով առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստեր են արձանագրվել Վանաձորի թիվ 18, Շիրակամուտի թիվ 1, Սարչապետի միջնակարգ դպրոցներում, Ստեփանավանի N 2, Վանաձորի թիվ 2-րդ, Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոցներում, Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցում և Վանաձորի պետական բժշկական քոլեջում: Ընդհանուր առմամբ վերոնշյալ 10 քրեական գործերով արդեն իսկ պարզված՝ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 58.5 մլն դրամ:
23:59 17.08.2025
Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկանՍերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...
23:24 17.08.2025
Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANAՍիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...
22:50 17.08.2025
Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվինUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...
22:23 17.08.2025
Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարներըՕգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...
22:00 17.08.2025
Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. BildԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...