TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Եթե իշխանության մեջ ի հայտ գան թևեր, ես այդ թևերը կկտրեմ. Փաշինյանը՝ Սանասարյանի գործի մասին

12:12 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հարց հնչեց ՊՎԾ ղեկավար (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված) Դավիթ Սանասարյանի՝ քրեական գործում ներգրավված լինելու մասին: Վարչապետից հետաքրքրվեցին՝ կա՞ն ուժեր, որոնք թույլ չեն տալիս, որ քննությունը նորմալ ընթանա, և որքանո՞վ են ճիշտ տեղեկությունները, թե իշխանության մեջ կան թևեր, որոնք փորձում են խոչընդոտներ ստեղծել: Փաշինյանին հիշեցրին՝ խոստացել էր գործի քննությանն անձամբ հետևել: […]

̰
2018 թ. մայիսի դրությամբ մենք ունեինք չերևացող կառավարություն՝ ԾԻԳ-երի ու ՊՈԱԿ-ների տեսքով. Փաշինյան

12:05 08.05.2019

Ինչո՞վ է հիմնավորում Ջրային պետական կոմիտեի լուծարումը: Պատասխանելով այս հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Տպավորություն է երբեմն, որ խնդիրներ լուծելու համար ամենակարևոր գործը մի առանձին կառույց ստեղծելն է: Ես այդ տեսակետին չեմ, հակառակը՝ կարծում եմ՝ պետական կառավարման համակարգը պետք է լինի կուռ, համախմբված և հնարավորինս միասնական: Ըստ էության, 2018 թ. մայիսի դրությամբ մեր պետական […]

̰
Նոր խորհրդարանում պատգամավորը գրանցվում է ուրիշի փոխարեն. ԱԺ ամբիոնից մտահոգություն հնչեց

12:04 08.05.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանն ԱԺ ամբիոնից կոչ արեց պատգամավորներին զերծ մնալ գործընկերների փոխարեն գրանցվելուց և քվեարկելուց: «Ես ֆիքսեցի, որ եղավ դեպք, որ պատագամավորը ներկա չէր, բայց գրանցված էր, այսինքն` գործընկերն էր գրանցվել նրա փոխարեն: Առաջին անգամ չէ, որ նման դեպք է տեղի ունենում դահլիճում: Կոչ եմ անում նման քայլերից զերծ մնալ, […]

̰
Աշխատավարձերի բարձրացման հարցը հանվեց օրակարգից

12:04 08.05.2019

«Բուռն քննարկումներ են եղել մեր ֆրակցիայում, եղել են տարբեր կարծիքներ, մեր ֆրակցիայում կա միաձայն կարծիք, որ պետք է բարձրացնել աշխատավարձերը, մեր քաղաքական թիմը ևս կարծում է, որ պետական  ապարատում  աշխաավարձերը պիտի բարձրանան ու մրցունակ լինեն սեփական սեկտորի  հետ: Բայց խմորումները բավականի մեծ էին, և ես ազնվորեն ասում եմ ՝ եթե  անգամ մենք քվեարկենք և այս […]

̰
Այնպես չէ, որ մենք չենք կրակում, ու շատ խիստ ենք կրակում. Դավիթ Տոնոյան

11:57 08.05.2019

Երկրապահի օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Դավիթ Տոնոյանը շփվել է լրագրողների հետ և անդրադարձել օրվա խորհրդին. «Երկրապահի շնորհիվ մենք հաղթել ենք մեր այս հերոսամարտում: Այդ հաղթանակները բերում են խաղաղություն, հաղթանակների միջոցով ենք մենք խաղաղության հասնում: Երկրապահը գոյություն ունի և գոյություն է ունենալու, […]

̰
Երկրորդ անգամ միտում եմ տեսնում, չի շնորհավորվում եռատոնը. Սասուն Միքայելյանն ԱԺ-ում նկատողություն արեց

11:51 08.05.2019

Այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ նիստի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը վարման կարգով հայտարարեց ու շնորհավորեց մայիսյան եռատոնը՝ միաժամանակ նկատողություն անելով, որ ԱԺ ղեկավարությունը չշնորհավորեց եռատոնը: «Այսօր մեր Հանրապետությունում եռատոն է, չգիտեմ ինչու՝ երկրորդ անգամ միտում եմ տեսնում, չի շնորհավորվում։ Ուզում եմ բոլորին, հայ ժողովրդին շնորհավորեմ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ»,- ասաց Սասուն Միքայելյանը: […]

̰
Հայկ Մարությանի աշխատավարձի կեսը կուղղվի բարեգործությանը

11:46 08.05.2019

Մեկնարկեց Երևանի ավագանու արտահերթ նիստը: Օրակարգում 3 հարց է, բայց մինչ օրակարգին անդրադառնալը քաղաքապետ  Հայկ Մարությանը խոսեց քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի դրույքաչափերի բարձրացման մասին: Նա ասաց, որ այս պահին բոլոր պետական մամիններն աշխատում են պարգևավճարների համակարգով, կան աշխատավարձեր, որոնք ցածր են և փոխհատուցվում են պարգևավճարներով. «Մենք ուզում ենք մեկ քայլ առաջ գնալ, գնալ բաց, թափանցիկ ճանապարհով, […]

̰
Փաշինյանի պաշտոնավարման օրոք տասնյակ հազար քաղաքացիների աշխատավարձեր են բարձրացվել

11:43 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք Հայաստանում մի շարք փոփոխություններ են եղել՝ զինվորականների սննդակարգից մինչև զինտեխնիկայի ձեռքբերում, կենսաթոշակների բարձրացումից ստվերի կրճատում: Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը թվեր ու փաստեր է հնչեցնում: Ներկայացնում ենք Նոր Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների երրորդ տասնյակը: Հանրապետության մի շարք պետական բուհերում բարձրացվել է աշխատակիցների աշխատավարձը: Պետական տնտեսագիտական համալսարանում հրավիրյալ դասախոսների ժամավճարն […]

̰
ԱԺ-ում ներկայացվեցին Հարկային և Քրեական օրենսգրքերում փոփոխություն կատարելու մասին նախագծերը

11:30 08.05.2019

Այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ-ն շարունակում է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն իր ելույթում նշեց, որ փոփոխությունը հիմնականում խմբագրական բնույթ է կրում: Օրենքում սահմանված է, որ հարկային գաղտնիքին կարող են տիրապետել օրենքում սահմանված դեպքերում և օրենքով սահմանված կարգով, սակայն որոշ վերլուծական գործողություններ կատարելու պատճառով հստակեցում […]

̰
ՀՀ վարչապետի ղեկավարության ոչ ֆորմալ վերաբերմունքը միջազգային կազմակերպություններին նոր շունչ է բերում. Անուշ Բեղլոյան

11:21 08.05.2019

«Միջխորհրդարանական միջազգային կազմակերպությունների հանդեպ Հայաստանի վարչապետի ղեկավարության ոչ ֆորմալ վերաբերմունքը բերում է նոր շունչ և ստիպում է դրանց դառնալ իրական: Այն ժամանակ նրանք հավաքվում էին, որպեսզի փաստեն, որ ամեն ինչ կայուն է, և որևէ խնդիր չկա: Իրականում Հայաստանը նոր շունչ բերեց այդ կազմակերպություններին»,- ասել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ […]

̰
Ասում էին՝ տղան բանակում ա, դրա համար են զինվորներին հեռախոս տվել. Փաշինյան

11:08 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ իր պաշտոնավարման օրոք ժամկետային զինծառայողներին թույլ է տրվել բջջային հեռախոս ունենալ և մշտական կապի մեջ լինել ընտանիքի անդամների հետ: Այս փոփոխության մասին խոսելով՝ Փաշինյանը նշեց. «Գրում էին, ասում էին՝ իրա տղան բանակում ա, դրա համար են զինվորներին հեռախոս տվել: Այսինքն՝ վարչապետի որդին էն միակ […]

̰
Ի՞նչ է փոխվել զինվորների կյանքում վերջին մեկ տարում

11:00 08.05.2019

Ի՞նչ է փոխվել Հայաստանում վերջին մեկ տարում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ իր պաշտոնավարման մեկ տարվա կապակցությամբ լրագրողների հետ հանդիպում է կազմակերպել, որտեղ թվեր և փաստեր է հնչեցնում: Վարչապետի խոստացած 100 փաստի առաջին տասնյակին կարող եք ծանոթանալ՝ այստեղ: Ներկայացնում ենք փաստերի երկրորդ տասնյակը: Սահմանապահ 47 մարտական դիրքերն ապահովվել են արդյունաբերական էլեկտրական հոսանքով, 73 մարտական դիրքեր […]

̰
Կառավարությունը կունենա 12 նախարարություն. կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծն ընդունվեց

10:45 08.05.2019

ՀՀ ԱԺ-ն տևական քննարկումներից հետո ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 79 պատգամավոր: Դեմ է արտահայտվել 41-ը, ձեռնպահ՝ 1-ը: Քվեարկությունից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեցին, որ խմբակցությունները դեմ են քվեարկելու նախագծին: Կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները` Արտաքին գործերի նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Արտակարգ իրավիճակների […]

̰
Ի՞նչ է փոխվել Հայաստանում վերջին մեկ տարում. Նիկոլ Փաշինյանը թվեր է հնչեցնում

10:38 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին՝ իր պաշտոնավարման մեկ տարվա առթիվ, հանդիպում է լրագրողների հետ: Նա ներկայացնում է 100 փաստ նոր Հայաստանի մասին: Ասուլիսի սկզբում վարչապետը հայտնեց, որ 100 թիվը պարզապես սիմվոլիկ է, փաստերը կարող էին լինել նաև 200. Բյուջետային եկամուտներն այս տարի կգերակատարվեն ոչ թե 40 մլրդ դրամով, ինչպես հայտարարել էր Փաշինյանը, այլ 62 […]

̰
100 փաստ նոր Հայաստանի մասին. Նիկոլ Փաշինյանն ամփոփում է պաշտոնավարման մեկ տարին

10:33 08.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպելու է լրագրողների հետ՝ ամփոփելու իր պաշտոնավարման մեկ տարին: Ինչպես վարչապետը նախապես հայտնել էր՝ ասուլիսի ընթացքում նա կներկայացնի 100 փաստ նոր Հայաստանի մասին՝ բացառապես փաստերով արձանագրելու համար այն մասշտաբային փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել մեր երկրում: Սա վարչապետի 4-րդ ասուլիսն է:

̰
Պաշտպանի աջակցությամբ «Սանիթեքը» փոխանցել է քաղաքացիներին չվճարված գումարները

10:01 08.05.2019

«Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի մի շարք աշխատակիցներ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին իրենց հասանելիք գումարները ստանալու նպատակով։ Դիմումների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ ընկերությունը մեկ քաղաքացու դեպքում չի տրամադրել նրա ամենամյա արձակուրդային վճարը, երեք այլ քաղաքացու դեպքում՝ նրանց ժամանակավոր անաշխատունակության նպաստը, երկու այլ քաղաքացու դեպքում՝ արձակուրդային վճարը և վերջնահաշվարկը։ Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ […]

̰
Նախագահ Սարգսյանի հրավերով Հայաստան կժամանի ֆրանսիական «Դասո սիստեմս» ընկերության պատվիրակությունը

09:42 08.05.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան կայցելի ֆրանսիական հայտնի «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության պատվիրակությունը, որի կազմում են ընկերության փոխնախագահ Քրիստիան Նաղդանը և ակադեմիական ծրագրերի գլխավոր տնօրեն Զևիեր Ֆոժերը: 2018 թվականի նոյեմբերին, ինչպես նաև 2019 թվականի փետրվարին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցերի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ էր ունեցել ընկերության ղեկավարության հետ՝ առաջարկելով դիտարկել համագործակցության հնարավորությունները: […]

̰
Որքան կտևի վարչապետի 4-րդ ասուլիսը. ինչ են հուշում Փաշինյանի երեք մեծ ասուլիսները

09:37 08.05.2019

Այսօր՝ ժամը 10:30-ին, Ազգային պատկերասրահում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը: Սա վարչապետի թվով 4-րդ ասուլիսն է պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում: SHANTNEWS.am-ը ներկայացնում է վարչապետի նախորդ 3 ասուլիսներին քննարկված թեմաներն ու հարցերը: Վարչապետի պաշտոնում առաջին ասուլիսը Նիկոլ Փաշինյանի առաջին ասուլիսը, որին հավատարմագրված էին հայաստանյան մեդիադաշտի գրեթե բոլոր ներկայացուցիչները, տեղի է ունեցել 2018-ի հուլիսի 20-ին, կառավարության […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում Երևանում և 9 մարզում

09:00 08.05.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում՝ 10:00-16:00 Թումանյան փ. 25, 27, 27ա, 29 շենքերը, Մաշտոցի պող. 40, 42, 42ա շենքերը,Կողբացի փ. 83 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Աբովյան փ. 37, 39, 41 շենքերը, Կորյունի փ. 6 , 6ա, 8 […]

̰
Դիլիջանում 12 ժամ ջուր չի լինի

08:47 08.05.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 10-ին՝ ժամը 10:00-22:00-ն, կդադարեցվի Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը՝ բացառությամբ Աթարբեկյան, Կամարինի, Վասիլևի, Կամոյի և Օրջոնիկիձեի փողոցների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Անցած տարի Սևանա լճի ափամերձ տարածքներն այդպես էլ չեն մաքրվել․ «Ժողովուրդ»

08:32 08.05.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սևանա լիճը լուրջ խնդրի առաջ է կանգնած, նախորդ տարի Սևանա լճի ափամերձ տարածքներն այդպես էլ չեն մաքրվել: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարի չի շահագործ­վել անգամ դեռևս 2010 թվականին 600 հազար եվրո արժողությամբ գնված «Ուոթերմասթեր կլասիկ III» տի­պի բազմաֆունկցիոնալ էքսկավատորը, որը պետք է Սևանա լիճը մաքրեր ջրի տակ մնացած ծառերից, […]

̰
Լարսում առաջացող խնդիրները Մեդվեդևի պատասխանն են Հայաստանին․ «Ժամանակ»

08:17 08.05.2019

«Ժամանակ» թերթը գրում է․ «ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի դեմ Հայաստանի իշխանությունների սկսած հարձակումներից հետո Վե­րին Լարսի անցակետում սկսել են խնդիրներ առա­ջացնել Հայաստանի քաղա­քացիների համար: Հայաս­տանի քաղաքացիները ստիպված են լինում 14-20 ժամ սպասել անցակետում, ինչն ակնհայտորեն ռուսա­կան կողմի պատասխանն է Հայաստանում հակառուսական դրսևորումներին»:

̰
Եվրոպական ևս մեկ երկիր վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

00:15 08.05.2019

Սլովակիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:  

̰
Խոր Վիրապում Գերմանիայի քաղաքացու դի է հայտնաբերվել

00:07 08.05.2019

Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ Վեդիի բժշկական կենտրոն մահացած վիճակում տեղափոխված քաղաքացու մահվան փաստով: Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է, որ մայիսի 4-ին Վեդիի բժշկական կենտրոնից ստացված ահազանգով հիվանդանոց մեկնած ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Գերմանիայի Դաշնության Հանրապետության քաղաքացի, 70-ամյա Գյունտեր Կառլ-Հայնց Շմիդտն էր: Արարատի ոստիկանները […]

̰
«Հայաստան. Կովկասի Սիլիկոնյան հովիտը». Arte.tv-ն անդրադարձել է մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացմանը

23:59 07.05.2019

Ֆրանսիական Arte.tv-ն «Հայաստան. Կովկասի Սիլիկոնյան հովիտը» խորագրով ռեպորտաժ է հրապարակել, որտեղ անդրադարձել է մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման միտումներին և հնարավորություններին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, տեսանյութում նշվում է, որ մեկ տարի առաջ Հայաստանը ապրել է թավշյա հեղափոխություն: «Իշխանության գալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ ՏՏ ոլորտը լինելու է կառավարության առաջնահերթություններից մեկը: Այսօր ոլորտը ակնկալում […]

̰
Հայաստանը սկսել է ակտիվ և տեսանելի դեր խաղալ միջազգային գործընթացներում. Անուշ Բեղլոյան

23:23 07.05.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անուշ Բեղլոյանը խոսել է մի շարք խնդիրների մասին: Նա անդրադարձել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատանքին. «Նախկին տարիների փորձս թույլ է տալիս մտածել, որ ես առավել արդյունավետ կլինեմ հենց այս հանձնաժողովում: Աշխատել եմ մի շարք միջազգային հարթակներում, համահեղինակ եմ մի շարք միջազգային զեկույցների: Ես միջազգային դիվանագիտական […]

̰
Վանաձորում բախվել են «Nissan»-ը և «DAF»-ը. 3 հոգի հոսպիտալացվել է

23:10 07.05.2019

Մայիսի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցում բախվել են Nissan Teana մակնիշի 35 XF 503 համարանիշի և DAF մակնիշի MK 733 KM համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը: […]

̰
Հայ-ամերիկյան հարաբերությունները բավական ամուր հիմքի վրա են․  Զոհրաբ Մնացականյանը՝ Ջորջ Քենթին

22:43 07.05.2019

Մայիսի 7-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթին, որն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ԱՄՆ առևտրի դեպարտամենտի, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարության մի շարք գրասենյակների բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հայաստանում է՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին: Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները բավական ամուր հիմքի վրա են, և Հայաստանը հանձնառու է քայլեր […]

̰
Հասկանալի է, որ երկրի նախկին առաջին դեմքի վերաբերյալ դատական գործընթացը կարող է ընդունելի չլինել. Անուշ Բեղլոյան

22:15 07.05.2019

«Այնքան արագ է փոխվում քաղաքականությունը, որ ինչի հետ կարելի էր համաձայնել 10 տարի առաջ, հիմա աշխարհաքաղաքական զարգացումների հետ մի քիչ փոխվում է: Ես չեմ կարծում, որ գերտերությունները կարող են իրենց թույլ տալ վերցնել այդ ֆինանսական և տնտեսական պատասխանատվությունը»,- ասել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անուշ Բեղլոյանը: Պատգամավորի խոսքով՝ այս […]

̰
Մայիսի 8-ին Դիլիջանի թունելը ժամը 11:00-ից մինչև 17:00-ն փակ է լինելու

21:37 07.05.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Մայիսի 8-ին Դիլիջանի թունելում իրականացվելու են աշխատանքներ, ինչի հետևանքով թունելը ժամը 11:00-ից մինչև 17:00-ն փակ է լինելու:

̰
BACK_TO_TOP